ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ.
Հայաստանի գրողների միությունը մշակել և իրականացնում է մեր գրականության դասական և ժամանակակից արժեքների տարածմանն ու գնահատությանը, գրականության զարգացման գործընթացի քննությանը, գրական միջազգային կապերին, թարգմանություններին նվիրված բազմազան ծրագրեր:
Մասնավորապես, 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ընթացքի մեջ են եղեռնի զոհ մեր դասական գրողների անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ժողովածուների կազմման և հրատարակման աշխատանքները, ինչը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Կիրականացվեն նաև արտասահմանյան տարբեր երկրների գրական-մշակութային կառույցների հետ միջազգային ծրագրեր` ուղղված անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործած մեծագույն ոճրի բացահայտմանն ու դատապարտմանը: Միա- ժամանակ կհրատարակվեն մեր ժամանակակից գրականության լավագույն նմուշների թարգմանական ժողովածուներ, որոնք լավագույնս կվկայեն հայ ժողովրդի ստեղծագործ ոգու և կամքի անպարտելիությունը:
Հարգելի՛ բարեկամներ.
Այսօրվանից հայտարարում ենք գրական յուրօրինակ նախաձեռնության` ՀԳՄ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՍՐԱՀԻ մեկնարկի մասին: Նրանք, ովքեր ցանկություն կունենան ֆինանսական նվիրատվությամբ կամ որևէ այլ օժանդակությամբ աջակցել վերոհիշյալ ծրա­գրերի իրագործմանը, կդառնան ՀԳՄ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՍՐԱՀԻ ԱՆԴԱՄ, իսկ 5000 (հինգ հազար) և ավելի ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրատուների անունները կգրանցվեն ՀԳՄ բարերարների սրահի «ՊԱՏՎՈ ՏԱԽՏԱԿ»-ում:
ՀԳՄ բարերարների սրահի գործունեությունը կլինի շարունակական: Յուրաքանչյուր նվիրատվության վերաբերյալ հաղորդումը կհրապարակվի «Գրական թերթի» առաջիկա համարում և ՀԳՄ պաշտոնական կայքում:
ՀԳՄ կոնտակտային տվյալները`
հ/կոդ 00015135
հ/հ 1570001185520100
ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ ՓԲԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.