Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում մենք կռվում ենք 80-ական թվականների զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ երկիրն այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
Կամ հպարտանում ենք, որ որսորդական հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել: Լրջանալու ժամանակը շուտ է եկել: Այս պատերազմը և այն իրականությունը ռազմաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա»:
Գլենդեյլի նախկին
քաղաքապետ
Զարեհ ՍԻՆԱՆՅԱՆ

Հեռավոր Գլենդեյլում ապրող, ինձ անծանոթ հարգարժան Զարեհ Սինանյանը ասել է այն Խոսքը, որն այս օրերին ամեն մեկիս միտքն է սղոցում՝ ամեն հաջորդ վայրկյանին կրկնապատկվելով ցավով, զայրույթով, նաև անզոր վրդովմունքով… բայց ոչ զարմանքով: Աբսուրդն այն է, որ գոնե Հայաստանում տեսնում էինք և՛ վեր խոյացող պալատները, և՛ էլիտար հարսանիքները ամենաբարձր անձանց մասնակցության վկայաբանությամբ, և՛ երևանյան փողոցները կարմիր գծերով հարստահարող և այդ նույն փողոցներում հարյուրհազարավոր դոլար արժողությամբ մեքենաներով սուրացողներին, գիտեինք, որ, չգիտես ինչու, բանակում ծառայում են սոցիալապես անպաշտպան ընտանիքների որդիները, որ երկրից արդեն չեն հեռանում՝ լքում են հետ չնայելով… Սակայն մտածում էինք, որ այդ ամենի մեջ մի լուսավոր տարածք ունենք և կդիմանանք դժվարություններին, որովհետև այդ տարածքը տարածաշրջանի ամենամարտունակ Բանակն է…
«Հայկական ժամանակի» վերլուծաբանը հաշվարկել էր, որ արդիական օտարերկրյա արտադրության տեխնիկայով մեր բանակը զինելու համար անհրաժեշտ է 220 միլիոն դոլար, իսկ միայն Դիլիջանում Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնը կառուցվել է 153 միլիոն դոլարով, Պետեկամուտների կոմիտեի համանման մի կառույցի վրա էլ արդեն մսխվել է մոտ 70 միլիոն դոլար…
Չորսօրյա պատերազմի հորիզոնին չարագույժ ստվերն է նոր պատերազմի: Բայց թե ինչո՞ւ չեմ հավատում, որ նրանք, ում այս օրերին ուղղվում են սթափվելու կոչերը, ընդունակ են սթափվելու, և ժողովրդից տարածը վերադարձնողների հերթեր չեն գոյանալու…

2 մեկնաբանություններ

  1. Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
    12/04/2016 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

    Share on Facebook

    29/05/2016 ժ 12:43
    Որովհետեւ փճացած և փթածած ենք Չընտրութիւններու պատճառով;

    Պատասխանել
    – See more at: http://www.grakantert.am/1515-2/#comment-1111

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.