­Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ

  Դե­միրճ­յա­նի հու­շե­րը «­Վեր­նա­տան» հա­վաք­նե­րի մա­սին շատ սրտա­ռուչ ու բո­վան­դա­կա­լից են: Թե՛ խմբա­կի ան­դամ­նե­րին, թե՛ դրա շուրջ հա­մախմբ­ված ան­ձանց Դե­միրճ­յա­նը նվի­րել է բազ­մա­թիվ, բազ­մաբ­նույթ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: «­Վեր­նա­տան» ստեղծ­ման մա­սին նրա հու­շե­րում կար­դում ենք. «­Թու­ման­յա­նը ապ­րում էր հին­գե­րորդ թե վե­ցե­րորդ հար­կում, Բեհ­բութ­յան փո­ղո­ցի վե­րին մա­սե­րում, բու­սա­բա­նա­կան լե­ռան ստո­րո­տին: Այդ բարձր բնա­կա­րա­նի սեն­յակ­նե­րից մի­նը մեր հա­վա­քա­տե­ղին էր և […]

ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ԿԻՆՆ ՈՒ ՏԱՂԱՎԱՐԻ ՆԱՐԴԻՍՏ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԵՐԸ/ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Մի հայ կին կա, ո­րի զա­վակ­ներն ու բա­րե­կամ­ներն ապ­րում են Ռու­սաս­տա­նում, Ֆ­րան­սիա­յում, Բել­գիա­յում, Բուլ­ղա­րիա­յում և­ այլ երկր­նե­րում, ի­հար­կե, գլխա­վո­րը՝ Հա­յաս­տա­նում։ Նա ա­մեն ա­ռա­վոտ աշ­խար­հին խա­ղա­ղութ­յուն է ցան­կա­նում և խղ­ճում այն երկր­նե­րին, որ­տեղ պա­տե­րազմ է հի­մա։ Նա լավ չի պատ­կե­րաց­նում, թե ինչ են ու­զում ԱՄՆ-ն­ ու Ռու­սաս­տա­նը, Ուկ­րաի­նան ու Գեր­մա­նիան և ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, որն ա­հա […]

ՎԱԶԳԵՆԸ

1999թ. հոկտեմբերի 27   «Ես ու­զում եմ ա­սել, որ ոչ ոք խա­ղա­ղութ­յան գինն այն­քան լավ չգի­տի, որ­քան ես, ոչ ոք այն­քան շատ խա­ղա­ղութ­յուն չի ու­զում, որ­քան ես: Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ես կորց­րել եմ իմ լա­վա­գույն ըն­կեր­նե­րին: Ես այս պա­տե­րազ­մին տվել եմ ինչ-որ կա­րող էի՝ ձեռք եմ բե­րել հպար­տութ­յուն: Հա­նեք այդ հպար­տութ­յու­նը, հա­նեք այդ գա­ղա­փա­րը, տա­կը բան […]

ԵԼՈՒՄՈՒՏ. պատերազմ* / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

  Այ­ցե­լութ­յուն քե­ռուն Սուրճ ե­փեց ա­ռա­վոտ­յան, վերց­րեց բա­ժա­կը պնա­կով ու նստեց հե­ռուս­տա­ցույ­ցի առջև, միաց­րեց, զար­մա­ցավ, որ աշ­խա­տում է, սկսեց փոխ­փո­խել ա­լիք­նե­րը` ո՛չ այն­քան ինչ-որ դի­տար­ժա­նութ­յուն գտնե­լու նպա­տա­կով, այլ հա­նուն հե­տաքրք­րութ­յան` տես­նես ի՞նչ պա­րու­նա­կութ­յուն ու­նի հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը… Լու­րեր, մուլ­տեր, է­լի մուլ­տեր, լա­ցա­կու­մած ձայ­նե­րով ու ար­տաս­վա­թոր աչ­քե­րով կա­նայք, սպառ­նանք ներշն­չե­լու հա­վակ­նող խո­ժոռ դեմ­քե­րով տղա­մար­դիկ` սե­րիալ­նե­րի կեր­պար­ներ… Սև-սպի­տակ […]

Անկախության դրոշակակիրը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  Հիշողության կարոտաբաղձ մեղեդին դուրս էր գալիս տոնականորեն զարդարված դասասենյակից, տարածվում դպրոցի միջանցքներում: Դպրոցի նախկին սան Վարդան Պապիկյանի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները նշում էին նրա 40-ամյակը: Լուրջ, մի քիչ թախծոտ հայացքով նայող նկարում պատանին ընդամենը 15 տարեկան է: Երբ սկսվեց անկախության շարժումը, Վարդանը 13 տարեկան էր: Նա այն հազվադեպ ծնունդներից էր, ովքեր Հայրենիքի ազատության զինվոր են […]

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Կորուստ-կորստի ետևից է գալիս: Մեծերը ասպարեզից հեռանում են: Տերյանի խոսքով ասած, մեծ ու ավագ՝ «մենք բոլորս մանուկներ ենք որբ» և այդ ավագի կարիքը զգում ենք: Երախտագիտությամբ ենք միշտ հիշում բոլոր նրանց, ովքեր մեզ, մայրական կրծքից սկսած, մի բան տվել են: Մայրական կուրծք են տվել, լեզու սովորեցրել, մեր ուսուցիչները նրանք են, մեր մայրերը, մեր հայրերը նրանք […]

Հովհաննես Շիրազի «Իմաստության և խռովքի շատրվաններ» անտիպ «Շիրազականներից»

Ազատությունը դարեր երազել` Սակայն մի գիշեր հազիվ եք հասել: Թե ինձ թարգմանեն այնպես,ինչպես կամ, Հազար ազգերի շուրթին կզնգամ… Ես հավատում եմ իմ լեռ հավատին, Անցողիկ ամպ է թուրքն Արարատին: Մեզ հայ են պահում մեր հայ գրերը` Երեսուն և վեց հայ աստվածները: Հայոց մեծ վիշտը այնժամ կթաղվի, Երբ որ աշխարհը խորքից խաղաղվի… Share on Facebook