«ԱՏՈՄ  ԷԳՈՅԱՆԸ» ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

«ԱՏՈՄ   ԷԳՈՅԱՆԸ» ՌՈՒՄԻՆԵՐԵՆՌումինիայում «Արարատ» հրատարակչատունը լույս է ընծայել «Ատոմ Էգոյան» գիրքը՝ մեր գրականության երախտավոր թարգմանչուհի Մադլեն Գարագաշյանի ջանքերով: Գրքում զետեղված հոդվածները, հարցազրույցները, ֆիլմերի համալիր ցանկն ու նկարագրությունը՝ մասնագետների վերլուծականներով, ամբողջացնում է մեր հանրահռչակ հայ կինոռեժիսորի կյանքն ու ստեղծագործական ուղին:
Գրքում տեղ են գտել Զավեն Բոյաջյանի մեծածավալ հոդվածը, Մարի Օդե Փանոսյանի հարցազրույցը («Նուվել դ’Արմենի» ամսագրից), Սուսաննա Հարությունյանի, Գենոֆիա Մարտիրոսյանի, Սերգեյ Անաշկինի և Սվետլանա Ռեյֆերիի, Դավիթ Վարդազարյանի հարցազրույցները Ատոմ Էգոյանի հետ, ինչպես նաև Դավիթ Մուրադյանի հոդվածը «Արարատ» ֆիլմի մասին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.