ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ / Թադևոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Հայտնապես ազդված Խորխե Լուիս Բորխեսից, որն իր հերթին ազդվել էր (հեղինակի խոստովանությամբ) Չեսթերտոնից, նաև բոլոր նրանցից, ում դեռ բախտ չի վիճակվել կարդալ, արդեն քանի տարի ես մտմտում եմ մի պատմություն, որ, հավանաբար, երբևէ կգրեմ՝ մասամբ արդարացնելով անգործությունս ու որոշակիորեն օգտագործելով պարապությանս առավելությունները: Առայժմ պակասում են մի շարք կարևոր մանրամասներ, դետեկտիվ ժանրին տիրապետելու անկարողությունս, […]

ՍԵՐԲԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ (էսսե) / Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

Այս պատմության հերոսը բարեկիրթ ու լայնախոհ օտարական է՝ հեռավոր քրիստոնյա մի երկրից: Անցյալ դարի 90-ականների սկզբին նա փոխադրվել էր Բելգրադ և որոշել էր իր ճակատագիրը կապել սերբ ժողովրդի հետ: Նրան ճանաչողները պատմում էին, որ շատ էր սիրում Սերբիան ու սերբերին և ցանկանում էր իր կյանքի մի հատվածն անցկացնել բալկանյան այդ երկրում: Սիրում էր սերբական հայրենասիրական […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՍԻՆԹԱԴԵ

  (Զորայր Խալափյանին նվիրված  խոհապատումների շարքից) Կենտրոնական այս կերպարը «Միջնաշեն» վեպում մեր էպոսի անտիհերոս Մսրա Մելիքի նման որքան ավելի մեծ տեղ է զբաղեցնում իրադարձությունների մեջ, այնքան ավելի է ընդ-գծում ժողովրդի հերոսական ոգին: Այս առումով գուցեև սխալ չէ սույն ասք-վեպի մասին մտորումները Սինթադեով սկսելը: Զորայր Խալափյանի «Միջնաշեն» վեպում Սինթադեի կերպարը մեր գրականության խոշոր նվաճումներից է հենց […]

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՀԱՆՃԱՐԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ

Վաղ մանկությունից Հովհաննես Թումանյանը եղել է իմ կուռքը, իմ պաշտամունքը: Ժողովուրդները աշխարհ են բերում հանճարների, որոնց շնորհիվ ապահովում են իրենց անմահությունը: Թումանյանը այդ հանճարներից է: Աքսիոմ է. որքան ապրի հայ ժողովուրդը, այնքան պիտի ապրի Թումանյանը, որքան ապրի Թումանյանը, այնքան պիտի ապրի հայ ժողովուրդը: Թումանյանի շնորհիվ աշխարհի քարտեզի վրա ավելացան Դսեղը, Դեբեդը, Լոռվա ձորը: Ես տասնյակ […]

«Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք…» / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Մեծերը ազգային կյանքում իրենց ոգեկերտ զորությամբ ու նշանակությամբ անգնահատելի են. նրանք մարդ-գերերևույթներ են ու նաև հողեղեն են և իրական, խիզախական՝ իրենց էությամբ, խոսքի զորությամբ ու գործով… Նրանք տիտանական մտքի տեր մարդիկ են, որոնց լինելիության ժամանակը եռաչափ համաձույլի մեջ է: Սա ճշմարիտ մեծերին տրված առանձնաշնորհն է, այն մեծերի, որոնց մեջ յուրաքանչյուր ազգ տեսնում է իր անփոփոխականի՝ […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ՝ առանց որակումների: Ածականը այստեղ կարող է նսեմացնել, այլ ոչ թե բարձրացնել… Ազգային քանքար իր ողջ էությամբ: Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է: Զորավար Անդրանիկ Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրայի մեջ: Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը: Դերենիկ Դեմիրճյան Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Անիկա ինքզինքը կշռայլեր […]

ԱՆՍԱՀՄԱՆ ԷՐ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՃԱԽՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Քիչ է ասել, թե Թումանյանը հայ գրականության, հայ պոեզիայի բարձր գագաթներից մեկն է՝ եթե ոչ ամենաբարձրը, քանզի մեծ է նա ոչ միայն որպես ստեղծագործող, բանաստեղծ, ազգի հոգսերով կլանված գործիչ, այլև որպես մարդ, իր հոգեկան անհուն տիեզերքն ունեցող անհատականություն: Անսահման էր նրա հոգու ճախրը ժամանակի և տարածության մեջ, բազում գաղտնիքներով ու առեղծվածներով լի, որոնց մի չնչին […]

ՀՈԳՈՒ ԵՎ ՔԱՐՏԵԶԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐ / Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Չեմ կարող մի քանի խոսք չասել այն գրքի մասին, որին այս գարնանը ծանոթացա Հայաստանում և աշնանը վերընթերցեցի Լիտվայում… Ասում են՝ Հայաստան պետք է գալ աշնանը, այդ ժամանակ գինին ուղիղ բերանդ է հոսում, իսկ արևով ներծծված խաղողի ողկույզները, լեռնային կանաչաթև թռչունների նման, իրենք են իջնում ափիդ մեջ: Գուցե այդպես է որ կա, չեմ վիճի համադամասերների հետ, […]

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՀԱՐՅՈՒԱՄՅԱԿՆԵՐԸ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

  100-ամյակը ենթադրում է մեծ պատմական հեռավորություն: Այնինչ Սիլվա Կապուտիկյանը դեռ տասներկու տարի առաջ մեզ հետ էր: Բնությունը շռայլ էր եղել նրա նկատմամբ և՛ տաղանդ պարգևելիս, և՛ երկարակեցություն տալիս: Եվ նրա ապրած 88 տարիները պարզ երկարակեցություն չեղան. մինչև իր վերջին օրերը ապրեց գործուն կյանքով, սրտին շատ մոտ ընդունելով իր երկրի ու ժողովրդի կյանքը և – […]

Հայերի երկրորդ Արարատը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

    Ես թռչում եմ Հալեպ: Մտքումս խճճվում են հայոց ճակատագրի գեղեցիկ ու ողբերգական դրվագները: Առաջին համաշխարհայինի ժամանակ Հալեպը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ և միակ կենտրոնն էր, որ կապում էր Օսմանյան կայսրությունը Միջագետքին, Պաղեստինին և Ասորիքին, այդ պատճառով պատերազմի հետքերն այստեղ շատ տեսանելի էին: Այն զինվորական մեծ բանակատեղի էր, ուր տեղավորվել էին թուրքական, գերմանական […]

ԱՆՑՅԱԼԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

  Մեր աշխարհի մտավոր և գեղարվեստական մշակույթը՝ ժայռապատկերից մինչև ներկայիս վերացարկումները գիտության մեջ և արվեստներում, թեև ունի երևելի շրջափուլեր, երբեմն կամ հաճախ միմյանցից տարբեր ու սահմանազատված, իր ներքին շերտերով ինձ (ոչ միայն ինձ), պատկերանում է իբրև մեկ-միասնական ընթացակարգ, սկսվել է և չի վերջանում, ապրում է անվերջակետ զարգացման գործողություն, անցյալն իր որոշ էականությամբ չի բացակայում ներկայի […]

ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳՐԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ / ՆԱՆԵ

Ուշ աշնան գույներ են՝ թանձր, մեղրագույն: Եվ տեղ-տեղ միայն փոքրիկ մի թուփ կամ՝ իրենց վրա դեղին ներկ առած վրձիններ հիշեցնող, մերկացած բարակ բարդիների գագաթներ, մուգ ու խոնավ հեռանկարի վրա առանձնացող վառ գույներով, աշնան վերջին ճիչ են ասես հնչեցնում: Փոքրիկ մի խմբով՝ գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը, Արծվի Բախչինյանը, Պերճուհի Ավետյանը, Լևոն Շահնուրը, գրականագետ Անի Փաշայանը […]

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻ, ԿԱՄ՝ ՈԳՈՒ ՀՐՎԱՆԴԱՆՈՒՄ…

Շուշին մաշկի ամեն ծակոտիով զգալու քաղաք է, հոտառությամբ, լսելիքով, մյուս բոլոր զգայարաններով՝ հատկապես զգայաբար և հոգով մտերմանալու քաղաք: Այստեղ ոչ մի չափում սովորական ու կաշկանդված չէ: Թվացյալ սովորականն անգամ, մառախուղով շղարշված, պարզ ու նախնական մղումով՝ տիեզերքին, Աստծուն մերձենալու մարդկային ամենավսեմ բնազդի արտացոլանքն է: Սիրել ոտքի տակի հողն ու գլխավերևի երկինքը, արարել, ստեղծել, ամենօրյա գործերը բարեխիղճ […]

ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ՇԱՂԿԱՊՈՂ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԽՈՍՔ / Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ

21-րդ դարի քաղաքացին յուրաքանչյուր վայրկյան ենթակա է տեղեկատվական տարափի: Գիտության աննախադեպ զարգացման և ժամանակակից գերարագ տեխնիկական միջոցների շնորհիվ մարդուն հասանելի, նաև տեսանելի են դառնում աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք անընդհատ կարդում ու կարդում ենք… Հաճախ դժվարին է դառնում լուրերի շղթան կտրելը և մեծ կտավի գեղարվեստական գրականություն ձեռքն առնելը: Սակայն, ինչպես բոլոր ժամանակներում, 21-րդ […]

Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ / ԴԷՊԻ ԱՐՑԱԽ

«Ղարաբաղ մի՛ ասէք, թուրքերէն բառ է, ասէ՛ք Արցա՜խ»,- Նանէն է, քնքոյշ բայց դրական ներքին պոռթկումներով լի մեր գրչընկերուհին: Թուրքերէ՞ն, թրքական ապրանք, թրքաճաշակ երգեր… Ամէնուրեք. անցումի մը փոքր կրպակին առջեւ վաճառորդուհին ցուցադրուած հողաթափերը կը գովաբանէ.- «Որակաւոր ապրանք է, թուրքակա՜ն»: Ուրեմն թրքականը որակաւոր է, իսկ մեր վարպետները արհեստներու քաջ գիտակ՝ որ հին ժամանակներէ ի վեր եղած են […]

ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (Շուշիի «Նարեկացի» մշակութային կենտրոնի հրավերով նոյեմբերի 23-25-ը մի խումբ գրողներ այցելել են Արցախ, որպես այցելության գրական արդյունք, «ԳԹ»-ի ընթերցողին են ներկայացնում իրենց մտորումները) Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՄՇՈՒՇՆ ՈՒ ԼՈՒՅՍԸ Հայ գրողների ամենաուրախ ու սրամիտ, սրախոս ժամանակներն են եղել սովետները… Փա՜ռք Աստծո, եղել է այդպիսի շրջան, որից, իհարկե, անպակաս չի եղել դառնությունը: Մեր գրողին էլ […]

ՓՈՔՐԻԿ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ՝ ՀԱՃԵԼԻ ԱՌԻԹՈՎ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Ինձ գրքեր հաճախ են նվիրում. և՛ գրչընկերներս, և՛ դեռ անծանոթ հեղինակներ, որը նոր ծանոթությունների, երբեմն անակնկալ բացահայտումների առիթ է դառնում: Դա միշտ էլ հաճելի է: Բայց այն ժողովածուն, որ օրերս ստացա իմ գրչեղբայր, Գրողների միության Գյումրու բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանից, առանձնահատուկ ուրախությամբ, հաճելի հուզմունքով համակեց ինձ: Իսկ թե ինչու, երևի գրքի վերնագրից արդեն կգուշակեք՝ «Նոր […]

ԱՐՓԻ ԼԻՃ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԵՎ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՐՓԻ ԼԻՃ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԵՎ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ «Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր Մեծ Հայքի՝ մեր պատմական Հայաստանի Կապուտան (Ուրմիա-Ռեզայե, որն այժմ գտնվում է Իրանի տարածքում), Վան (Տոսպա լիճ, Ռշտունյաց ծով, Բզնունյաց ծով), Սևան, Ծովակն Հյուսիսո (Չլդր, գտնվում է Արևմտյան Հայաստանում), Փարվանա (Ջավախք) և Նազիկ (Արևմտյան Հայաստան) լճերից […]

1999 թվական, հոկտեմբերի 27. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ / ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Աշտարակից Ուջան, ելևէջուն ճանապարհով, ցեխ ու անձրև, արև, արքայություն, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում՝ մանդոլինը թևի տակ, գլուխը բարձր: Երգի դասատու է, 1918-19 թվերին Պետերբուրգից՝ Թիֆլիս, Թիֆլիսից՝ Երևան երթուղով է եկել: Իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է: Ո՞ւր գնամ, ասել է: Ուջան, ասել են: Երդվել ու գնացել է: Մանդոլինը […]

ԳՐԱՔՆՆԱԴԱՏԻ ՊԱՐՏՔԸ / Զավեն ԲԵԿՅԱՆ

«Գրական թերթի» 28.09.18 թ. համարում տպագրվել է Ա. Ավագյանի «Գրաքննադատության պարտքն է հանդես գալ որպես «դժգոհ» ընթերցող» հոդվածը, որն, իմ կարծիքով, ունի վիճահարույց, եթե չասեմ արտառոց, հատվածներ, և որոնց վերաբերյալ անհրաժեշտ համարեցի անել որոշ դիտողություններ: Ա. Ավագյանը գրում է. «Ի չգոյե ուժեղ գրականության, չի կարող լինել ուժեղ գրաքննադատություն»: Կարո՛ղ է լինել, թեկուզ այն կերպ, որ […]