ՍՐՏԵՐԻ ՀԱՄԱՀՆՉՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Սիրում-եմ-քեզ,-հայրենիքԲելոռուսական «Զվեզդա» հրատարակչության կողմից հրատարակած «Սիրում եմ քեզ, հայրենիք» վերնագրով ռուսերեն անթոլոգիայում միաժամանակ ընդգրկված են հայ և բելոռուս հեղինակների ստեղծագործությունները, ինչն ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դարձնում հայ և ռուս գրականությունների հետ ծանոթությունը: Անթոլոգիան ԱՊՀ երկրների գրականությունները բելոռուս ընթերցողին ներկայացնելու թվով տասներորդ ժողովածուն է, հիանալի փորձ վերականգնելու խորհրդային նախկին հանրապետությունների գրական կապերը: Ժողովածուները լույս են տեսել «Սրտերի համահնչունություն» խորագրով և որպես կանոն ընտրվել են վերջին քսան տարվա ստեղծագործությունները: «Սիրում եմ քեզ, հայրենիք» անթոլոգիայում տեղ են գտել Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Թամրազյանի, Ռազմիկ Դավոյանի, Ղուկաս Սիրունյանի չափածո և Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Մուղնեցյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Նորայր Ադալյանի արձակ գործերից: Անթոլոգիայում տպագրվել են նաև բելոռուս հեղինակներ Օլեգ Ժդանի, Միկոլա Մալյավկայի, Կազիմիր Կամեյշայի, Միկոլա Չեռնյավցկու և այլոց ստեղծագործությունները:
Վերջերս Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական և բելոռուսական տաղավարներում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, որին գրողների, արվեստագետների, ընթերցողների հետ մասնակցում էին «Զվեզդա» հրատարակչության ներկայացուցիչները: Շնորհանդեսներում մեկ անգամ ևս կարևորվեց գրական կապերի ամրապնդումը, գրականությունների համագործակցությունն ու տարբեր մշակույթների փոխհարստացման անհրաժեշտությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.