ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՎԵՐԱԾԵԼՈՎ ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱՆՁԻ

Նո­յեմ­բե­րի 1-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Վարդ­գես Պետ­րոս­յա­նի ծննդյան 90 և «­Գա­րուն» գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ամ­սագ­րի 55-ամ­յակ­նե­րին նվիր­ված հուշ-ցե­րե­կույթ:
Մինչ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա նախ­կին գա­րու­նա­կան­ներ Մե­րու­ժան Տեր-­Գու­լան­յա­նը, Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Դա­վիթ Գաս­պար­յա­նը, Գ­րի­գոր Ջա­նիկ­յա­նը, Ռո­լանդ Շա­ռո­յա­նը կներ­կա­յաց­նեին ի­րենց հու­շե­րը Վ. Պետ­րոս­յա­նի և «­Գա­րու­նում» աշ­խա­տած տա­րի­նե­րի մա­սին, գրա­դա­րա­նի տնօ­րեն Ան­նա Չուլ­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ այժմ Ազ­գա­յին գրա­դա­րա­նը ու­նի նի­շե­րի օպ­տի­կա­կան ճա­նաչ­ման հնա­րա­վո­րութ­յուն: Ըստ այդմ՝ «­Գա­րուն» ամ­սագ­րի ա­ռա­ջին տար­վա հա­մար­ներն ար­դեն տեքս­տա­յին են ու ո­րո­նե­լի: Ամ­փո­փե­լով խոս­քը՝ նա խոս­տա­ցավ մինչև տա­րե­վերջ «­Գա­րու­նի» բո­լոր հա­մար­նե­րը նի­շե­րի ճա­նա­չում անց­կաց­նել և ու­նե­նալ բո­լոր հա­մար­նե­րը տեքս­տա­յին տար­բե­րա­կով:
Մե­րու­ժան Տեր-­Գու­լան­յա­նը, մե­ծա­գույն գործ հա­մա­րե­լով «­Գա­րու­նը» թվայ­նաց­նե­լը, շեշ­տեց. «­Գա­րու­նի» ցան­կա­ցած հա­մար պար­զա­պես թերթ, օ­րա­թերթ չէր, որ կար­դա­յիր ու թող­նեիր սրճա­րա­նի սե­ղա­նին, գնա­յիր: Տ­պագր­ված նյու­թե­րը շա­րու­նա­կե­լու են հե­տաքրք­րել նաև տաս­նամ­յակ­ներ անց»: Անդ­րա­դառ­նա­լով Վ. Պետ­րոս­յա­նին՝ նրան հա­մա­րեց մե­ծա­գույն խմբա­գիր, ո­րը գրա­կան նա­խան­ձախնդ­րութ­յու­նը եր­բեք չվե­րա­ծեց գրա­կան նա­խան­ձի: Մ. Տեր-­Գու­լան­յա­նի հա­վաստ­մամբ՝ Վ. Պետ­րոս­յա­նը սի­րում էր ան­սո­վոր հա­յացք ու­նե­ցող­նե­րին և տ­պագ­րում էր ե­րի­տա­սարդ­նե­րին, ե­թե տա­ղանդ ու­նեին: «­Նա մեծ խմբա­գիր էր ու քաջ մարդ, ո­րով­հետև այդ շրջա­նում հրա­տա­րա­կել «­Գա­րու­նի» նման ամ­սա­գիր, անհ­նա­րին էր պատ­կե­րաց­նել»,- ա­սաց Մ. Տեր-­Գու­լան­յա­նը և հա­վե­լեց, որ 90-ա­կան­նե­րին Ար­ցախ­յան շարժ­մա­նը ոտ­քի կանգ­նեց «­Գա­րու­նի» սե­րուն­դը, «­Գա­րուն» կար­դա­ցած ե­րի­տա­սար­դութ­յու­նը:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, վստա­հեց­նե­լով, որ «­Գա­րուն» ամ­սա­գի­րը պատ­մա­կան թռիչք­ներ է ու­նե­ցել Վ. Պետ­րոս­յա­նի շնոր­հիվ, նրան բնո­րո­շեց որ­պես և՛ «­Գա­րու­նում», և՛ «­Պիո­ներ Կան­չում» խմբագ­րի, հե­տո նաև ԳՄ-ի նա­խա­գահ ե­ղած ժա­մա­նակ բո­լոր աս­պա­րեզ­նե­րում մարդ­կա­յի­նը, լա­վը, գե­ղե­ցի­կը, տա­ղան­դա­վո­րը փնտրող, սուր աչք ու­նե­ցող, գնա­հա­տող, ա­րագ կազ­մա­կեր­պող մար­դու: «­Գա­րուն» ամ­սա­գի­րը ոչ միայն գե­ղար­վես­տա­կան, այլև հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, գի­տա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հան­դես էր՝ բո­լոր թևե­րով աշ­խա­տում էր»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փար­նե­րի ար­ծարծ­ման ար­ժե­քը ու­ներ «­Գա­րու­նը»:
Գ­րի­գոր Ջա­նիկ­յա­նը, պատ­մե­լով «­Գա­րու­նի» 1-ին հա­մա­րի տպագ­րութ­յան մա­սին, վստա­հեց­րեց, որ «­Գա­րու­նը» հա­մա­հայ­կա­կան համ­բա­վի հա­սավ Վ. Պետ­րոս­յա­նի բա­ցա­ռիկ տա­ղան­դի, հատ­կա­պես հրա­պա­րա­կա­խո­սութ­յան շնոր­հիվ: «­Գա­րու­նը» ստեղ­ծեց բա­նաս­տեղծ­նե­րի մի հրա­շա­լի սե­րունդ, որն այ­սօր մնա­յուն ար­ժեք է հայ գրա­կա­նութ­յան մեջ, նույ­նը վե­րա­բե­րում է ար­ձա­կին, թարգ­մա­նա­կան ար­վես­տին, հրա­պա­րա­կագ­րութ­յա­նը»,- ընդգ­ծեց նա:
Դա­վիթ Գաս­պար­յա­նը, բարձր գնա­հա­տե­լով Վ. Պետ­րոս­յա­նի տեղն ու դե­րը ազ­գա­յին-հան­րա­յին կյան­քում, և հատ­կա­պես գրա­կան մի­ջա­վայ­րը, որ ստեղ­ծել էր «­Գա­րու­նը», ա­սաց. «­Սուտ, ա­կա­դե­միա­կան սա­ռը, չոր բա­նե­րից հե­տո «­Գա­րու­նը» կյանք էր տա­լիս, կյանք էր բե­րում և կ­յան­քի մեջ էր քեզ պա­հում, մարդ­կա­յին կյանք կար, կեն­դա­նի մի­ջա­վայր, որ­տեղ ստեղծ­վում էին ար­ժեք­ներ»: Դ.­Գաս­պար­յա­նի կար­ծի­քով՝ Վ. Պետ­րոս­յա­նի մարդ­կա­յին կեր­պա­րը լա­վա­գույնս ար­տա­հայտ­ված է նրա «­Հայ­կա­կան էս­քիզ­ներ» գոր­ծի մեջ:
Ըստ Ռո­լանդ Շա­ռո­յա­նի՝ Վ. Պետ­րոս­յա­նը կա­րո­ղա­նում էր գրա­կան աշ­խար­հը հա­վա­քել, մեկ­տեղ բե­րել և­ այդ ա­ռու­մով շատ մեծ հոգ­ևոր, մշա­կու­թա­յին ներդ­րում ու­նի մեր ժո­ղովր­դի գրա­կան աշ­խար­հի մեջ:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.