ԻՆՉՊԵՍ Է ԱՊՐՈՒՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ…/ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ար­մի­նե Բո­յաջ­յա­նի «Ն­կա­րում եմ նա­պաս­տակ (location-ծա­ռի տակ)» գե­ղար­վես­տա­վա­վե­րագ­րա­կան վի­պակն ըն­թեր­ցե­լուց ա­ռաջ պետք է մի քա­նի հարց ու­նե­նաս մտքում՝ ին­չո՞ւ է մեր ման­կութ­յու­նը կարճ տևում, ինչ­պե՞ս ենք այն զգում և հե­տո ինչ­պե՞ս կա­րե­լի է հի­շել։ Այս հար­ցե­րի խտա­ցու­մը, նաև պա­տաս­խան­նե­րը տա­լիս է Ար­մի­նեն՝ անձ­նա­կան ապ­րում­նե­րի, քայ­լե­րի, մտա­ծե­լա­կեր­պի վե­րաի­մաս­տա­վոր­մամբ։ Որ­տե­ղից է սկսվում աշ­խար­հը և­ որ­տեղ ենք տա­նում այդ նույն աշ­խար­հը… այ­դօ­րի­նակ ի՛ր աշ­խարհն է Ար­մի­նեն բա­ցում ու փա­կում, ներ­սու­դուրս ա­նում՝ մի պահ մտա­ծե­լով՝ ման­կութ­յան մեջ է, ո­րով­հետև հի­շո­ղութ­յուն­նե­րը քաղց­րա­նում են, կոփ­վում, ուժ առ­նում և նո­րից ու նո­րից ձգտում ապ­րել, եր­կար ապ­րել։
Մե­րօր­յա ի­րա­կա­նութ­յան ընդ­հա­նուր հա­մա­պատ­կե­րի վրա գո­յութ­յան ու ա­զա­տութ­յան կա­պը կա­րող է մի քա­նի տար­բե­րա­կով մեկ­նա­բան­վել։ Բայց երբ գե­ղար­վես­տո­րեն վա­վե­րագր­ման տար­բե­րա­կը սկսում է գրա­կա­նութ­յան տի­րույ­թում գոր­ծել, նոր ըն­կա­լում ու հո­գե­բա­նութ­յուն է ստեղծ­վում՝ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան ու ներ­քին կոմ­պո­զի­ցիոն տար­րե­րը հասց­նե­լով մի կե­տի, որ­տեղ ապ­րում է կյան­քի նպա­տա­կը՝ մարդն իր բո­լոր տրա­մադ­րութ­յուն­նե­րով։
«Իմ մայ­րը հե­րոս է: Նա վա­ղուց թա­ղել է ի­րեն ու ապ­րում է մեզ հա­մար»,- գրում է Ար­մի­նեն։ Հոգևոր աշ­խար­հըն­կա­լու­մը նրա տո­ղե­րի առ­հա­վատչ­յան է։ Եվ ժա­մա­նա­կա­յին հո­լո­վույ­թում անց­յա­լը, ներ­կան ու ա­պա­գան միան­գա­մայն ի­րա­րից հե­ռու են, մե­կը՝ բարձ­րութ­յան վրա, մյու­սը՝ հեղ­հե­ղուկ, այն մե­կը՝ ա­նո­րոշ ու տագ­նա­պա­լի։ Հե­ղի­նա­կի վի­պա­կից պարզ է դառ­նում, որ հո­գու կե­ցութ­յան տա­րա­ծութ­յունն ան­սահ­մա­նութ­յան մեջ է, որ­տեղ կյանքն ու ճա­կա­տա­գիրն ա­ռե­րես­վե­լով հա­ճախ են սե­փա­կան հաս­ցե­ներ ո­րո­նում։
Բա­ցար­ձակ հե­ղի­նակություն փնտրե­լու հա­մար հե­ղի­նա­կը փնտրտուք­նե­րի մեջ չի հայտն­վում. «Իմ հայրն ինձ հա­մար բա­ցար­ձակ հե­ղի­նա­կութ­յուն է. նրա­նով եմ չա­փել աշ­խար­հում ա­մեն ինչ»։ Այս­տեղ լռութ­յան ներ­քին է­ներ­գիան է գոր­ծում, ո­րը հնա­րա­վոր է մար­դու գի­տակ­ցա­կա­նի ներ­քին հետ­ևանքն է շո­շա­փում։ Ն­մա­նօ­րի­նակ ա­սե­լի­քի բո­վան­դա­կա­յին շեր­տով կա­րող ենք ա­ռանձ­նաց­նել հետև­յալ տո­ղե­րը. «­Տիե­զեր­քի ա­մե­նա­կար­ևոր կետն Աստ­ծո բնա­կութ­յան տեղն է: Աստ­ված ա­մե­նուր է»: Բայց սա եր­ևա­կա­յա­կան ըն­կա­լում չէ, այլ՝ մար­դու ներ­քին աշ­խար­հի բա­ցա­հայ­տում, ինք­նա­ճա­նա­չում։ Ո­րով­հետև ե­թե չես ճա­նա­չում քեզ ու եր­ևույթ­նե­րը, կյան­քում չես ճա­նա­չի ճիշտ ճա­նա­պարհն ու քայ­լե­րիդ հեր­թա­կա­նութ­յու­նը։ Սա հե­քիա՞թ է։ Ա­մեն­ևին ոչ։ Ինչ­պես հե­ղի­նակն է գրում. «­Բո­լոր հե­քիաթ­ներն էլ վա­խեց­նում ու տխրեց­նում են ինձ»։ Իսկ այն տա­րած­քը, որն Ար­մի­նեն է վերց­րել ու դարձ­րել տող, կա­րո­տի ու ա­զա­տութ­յան հաս­ցե է, պար­զութ­յուն, ի­րա­կա­նութ­յու­նը չխա­վա­րե­լու, հա­կա­ռա­կը՝ ա­վե­լի լու­սա­վո­րե­լու ուր­վագծ­ված գա­ղա­փար։
Ի­րա­կա­նութ­յու­նը նաև էութ­յուն է։ Այդ էութ­յան մեջ հե­ղի­նա­կը բա­նաս­տեղծ­վում է մի նոր ու գե­ղե­ցիկ աշ­խար­հի հետ, ո­րը թեև ցա­վեր է պատ­ճա­ռում, բայց բա­ռեր է «նե­րար­կում» ապ­րե­լու հա­մար։ Ա­մե­նա­լավ բա­ռե­րը հի­շո­ղութ­յուն ու­նեն, ինչ­պես մար­մի­նը, որն իր ներ­սում է կրում հի­շո­ղութ­յու­նը և­ ո­րը «կա­ղա­պար չէ, այլ՝ գոր­ծե­լու մի­ջոց», իսկ հո­գին՝ ճիշտ ճա­նա­պարհ հու­շող։
Մայ­րը, որ ապ­րում է հի­շո­ղութ­յամբ՝ Ար­սեն որ­դուն պա­հե­լով իր մեջ, տագ­նա­պում է՝ ե­րա­նի տա­լով այն պա­հին, երբ նո­րից կտես­նի նրան։
«- Ար­մի՛ն, երկն­քում հի­շո­ղութ­յուն կլի­նի՞:
– Ի­հար­կե, մա՛մ,- նա­խազ­գա­լով հար­ցի բուն էութ­յու­նը:
– Որ Ար­սե­նին տես­նեմ, կճա­նա­չե՞մ:
– Ան­պայ­մա՛ն:
– Ե­րա­նի՜ եր­կինք գնա­յի:
– Եր­կինք ես գնա­լո՛ւ, մա՛մ:
– Հի­մա՛»։


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.