ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016

Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի առաջին համարը: Արձակի և պոեզիայի բաժնում տեղ են գտել Լևոն Խեչոյանի երեք հեքիաթները` Նելլի Խաչատրյանի նախաբանով և թարգմանությամբ, Տիգրանա Շուբենկոյի «Իմ կարճ մանկությունը» վավերագրական վիպակի առաջին մասը, Իվետ Ալեքսանդրի պատմվածքները, ինչպես նաև Խաչիկ Մանուկյանի (թարգմ.՝ Գալինա Կլիմովա), Մարգարիտա Գևորգյանի, Վաչե Պետրոսյանի (թարգմ.՝ Ռաֆայել Մովսիսյան) բանաստեղծական շարքերը: Անմոռաց էջեր խորագրի տակ հրապարակվել է Վլադիմիր Դերժավինի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարքը (կազմել և հրապարակության է պատրաստել Իգոր Լոշչիլովը): Ակնարկ և հրապարակախոսություն բաժինը ներկայացրել է Նելլի Սահակյանի «Մտքեր Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո» հոդվածից, հատվածներ Մհեր Մկրտչյանի «Հավերժ մենախոսություն» գրքից (թարգմ.՝ Սվետլանա Ավագյան): Տպագրվել են նաև Միսակ Բդեյանի «Վերջին օրերը Մուշում» (թարգմ.՝ Էմիլյա Թադևոսյան), Էլեոնորա Մանդալյանի «Կապադովկիա` գաղտնիքների և հանելուկների երկիր» հոդվածները:
Գլխավոր խմբագիր՝ Ալբերտ Նալբանդյան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.