Արման ԹՈՎՄԱՍՅԱՆ

1. Չասված բառերը Ժայռից պոկված Ձնահյուսքի են նման` Ավելի են մեծանում, Երբ պտտվում են Ժամանակի հետ, Եվ ինչքան վազես, Փախուստը Կտրում է բառերդ, Եվ դու չգիտես՝ Ինչպես քանդել Հանգույցը ժամանակի: 2. Որոշել եմ Ամեն բառից առաջ Մարդկանց նկարել Ու ստեղծել Մի հավաքածու` Անունը լռություն: Երբ ժամանակը Կներկի բառերը Դատարկությամբ, Ծակ դեմքերը Կծածկեմ նկարով, Ու Դորիանը* […]

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / Էվանքի կոչնակը

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին ԼՈՒՅՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Ամեն իր տիեզերքին բացված պատուհան է: Միսաք Մեծարենց Համակ հայացք եմ` բազմահարկ շենքի պատուհանագոգին հենված: Լույսը թափվում է վրաս, կկոցած աչքերիս պեծպեծում: Դեմքով հպվում եմ լուսամուտին ու մտածում՝ աշխարհի խիղճը թախիծն է: Առջևումս Ծաղկունյաց լեռնաշղթայի երկու լեռներն են՝ բեմի բացված […]

ԱՆԱՆՈՒՆԸ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Տարիներ առաջ ամեն ինչ ու ամենքին կորցրած, իրենից ու իր տեսակից փախած և իր կամքով հեռավոր ու փոքրիկ քաղաքն ընտրած մարդը, փոքրիկ սրճարանում գլխի թեթևակի խոնարհումներով աջ ու ձախ բարևելով այդ ժամին իրենց մեկ բաժակ գինին կամ մեկ գավաթ սուրճը վայելող հատուկենտ այցելուներին, մինչև կմոտենար ազատ սեղաններից մեկին, թռուցիկ հայացքը սահեցրել էր սրահի անկյունի սեղանին […]

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

ԱՆՏԻՊՆԵՐ ԻՆՁ ԷԼ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԱՎ Ինձ էլ աշխարհից մի բան հասավ.- Ես սովոր էի հոգին անսալ, Շրջել հանդերով ու սարեսար, Ջինջ երազներով հարյուր հազար Թռչել ու սուրալ, ճախրել անբավ.- Բայց երբ սկսեց հոգսը բզզալ, Եվ արեգակը մի պահ հանգավ, Կանաչ ցողունս դարձավ խազալ, Եվ իմ թռիչքը անդունդն ընկավ: Սակայն երբ օդում «գարուն» գրվեց, […]

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ  ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ / Հրաչյա  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

  – Ո՞րն է «Հայ գրականությունը թարգ­մա­­նություններում» ծրագրի առաքելու­թյու­նը: – Մենք հաճախ ենք զարմանում, թե ինչու հայ գրականությունն արտերկրում իր արժանի խանդավառությունը կամ հետաքրքրությունը չի հարուցում, թե ինչու երբեմն թարգմանվում ու հրատարակվում են գրքեր, որոնք այդպես էլ հավուր պատշաճի արձագանք չեն գտնում: Մեր զարմանքն այդքան մեծ չէր լինի, եթե իմանայինք, որ ժամանակին հրատարակիչ չեն կարողացել […]

Մանկապատանեկան գրականությունը՝ աշխարհի բոլոր ազգերին միավորող հարթակ

    Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ-ում հյուրընկալվել էին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած միջազգային մանկապատանեկան գրականության լավագույն դեմքերը՝ IBBY-ի ղեկավար Լիզ Փեյջը (Շվեյցարիա), պարսիկ մանկագիր, Անդերսենի մրցանակակիր Ֆարհադ Հասանզադեն (Իրան), Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին (Իտալիա) և IBBY փոխնախագահ Ալի Ալ Շեմարին […]

Կյանքը՝ քարտեզագրում

  Հոկտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Ալեքսան Գոմցյանի «Երկունք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ «Երկունք» ժողովածուն գրողի ապրած կյանքի քարտեզագրումն է, նկատեց, որ գրքում առկա բազմաթիվ տեղանունները՝ Ջավախք, Աբխազիա և այլն, ցավի նշանն են կրում: «Անմիջական իրադարձությունների նկատմամբ՝ բանաստեղծի արձագանք»,- այսպես բնորոշեց ժողովածուն Էդ. Միլիտոնյանը և միևնույն ժամանակ […]

 Տողի ամբողջականության գիտակցությամբ

  Հոկտեմբերի 15-ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Վասն հոգու», «Ձմեռ պապիկն ու տղան» գրքերի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Վասն հոգու» գրքում արժևորելով պատկերի ինքնատիպ ընկալումը, նկատեց, որ բանաստեղծական տարբեր ոճերի զուգորդումը շեշտում է բանաստեղծի ինքնատիպությունը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ժամանակակից կյանքի իրողությունները բանաստեղծություն դարձնելը մեծ ջանք է […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի գրողների միության հետ համատեղ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երևանի մասին թատերգության մրցույթի մրցանակակիրներ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ 1-ին մրցանակ «Մի անգամ Երևանումե կատակերգության համար     ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԻՆ 2-րդ մրցանակ «Եթե Արգիշտին տեսներ…ե կատակերգության համար       ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻՆ 3-րդ մրցանակ «Սովորական-անսովոր պատմություն. Մարտի 1ե դրամայի համար Share on Facebook

Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ / «Սևանը Հայաստանի աչքն է»

Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ «Սևանը Հայաստանի աչքն է» ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ Հայտնի է, որ շատ ազգեր ունեն բնության տարրերի պաշտամունք, այդ թվում` ջրի: Մենք` հայերս, աստվածացրել ենք ջուրը Աստղիկ աստվածուհու պաշտամունքով և Վարդավառի ծեսով: «Սասնա Ծռեր» էպոսի հիմքում ջրի արարչական զորությունն է, որից սերում են Սասնա հսկաները: Ջրի կենսական […]

1999 թվական, հոկտեմբերի 27. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ / ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Աշտարակից Ուջան, ելևէջուն ճանապարհով, ցեխ ու անձրև, արև, արքայություն, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում՝ մանդոլինը թևի տակ, գլուխը բարձր: Երգի դասատու է, 1918-19 թվերին Պետերբուրգից՝ Թիֆլիս, Թիֆլիսից՝ Երևան երթուղով է եկել: Իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է: Ո՞ւր գնամ, ասել է: Ուջան, ասել են: Երդվել ու գնացել է: Մանդոլինը […]

ցի նշանագիտական հմայիլը / ՄԱՆԱՍԵ

Համառությունս որևէ գրի մասին գիր անելուց գրախոսության մակարդակի չիջնելն է, ոչ այնքան հեղինակին վիրավորած չլինելու համար,- քննելիք գրականությունն ինքն է ինձ ընտրում, ոչ ես՝ նրան,- որքան որ ինքս չվերածվեմ գրախոսության: Որովհետև նույն համառությունը գրի մեջ է՝ ինչպիսին ինքն է, քեզ դարձնում է իր նման- այն, որ չես էլ մտածել, թե այդքան կարող են նմանվել թողածդ […]

ՁՈՐԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խուրձը շալակին՝ նստել էր առվի եզրին ու հայացքն ուղղել էր հոսող ջրերին: Ապրելը չէր գալիս, իսկ մեռնելուց վախենում էր: Վերջին շրջանում օրերն անհամ ու անհոտ էին` ասես խանութից առած արևածաղկի ձեթ: Հոտ ես քաշում, հոտ չկա, բերանդ ես առնում ու չես հասկանում՝ ինչ է: Հատկապես էսօր մտքի մեջ սեպի պես խրվել ու դուրս չի գալիս […]

ԱՆՆԱ  ԱԽՄԱՏՈՎԱ

ԱՆՆԱ  ԱԽՄԱՏՈՎԱ Ռեքվիեմ Ոչ օտար երկնակամարի տակ էի, Ոչ հովանու տակ օտար թևերի, Ես այդ ժամանակ ժողովրդիս հետ էի, Անդ, ուր դժբախտ ժողովուրդն էր իմ: 1961 թ. Նախաբանի փոխարեն Եժովշչինայի սարսափելի տարիներին ես տասնյոթ ամիս անց եմ կացրել բանտային հերթերում, Լենինգրադում: Մի անգամ ինչ-որ մեկը «ճանաչեց» ինձ: Այդ ժամանակ իմ թիկունքում կանգնած մի կին, որ, […]

ԺԱՆՐԸ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆ Է / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Ժանր և ոճ, որքանո՞վ է նրանց միջև կապը օրգանական և անխզելի: – Ժանրերի խնդիրն այսօր համարվում է ամենահստակներից, բայց ինչքան էլ տարօրինակ թվա` ամենաքիչ մշակվածն է: Այս խնդրի շուրջ ընդհանուր համաձայնություն առայժմ չկա: Բազմաժանրությունը և ժանրերի սահմանների լղոզվելը մշակույթի զարգացման բնականոն ընթացքն են: 20-րդ դարում ժանրի վերաբերյալ առաջացավ մի բոլորովին այլ, խորը պատկերացում ռուսական […]

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԴՅՈՒԿՈՎ

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԴՅՈՒԿՈՎ Էդուարդ Խանդյուկովը ծնվել է 1940 թվականին, Մարիոպոլ քաղաքում: Բանաստեղծ է, թարգմանիչ, քանդակագործ: Ռուսաստանի Գրողների միության Մոսկվայի մարզային կազմակերպության վարչության քարտուղար, «Պոեզիա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, Յարոսլավ Սմելյակովի անվան գրական մրցանակի դափնեկիր: ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ Իմ սիրելինե՛ր, տարե՛ք, միշտ տարե՛ք Մառանիս գինին, որքա՜ն ցանկանաք. Բարեկամների՛ս բաժին կհանեք, Չարակամներիս դուք չմոռանա՛ք: Թո՛ղ խմեն […]

ՀՈՎՍԵՓՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԸ ՀԵՇՏԻԱՅՈՒՄ

Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում նշվեց Հովսեփյանական պոեզիայի օրը: 1997 թվականից ի վեր, գեղեցիկ այս առիթը Հեշտիա է բերում շրջանի ղեկավարներին, բանաստեղծի ընկերներին, բարեկամներին, բազմաթիվ հյուրերի՝ Թբիլիսիից, Երևանից: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց: Այնուհետև ներկաները այցելեցին բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ հյուրերին դիմավորեցին բանաստեղծի կինը՝ Թերեզան, որդին՝ Մյունխենի նեյրովիրաբուժական և կենսաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Սահակ […]

Ժողովուրդների մերձեցման կարևորագույն գործոն

Հոկտեմբերի 13-ին Օշականում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: ՀԳՄ պատվիրակությունը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելեց Մ. Մաշտոցի եկեղեցի, ծաղիկներ դրվեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու Մ. Մաշտոցի անունը կրող դպրատանը տեղի ունեցավ ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Խորեն […]

Մանկագրությունը՝ բնածին պարգև

Հոկտեմբերի 11-ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Թագավորական հեքիաթ» (հեղինակներ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Խաչատրյան-Ստրալեցկիենե, Սուսաննա Հովհաննիսյան) և մանկագիր Սաթենիկ Ղազարյանի «Արկած + արկած» գրքերի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով չորս հեղինակի մասնակցությամբ ստեղծված գիրքը, նկատեց, որ այսօր էլ կան մանկագիրներ, ովքեր թեև դժվարությամբ, բայց փորձում են գեղեցիկ գործեր ստեղծել երեխաների համար: Այնուհետև […]

Շարունակվող զրույց / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Ըստ հնագույն ավանդության՝ աստվածային Բուդդային հարցնում են. «Բուդդա, Աստված կա՞»: Բուդդան պատասխանում է. «Ես ասե՞լ եմ Աստված կա, ես ասե՞լ եմ Աստված չկա»: Ի՞նչ հասկանալ այս իմաստությունից: Փորձեմ հասկանալ. եթե մարդ ես բանական ու զգացմունքային և ոչ գող ու վայրենի, քո մեջ, քո հոգում Աստված կա, ուրեմն՝ նա գոյություն ունի տիեզերական անտես-տեսանալի տիրույթներում, իսկ եթե […]