ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՏՈՍԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ Կար-չկար, մի հեքիաթ կար. նա երկար, շատ երկար սպասեց մինչև ես՝ Անուշ Վարդանյանս, նրան գտա և գրի առա… Կարմիր կղմինդրե տանիքով տնակում ապրում է Անահիտը իր մայրիկի, հայրիկի, տատիկի, պապիկի և Սևուկ շան հետ: Մայրիկ Աստղիկը տունը զարդարել էր վարդագույն և ճերմակ վարագույրներով, և, ամենակարևորը, բազմատեսակ բույսերով: Նրանց տանը միշտ ծաղկած […]

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆ – 85

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակագիր ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԱՐՁԱԿԱԳՐԻ, ԳՐԱԿԱՆԱԳԷՏԻ ԵՒ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ «Միշտ ալ եղած եմ սիրող մը` լռութեան: Լռութի՛ւն իմ առանձին պահերուս…» Օրերս իր ծննդեան 85-ամեակի հանգրուանին հասաւ լիբանանահայ ճանաչուած արձակագիր, հրապարակագիր, յայտնի խմբագիր, Հայաստանի Գրողների եւ Լրագրողների Միութիւնների անդամ Արամ Սեփեթճեանը: Վստահաբար կարող […]

Միջոցառում` ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում

Մարտի 21-ին` Պոեզիայի համաշխարհային օրը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված կանանց միամսյակին: Այն վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Նա շնորհավորանքներ հղեց ներկաներին և կարդաց իր անտիպ ստեղծագործություններից երկուսը: Լոռու մարզպետի և իր անունից ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասաց մարզպետարանի կրթության, […]

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը» պարսկերեն

  Հայ ժողովրդի պատմության 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարևորագույն իրադարձություններ արգելյալ նյութեր էին Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ գոյության ընթացքում: Օրինակ` Կ. Պոլսի Օսմանյան Բանկի գրավման և դրան հաջորդող՝ քաղաքում տեղի ունեցած հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Հայոց Արևելից կողմը հանդիսացող Արցախի պատմության, մշակույթի վերաբերյալ վերջին տարիներին հրատարակված ուսումնասիրությունները Թումանյանի երազանքների իրականացումն են: Աշխարհին ի ցույց, թուրք պատմաբանների կեղծիքի հանդեպ պատնեշներ են Լեոյի ծանրակշիռ աշխատությունները Ղարաբաղի պատմության, մշակույթի, դպրոցական գործի և այլ բնագավառների վերաբերյալ, Ստ. Լիսիցյանի «Լեռնային Ղարաբաղի հայերը» ազգագրական ակնարկը, Կ. Դավթյանի «Ղարաբաղի բարբառի քարտեզը», Բ. Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը 14-16-րդ դարերում», […]

Նորայր Ադալյան. «Պատմվածքներ իմ ընտրությամբ» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

    Ինքն իրենից դուրս գալու պատրաստ, իր կաղապարներն ու կապերը քանդելով ազատ ապրելու ընթացքին տրվող մար­դու պատմություն է Նաբուգոդոնոսորի պատ­մությունը: Անունների ընտրության հարցում էլ գրողն աշխատում է նպատակայնության դաշտում: Հերոսների անունները՝ Նաբուգոդոնոսոր, Վեներա և այլն, ստեղծում են ասելիքը մարդկության պատմության, ընդհանրապես, գոյաբանության դաշտ բերելու նպատակով: Նույնն էր Նաբուգոդոնոսորը երեկ, երբ աշխարհակալ էր, նույնն է […]

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

  Հիմա …կամ Կալի Յուգայի մեռյալ գոտու անմեռ ժամանակը… «Պապ ու տատ»-ի մոտ ….Հիմա երկինքը իմն է բացարձակորեն ու բնութենական, Հիմա երկինքը քոնն է` ավելի քան                            երկնաչափական ու երկրաչափական, Հիմա կապույտն իմ կարոտն է, իմ երկինքը` զարմանահրաշ, Իմ երկինքը, իմ անվերծանելի դռան ճռինչն է նրա բանալին, Հիմա ես տիեզերքն եմ, նրա հավիտենական կանչը, մտախոկերը, […]

ԱՆԴՐԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԻ  ՀՈՍՔԵՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հռոմում Հունաստանի գլխավոր աստվածություններից մեկին` Աթենասին, նույնացնում են ՄԻՆԵՐՎԱՅԻՆ՝ արհեստների հովանավոր աստվածուհուն: Դիցուհին համարվում էր արհեստների, բժշկության, քանդակագործների, երաժիշտների, բանաստեղծների հովանավոր: Ասույթներ կան, կապված Միներվայի անվան հետ. «Միներվայի բուն թռչում է գիշերը», այսինքն` լավագույն մտքերը գալիս են գիշերը, «Յուպիտերի գլխից դուրս եկած Միներվա», այսինքն՝ միանգամից հայտնվել պատրաստ տեսքով, լիովին սպառազինված (Մ. Ն. Բոտվիննիկ […]

«ԵՍ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՑԻ» ԿԱՄ «ԵՐԱՆԵԼԻ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ» (Հարություն Հովնաթան, Երանելի Մկրտիչ Սարգսյանը, Եր ., 2018թ.) / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ԵՍ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՑԻ» ԿԱՄ «ԵՐԱՆԵԼԻ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ» (Հարություն Հովնաթան, Երանելի Մկրտիչ Սարգսյանը, Եր ., 2018թ.) Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Բան.  գիտ. թեկնածու   «Գրողի հիմնական նյութը, եթե մի արտահայտությամբ ուզենանք ասել, մարդագիտությունն է»,-  Հարություն Հովնաթանի հարցազրույցներից մեկում ասում է արձակագիր Մկրտիչ Սարգսյանը: Այս գիրքը նրա ու առաջին հերթին նրա մարդագիտության մասին է՝ «Երանելի Մկրտիչ Սարգսյանը». գիրք (խմբագրությամբ՝ […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

    Լույսի ցնծություն Հրաշափառ հայտնությունից ծնված լույսի ցնծություն, որ ալիքվում է ամենուր՝ երկրի վրա ու երկնում, ընդգրկում է Տիեզերքը անսովոր իր ջերմությամբ, ապրում փխրուն հոգիներում՝ տեսանող ու թափանցիկ, կրում վերին Քո ժպիտի ճառագայթներն ամոքիչ, որ հագեցնում են ծարավը անապատում անաղբյուր, դառնում նշխար բազմապատկվող, սովյալներին հագեցնում, փշաքաղվում են ծառերը ու ծաղիկներն այլաբույր, իրենց անվան հնչողությամբ […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

  Թումանյանի ծնողները 8 երեխա ունեցան՝ 5 տղա և 3 աղջիկ: Ամենամեծը, ամենից սիրվածն ու գուրգուրվածը ապագա բանաստեղծն էր՝ Հովհաննես Թումանյանը: Նա ծնվեց Դսեղում 1869 թ. փետրվարի 7-ին (հին տոմարով): Փետրվարի 15-ին բանաստեղծին մկրտում են և Հովհաննես անվանում իր հորական պապի՝ մեկ տարի առաջ վախճանված Հովհաննես աղայի պատվին, թեև Հովհաննես էր նաև մորական պապի անունը: […]

ՕՊԵՐԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ ԵՐԲ «ԳԵՂԵՑԻԿ ՉԷ» ԵՎ «ՕՐԻՆԱԿԱՆ ԷԼ ՉԷ» Յոթ տարի առաջ, երբ մի խումբ ոչ անտարբեր քաղաքացիներով պայքարում էինք Մարգարյան ծննդատան դիմացի ծառերը կտրելու և դրանց տեղը բուտիկներ կառուցելու դեմ, ոստիկանների ու կարմիր բերետավորների եռամսյա ծաղրից ու բռնություններից հետո, մի օր իր ոտքով, իր ողջ փայլով տարածք (այդուհետ՝ Մաշտոցի պուրակ) ժամանեց ինքը՝ հանրապետության այն […]

«Օպերան, սրճարանները, մենք: Մե՞նք…» / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ինչո՞ւ Օպերայի շուրջն այսպիսի աղմուկ բարձրացավ, ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին այսքա՛ն բան տեսած ու կարծես թե այլևս զարմանքի «լիմիտը» կորցրած մարդիկ զարմացել են, զայրացել, խոսում են, բողոքում, գրում… Ի՛նչ է, սրանից առաջ ու նաև հետո, քի՞չ անօրինական շինություններ են կառուցվել, մեկի տան պարիսպի համար պակա՞ս կանաչ տարածք է «մատաղ արվել», ամենաանհեթեթ, անգամ մարդկանց […]

ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՊՈՂ ԵՎՍ ՄԻ ԿԱՄՈՒՐՋ

      2019 թ. Ղազախստանում հրատարակված «Արարատի շնչառությունը» խորագրով հայկական պոեզիայի ղազախերեն անթոլոգիան վկայությունն է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման, միմյանց առավել համակողմանի ճանաչելու ձգտումների: Հրատարակությունն իրականացվել է Ղազախստանի Ակտյուբինսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, հայկական «Ուրարտու» համայնքի նախագահ  Հայկ Տերտերյանի հովանավորությամբ, Ղազախստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև Ղազախստանի գրողների միության Ակտյուբինսկի մարզային բաժանմունքի […]

Հենրիկ Էդոյան. «Վերջաբանը գրվում է ինքնիրեն», թեև «վերջը վերջ չունի» / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հենրիկ Էդոյանը վերջին՝ «Լույսը ձախ կողմից» (2018) ժողովածուի «Կեսօրն անկարեկից» բանաստեղծության տողում ասում է. «Հիմա ես կարդում եմ այն գիրքը, որ գուցե//ոչ ոք դեռ չի գրել ( և ոչ ոք չի գրելու)1»: Նախորդ պոետական «կանգառը», ուր «հենման կետ» էր փնտրում բանաստեղծը և ժողովածուի վերնագիրն էլ նույնն էր՝ «Հենման կետ», բանաստեղծության որոնումն էր կրկին այն իմաստով, […]

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ / Գևորգ ԱՏՐՅԱՆ

Ամպերը՝ սառցե, խիտ մամլված, տեղ-տեղ փափուկ՝ ասես շաքարբամբակ, իսկ նրանց վերևում երկինք՝ թափանցիկ կապույտ, շլացուցիչ պայծառ, ինչպես գեղարվեստական նկարագրության չտրվող տեսարան՝ յուղաներկ ֆանտաստիկ կտավի վրա, ինչը երբևէ չեմ տեսել, թեև կյանքիս յոթանասուն տարիների ընթացքում բավականաչափ ճամփորդել եմ նաև ինքնաթիռով: Եվ մեր աստվածային, միակ երկրագունդը, որ լող է տալիս տիեզերական ամայության մեջ՝ խելահեղության չափ ներքևում, ինձ […]

ԱՍՔ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԵՐՆ Է / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընդուված է ասել, նաև՝ ամեն նոր օրվա հետ հաստատվում է, որ Աստծո տված ամենամեծ պարգևը մարդուն սերն է… Այս սերը տրվում է Խալափյանի հերոսներին բազմիցս և բազմիցս էլ չի ավարտվում մարմնական մերձեցումով, կամ միանում են ժամանակավորապես և բաժանվում հավետ: Մինչդեռ հոգիները միացած են առաջին իսկ հանդիպումից, գուցե և այս կյանքից էլ առաջ, և դեռ շատ […]

ՀԱՎԵՐԺ ԹԱԳԱՎՈՐՈՂԸ / Վալերի ՊԱՐԱՆՅԱՆ

Փետրվարի 19-ը ՀՀ պետական տոնացույցում նշված չէ: Հասկանալի է, ուրեմն այդ օրը պետական որևէ նշանակալից իրադարձություն տեղի չի ունեցել: Այդ օրը նշանավոր է նրանով, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թեև մեծի, հանճարի, բայց սոսկ բանաստեղծի ծննդյան օր է, ու պետական տոն չի հռչակվել: Ո՞ր երկրում այդպես չէ: Ամենուրեք այդպես է: Բայց Թումանյանի դեպքում Արմենը […]

Ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի 5-ամյակը

Ավետիք Իսահականի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի 5-ամյակը: 6000-ից ավելի հետևորդ ունեցող այս խումբը ստեղծվել է գրականագետ, գրաքննադատ, բանասիրության թեկնածու Անի Փաշայանի կողմից հիմնականում ժամանակակից գրականությունը ճանաչելի դարձնելու համար: Գործունեության ընթացքում խումբը մեծացրել է մատուցման հնարավորությունները: Գրական ստեղծագործությունների հետ միասին ընթերցողը կարող է հաղորդակցվել դասական և ժամանակակից երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության լավագույն նմուշներին: […]

ՍԻՐՈ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

Օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հայ պոեզիայի վարդաբույր օր` «Սիրո արահետներով», որը նվիրված էր բանաստեղծուհիներ Մետաքսեի և Լիլիթի ստեղծագործություններին: Գարնան շունչը և պոեզիայի թարմությունը մեզ տեղափոխեց Մետաքսեի և Լիլիթի պոեզիայի աշխարհը: Բանաստեղծությունները նվիրված էին մայրության և գեղեցկության տոնին: Երկուսը` մայր և աղջիկ, մի հարկի ներքո, բայց իրարից շատ տարբեր և յուրօրինակ իրենց […]