ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Հոկտեմբերի 13-ին Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց ավստրիացի գրող Ռեգինա Հիլբերի հետ: Քննարկվեցին հայ և ավստրիական գրականության փոխառնչությունների, թարգմանության, ինչպես նաև հայ և ավստրիացի գրողների ապագա համագործակցության հարցեր: Ռեգինա Հիլբերը գրում է պոեզիա, բանաստեղծական արձակ և էսսեներ: Նա արժանացել է մի շարք կրթաթոշակների, մասնակցել է միջազգային ծրագրերի ու փառատոների Իտալիայում, Գերմանիայում, Սլովակիայում, Սլովենիայում, եղել է գրող- ռեզիդենտ մի շարք երկրներում: Մասնակցել է նաև հայկական «Գրական տապան» փառատոնին: Հոկտեմբերի 14-ին ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ ընթերցում՝ «Բանաստեղծները հանուն խաղաղության՝ ընդդեմ պատերազմի», որին երիտասարդ հայ բանաստեղծների հետ միասին մասնակցեց նաև Ռեգինա Հիլբերը: Իրենց ստեղծագործությունները և թարգմանությունները խաղաղության ու պատերազմի թեմաներով ընթերցեցին սիրիահայ բանաստեղծներ Տիգրան Գաբոյեանը, Հարութ Վարդանյանը, ինչպես նաև Հուսիկ Արան, Վահե Արսենը, Գոհար Գալստյանը, Անի Տեր-Գուլանյանը, Ելենա Շուվաևան, Քրիստինե Հովսեփյանը, Մանե Գրիգորյանը, Ռուզան Պետրոսյանը, Մարիամ Մարտիրոսյանը, Հերմինե Նավասարդյանը և Սյուզան Մորոուն Ֆրանսիայից: Միջոցառմանը մասնակցում էր նաև ֆրանսահայ Աշոտ Փափազյանը, ով իր կիթառի հոգեպարար երաժշտությամբ խաղաղություն էր սփռում Պոեզիայի պուրակում:
Աշխարհի տարբեր երկրներում բանաստեղծները պայքարում են հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի՝ կազմակերպելով ընթերցումներ և մասնակցելով տարբեր միջոցառումների և ընթերցումը կայացավ ի համերաշխություն բանաստեղծների համաշխարհային շարժման՝ ՀԳՄ նախաձեռնությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.