ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1977 թվականից ՀԳՄ անդամ Վազգեն Առաքելյանը:
Վ. Առաքելյանը ծնվել է 1941 թ. Աբովյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Հեղինակ է երկու տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ «Արարատ լեռան քուրմը» (1998), «Խաչքար մայրիկիս» (2004), «Շիրազ-Նամե» (չափածո վեպ, 2006), «Գործող հրաբուխ» (2010), «Գիշերվա նախերգանք» (2011) և այլն: Գրել է նաև մանուկ ընթերցողի համար:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով:
1993 թ. «Մորս ձեռքի հացը» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի, «Հակոբ Մեղապարտ» և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների (2008 թ.), «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի (2009 թ.):
Վաստակաշատ գրողի, սրտացավ մարդու՝ Վազգեն Առաքելյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, գործընկերների, մտերիմների և ընթերցողների սրտերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.