ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ «Գրական Եվրասիա» նշանաբանով գրական համաժողով, որի գլխավոր թեման Հայրենական պատերազմի արտացոլումն էր եվրասիական ժողովուրդների գրականության մեջ: Համաժողովը կազմակերպել էր Մ. Գորկու անվան գրական ինստիտուտը: Մասնակցում էին նախկին ԽՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի գրական շրջանների պատվիրակները:
Համաժողովում ելույթ ունեցան ՌԴ նախագահի խորհրդական, Լ. Տոլստոյի թոռան թոռ Վ. Տոլստոյը, Գորկու անվ. Համաշխարհային գրականության ինստիտուտի փոխտնօրեն Ա. Չագինը, «Литературная газета»-ի գլխավոր խմբագիր Յու. Պոլյակովը, «Дружба народов» հանդեսի գլխավոր խմբագիր Ա. Էբանոիձեն, քննադատ Վ. Սմիռնովը, հայտնի գրողներ ու քննադատներ:
«Մեծ պատերազմը և հայ ժողովրդի հոգևոր արժեքները» թեմայով զեկուցում կարդաց Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ պրոֆ. Ա. Եղիազարյանը:
Համաժողովի մասնակիցները հանդիպումներ ունեցան գրական և քաղաքագիտական մտքի ներկայացուցիչների, այդ թվում և արաբագետ Ե. Սատանովսկու հետ:

Սեփ. թղթակից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.