ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը համատեղ հայտարարում են Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերով.
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿ (վեպ, վիպակ, պատմվածք)` 3 մրցանակ.
1-ին մրցանակ – 80 հազար դրամ, 2-րդ մրցանակ – 60 հազար դրամ, 3-րդ մրցանակ – 40 հազար դրամ:
ՊՈԵԶԻԱ (պոեմ, բանաստեղծական շարք)՝ 3 մրցանակ.
1-ին մրցանակ – 80 հազար դրամ, 2-րդ մրցանակ – 60 հազար դրամ, 3-րդ մրցանակ – 40 հազար դրամ:
ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (հոդվածաշար, ակնարկաշար)՝ 3 մրցանակ, յուրաքանչյուրը` 40 հազար դրամ:
ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ՝ 7 մրցանակ, յուրաքանչյուրը` 20 հազար դրամ:
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱՆԵՐ, ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 3 մրցանակ, յուրաքանչյուրը` 40 հազար դրամ:
Ինչպես նաև՝ դիպլոմներ:

Ընդունվում են 2014 թ. և մինչև 2015 թ. ապրիլի 30-ը տպագրված գործերը:
Նյութերը ներկայացնել ՀԳՄ՝ Մարշալ Բաղրամյան 3 հասցեով` Հ. Նազարյանին: Հեռ.՝ 56-45-70:
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2015թ. մայիսին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.