ՎԵՐՍՏԻՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ/ Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայտ­նի է, որ Կո­լում­բո­սը չի ե­ղել Ա­մե­րի­կա մայր­ցա­մա­քում, այլ նրան հա­րող մի շարք կղզի­նե­րում՝ իր չորս ուղ­ևո­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: Այդ կղզի­նե­րից մե­կը Կու­բա­յին է պատ­կա­նում, հա­ջոր­դը Դո­մի­նիկ­յան Հան­րա­պե­տութ­յունն է, վեր­ջի­նը՝ Պո­ւեր­տո Ռի­կոն: Նա­խորդ եր­կու­սում ե­ղել եմ, և­ ա­հա այս ա­մառ եր­կու շա­բա­թով մեկ­նում եմ Պո­ւեր­տո Ռի­կո: Պո­ւեր­տո Ռի­կո իս­պա­նե­րեն նշա­նա­կում է հա­րուստ նա­վա­հան­գիստ: Փոք­րիկ կղզի է, ե­րեք ան­գամ փոքր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քից: Լեռ­նա­յին կղզի է, հա­ճա­խա­կի երկ­րա­շար­ժեր են լի­նում, իսկ 2017-ին խիստ տու­ժել է Մա­րիա փո­թոր­կից: Կղ­զին շատ կա­նա­չա­պատ է, բազ­մա­գույն ծաղ­կած ծա­ռե­րով, լեռ­նե­րը կո­րած են ան­տառ­նե­րի մեջ: Մայ­րա­քա­ղա­քը Սան Հո­ւանն է, նշա­նա­կում է Սուրբ Հով­հան­նես Մկր­տիչ: Տե­ղա­նունն ան­վա­նել է Կո­լում­բո­սը: Քա­ղա­քը գե­ղե­ցիկ է, բազ­մա­գույն շեն­քե­րով, մա­քուր, կա­նա­չա­պատ: 2021-ի հու­նի­սին նշվել է քա­ղա­քի հիմ­նադր­ման 500-ամ­յա­կը: Դեռ ա­մե­նուր պահ­պան­ված են այդ տո­նա­կա­տա­րութ­յան պաս­տառ­նե­րը: 2017-ի ա­վե­րու­մից հե­տո քա­ղա­քը վե­րա­կանգն­ված է, և շեն­քե­րը թարմ տեսք ու­նեն:
Ճար­տա­րա­պե­տա­կան ոճն իս­պա­նա­կան է՝ ո­րոշ ա­րա­բա­կան ազ­դե­ցութ­յամբ: Շատ գե­ղե­ցիկ է հատ­կա­պես պառ­լա­մեն­տի շեն­քը՝ սպի­տակ մար­մա­րից, հու­նահ­ռո­մեա­կան սյու­նա­շա­րե­րով: Մա­քուր է Սան Հո­ւա­նը, բնա­կիչ­նե­րը՝ խիստ բար­յա­ցա­կամ: Զ­բո­սաշր­ջիկ­ներ քիչ կան, բայց հան­դի­պե­ցինք եր­կու հա­յու­հի­նե­րի, ո­րոնք լսե­լով իմ ու աղջ­կաս հա­յե­րեն խոս­քը, ջեր­մո­րեն ող­ջու­նե­լով ա­սա­ցին, որ Լոս Ան­ջե­լե­սից են: Սան Հո­ւա­նում տե­սար­ժան վայ­րե­րից են ի­րա­րից հե­ռու գտնվող եր­կու մեծ ամ­րոց­նե­րը՝ կա­ռուց­ված Ատ­լանտ­յան օվ­կիա­նո­սի ա­փին՝ 16-րդ դա­րում: Իս­պա­նա­ցի­նե­րը կղզին ապ­րե­լու հա­մար նպաս­տա­վոր են գտել, ո­րով­հետև հար­մար է ե­ղել նա­վա­հանգս­տի հա­մար և­ ու­նե­ցել է խմե­լու ջուր: Բ­նա­կա­նա­բար, եր­կու ամ­րոց­նե­րը դի­տե­լուց հե­տո, պետք է այ­ցե­լեինք թան­գա­րան­նե­րը: Դ­րան­ցից մե­կը Կա­սա Բ­լան­կան է, նշա­նա­կում է Ս­պի­տակ տուն: Այն դեռևս 16-րդ դա­րում կա­ռուց­ված իս­պա­նա­ցի Պոն­սե դե Լեո­նեի ըն­տա­նի­քի տունն է, ո­րը եր­կար տա­րի­ներ բնա­կեց­ված է ե­ղել, իսկ հի­մա թան­գա­րան է: Մեզ չի հա­ջող­վում տես­նել Սան Հո­ւա­նի պատ­կե­րաս­րա­հը. այն վե­րա­նո­րոգ­ման մեջ է: Ամ­բողջ օ­րը քայ­լում ենք քա­ղա­քի նեղ փո­ղոց­նե­րով, արևն այ­րում է. հնա­րա­վոր չէ ո՛չ հո­վա­նոց բռնել և­ ո՛չ էլ գլխարկ դնել, ո­րով­հետև ողջ օ­րը քա­մի է փչում: Օր­վա վեր­ջում, երբ հա­զիվ գտած վճա­րո­վի կա­յա­նա­տե­ղիից վերց­նում ենք մեր վար­ձած ավ­տո­մե­քե­նան, ար­դեն այր­վել ենք, մեր մաշ­կը խա­շած խեց­գետ­նի կարմ­րութ­յունն է ստա­ցել:
Հ­յու­րա­նո­ցը մայ­րա­քա­ղա­քից հե­ռու է՝ օվ­կիա­նո­սի ա­փին: Այն շքեղ Հիլ­տոն դո­րա­դո է Ատ­լանտ­յան օվ­կիա­նո­սի ա­փին հար­մա­րա­վետ լո­ղա­փով: Սա­կայն հանգս­տա­ցող­նե­րը, ո­րոնք մեծ մա­սամբ տե­ղա­ցի­ներ են, նա­խընտ­րում են հյու­րա­նո­ցի լո­ղա­վա­զա­նը: Միայն ես ու աղ­ջիկս գնում ենք իս­կա­կան լո­ղափ: Քիչ անց հայտն­վում է ե­րի­տա­սարդ սևա­մորթ զույգ՝ եր­կու փոքր աղ­ջիկ­նե­րով: Կի­նը բա­րե­կազմ, գե­ղե­ցիկ, ե­րե­կո­յան շքեղ զգես­տով է: Նա ան­մի­ջա­պես մտնում է ջու­րը, դիրք ըն­դու­նում, իսկ ա­մու­սի­նը լու­սան­կա­րում է: Հե­տո փո­խում է զգես­տը, և­ ա­մու­սի­նը նրան նկա­րում է ջրի մեջ, ար­մա­վե­նու տակ, քա­րե­րի վրա: Այդ ա­մե­նը կա­տար­վում է մեկ ժա­մում, սա­կայն ըստ նկար­նե­րի նա 10 օր ե­ղել է ծո­վա­փում: Պարզ է, որ նա մեր օ­րե­րի «ինֆ­լո­ւեն­սեր» է, այ­սինքն՝ այն մարդ­կան­ցից, ո­րոնք ազ­դում են սո­ցիա­լա­կան ճա­շակ­նե­րի վրա:
Պո­ւեր­տո Ռի­կո­յի շատ վայ­րե­րում ե­ղանք, գրե­թե ա­մե­նուր գի­տեին Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի մա­սին: Այս երկ­րի պաշ­տո­նա­կան լե­զու­ներն են իս­պա­նե­րե­նը և­ անգ­լե­րե­նը, սա­կայն գրե­թե բո­լո­րը խո­սում էին իս­պա­նե­րեն: Պո­ւեր­տո Ռի­կոն մտնում է ԱՄՆ-ի մեջ որ­պես տա­րածք, բայց ոչ որ­պես նա­հանգ: Դ­րամն ա­մե­րիկ­յան դո­լարն է: Պո­ւեր­տո Ռի­կո­յի քա­ղա­քա­ցի­ներն ա­զատ ե­լու­մուտ ու­նեն ԱՄՆ, այն­տեղ սո­վո­րե­լու և­ աշ­խա­տե­լու ի­րա­վունք, սա­կայն չեն կա­րող մաս­նակ­ցել ընտ­րութ­յուն­նե­րին:
Շատ հյու­րըն­կալ, ու­րախ մար­դիկ են: Ա­վե­լի եր­ջա­նիկ տեսք ու­նեն, քան ա­մե­րի­կա­ցի­նե­րը, մեծ մասն ու­նի բարձ­րա­գույն կրթութ­յուն:
Պո­ւեր­տո Ռի­կո­յի լո­ղա­փե­րը վայ­րի են, չնա­յած ա­փե­րին կան ըն­տիր հյու­րա­նոց­ներ: Այն սպա­սար­կու­մը, որ կա Կու­բա­յում, Մեք­սի­կա­յում, Դո­մի­նիկ­յան Հան­րա­պե­տութ­յու­նում, այս­տեղ չկա: Դու լո­ղափ պետք է գնաս քո ա­թո­ռով, քո հո­վա­նո­ցով: Ի պա­տիվ Պո­ւեր­տո Ռի­կո­յի բնա­կիչ­նե­րի, ա­սեմ, որ լո­ղա­փե­րում գո­ղութ­յուն չկա: Մար­դիկ գա­լիս են ըն­տա­նիք­նե­րով, նույ­նիսկ գեր­դաս­տան­նե­րով: Ի­րենց հետ բե­րում են վրան­ներ, ա­թոռ­ներ, խո­րո­վա­ծի հար­մա­րանք, ան­պայ­ման ա­նի­վա­վոր սառ­նա­րան­ներ: Ու­տում են, խմում, եր­գում, պա­րում: Վեր­ջում ա­մեն ինչ խնամ­քով հա­վա­քում են աղ­բի մեծ տոպ­րակ­նե­րում և հե­ռա­նում: Շատ կու­զեի, որ հա­յերս էլ այդ­քան ու­շա­դիր լի­նենք բնութ­յան նկատ­մամբ: Յոթ օր հանգս­տա­ցանք Կոմ­բա­տե հրա­շա­լի լո­ղա­փում, և­ ա­մեն օր նույն պատ­կերն էր: Այն տպա­վո­րութ­յունն է, որ պո­ւեր­տո­ռի­կո­ցի­նե­րի հա­մար լո­ղա­փում ժա­մա­նակ անց­կաց­նե­լը կյան­քի ի­մաստն է:
Պո­ւեր­տո Ռի­կո­յի երկ­րորդ քա­ղա­քը Պոն­սեն է, որն ու­նի հիա­նա­լի պատ­կե­րաս­րահ: Այն հիմ­նել է ծա­գու­մով ֆրան­սիա­ցի Լո­ւի Ֆե­ռեն իր տիկ­նոջ հետ՝ հա­վա­քե­լով եվ­րո­պա­կան ու ա­մե­րիկ­յան տար­բեր նկա­րիչ­նե­րի կտավ­նե­րը: Ն­րա կար­ծի­քով, իս­կա­կան ար­վես­տը հա­մա­մարդ­կա­յին է՝ չու­նի ազ­գա­յին ու կրո­նա­կան սահ­ման­ներ: Թան­գա­րա­նը կա­տա­րել էր այս­պի­սի փորձ. հրա­վի­րել էր տե­ղա­ցի ե­րեք նշա­նա­վոր նկա­րիչ­նե­րի, խնդրել ընտ­րել թան­գա­րա­նի ե­րեք կտավ և ն­րանց տպա­վո­րութ­յամբ ստեղ­ծել նույն թե­մա­յով ի­րեն­ցը: Օ­րի­նակ, ֆրան­սիա­ցի Գուս­տավ Մո­րո­յի «­Դա­լի­լա» կտա­վի հի­ման վրա ստեղծ­վել էր նո­րը, և դրանք ցու­ցադր­վում էին կողք կող­քի:
Ա­սեմ նաև, որ Պոն­սեի պատ­կե­րաս­րահ ըն­կանք դժվա­րութ­յամբ, այն մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­ման մեջ էր, ըն­դու­նում էր սահ­մա­նա­փակ մարդ­կանց: Սա­կայն երբ աղ­ջիկս բա­ցատ­րեց, որ հե­ռա­վոր Հա­յաս­տա­նից ենք, բա­ցա­ռութ­յան կար­գով ոչ միայն թույ­լատ­րե­ցին մտնել պատ­կե­րաս­րահ, այլև գի­դե­րի խմբի ղե­կա­վա­րը՝ մի հա­մակ­րե­լի կին, մեզ դի­մա­վո­րեց և­ ա­սաց, թե զգաց­ված է, որ Հա­յաս­տա­նից մար­դիկ են ե­կել՝ ի­րենց եր­կիրն ու ի­րենց ար­վես­տը տես­նե­լու: Այդ ջերմ խոս­քե­րը մենք լսե­ցինք տար­բեր քա­ղաք­նե­րում:
Շատ տպա­վոր­ված եմ Մա­յա Գո­ւեզ քա­ղա­քի հրա­պա­րա­կով, ո­րի կենտ­րո­նում Կո­լում­բո­սի ար­ձանն է, և­ այդ տա­րած­քում մարդ­կութ­յան քա­ղա­քակր­թութ­յու­նը ներ­կա­յաց­նող ար­ձան­ներ են՝ ե­գիպ­տա­կան, ան­տիկ հու­նա­կան, հռո­մեա­կան, Վե­րածնն­դի և­ այլն: Իսկ Սան Հեր­ման քա­ղա­քի 1513 թվա­կա­նին կա­ռուց­ված ե­կե­ղե­ցում ցու­ցադր­վում են Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յում պահ­վող քրիս­տո­նեա­կան սուրբ մա­սունք­ներ: Ե­կե­ղե­ցին վե­րած­ված է թան­գա­րա­նի: Պո­ւեր­տո Ռի­կո­յում ե­կե­ղե­ցի­նե­րը չու­նեն այն շլա­ցու­ցիչ շքե­ղութ­յու­նը, ին­չը կա­րե­լի է տես­նել լա­տի­նա­մե­րիկ­յան ո­րոշ երկր­նե­րում՝ Էկ­վա­դո­րում, Բ­րա­զի­լիա­յում, Ար­գեն­տի­նա­յում: Դա հա­վա­նա­բար կապ­ված է այն ի­րո­ղութ­յան հետ, որ կղզին խիտ բնա­կեց­ված չի ե­ղել:
Պո­ւեր­տո Ռի­կո­յի հրա­շա­լիք­նե­րից մե­կը. Լա­հաս քա­ղա­քում ե­րե­կո­յան լաս­տա­նա­վը 50 հո­գու տա­նում է ծո­վի խոր­քը, լո­ղոր­դի ա­ռա­ջաց­րած ջրի շար­ժու­մից ինչ-որ միկ­րոօր­գա­նիզմ­ներ սկսում են կայծկլ­տա­ցող լույս ար­ձա­կել: Այդ ուղ­ևո­րութ­յան վեր­ջում դու ստա­նում ես անձ­նա­գիր, որ տե­սել ես հրաշ­քը և փոք­րիկ սրբիչ: Ճիշտն ա­սած, այդ հրաշքն այն չէր, ինչ սպա­սում էինք, և­ եր­կու հո­գի չծա­փա­հա­րե­ցին հրաշ­քի ա­վար­տին՝ ես և աղ­ջիկս:
1930-ա­կան­նե­րին Իս­պա­նիա­յից Պոն­սե է ե­կել Սե­ռա­յես ըն­տա­նի­քը, և հի­մա նրանց դղյա­կը, որ քա­ղա­քի բար­ձուն­քում է, թան­գա­րան է: Այն մեծ է, կա­հա­վոր­ված XVI-XVII դա­րե­րի ո­ճի կա­հույ­քով ու պա­րա­գա­նե­րով: Շր­ջա­պատ­ված է Լ­յու­դո­վի­կոս XIV-ի վեր­սա­լա­տիպ պար­տե­զով: Այդ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը տար­բեր տե­սա­կի ռոմ են ար­տադ­րում: 1980-ա­կան­նե­րին ըն­տա­նի­քը տու­նը վա­ճա­ռել է պե­տութ­յա­նը:
Պո­ւեր­տո Ռի­կոն կա­րող է զար­գաց­նել հիա­նա­լի գյու­ղատն­տե­սութ­յուն, սա­կայն մրգե­րը ներ­մու­ծում է. խա­ղո­ղը՝ Կա­լի­ֆոռ­նիա­յից, խնձորն՝ Ար­գեն­տի­նա­յից, սա­լորն ու կե­ռա­սը՝ Չի­լիից, ման­դա­րի­նը՝ ՀԱՀ-ից և­ այլն: Ար­տադ­րում է սուրճ, ո­րը հա­մեղ է և­ ու­նի մատ­չե­լի գին: Վեր­ջին եր­կու օ­րը վե­րա­դար­ձանք մայ­րա­քա­ղա­քի մոտ գտնվող Հա­յաթ գրանդ ռե­զերվ հանգստ­յան տու­նը, որն իր շքե­ղութ­յամբ հի­շեց­նում էր Ֆոռ Սի­զըն­սը Հա­վա­յան կղզի­նե­րում:
Բոս­տո­նում այս ան­գամ ինձ հա­մար ա­նակն­կալ էր քա­ղա­քի կենտ­րո­նում միջ­նա­դար­յան ամ­րո­ցի ձևով կա­ռուց­ված շեն­քի ար­վես­տի սրա­հում բաց­ված Մո­նեի, Ռե­նո­ւա­րի, Դե­գա­յի և ն­րանց ըն­կեր իմպ­րե­սիո­նիստ­նե­րի գոր­ծե­րի լու­սա­պատ­կեր­նե­րի ցու­ցա­դրութ­յու­նը XIX և XX դդ. ֆրան­սիա­ցի կոմ­պո­զի­տոր­նե­րի ե­րաժշ­տութ­յան ու­ղեկ­ցութ­յամբ:
Այս ան­գամ ե­ղա Վո­թեր­թաու­նի Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան թան­գա­րա­նում, ո­րը հիմ­նադր­վել է 50 տա­րի ա­ռաջ: Հա­րուստ թան­գա­րան է, ու­նի 5000 հայ­կա­կան դրամ­նե­րի հա­վա­քա­ծու՝ Եր­վան­դու­նի­նե­րի, Ար­տա­շես­յան­նե­րի և Կի­լիկ­յան հայ­կա­կան թա­գա­վո­րութ­յան: Ցու­ցադր­ված են հին ձե­ռագ­րեր, գոր­գեր: Ա­ռան­ձին սրահ է նվիր­ված 1915-ի ցե­ղաս­պա­նութ­յա­նը: Ցն­ցող է Դեր-­Զո­րում նա­հա­տակ­ված, ցնցո­տի­նե­րի վե­րած­ված պա­տա­նու զգես­տը: Թան­գա­րա­նի ա­ռան­ձին սրահ նվիր­ված է կա­նա­դա­հայ մե­ծա­տա­ղանդ լու­սան­կա­րիչ Քար­շի գոր­ծե­րին՝ Է. Հե­մին­գո­ւեյ, Ու. Չեր­չիլ, Մայր Թե­րե­զա… Եր­րորդ հար­կը նվիր­ված է ժա­մա­նա­կա­կից ար­վես­տին ու ցու­ցա­դրված է Ջոն Ա­ղա­ջան­յան Քո­ւի­նի ար­վես­տի հա­վա­քա­ծուն: Այդ նկար­նե­րը ստեղծ­ված են 1970-90-ա­կան թվա­կան­նե­րին՝ հատ­կա­պես Լոս Ան­ջե­լե­սի նկա­րիչ­նե­րի ձեռ­քով:
Թան­գա­րա­նի պա­տին կար­դա­ցի հա­յե­րին տրված հետև­յալ բնու­թա­գի­րը, ո­րը մեջ­բե­րում եմ նույ­նութ­յամբ՝ թարգ­ման­ված հա­յե­րեն. «­Հա­յաս­տա­նը աշ­խար­հի քա­ղա­քակր­թութ­յան բնօր­րան­նե­րից մեկն է՝ նույն մա­կար­դա­կի վրա, ինչ Մի­ջա­գետ­քը, Ե­գիպ­տո­սը, Հու­նաս­տա­նը և Ի­տա­լիան: Ով որ հաց է թխում կամ ու­տում, օգ­տա­գոր­ծում մե­տաղ­յա գոր­ծիք­ներ կամ զար­դեր, կամ շոր ու կո­շիկ հագ­նում, ան­տե­սա­նե­լի կա­պե­րով կապ­ված է Հա­յաս­տա­նի մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յա­նը: Այս ի­մաս­տով մենք բո­լորս հա­յեր ենք»:
Նախ­կին դես­պան Մայքլ Գ­ֆոլ­լեր

Հ.Գ. Պո­ւեր­տո Ռի­կո­յում բո­լոր բնա­կիչ­նե­րը դի­մա­կով էին, այդ թվում՝ նաև մենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.