ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԲԵՐԿՐԱՆՔ

Նո­յեմ­բե­րի 3-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում ՀՀ-ում ԻԻՀ մշա­կույ­թի կենտ­րո­նի կող­մից Սաա­դիի ան­վան ա­ռա­ջին գրա­կան մրցա­նա­կը շնորհ­վեց Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նին՝ ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յան հա­րուստ ժա­ռան­գութ­յու­նը հայ ժո­ղովր­դին հա­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար: Էդ. Հախ­վերդ­յա­նը թարգ­մա­նել է ի­րան­ցի դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի 20-ից ա­վե­լի գոր­ծեր՝ ներ­կա­յաց­նե­լով թե՛ պոե­զիան, թե՛ ար­ձա­կը, հե­քիաթ­նե­րը և դրա­մա­տուր­գիան:
Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կցորդ Սեյ­յեդ Հո­սեյն Թա­բա­թա­բա­յիի՝ թեև կան շատ ար­ժա­նի թարգ­մա­նիչ­ներ, սա­կայն Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նը ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յան լա­վա­գույն թարգ­մա­նիչն է:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, արժ­ևո­րե­լով Էդ. Հախ­վերդ­յա­նի գրա­կան և թարգ­մա­նա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, ընդգ­ծեց, որ նա այդ թարգ­մա­նութ­յուն­նե­րով հարս­տաց­րեց պարս­կա­կան աշ­խար­հի, պարս­կա­կան մտա­ծո­ղութ­յան՝ ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յան ըմբռ­նում­նե­րը:
«Էդ­վար­դը, որ նախ և­ ա­ռաջ սքան­չե­լի բա­նաս­տեղծ է, թարգ­մա­նութ­յուն­ներ ու գե­ղան­կար­չութ­յուն ա­նում է սի­րուց բխած ոգ­ևո­րութ­յամբ, ո­րը նաև հստակ ար­տա­ցոլ­վում է նրա կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րում»,- նկա­տեց Ա­նա­հիտ Ա­րա­մու­նի-­Քե­շիշ­յա­նը:
«­Թարգ­ման­չա­կան աշ­խա­տան­քը բերկ­րանք է ինձ հա­մար»,- նշեց Էդ. Հախ­վերդ­յա­նը մրցա­նա­կի հանձն­ման ա­րա­րո­ղութ­յան ժա­մա­նակ:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.