Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Էսպես չէր լինելու՝ պատի տակ, խեղճ ու կրակ, քթի ծլոլը վեր քաշող որբ երեխու պես, նեղացած ու վեհերոտ, սպասումները մարած, անհույզ հայացքը՝ աշխարհի անցուդարձին: Ո՞ւր մնաց էն հաղթական ոգին, էն ինքնիշխան երկիր ունենալու տենչը, էն երազն ու ճախրանքը՝ ո՞վ գրպանեց: Ներսուդրսի ո՞ր տականքները խփշտեցին մեր սերն ու հավատը, և հիմի ոգեղեն ի՞նչ հանդերձներով ենք մոտենում 2015 ՝ մեր զգոնությունն ու սթափությունը, մեր եռանդն ու ջանքը, լինելիության համար անմնացորդ նվիրում ու միասնականություն պահանջող թվականին: Կա՛, չի՛ հատնել, անսպառ է մեր հոգու արարումների մղվող սերը, որը ներսուդրսի տականքին ոտատակ տալով՝ վերաշնչավորելու, թևավորելու, անկասելի ճախրանքի է տանելու մեր դրախտային երկիրը՝ իր լուսեղեն ու հզոր թևերի տակ տիրոջ գորովանքով ու հպարտությամբ ունենալով էս չքնաղ մոլորակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.