Մահացել է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ

ԼևոնՄահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ»թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն»հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում է այն։ Դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։«Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։

3 մեկնաբանություններ

  1. Սգում եմ ցավալի մահը քանքարավոր մտավորական, գրող, հրապարակագիր, մշակույթի և հասարակական վաստակավոր, անխոնջ գործիչ, Հայաստանի Գրողների Միության Նախագահ Լեվոն Անանյանի։ Վշտակցում եմ նրա հարազատներին։

    Գրիշ Դավթյան

  2. Дорогие друзья, с огромной болью выражаю свое искреннее соболезнование по безвременной кончины нашего Левона-кристального человека и мыслителя,журналиста и писателя -публициста,прекрасного доброго человека,имя которого всегда останется в сердцах тех,кто близко знал его.Низкий поклон перед его светлой памятю. Левон Адян, член союза писателей СССР,Рссии,НКР и Армепнии.Санкт-Петербург.

    • Առավոտյան զանգահարեց իմ մտերիմներից մեկը ու տագանապալի, հուզական ձայնով ասաց. « Եթե իմանաս ով է մահացել, շատ կտխրես…»: Անկեղծ ասած, թող Աստված ինձ ների, կայծակնային արագությամբ շատ դեմքեր եկան աչքերիս առջև, բայց ո՛չ Լևոն Անանյանը…

      Անսպասելի ցավը շատ ուշ է հասնում ենթագիտակցությանը, որովհետև երկար ժամանակ ինքդ քեզ հետ կռիվ ես տալիս, չես ուզում հավատալ, բայց երբ հավատում ես, հոգու խորքից պոռթկում է ահագնացող մի ցասման ճիչ, ինչու՞… ինչու՞…

      Հանկարծահաս հիվանդությունը, ցավոք, տարիք ու սահման չի ճանաչում , չի խնայում ոչ մեկին …

      … Այսպես հեռանում են, մեզ թողնելով իրենց մարդկային, անփոխարինելի տեսակը, որն այլևս դառնում է մխացող հիշողություն:

      Ցավում եմ բոլորիս համար:

      Անժելա Սահակյան , Փարիզ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.