Ե­րե­կո՝ նվիր­ված Ռու­սաս­տա­նի ժո­ղովր­դա­կան միաս­նութ­յան օր­վան

Նո­յեմ­բե­րի 4-ին՝ Ռու­սաս­տա­նի ժո­ղովր­դա­կան միաս­նութ­յան օ­րը, ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քը և Գ­յում­րիում Ռու­սաս­տա­նի գի­տութ­յան և մ­շա­կույ­թի կենտ­րո­նի Լո­ռու մար­զա­յին կա­ռույ­ցը (ղեկ.՝ Վախ­թանգ Մե­լիք­սեթ­յան) Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նում կազ­մա­կեր­պել էին ե­րե­կո, ո­րին մաս­նակ­ցում էին գրող­ներ, մտա­վո­րա­կան­ներ, Լո­ռու տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տա­կան քո­լե­ջի և Վա­նա­ձո­րի պե­տա­կան գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի ու­սա­նող­ներ: Բաց­ման խոսք ա­սաց ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նը: «Սկ­սած հայ դա­սա­կան­նե­րից մինչև մեր օ­րե­րը մշտա­պես ռուս գրա­կա­նութ­յան եր­ևե­լի դեմ­քե­րի գոր­ծե­րը թարգ­ման­վել են հա­յե­րեն և փո­խա­դար­ձա­բար՝ հայ գրող­նե­րի գոր­ծե­րը՝ ռու­սե­րեն: Խորհր­դա­յին տա­րի­նե­րին «­Ռուս դա­սա­կան­նե­րի գրա­դա­րան» մա­տե­նա­շա­րով հա­յե­րեն թարգ­մա­նութ­յամբ տպագր­վել են մի քա­նի տասն­յակ հա­տոր­ներ: Այժմ էլ տար­բեր ծրագ­րե­րով Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հրա­տա­րակ­չութ­յուն­ներ թարգ­մա­նա­բար հրա­տա­րա­կում են ժա­մա­նա­կա­կից ռուս գրող­նե­րի գրքեր: Մեր մար­զից ռուս գրա­կա­նութ­յան թարգ­մա­նութ­յան աս­պա­րե­զում ծա­վա­լուն ներդ­րում է ու­նե­ցել բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Խո­րեն Գաս­պար­յա­նը, ում հրա­տա­րա­կած գրքե­րից բա­ցի, չհրա­տա­րակ­ված գոր­ծե­րը մի քա­նի ժո­ղո­վա­ծու կկազ­մեն: Բա­նաս­տեղ­ծու­հի Ռու­զան Հո­վա­սափ­յա­նը թարգ­մա­նել է Մա­րի­նա Ց­վե­տա­ևա­յի գոր­ծե­րը, ո­րոնք տպա­գրվել են ա­ռան­ձին գրքով: Հա­մոզ­ված եմ, որ ան­կախ քա­ղա­քա­կան բարդ ի­րա­վի­ճակ­նե­րից, հայ-ռու­սա­կան մշա­կու­թա­յին կա­պերն ու հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը շա­րու­նա­կա­կան կլի­նեն և կզար­գա­նան նաև հե­տա­գա­յում»,- ա­սաց նա: Օր­վա խոր­հուր­դը ներ­կա­յաց­րեց Վախ­թանգ Մե­լիք­սեթ­յա­նը, նշե­լով, որ 2004 թվա­կա­նին Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան Պե­տա­կան դու­ման օ­րենք է ըն­դու­նել տո­նը պե­տա­կան մա­կար­դա­կով նշե­լու մա­սին: Իր խոս­քում նա շեշ­տեց, որ այ­սօր Ռու­սաս­տա­նում բնակ­վող ա­վե­լի քան 2,5 մի­լիոն հա­յե­րը մեծ դեր ու­նեն երկ­րի քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան և մ­շա­կու­թա­յին կյան­քում: Օրհ­նան­քի խոսք ա­սաց Վա­նա­ձո­րի ա­ռաջ­նոր­դա­նիստ Սուրբ Գ­րի­գոր Նա­րե­կա­ցի ե­կե­ղե­ցու հոգ­ևոր հո­վիվ տեր Վա­հան քա­հա­նա Ա­զար­յա­նը՝ բարձր գնա­հա­տե­լով հայ-ռու­սա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րը:
Վա­նա­ձո­րի հա­մայն­քա­պե­տի գլխա­վոր խորհր­դա­կան, պատ­մա­բան Ար­ման Բեր­նեց­յանն իր խոս­քում պատ­մա­կան փաս­տեր ներ­կա­յաց­րեց հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մութ­յան, մշա­կու­թա­յին սերտ կա­պե­րի մա­սին: Նա նշեց, որ բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում պետք է զգոն լի­նել և եր­բեք չխա­թա­րել եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մութ­յու­նը:
Խո­րեն Գաս­պար­յա­նը ներ­կա­յաց­րեց ՀԳՄ՝ պե­տա­կան ա­ջակ­ցութ­յամբ հրա­տա­րակ­վե­լիք ռուս գրա­կա­նութ­յա­նը նվիր­ված ան­թո­լո­գիա­յի հա­մար գրած «­Հո­գու գրա­կա­նութ­յուն» նա­խա­բա­նը: Նա նշեց, որ ռուս գրա­կա­նութ­յունն իր կյան­քում, ի­րոք, ե­ղել է հո­գու գրա­կա­նութ­յուն, ո­րով­հետև այն մեծ ար­ժեք է ներ­կա­յաց­նում: Խ. Գաս­պար­յա­նը նաև աս­մուն­քեց իր թարգ­մա­նութ­յուն­նե­րից Նի­կո­լայ Պե­րե­յաս­լո­վի, Բել­լա Ախ­մա­դու­լի­նա­յի, դե­րա­սան, բա­նաս­տեղծ Վա­լեն­տին Գաֆ­տի գոր­ծե­րից: «­Քա­ղա­քա­կան ինչ ի­րա­վի­ճակ­ներ էլ լի­նեն, ռուս գրա­կա­նութ­յու­նը, հայ-ռու­սա­կան գրա­կան ընդ­հան­րութ­յուն­նե­րը պետք է մնան ան­վի­ճար­կե­լի ար­ժեք­ներ»,- ա­սաց նա: Վա­նա­ձո­րի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի օ­տար լե­զու­նե­րի և գ­րա­կա­նութ­յան ամ­բիո­նի վա­րիչ, բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ Թադ­ևոս Թադ­ևոս­յանն անդ­րա­դար­ձավ հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մութ­յանն ու մշա­կու­թա­յին կա­պե­րին 16-17-րդ դա­րե­րում, ո­րը քիչ է լու­սա­բան­վել: Նա օ­րի­նակ­ներ ներ­կա­յաց­րեց ռուս քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան և մ­շա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի բնո­րո­շում­նե­րից՝ նվիր­ված հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մութ­յա­նը: Ար­ձա­կա­գիր, բա­նաս­տեղ­ծու­հի Նա­րի­նե Կ­ռո­յանն իր խոս­քում նշեց, որ բարձ­րա­գույն կրթութ­յուն է ստա­ցել Մոսկ­վա­յում: Այն ա­վե­լի է նպաս­տել մոտ լի­նել ռու­սա­կան մշա­կույ­թին ու գրա­կա­նութ­յա­նը: Նա կար­դաց իր գրած ռու­սե­րեն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մի քա­նի­սը:
Բա­նաս­տեղ­ծու­հի, թարգ­ման­չու­հի Ռու­զան Հո­վա­սափ­յանն իր խոս­քում ա­սաց, որ Մա­րի­նա Ց­վե­տա­ևա­յի մահ­վան 80-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ ան­ցած տա­րի տպագր­վել է նրա 80 բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի թարգ­մա­նա­կան գիր­քը՝ զու­գա­դիր եր­կու լե­զու­նե­րով: Գր­քի տպագ­րութ­յա­նը հո­վա­նա­վո­րել է Եր­ևա­նում Ռու­սա­կան տու­նը: Նա­խա­բա­նը գրել է Թադ­ևոս Թադ­ևոս­յա­նը:
Վեր­ջում Վա­նա­ձո­րի պոե­զիա­յի թատ­րո­նի (գեղ. ղե­կա­վար՝ դե­րա­սան, աս­մուն­քող Ջի­վան Սարգս­յան) սա­նե­րը կար­դա­ցին բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ Ման­վել Մի­կո­յա­նի «­Հի­շո­ղութ­յան մի­ջանցք­նե­րում» ռու­սե­րեն գրքից:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.