ԳՐԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

 

Մա­տե­նա­շա­րը, որ ներ­կա­յաց­նում է հայ ան­վա­նի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի հա­մա­պատ­կե­րը, հե­ղի­նա­կել է գրա­կա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր Լ­յուդ­վիգ Կա­րա­պետ­յա­նը: Պատ­կա­ռե­լի տա­րի­քում՝ ու­ղե­կից հի­վան­դութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լով, իմ հայ­րե­նա­կի­ցը շա­րու­նա­կում է ե­ռան­դուն ստեղ­ծա­գոր­ծել: Հայ ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան և տե­սութ­յան հիմ­նախն­դիր­նե­րին, եր­ևե­լի գրող­նե­րի դի­ման­կար­նե­րին նվիր­ված նրա տասն­յակ գրքե­րը վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին հա­մա­լրվել են ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րին և­ ար­ձա­կա­գիր­նե­րին նվիր­ված աշ­խա­տութ­յուն­նե­րով:
Մա­տե­նա­շա­րի հրա­տա­րակ­ված պրակ­ներն ար­դեն ներ­կա­յաց­վել են ըն­թեր­ցող­նե­րին: Դ­րանք գրված են բաց նա­մա­կի ժան­րով, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում այս կամ այն գրո­ղի հետ երկ­խո­սութ­յու­նը վա­րել ան­կեղծ, զգա­ցո­ղա­կան հյուս­ված­քով, գրա­կա­նա­գի­տա­կան հա­մա­պա­տաս­խան մեկ­նութ­յուն­նե­րով:
«Արև­շատ Ա­վագ­յա­նի տիե­զե­րա­կան աշ­խար­հը». այս գլխա­գիրն ու­նի մա­տե­նա­շա­րի ա­ռա­ջին պրա­կը, որն, ըստ էութ­յան, ան­վա­նի բա­նաս­տեղ­ծի, գե­ղան­կար­չի և հ­րա­պա­րա­կա­խո­սի գրա­կան դի­ման­կա­րը խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան ո­գե­ղեն տա­րեր­քով հյուս­ված նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նա­տիպ աշ­խար­հի մեկ­նութ­յան փորձ է: Մ­յու­սը նվիր­ված է գյում­րե­ցի բա­նաս­տեղծ Սամ­վել Մար­գար­յա­նի բազ­մա­ժանր պոե­զիա­յի վեր­լու­ծութ­յա­նը («­Հայ­րե­նա­խոս բա­նաս­տեղ­ծը»):
«Ես եր­կու սիրտ ու­նեմ. մե­կը պատ­կա­նում է ե­րե­խա­նե­րին, մյու­սը՝ մե­ծե­րին: Եր­կուսն էլ բա­բա­խում են նույն ռիթ­մով»,- այս­պես է խոս­տո­վա­նել և՛ մա­նուկ­նե­րին, և՛ մե­ծա­հա­սակ ըն­թեր­ցող­նե­րին հաս­ցեագր­ված մի քա­նի տասն­յակ գրքե­րի հե­ղի­նակ Եր­վանդ Պետ­րոս­յա­նը: Լ­յուդ­վիգ Կա­րա­պետ­յա­նը հենց այդ­պես էլ խո­րագ­րել է իր հա­ջորդ մե­նագ­րութ­յու­նը՝ «­Բա­նաս­տեղ­ծը… եր­կու սրտով»՝ նվիր­ված հան­րա­ճա­նաչ ման­կա­գիր-բա­նաս­տեղ­ծին:
Վա­յոց­ձոր­ցի ճա­նաչ­ված բա­նաս­տեղծ Վարդ­գես Խա­նո­յա­նի քնա­րեր­գութ­յու­նը ներ­կա­յաց­ված է «­Հայ­րե­նի բնաշ­խար­հի եր­գի­չը» գրքում: Իսկ հայտ­նի գիտ­նա­կան-բա­նա­գետ, գրող Սու­րեն Սա­հակ­յա­նին նվիր­ված աշ­խա­տութ­յու­նը վեր­նագր­վել է «Էրգ­րի տա­րե­գի­րը»:
Բո­լոր այս գրքե­րը գրվել-հրա­տա­րակ­վել են 2021-2022 թթ.: Հ­րա­տա­րա­կիչ­ներն են «­Լու­սակն» և «Ս­պի­կա» տպագ­րատ­նե­րը:
Ճա­նաչ­ված գրա­կա­նա­գետն այ­սօր ար­դեն տպագ­րութ­յան է պատ­րաս­տել ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, «­Հա­յաս­տան» պար­բե­րա­կա­նի գլխա­վոր խմբա­գիր, վաս­տա­կա­վոր լրագ­րող Տիգ­րան Նի­կո­ղոս­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան դի­ման­կա­րը ներ­կա­յաց­նող «­Բա­րի սրտով և պայ­ծառ հա­յաց­քով» մե­նագ­րութ­յու­նը:
Լ­յուդ­վիգ Կա­րա­պետ­յա­նի նա­խա­ձեռ­նած մա­տե­նա­շա­րը ա­ռա­ջի­կա­յում նե­րա­ռե­լու է նաև այլ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի անդ­րա­դար­ձը:

 

Վարդ­ևան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ա­րա­գած աշ­խարհ» թեր­թի
գլխա­վոր խմբա­գիր


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.