ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ2014 թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ, որոնց մասնակցել են ՀՀ ԳԱԱ 45 ակադեմիկոս և 53 թղթակից անդամ: Ընտրությունները, ըստ ԳԱԱ կանոնադրության, անցնում են երկու փուլով. նախ բաժանմունքներում, ապա Ընդհանուր ժողովում, որին մասնակցում են բոլոր ակադեմիկոսներն ու թղթակից անդամները: Այս ընտրությունների արդյունքում տարբեր մասնագիտությունների գծով ավելի քան 60 թեկնածուներից միայն 9 ընտրվեցին ակադեմիկոս, 13-ը՝ թղթակից անդամ:
Գրականագիտություն մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է ընտրվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.