ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ-100

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ե­թե մենք առ­հա­սա­րակ կա­րո­ղա­նում ենք իշ­խել մեր կրքե­րի, մո­լութ­յուն­նե­րի վրա, ա­պա Վա­հագն Դավթ­յա­նը մար­դու, գործ­չի և պոե­տի իր կյան­քը վա­րում էր ճար­տա­րա­պետ­նե­րին քա­ջա­ծա­նոթ ոս­կե հատ­ման օ­րեն­քով։
Ն­րա մեջ ոս­կե հատ­ման օ­րեն­քից էին ել­նում կամ օ­րեն­քին էին հան­գում հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մարդ­կանց հետ և­ եր­ևույթ­նե­րի հետ։
Ոչ մի գի­տակ ու գիտ­նա­կան չի կա­րող վկա­յել գիտ­նա­կա­նի նրա թու­լութ­յու­նը, ոչ մի բա­նաս­տեղծ չի կա­րող վկա­յել՝ թե նրա տա­րեր­քը պա­կաս կա­տա­ղի էր, ոչ մի խմբա­գիր չի կա­րող ա­սել՝ թե ին­քը երբ­ևէ ա­վե­լի հա­մար­ձակ թերթ ու հան­դես է հրա­պա­րա­կել, ոչ ոք չի կա­րող հպար­տա­նալ՝ թե անձ­նա­կան կամ ազ­գա­յին ցա­վի ա­ռաջ ին­քը ա­վե­լի զգա­յուն է ե­ղել, և հա­կա­ռա­կը՝ բո­լո­րը-բո­լորս միա­բան ենք, որ մեր ա­մե­նա­գիտ­նա­կա­նից գիտ­նա­կան, ա­մե­նա­հա­մար­ձա­կից հա­մար­ձակ, ա­մե­նա­հոր­դից հորդ՝ նա եր­բեք, ոչ մի տեղ, ոչ մի ան­գամ չա­վի­րեց իր ոչ աջ, ոչ էլ ձախ ա­փը։
Խա­ղաղ ու­ժի մշտա­կա ներ­կա­յութ­յու­նը նրան թույլ չտվեց ապս­տամբ ու խռո­վա­րար լի­նել։ Այլև՝ իր մեծ ա­վագ­նե­րի, հիա­նա­լի իր ցե­ղի, ցե­ղի իր պատ­կե­րաց­ման հո­վա­նու ներ­քո՝ գուր­գու­րեց և պաշ­տեց այն ա­մե­նը, ին­չը այս ժո­ղովր­դի հան­րա­պե­տութ­յա­նը բե­րում էր այս ազ­գի պատ­մա­կան ա­ռա­քե­լութ­յա­նը ներ­դաշ­նակ տես­քի – կլի­ներ դա ա­նա­նուն մե­կի եր­կու հա­ջող­ված տո­ղը, պա­տա­նի­նե­րի հայ սերն­դի բարձ­րա­ցող հա­սա­կը, կա­մար­նե­րի կո­րե­րը, երգ­չու­հու դիս­կո­նե­րը, թե որ­ևէ պաշ­տոն­յա­յի շի­տա­կութ­յու­նը։
Նա և­ իր սե­րուն­դը դա­տա­պարտ­ված էին հոգ­ևոր ամ­լութ­յան, նրանք պի­տի որ ի­րենց ետ­ևից հոգ­ևոր ա­նա­պատ թող­նեին, ո­րով­հետև այդ­պես էր կարգ­ված ի վե­րուստ, ո­րով­հետև մտքի և զոր­քի տի­րան­նե­րը ի­րենց գրքում ի սկզբա­նե նրանց վե­րա­պա­հել էին լու­սանց­քա­յին ներ­կա­յութ­յուն միայն, Չա­րեն­ցի խոս­քով՝ նրանք պետք է ա­սեղ­նա­գոր­ծեին երկն­քի խա­վա­րը.
– Ինչ­պես հան­ճա­րեղ մի աղ­ջիկ
Երկն­քի խա­վարն ա­սեղ­նա­գոր­ծեր։
Բայց նրանք՝ այդ Չա­րեն­ցը, այդ Պա­րույ­րը, այդ Հա­մոն, Վա­հագ­նը, Սիլ­վան, այդ Շի­րա­զը և­ ողջ սե­րուն­դը, հիմ­նե­ցին ու ծաղ­կեց­րին հենց հոգ­ևոր այ­գես­տան։
Ն­րանց կո­չել էին, ինչ­պես մեր հին ծաղ­կագ­րող­նե­րին, զար­դա­րե­լու հիմ­նա­կան տեքս­տը, իսկ նրանք ա­հա բո­վան­դա­կութ­յուն դարձ­րին հենց լու­սանց­քը, ան­դեմ-ան­գույն Հա­յաս­տան հայ­րե­նի­քը, ա­նա­նուն-ան­դեմ մար­դը, պատս­պար­վե­ցին հենց լու­սանց­քում, և­ ան­ցած յո­թա­նա­սու­նամ­յա­կի մեծ գիր­քը այ­սօր մե­ծար­ժեք է հենց լու­սանց­քի շնոր­հիվ։
Եվ փառք ի­րեն ու իր սերն­դին։
Իր զուսպ, զո­րեղ, սթափ ներ­կա­յութ­յամբ՝ ոչ մե­կի, ոչ մե­կիս բե­րա­նը մի ան­գամ չշարժ­վեց մե­ծար­ման խոս­քով պսա­կա­վո­րե­լու ի­րեն, և միայն հի­մա, իր լռութ­յու­նից օգտ­վե­լով, ա­սենք.
Ինչ մեծ, ինչ սև խո­ռոչ է իր լքած տե­ղը – բա­նաս­տեղ­ծի տե­ղը և գործ­չի տե­ղը, ա­պաս­տա­րա­նը մշա­կու­թա­յին ողջ ժա­ռան­գութ­յան և­ ա­պաս­տա­րա­նը կեն­դա­նի բո­լոր թրթիռ­նե­րի։

 

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԻ ԱՇԽԱՐՀ

 

Վա­հագն Դավթ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յունն ամ­բող­ջա­ցած մի աշ­խարհ է, ամ­բող­ջա­կան մի շենք: Եվ այդ շեն­քը նման է միջ­նա­դար­յան վան­քի. հիմ­քե­րը՝ որ­ձա­քա­րե ժայ­ռե­րի մեջ, գմբե­թը՝ երկն­քում: Եվ այդ այն­քան է ներ­դաշ­նակ իր շրջա­պա­տին, այն­պես է ձուլ­ված ու խառն­ված բնութ­յանն ու բնա­կա­նին, որ շատ հե­ռու­նե­րից չի եր­ևում: Տես­նե­լու, նրան հաս­նե­լու հա­մար պետք է հա­վա­տա­վոր լի­նել ու ար­վես­տի ուխ­տա­վոր, որ­պես­զի հաղ­թա­հա­րես ճա­նա­պար­հի դժվա­րութ­յու­նը: Իսկ վան­քի ճա­նա­պար­հը միշտ էլ դժվար է ե­ղել: Եր­ևի նրա հա­մար, որ ուխ­տա­վո­րը մար­զի մար­մի­նը, հոգ­նի ու տա­ճա­րի վե­հութ­յան ա­ռաջ հանգս­տա­նա միան­գա­մից ու վե­հա­նա… Թե ինչ նոր օ­ժան­դակ շեն­քեր է կա­ռու­ցե­լու Վա­հագն Դավթ­յանն իր տա­ճա­րի շուր­ջը, մեզ հայտ­նի չէ, թերևս չգի­տե նաև ին­քը: Կար­ևորն այն է, որ նրա կա­ռու­ցա­ծը տա­ճար է՝ եր­կար, շատ եր­կար ժա­մա­նակ­նե­րի և շատ սե­րունդ­նե­րի հա­մար:
Թող Աստ­ված չա­նի, իսկ Աստ­ծո աչ­քը, թվում է, կշտա­ցել է մեր գլխին ա­ղետ­ներ բե­րե­լուց, և չի ա­նի, ե­թե հան­կարծ ա­ղետ պա­տա­հեր և­ աշ­խար­հի ե­րե­սից վե­րա­նար հայ բազ­մա­դար­յան պոե­զիան և հ­րաշ­քով փրկվեր միայն Վա­հագն Դավթ­յա­նի վեր­ջին ծաղ­կա­քաղ մատ­յա­նը, այդ մատ­յա­նը կար­դա­լով՝ մար­դիկ կպատ­կե­րաց­նեին, թե ազ­գա­յին ինչ­պի­սի մեծ ու ազ­նիվ պոե­զիա­յի արդ­յունք է դա, թե բա­նաս­տեղ­ծութ­յան ինչ լե­զու և լեզ­վի ինչ բա­նաս­տեղ­ծութ­յուն է ու­նե­ցել հայ ժո­ղո­վուր­դը: Կ­պատ­կե­րաց­նեին, ինչ­պես մենք ենք պատ­կե­րաց­նում նա­խաք­րիս­տո­նեա­կան ժա­մա­նակ­նե­րի մեր պոե­զիա­յի վե­հութ­յու­նը մեզ հա­սած պա­տա­ռիկ­նե­րի շնոր­հիվ: Կ­պատ­կե­րաց­նե­րին, ո­րով­հետև այդ մատ­յանն իր մեջ ա­ռած ու­նի հայ պոե­զիա­յի բո­լոր լա­վա­գույն հատ­կութ­յուն­նե­րը՝ «­Վա­հագ­նի ծնուն­դից» մինչև «­Հո­գե­հան­գիստ», մինչև «Ափ մը մո­խիր», մինչև «­Նաիր­յան շար­քը» (տեր­յա­նա­կան), մինչև «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի», մինչև «Ա­րա Գե­ղե­ցիկ» ու «­Ձայն հայ­րե­նա­կան»: Այս բո­լո­րը, եր­ևի, այս­քան նշա­նա­կա­լից չլի­ներ, չդառ­նար այդ­քան մեծ ար­ժեք, ե­թե չկրեր Դավթ­յա­նի ան­խառն ան­հա­տա­կա­նութ­յան կնի­քը: Ան­հա­տա­կա­նութ­յուն, ո­րի ան­ստո­րա­գիր կես տո­ղի ել­ևէջն ան­գամ ան­մի­ջա­պես մատ­նում է հե­ղի­նա­կին: Իսկ ինչ­պի­սի՞ բա­նաս­տեղծ է Վա­հագն Դավթ­յա­նը այդ մատ­յա­նով… «­Հան­դա՞րտ», «մե­ծադ­ղո՞րդ», «ին­տե­լեկ­տո­ւա՞լ», «զգաց­մուն­քա­յի՞ն», «կրքա­յի՞ն», թե՞ «կյան­քա­յին»: Ես կա­սեի՝ բո­լո­րը միա­սին, ամ­բող­ջա­կան, միա­կտոր, միա­ձույլ, կա­տար­յալ, ան­թե­րի:
Եր­ջա­նիկ է Վա­հագն Դավթ­յա­նը. սերն­դա­կից-գրչա­կից­նե­րը միշտ էլ բա­րի նա­խան­ձով են նա­յել ջուլ­հակ նախ­նի­նե­րից ժա­ռան­գած նրա աշ­խա­տա­սի­րութ­յա­նը, ազ­նիվ մտա­վո­րա­կա­նի պահ­ված­քին, գրա­կան բարձր ճա­շա­կին և քա­ռա­տո­ղե­րի անմր­ցա­կից ճար­տա­րութ­յա­նը…
Եր­կու տաս­նամ­յակ ա­ռաջ լրագ­րո­ղի այն հար­ցին, թե ժա­մա­նա­կա­կից ո՞ր հայ բա­նաս­տեղ­ծին եմ սի­րում, պա­տաս­խա­նել էի. «­Մե­կին սի­րե­լը լավ է միայն ըն­տա­նիք կազ­մե­լու և պահ­պա­նե­լու հա­մար, իսկ գրա­կա­նութ­յան մեջ պար­տա­դիր չէ»: Ն­շել էի տա­սը բա­նաս­տեղ­ծի ա­նուն, ո­րոնց սի­րում էի և սի­րում եմ ա­մեն մե­կին մեկ կամ մի քա­նի ա­ռա­վե­լութ­յուն­նե­րի հա­մար: «­Սի­րում եմ այդ բո­լո­րին,- ա­սել էի,- բայց խան­դում եմ միայն Վա­հագն Դավթ­յա­նին, ո­րով­հետև նա, ա­սե­լի­քից բա­ցի, ու­նի նաև պատ­մե­լիք և­ ու­նի սե­փա­կան ան­հան­գիստ միտքն ա­նընդ­հատ կար­գա­վո­րող խելք, որ ու­րիշ խոս­քով մեծ տա­ղանդ է նշա­նա­կում»:
Այ­սօր էլ ե­թե ինձ տրվեր այդ հար­ցը, նույն պա­տաս­խա­նը կտա­յի, միայն մեր մյուս բա­նաս­տեղծ­նե­րին չնե­ղաց­նե­լու հա­մար կա­վե­լաց­նեի գու­սա­նի նախ­նա­կան ու սրտա­լի տո­ղը. «­Սի­րուն­նե՛ր, մի՛ք նե­ղա­նա, որ ես իմ յա­րին եմ գո­վում»:
Մի հան­դիպ­ման ժա­մա­նակ Վա­հագն Դավթ­յա­նին հարց­րին՝ ո՞րն է Ձեր ա­մե­նա­լավ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը՝ Ձեր կար­ծի­քով: Դավթ­յա­նը պա­տաս­խա­նեց՝ տա­կա­վին չի գրվել այդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, որ այդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը պետք է լի­նի զար­մա­նա­լի պարզ ու տաք մի երգ: Երգ, որն ան­բառ է իբրև թախ­ծութ­յուն, իբրև հա­ռաչ, որ ան­հուն է, ան­մեկ­նե­լի է ու ա­նեզ­րա­կան…
Եվ սա ա­սում է այն բա­նաս­տեղ­ծը, որ հայ պոե­զիա­յին տվել է այն­պի­սի գլուխ­գոր­ծոց­ներ, ինչ­պի­սիք են «­Թոնդ­րա­կե­ցի­ներ», «­Բայց ծնվե­ցի», «Ասք սի­րո և ս­րի», «­Ռեք­վիեմ» պոեմ­նե­րը, տա­ղե­րի շար­քը և բազ­մա­թիվ այլ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ…
Ի՞նչ է սա՝ պչրա­կա­նութ­յո՞ւն, թե՞ անվս­տա­հութ­յուն իր ստեղ­ծա­ծի նկատ­մամբ: Ո՛չ մե­կը, ո՛չ մյու­սը: Եվ ո՛չ էլ այն, որ իր պոե­զիա­յի այդ­քան ներ­դաշ­նակ ու ամ­բող­ջա­կան տա­ճար­նե­րից չի կա­րող ա­ռանձ­նաց­նել մի քար, մի քան­դակ և­ ա­սել՝ սա՛ է ա­մե­նից լա­վը… Շեն­քի ներ­դաշ­նա­կութ­յու­նը խախ­տե­լու վախ նա չու­նի: Պար­զա­պես ճշմա­րիտ ար­վես­տա­գե­տի հա­մար իր ա­մեն մի ձեռք­բե­րու­մը, նվա­ճու­մը, հաղ­թա­նա­կը ոչ թե ար­տո­նութ­յուն է բե­րում, այլ նոր պա­տաս­խա­նա­տ­վութ­յուն, մի նոր պարտք, և վ­ճա­րած ա­մեն մի պարտ­քը դառ­նում է հրա­մա­յա­կան՝ նոր պարտ­քե­րի… Եվ այս­պես շա­րու­նակ: Այս­պես է: Բայց ես կու­զե­նա­յի, իբրև Դավթ­յա­նի պոե­զիա­յի հա­վա­տա­վոր ըն­թեր­ցող, ի­րա­վունք վե­րա­պա­հել ինձ և­ ա­սել, որ Վա­հագ­նը ինձ հա­մար ար­դեն գրել է այդ զար­մա­նա­լի պարզ ու տաք եր­գը, երգ, որ ան­բառ է իբրև թախ­ծութ­յուն և­ իբրև հա­ռաչ…


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.