ԽԱՂ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ/ Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, արձակագիր
Ներսես ԽառատյանԻՆ
ծննդյան 75-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Դ­ռան զան­գից ցնցվեց, սա­կայն, չնա­յած ուշ ժա­մին, չզար­մա­ցավ: Հո­ղա­թա­փե­րը քստքստաց­նե­լով վատ նա­խազ­գա­ցու­մով սեն­յա­կից ան­ցավ մի­ջանցք ու ա­ռանց հարց­նե­լու ով է, սո­վո­րա­բար միշտ հարց­նում էր, դու­ռը բա­ցեց: Շե­մին մի­ջա­հա­սակ, բա­վա­կան վա­յե­լուչ հագն­ված, սև­ ակ­նո­ցով, մուգ գույ­նի, ո՛չ այն է սև, ո՛չ այն է շա­գա­նա­կա­գույն ձեռ­նա­փայ­տով, ան­ծա­նոթ էր կանգ­նած: Ան­ծա­նո­թը բար­ևեց, բայց չներ­կա­յա­ցավ: Ն­րա խնամ­քով սափր­ված անբ­նա­կան, մե­ռե­լա­յին գու­նա­տութ­յամբ աչ­քի զարն­վող, ա­սես ան­կեն­դան դեմ­քին, պա­հան­ջա­տի­րոջ ամ­բար­տա­վան հանդգ­նութ­յան ար­տա­հայ­տութ­յուն կար: Տան­տե­րը թեև հնչեց­ված բար­ևին ար­ձա­գան­քեց, սա­կայն վայր­կե­նա­պես գու­նատ­վե­լով, ա­ռանց որ­ևէ այլ բան հա­վե­լե­լու քա­րա­ցավ շե­մին:
– Սո­վո­րա­բար ներս են հրա­վի­րում,- լռութ­յու­նը խախ­տեց հյու­րը:
– Հա­մե­ցեք,- տան­տե­րը ուշ­քի ե­կավ,- հյուրն Աստծունն է:
– Հ­յո՞ւր,- մար­դը հեգ­նան­քով քմծի­ծա­ղեց,- չգու­շա­կե­ցի՞ր ով եմ: Ես նա՛ եմ, ով ա­մե­նուր տեր է. իսկ հյու­րը նա է, ում այ­ցե­լում եմ,- ա­սաց ու ձեռ­նա­փայտն ան­փու­թո­րեն խա­ղաց­նե­լով, տի­րա­կան քայ­լե­րով շեմ­քից ներս ան­ցավ:
– Նե­րե­ցե՜ք…- տան­տերն ակն­հայ­տո­րեն ի­րեն կորց­րեց,- չմտա­ծե­ցի, որ ա­սածս կա­րող է վի­րա­վո­րել. ըն­դուն­ված կարգ է…
– Լավ, չման­րա­նանք,- հյու­րը վե­հա­շուք քայլ­ված­քով մո­տե­ցավ բազ­մո­ցին, նստեց ու ձեռ­նա­փայտն առ­նե­լով ծնկնե­րին՝ սևե­ռուն հա­յաց­քը գա­մեց տան­տի­րո­ջը:- Հը, ի՞նչ կա­սես:
– Ի՞ն­չը նկա­տի ու­նեք,- հա­յաց­քը փախց­նե­լով, դող­դոջ ձայ­նով ար­ձա­գան­քեց վեր­ջի­նը:
– Հի­մար մի՛ ձևա­ցիր, մահ­վա­նը չեն հարց­նում՝ «Ին­չը նկա­տի ու­նեք»: Ես ըն­դա­մե­նը մի ա­ռա­քե­լութ­յուն ու­նեմ, պատ­րա՞ստ ես:
– Ը՜… Չէ՛, դեռ չէ՛,- գու­նատ­ված պա­տաս­խա­նեց խո­սա­կի­ցը, ա­պա հու­սա­հատ, ա­ղեր­սող տո­նով վրա բե­րեց:- Գու­ցե մի քիչ է՞լ ժա­մա­նակ տա­յիք, ա­նա­վարտ գոր­ծեր կան:
– Ի՞նչ գոր­ծեր, դու կյան­քի հետ հա­շիվ­ներդ պետք է ար­դեն փա­կած լի­նեիր: Չէ՞ որ ե­րա­զիդ քեզ այ­ցե­լել ու զգու­շաց­րել են:
– Հա՛, ճիշտ է, հենց զան­գը տվե­ցիք, ան­մի­ջա­պես հաս­կա­ցա, որ ժամն է: Միայն թե չճա­նա­չե­ցի, Ձեզ այլ կերպ էի պատ­կե­րաց­նում, մի տե­սակ ար­տա­ռո՜ց, ան­սո­վոր… Իսկ Դուք այս­պե՜ս, բա­րե­կիրթ տես­քով, կո­կիկ հագն­վա՜ծ…- ձայ­նը դո­ղաց: Նա է­լի ինչ-որ ան­կապ բա­ներ մրմնջաց, ո­րոնք ակն­հայ­տո­րեն ժա­մա­նակ շա­հե­լու ու ինչ-որ հար­մար, քիչ թե շատ հա­մո­զիչ, խել­քին մոտ պա­տաս­խան գտնե­լու նպա­տակ էին հե­տապն­դում, իսկ ու­ղեղն այդ ըն­թաց­քում կայ­ծակ­նա­յին ա­րա­գութ­յամբ աշ­խա­տում էր. «Ի՞նչ ա­սել, ի՞նչ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն բե­րել. ըն­տա­նիք, բա­րե­կամ, շրջա­պատ… դա­տարկ բա­ներ են՝ չի անց­նի, ու­րեմն ի՞նչ»: Փոր­ձա­ռու մահ­վան հա­մար «զո­հի» նման կար­գի հո­գե­կան ջղաձ­գութ­յուն­նե­րը սո­վո­րա­կան պի­տի լի­նեին, ո­րոնց եր­բեմն ար­ձա­գան­քում էր:
– Փաս­տո­րեն, հա­գուստս քեզ շփո­թութ­յան մեջ գցեց,- հեգ­նա­խառն ա­սաց նա, ա­պա հա­վե­լեց,- հի­մա այս­պես եմ հագն­վում, իսկ նախ­կին տես­քով փո­րա­գիր խորհր­դան­շանս գա­վա­զա­նիս է՝ ա­հա…- ա­սաց ու ձեռ­նա­փայ­տը մեկ­նեց խո­սակ­ցին: Վեր­ջինս շփոթ­ված մի կողմ քաշ­վեց:
– Վա­խե­նա­լու բան չկա: Ձեռք տալ չի կա­րե­լի, բայց նա­յելն ար­գել­ված չէ:
Տան­տե­րը հա­յացքն ա­կա­մա հա­ռեց ձեռ­նա­փայ­տին: Ո­րակ­յալ, լավ մշակ­ված փայ­տից, լա­քա­պատ, հազ­վա­գյուտ նմու­շի մի իր էր, իս­կա­կան ար­վես­տի գործ՝ ամ­բողջ եր­կայն­քի մա­կեր­ևույ­թը հայտ­նի նկա­րիչ­նե­րի գլուխ­գոր­ծոց­նե­րով նախ­շա­զար­դած: Գլ­խա­մա­սա­յին հատ­վա­ծը կի­սա­լուս­նի էր նման, որ ման­գաղ կամ թուր­քի յա­թա­ղան էր հի­շեց­նում, ո­րի կլո­րա­վուն, պո­չա­յին մա­սում մահ­վան ա­վան­դա­կան փո­րա­գիր կեր­պա­րանքն էր՝ սև ս­քե­մի մեջ, պատ­մա­կան, հան­րա­հայտ գե­րան­դին ձեռ­քին: Ձեռ­նա­փայ­տի ծայ­րա­մա­սում մարդ­կա­յին կտրված գլուխ էր պատ­կեր­ված՝ գի­սախ­ռիվ, մա­զա­կա­լած դեմ­քով: Երբ մա­հը ձեռ­նա­փայ­տը օ­դում շար­ժե­լով մո­տեց­րեց է­լեկտ­րա­կան ջա­հին, բռնկուն լույ­սից այն փող­փո­ղաց ու գույ­նե­րի երփ­նե­րան­գու­մից թվաց՝ մարդ­կա­յին գլու­խը թպրտում է ար­յան մեջ: Տե­սա­րանն սահմռ­կե­ցու­ցիչ էր: Տան­տե­րը սոս­կու­մով ետ քաշ­վեց, իսկ գեր­լար­ված նյար­դա­յին հա­մա­կար­գը ա­րա­գո­րեն լար­վա­ծութ­յու­նը թու­լաց­նող պաշտ­պա­նա­կան փնտրտուք սկսեց: Եվ ճիշտ այն ժա­մա­նակ, երբ մա­հը նո­րից հարց­րեց ա­նա­վարտ գոր­ծե­րի մա­սին, ան­սպա­սե­լիո­րեն մտքով ան­ցավ, կար­ծես մե­կը հու­շեց, նրա գա­լուց ժամ ա­ռաջ սկսած ու այդ­պես էլ չա­վար­տած շախ­մա­տի «մե­նա­խա­ղը», և ի­րե­նից ան­կախ թոն­թո­րաց.
– Ինքս ինձ հետ շախ­մատ էի խա­ղում, չհասց­րի ա­վար­տել:
– Դե, դա ո­չինչ, ա­ռանձ­նա­պես մեծ բան չի, կսպա­սեմ՝ ա­վար­տես: Միայն տես, չձգձգես…
– Շախ­մա­տը մտա­ծե­լու խաղ է: Քա­նի որ մե­նակ եմ խա­ղա­տախ­տա­կի մոտ, ստիպ­ված եմ եր­կու­սի փո­խա­րեն մտա­ծել, ին­չը կրկնա­կի ժա­մա­նակ է պա­հան­ջում:
– Հաս­կա­նում եմ, շա­հած յու­րա­քանչ­յուր րո­պեն, վայր­կ­յա­նը կյանք ար­ժե, բայց պետք չէ մե­ծա­հո­գի վստա­հութ­յունս չա­րա­շա­հել:
– Չէ՛, բո­լո­րո­վին էլ ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար չա­սա­ցի,- ա­րա­գո­րեն վրա բե­րեց խո­սա­կի­ցը,- ա՛յ, ե­թե մեկն էլ լի­ներ, ստիպ­ված չէի լի­նի եր­կու­սի փո­խա­րեն խա­ղալ:
– Ի՞նչ ես ա­ռա­ջար­կում:
– Գու­ցե Դո՞ւք փոր­ձեիք:
– Ե՞ս,- մա­հը մի պահ ապ­շած նրան էր նա­յում ու դեռ եր­կար պի­տի զար­մա­նար նրա հանդգ­նութ­յան վրա, ե­թե հան­կարծ անս­պա­սե­լի միտ­քը չպղտո­րեր ու­ղե­ղը. «Իսկ ին­չո՞ւ չփոր­ձել»:
– Բայց խա­ղալ չգի­տե՜մ,- կար­ծես ա­մա­չե­լով ար­տա­բե­րեց նա:
– Ո­չինչ, լուծ­վող խնդիր է, դժվար բան չկա: Քայ­լերն ա­րագ կսո­վո­րեց­նեմ՝ կխա­ղաք,- վա­րան­մուն­քը թաքց­նե­լով վստա­հո­րեն վրա բե­րեց տան­տե­րը:
– Բայց չլսված բան է, ո՞վ է տե­սել կամ լսել, որ մա­հը շախ­մատ խա­ղա:
– Դուք փոր­ձե՜ք, փոր­ձե՜ք… հա­վա­տաց­նում եմ, շա՜տ հե­տաքր­քիր է: Մի ան­գամ փոր­ձո­ղը հի­վան­դա­նում է դրա­նով:
– Հե­տաքրք­րութ­յունս շար­ժե­ցիր: Դե, ցույց տուր, ուր է այդ շախ-մա-տը,- վան­կար­կեց հյու­րը:
– Մ­յուս սեն­յա­կում,- տան­տերն աշ­խու­ժա­ցավ:

Նն­ջա­սեն­յա­կում, հենց մահ­ճա­սե­ղա­նին, մի­ջին չա­փի շախ­մատ կար բաց­ված, խա­ղա­քա­րե­րը՝ ի­րենց մար­տա­կան դիր­քե­րում ա­սես քա­րա­ցած: Հ­յու­րին նստեց­նե­լով մահ­ճա­կա­լին, ինքն էլ նստե­լով փոք­րիկ փափ­կա­թո­ռին՝ սկսեց.
– Ու­րեմն այս­պես…
Ման­րա­մաս­նո­րեն բա­ցատ­րե­լով խա­ղի կա­նոն­նե­րը, յու­րա­քանչ­յու­րի շարժ­ման ուղ­ղութ­յու­նը, խա­ղա­քա­րե­րի քայ­լե­րը և­ այլն՝ դի­մեց հյու­րին.
– Հը, սկսե՞նք, ո՞ր խա­ղա­քա­րերն եք ընտ­րում, սև­՞ը, թե՞ սպի­տա­կը. խա­ղը նոր սկսե­լիս նա­խընտ­րե­լին, ինչ­պես քիչ ա­ռաջ բա­ցատ­րե­ցի, սպի­տակ գույնն է, քա­նի որ ա­ռա­ջին քայ­լը նրանն է: Այս խա­ղում հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը հա­մար­յա հա­վա­սար են, չհաշ­ված սևե­րի դիր­քա­յին մի փոքր ա­ռա­վե­լութ­յու­նը:
– Ու­րեմն կխա­ղամ սպի­տակ­նե­րով,- ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց մա­հը:
– Դուք գի­տեք, բայց կրկնում եմ, սևե­րը մի փոքր ա­ռա­վե­լութ­յուն ու­նեն:
– Հենց դրա հա­մար էլ զի­ջում եմ:
– Ա­վե­լորդ ինք­նավս­տա­հութ­յու­նը տե­ղին չէ, ա­վե­լին՝ կոր­ծա­նա­րար է: Նար­դիում, օ­րի­նակ, ինք­նավս­տա­հութ­յու­նը հա­ճախ օգ­նում է, եր­բեմն ան­գամ խա­ղի ել­քի ո­րո­շո­ղը դառ­նում, իսկ այս­տե՜ղ…
– Ո­չինչ, խա­ղը, խա­ղը ցույց կտա, քայլն ո՞ւմն է:
Տան­տե­րը տա­րա­կու­սած գլու­խը կա­խեց խա­ղա­տախ­տա­կին, ա­սե­լով.
– Ս­պա­սեք հաշ­վեմ:
Ո­րոշ ժա­մա­նակ անց, վա­րից վեր նա­յե­լով, դի­մեց հա­կա­ռա­կոր­դին.
– Քայ­լը Ձերն է, կա­րող եք սկսել:
Հ­յու­րը մի պահ հա­յաց­քով ընդգր­կե­լով ամ­բողջ խա­ղա­դաշ­տը՝ կա­տա­րեց ա­ռա­ջին քայ­լը: Նա Ժ5-ում գտնվող ձին վերց­րեց ու ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու տե­ղա­փո­խեց Ֆ7 դաշ­տը: Տան­տե­րը մտա­խոհ ծոծ­րա­կը շո­շա­փեց…
– Կա­սե՞ք, թե հատ­կա­պես ին­չու այդ քայլն ա­րե­ցիք:
Դի­մա­ցի­նը զար­մա­ցած ան­մի­ջա­պես տհա­ճո­րեն ար­ձա­գան­քեց.
– Ինձ հի­մա­րի տե՞ղ ես դնում: Ինչ է, խելքս թռցրե՞լ եմ, որ «խա­ղա­քար­տերս» քո ա­ռաջ բա­ցեմ, ին­չը կնշա­նա­կի պա­տաս­խան քայ­լը հու­շել…
– Դե, չէ՛, պար­զա­պես ու­զում էի հաս­կա­նալ, թե ինչ­քա­նով է այն տրա­մա­բան­ված: Չէ՞ որ սա Ձեր ա­ռա­ջին խաղն է:
– Ի՞նչ է, տրա­մա­բա­նութ­յանս հար­ցում կաս­կած­նե՞ր ու­նես,- խե­թեց մա­հը:
– Ի՜նչ եք ա­սում,- տան­տե­րը շփոթ­վեց,- ուղ­ղա­կի շախ­մա­տը շատ բարդ ու նուրբ խաղ է, իր հա­զար ու մի հնարք­նե­րով, ծու­ղակ­նե­րով… Չն­չին մի սխա­լը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել: Ա­վե­լի պատ­կե­րա­վոր՝ փոք­րիկ մի քա­րը բեռն­ված սայլ է շրջում:
– Խա­ղա՜… խա­ղա՝ կտես­նենք:
Մի քա­նի քայ­լեր փո­խա­նա­կե­լուց հե­տո մա­հի վի­ճա­կը խա­ղա­դաշ­տում նկա­տե­լիո­րեն վա­տա­ցավ: Տան­տե­րը քա­ղա­քա­վա­րի, բայց գե­րա­զան­ցութ­յան զգա­ցու­մով փոր­ձեց դա­տո­ղութ­յուն­ներ ա­նել.
– …­Տե­սա՞ք, ա­սում էի, չէ՞…
– Մի՛ շտա­պիր, ջրին չհա­սած՝ շո­րե­րը չեն հա­նում,- հան­գիստ ար­ձա­գան­քեց հյու­րը:
Դի­մա­ցի­նը մտքում քմծի­ծա­ղեց. «­Խա­ղի ելքն հա­մար­յա վճռված է, իսկ սա՜…»,- մտմտաց, ու քայլ ա­րեց, ո­րին հա­կա­ռա­կոր­դը պա­տաս­խա­նեց, թվում է, ոչն­չով չար­դա­րաց­ված հեր­թա­կան ան­միտ քայ­լով: Օգտ­վե­լով դրա­նից՝ տան­տե­րը օ­ղակն ա­վե­լի սեղ­մող մի շտրիխ ևս­ ա­վե­լաց­րեց, ա­պա ա­րա­գո­րեն քայ­լե­րը հաշ­վար­կե­լով, ինքն իր հա­մար ար­ձա­նագ­րեց. «­Մա­տը հա­սու­նա­նում է»:
Մա­հը, կար­ծես գու­շա­կե­լով նրա միտ­քը, հեգ­նեց.
– Շուտ չե՞ս ու­րա­խա­նում. խնդի­րը բա­զում լու­ծում­ներ ու­նի: Տես­նում եմ, վի­ճակս նա­խան­ձե­լի չէ, բայց սի­րում եմ ինտ­րի­գա­յին վի­ճակ­ներ ու կա­րո­ղա­նում եմ փայ­լուն կեր­պով դուրս գալ դրան­ցից, ին­չը կապ­ված է նաև իմ մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րի հետ: Այն­պես որ, պետք չէ ժա­մա­նա­կից ա­ռաջ ընկ­նել: Ն­կա­տի ու­նե­ցիր, խա­ղում եմ միայն հաղ­թա­նա­կի հա­մար ու ան­պայ­ման հաղ­թե­լու եմ: Այլ կերպ լի­նել չի կա­րող:
Ս­րա սառ­նասր­տութ­յու­նը մեկ ու­րիշ դեպ­քում գու­ցե թե հիաց­մունք ու պատ­կա­ռանք ներշն­չեր, սա­կայն հի­մա ման­կան ան­միտ պար­ծեն­կո­տութ­յան է նման կամ խա­ղից բան չհաս­կա­ցող, ան­փորձ սկսնա­կի գո­ռո­զա­միտ անձ­նա­պաս­տա­նութ­յան:
– Խա­ղը վեր­լու­ծել չեք կա­րո­ղա­նում,- քա­մահ­րան­քով ար­ձա­նագ­րեց տան­տե­րը,- առն­վազն կույր պետք է լի­նել՝ չտես­նե­լու հա­մար այն, ինչն ակն­հայտ է:
– Ես էլ եմ այդ կար­ծի­քին. ի­րոք, կույր պետք է լի­նել՝ չտես­նե­լու հա­մար այն, ինչն ակն­հայտ է,- հեգ­նեց մա­հը՝ վի­րա­վո­րան­քից բնավ չնե­ղա­նա­լով:
– Դուք իս­կա­պե՞ս այդ­քան վստահ եք, որ հաղ­թե­լու եք:
– Ի­հար­կե, հա­կա­ռակ պա­րա­գա­յում խա­ղը շա­րու­նա­կելն ի՞նչ ի­մաստ կու­նե­նար:
– Ե­կեք գրազ գանք:
– Դեմ չեմ, գրազ գանք:
– Ին­չի՞ վրա:
– Դու ա­սա:
Թ­վաց՝ հո­րի­զո­նում անս­պա­սե­լիո­րեն հնա­րա­վոր փրկութ­յան ա­ղոտ լույս առ­կայ­ծեց: Խեղդ­վո­ղի՝ փրփու­րից կառ­չե­լու հու­սա­հատ ձգտման տար­տամ մի զգա­ցու­մով հա­մակ­ված, պա­տաս­խանն ա­րագ կշռա­դա­տե­լով ու միան­գա­մից մեր­ժում ստա­նա­լը կան­խե­լու մի­տու­մով, ո­րո­շե­լով հեռ­վից գալ, ներ­քին դո­ղով անվս­տահ ա­ռա­ջար­կեց.
– Ա­մե­րի­կան­կա:
– Դա ի՞նչ է:
– Իմ հաղ­թա­նա­կի դեպ­քում ինչ ու­զեմ, պար­տա­վոր եք կա­տա­րել, Ձեր հաղ­թա­նա­կի դեպ­քում՝ հա­կա­ռա­կը:
– Հի­մա­րութ­յո՜ւն է…- ձգեց մա­հը,- ես ո­րո­շա­կիութ­յան կողմ­նա­կից եմ, այլ բան ա­ռա­ջար­կիր:
– Լա՛վ… ե­թե ես հաղ­թե­ցի, հան­գիստ եք թող­նում ինձ, ե­թե Դուք…- մի պահ դա­դար տվեց, ա­պա գու­նատ­ված հա­զիվ կա­րո­ղա­ցավ ար­տա­բե­րել,- տա­րեք:
Մա­հը ձգվեց, լրջա­ցավ:
– Պայ­մա­նը ար­դար է և­ ըն­դու­նե­լի, բայց… Մի բայց կա, ին­չը խոր­հե­լու տե­ղիք է տա­լիս…
Տան­տե­րը, չհա­մար­ձակ­վե­լով ծպտուն հա­նել, լար­ված սպա­սում էր: Մարմ­նի վրա­յով, թվաց, հա­զա­րա­վոր մրջյուն­ներ սկսե­ցին վազվ­զել: Սա­ռը, ներ­քին դո­ղը հո­գին բե­րա­նը բե­րեց:
Վեր­ջա­պես եր­կար դա­դա­րից հե­տո, որ մի ամ­բողջ հա­վի­տե­նութ­յուն թվաց, հա­կա­ռա­կոր­դը դան­դաղ, ընդ­գծե­լով յու­րա­քանչ­յուր բառն ա­սաց.
– Ս­տաց­վում է այն­պես, որ պարտ­վե­լու դեպ­քում ես կորց­նում եմ, իսկ հաղ­թա­նա­կի դեպ­քում բան չեմ շա­հում. չէ՞ որ այս­պես թե այն­պես, տա­նե­լու էի քեզ: Բա­ցի այդ, պարտ­վե­լու դեպ­քում ստիպ­ված կլի­նեմ դա­վա­ճա­նել ա­ռա­քե­լութ­յանս, ո­րի հա­մար կոչ­ված եմ:
Տան­տե­րը՝ սփրթնած, փոր­ձեց ինչ-որ բան ա­սել՝ չկա­րո­ղա­ցավ: Չո­րա­ցած շրթունք­նե­րը հա­զիվ թեթ­ևա­կի շարժ­վե­ցին, սա­կայն ուժ չու­նե­ցան հնչյուն իսկ ար­տա­բե­րել: Թ­վաց՝ ոտ­քե­րի տա­կից հո­ղը փախ­չում է: Ի­րեն զգում էր, ինչ­պես ափ նե­տած ձու­կը, որ դե­սու­դեն նետ­վե­լով փրկութ­յան ան­զոր ճի­գեր է գոր­ծադ­րում: «­Հար­կա­վոր է ինչ-որ բան մտա­ծել, դե՛, ա­րագ, ա­րագ… փրկութ­յան հույս ներշն­չող ե­զա­կի հնա­րա­վո­րութ­յու­նը չի կա­րե­լի ձեռ­քից բաց թող­նել, դե՛…»:
– Եր­ևի հաս­կա­ցաք, որ խա­ղը տա­նուլ եք տվել, այդ պատ­ճա­ռո՞վ…- միտ­քը չա­վար­տեց: Խայ­ծը նետ­ված էր: Խո­րա­ման­կո­րեն փոր­ձեց պատ­վախնդ­րութ­յան կո­չել՝ ա­ռան­ձին հույ­սեր չկա­պե­լով դրա հետ:
Մա­հը սպառ­նա­լից հա­յաց­քը սևե­ռեց դի­մա­ցի­նին, կար­ծես պատ­րաստ­վում էր խա­ղա­տախ­տա­կը գլխո­վը տալ, սա­կայն ա­րա­գո­րեն խա­ղաղ­վե­լով, ի զար­մանս հա­կա­ռա­կոր­դի, անս­պա­սե­լիո­րեն նե­տեց.
– Լա՛վ, հա­մա­ձայն եմ:
Տան­տե­րը թեթ­ևա­ցած շունչ քա­շեց ու հրճվան­քը չկա­րո­ղա­նա­լով զսպել՝ աշ­խու­ժո­րեն հայ­տա­րա­րեց.
– Խա­ղա­ցեք, քայ­լը Ձերն է:
Մա­հը հակ­վեց խա­ղա­դաշ­տին ու քիչ անց, թե՝ «Ծ­խա­խոտ կգտնվի՞»: Տան­տե­րը զար­մա­ցավ. «Ում պատ­մես՝ չի հա­վա­տա»:
– Կա… բայց «­Գառ­նի» է, ո­չի՞նչ:
– Դա այն­քան էլ էա­կան չէ: Կար­ևո­րը ֆիլտ­րով լի­նի,- խա­ղա­տախ­տա­կից գլու­խը չբարձ­րաց­նե­լով ցրված ար­ձա­գան­քեց մա­հը: Քիչ անց, մատ­նե­րով գլա­նա­կը տրո­րե­լով, քթի տակ մտա­խոհ մրմնջաց. «­Սա կօգ­նի մտա­ծել» ու ձգվե­լով դե­պի վա­ռի­չը, որ պատ­րաս­տա­կամ նրան մա­տու­ցեց հա­կա­ռա­կոր­դը, գլա­նա­կը կպցրեց: Ծու­խը խո­րը ներս քա­շե­լուց հե­տո, մի տե­սակ բա­ցա­կա հա­յաց­քով նա­յե­լով դի­մա­ցի­նին, մռայլ­ված ա­սաց.
– Փաս­տո­րեն, ոչ մի սո­ղանցք, դուրս պրծնե­լու տեղ չե՜ս թո­ղել… կար­ծես:
Տան­տե­րը հա­ճույ­քից խնդմնդաց, ա­պա ի­րե­նից ան­կախ պար­ծե­ցավ.
– Մենք խա­ղում ենք, կա­տակ չենք ա­նում,- ա­սաց ու ա­կա­մա ոգ­ևոր­վե­լով՝ ա­վե­լի հե­ռուն գնաց,- սևե­րը ինձ չպի­տի զի­ջեիք: Սո­վոր եմ սևե­րով սև բե­րել…
Վեր­ջին պար­բե­րութ­յու­նը հա­զիվ ար­տա­բե­րած, հաս­կա­ցավ դրա վտան­գա­վո­րութ­յունն ու սար­սա­փից կուչ գա­լով քա­րա­ցավ:
– Ինչ ա­սա­ցի՞ր,- մա­հը զար­մա­ցած գլու­խը բարձ­րաց­րեց,- ջի­նը շշից բա՞ց թո­ղե­ցի:
Հա­կա­ռա­կոր­դը մի կերպ ի­րեն հա­վա­քե­լով՝ դող­դո­ջուն ձայ­նով ար­դա­րա­ցավ.
– Դա հենց այն­պես աս­վող խոսք է շախ­մա­տիստ­նե­րի շրջա­նում, խնդրում եմ նե­րեք:
– Նե­րե­լու կամ չնե­րե­լու խնդիր չկա, բայց նման ար­տա­հայ­տութ­յուն ի­րեն կա­րող է թույլ տալ միայն մա­հը… և­ ոչ միայն թույլ տալ, այլ նաև…
Տան­տի­րոջ մարմ­նով պաղ սար­սուռ ան­ցավ…
Ո­րոշ ժա­մա­նակ մտա­ծե­լուց հե­տո մա­հը խո­ժոռ­ված, ձգե­լով «լա՜վ» ա­սաց ու տե­ղից բարձ­րա­ցավ: Հա­կա­ռա­կոր­դի ու­սե­րից կար­ծես ծանր բեռ ըն­կավ. «­Վեր­ջա­պե՜ս…»,- մտա­ծեց ու ինքն էլ տե­ղից բարձ­րա­ցավ: Խա­ղըն­կե­րը, սա­կայն, անշ­տապ ևս մի թռու­ցիկ հա­յացք նե­տե­լով խա­ղա­դաշ­տին, որ­ևէ հույզ չար­տա­հայ­տող դեմ­քով հան­գիստ ա­սաց.
– Սո­ղանց­քը գտա:
– Ի՞նչ,- ապ­շած գո­չեց հա­կա­ռա­կոր­դը:
Մա­հը հեր­թա­կան քայ­լը կա­տա­րեց: Խա­ղըն­կե­րը հու­սա­խաբ նստե­լով տե­ղում, դեմքն ա­ռավ եր­կու ա­փե­րի մեջ ու այս ան­գամ նկա­տե­լիո­րեն եր­կար մտա­ծեց: «­Կա՛մ ես խա­ղից ո­չինչ չեմ հաս­կա­նում, կա՛մ էլ հեր­թա­կան մի հի­մա­րութ­յուն է»,- իր հա­մար նշեց նա ու ա­ռաջ­նա­յին տե­ղը տա­լով երկ­րոր­դին՝ ար­դեն հիմ­նո­վին վեր­լու­ծած-հաշ­վար­կած քայ­լը կա­տա­րեց: Մահն ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու պա­տաս­խան քայ­լով ա­րագ ար­ձա­գան­քեց ու ան­մի­ջա­պես էլ սևեռ­վեց խա­ղըն­կե­րո­ջը: Հա­յաց­քում քա­մահ­րանք կար, ան­թա­քույց ծաղր: Հա­կա­ռա­կոր­դը շփոթ­մուն­քից ծայ­րա­հեղ լար­ված սկսեց կա­տար­ված քայ­լը վեր­լու­ծել: Բա­վա­կան եր­կար ծանր ու թեթև ա­նե­լուց հե­տո, գտնե­լով, որ որ­ևէ լուրջ բան չկա, խա­ղաղ­ված, նա­խա­պես պատ­րաս­տած հա­ջորդ քայ­լը խա­ղար­կեց:
– Ա՛յ, դա ար­դեն չպետք է ա­նեիր,- չոր նե­տեց մա­հը,- գե­րեզ­մանդ ինքդ քո ձեռ­քով փո­րե­ցիր,- կարճ դա­դար տվեց ու սևե­ռուն հա­յաց­քը չկտրե­լով նրա­նից՝ հարց­րեց.
– Հեր­թա­կան քայլս կա­րո՞ղ ես գու­շա­կել:
Ար­ձա­գանք չե­ղավ, ուս­տի՝ քայլն ա­րեց: Տան­տե­րը ո­չինչ չհաս­կա­ցող հա­յաց­քով նախ փոր­ձեց խա­ղը գնա­հա­տել դիր­քա­յին ամ­բող­ջա­կան տես­քով, ա­պա՝ սպաս­վե­լիք քայ­լե­րը մեկ առ մեկ՝ ի­րենց բո­լոր հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րով: Մի քա­նի ան­գամ սկզբից մինչև վերջ գնա­լուց հե­տո, նո­րից մի ան­գամ էլ ման­րակր­կիտ մյուս խա­ղա­քա­րե­րի դիր­քերն ու­սում­նա­սի­րեց ու հնա­րա­վոր բո­լոր քայ­լե­րը, սա­կայն վտանգ չտես­նե­լով, ձեռ­քը հան­գիստ մեկ­նեց նպա­տա­կադ­րած խա­ղա­քա­րին՝ ծրագր­ված քայլն ա­նե­լու: Մա­հը շտա­պեց զգու­շաց­նել.
– Գի­տեմ ինչ ես ա­նե­լու, լա՜վ մտա­ծիր, գու­ցե չար­ժե՞…
«Բ­լեֆ է, սո­վո­րա­կան բլեֆ՝ ա­պա­կողմ­նո­րո­շե­լու ու խա­ղը փրկե­լու նպա­տա­կով, բայց նա դեռ չգի­տի՜ ում հետ գործ ու­նի»,- մտմտաց ու վճռա­կան քայ­լը կա­տա­րեց: Դ­րա­նից ան­մի­ջա­պես հե­տո, սա­կայն, հան­կարծ տե­սավ այն, ին­չը զար­մա­նա­լիո­րեն չէր նկա­տել: Այդ­պես հա­ճախ է լի­նում, սա­կայն հի­մա՞, հենց հի­մա՞ պի­տի լի­ներ…
Սփրթ­նած դեմքն ա­ռավ ա­փե­րի մեջ, ծանր հո­գոց հա­նեց ու չկա­րո­ղա­նա­լով ի­րեն զսպել՝ թույլ շշնջաց. «­Վերջ, ա­մեն ինչ վեր­ջա­ցած է»:
– Ի՞նչ,- հա­կա­ռա­կոր­դը հեգ­նան­քով քմծի­ծա­ղեց,- տես­նում եմ հաս­կա­ցար՝ ով է մե­զա­նից սև բե­րո­ղը: Հի­մա ինչ, հանձն­վո՞ւմ ես, թե՞ քայլս կա­տա­րեմ…
Անս­պա­սե­լիո­րեն այն­պի­սի մի կա­տա­ղութ­յուն ի­ջավ վրան, որ մի պահ ցան­կա­ցավ խա­ղա­դաշ­տը շրջել, սա­կայն ան­մի­ջա­պես էլ ուշ­քի գա­լով, դա­տարկ, ո­չինչ չար­տա­հայ­տող հա­յացքն ուղ­ղեց դի­մա­ցի­նին: Սե­փա­կան ան­զո­րութ­յան ու ստեղծ­ված ան­հույս վի­ճա­կի գի­տակ­ցու­մից սար­սա­փած՝ ամ­բողջ մարմ­նով սկսեց դո­ղալ, դեմ­քը ջղաձգ­վեց.
– Չը՜… չէ՛, քայլն ա­րեք,- հա­զիվ կա­րո­ղա­ցավ ար­տա­բե­րել ու հա­յաց­քը նո­րից գա­մեց խա­ղա­դաշ­տին: Հա­կա­ռա­կոր­դը հենց այն քայլն ա­րեց, որն ին­քը սպա­սում էր: Ելք չկար, մատն ան­խու­սա­փե­լի էր:
– Ն­ման դեպ­քում հանձն­վում են: Մա­հի հետ շախ­մատ չես խա­ղա: Նար­դիում ոնց են ա­սում. «­Քա­ղա­քի տղեն էլ զառ չի գցի»:
Հա­կա­ռա­կոր­դի կծու ռեպ­լիկ­նե­րը հու­նից հա­նում էին: Զայ­րույ­թը հա­զիվ զսպե­լով կա­րո­ղա­ցավ հա­վա­քել ամ­բողջ ա­րիութ­յու­նը, ուշ­քի ե­կավ ու ջղա­յին նե­տեց.
– Թույլ տվեք մտա­ծել:
– Մ­տա­ծիր ինչ­քան ու­զում ես, ես գրքերդ կու­սում­նա­սի­րեմ,- տե­ղից բարձ­րա­ցավ:
«­Դա էլ հո­գե­բա­նա­կան ճնշման ձև­ է, հին ու փորձ­ված մի­ջոց»,- մտմտաց ա­ռանց խա­ղա­դաշ­տից կտրվե­լու ու կար­ծես մի քիչ խա­ղաղ­վեց:
Հան­գիստ մտա­ծիր, մի՛ շեղ­վիր, դու կգտնես, ան­պայ­ման կգտնես, հա­մոզ­վա՛ծ եմ, որ կգտնես… Անս­պա­սե­լիո­րեն սա­ռը վճռա­կա­նութ­յան զգա­ցու­մը հա­մա­կեց մար­մի­նը, պա­շա­րե­լով միտ­քը, ողջ էութ­յու­նը… Նա ինչ­պես ա­սա՞ց. «Խն­դի­րը բա­զում լու­ծում­նե՞ր ու­նի»,- ճիշտ է, ու­րե՞մն… դե՛, ու­ղեղդ շար­ժիր, չէ՞ որ տի­րա­պե­տում ես ոչ շաբ­լոն մտա­ծե­լու ար­վես­տին, դե՛, փոր­ձիր: Փոր­ձիր ինքդ քեզ հեր­քել, բա­ցա­սե­լով փոր­ձիր բա­ցա­սումդ բա­ցա­սել, դե՛, հա­մա­ռութ­յու­նը միշտ էլ ինչ-որ բա­նի հասց­նում է…
Կր­կին ու կրկին ա­մե­նա­ման­րակր­կիտ քննար­կե­լով յու­րա­քանչ­յուր տար­բե­րակ, այն­պես տար­վեց դրա­նով, այն­պես խո­րա­ցավ, որ ինքն ի­րեն մո­ռա­ցած, կար­ծես վե­րա­ցած, ձուլ­վեց խա­ղին ու ինքն էլ խա­ղա­քա­րե­րից մե­կը դար­ձած՝ հայտն­վեց դաշ­տում: Հի­մա ար­դեն որ­պես ի­րա­դար­ձութ­յան ան­մի­ջա­կան մաս­նա­կից, սկսեց միան­գա­մայն այլ կերպ դա­տել, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին բո­լո­րո­վին այլ աչ­քով նա­յել: Ներ­քին ձայ­նը հու­շում էր. «­Հի­մա կգտնվի, լու­ծու­մը կգտնվի…», ու­ղե­ղը՝ բո­ղո­քում. «Ո՞ւր է, ո՞ւր է»: Մի պահ ա­ղոտ ինչ-որ միտք փայ­լա­տա­կեց ու­ղե­ղում, փոր­ձեց զար­գաց­նել՝ ա­նարդ­յունք: Ներ­քին ձայ­նը շտա­պեց­նում էր. «­Դե՛, ար­դեն գտել ես, փոր­ձի՛ր, ա­վե­լի՛ հա­մար­ձակ…»: Նույն գա­ղա­փա­րը նո­րից վեր­լու­ծեց, մտո­վի քայ­լը կա­տա­րեց ու հան­կարծ ան­սպա­սե­լիութ­յու­նից վեր թռավ. աչ­քե­րը բո­ցա­վառ­վում էին: Կարմ­րա­տա­կած, եր­ջան­կութ­յու­նից փայ­լա­տա­կե­լով, ան­զուսպ բա­ցա­կան­չեց.
– Գ­տա՛, ես գտա՜… հա­վեր­ժա­կան շա՜խ:
Մա­հը զար­մա­ցած շրջվեց նրա կողմն ու դան­դաղ մո­տե­ցավ խա­ղա­տախ­տա­կին: Մե­կա­կան քայ­լեր փո­խա­նա­կե­լուց հե­տո, հա­ջորդ քայ­լին, երբ տան­տե­րը ոչ ա­ռանց դի­տա­վո­րութ­յան մի փոքր հա­պա­ղեց, մահն ան­համ­բեր նե­տեց.
– Դե՛…
Հա­կա­ռա­կոր­դը «շա՛խ» հայ­տա­րա­րե­լով հան­գիստ քայլն ա­րեց: Մա­հը ար­քա­յին տե­ղա­փո­խեց կող­քի վան­դա­կը:
– Նո­րից «շա՛խ»,- ժպտաց մեր հե­րոսն, ու քայ­լը հա­ջոր­դեց:
Մա­հը ար­քա­յին վե­րա­դարձ­րեց նախ­կին տե­ղը:
– Է­լի շա՛խ…
Դի­մա­ցի­նը մի պահ մտա­ծեց, ա­պա դժգոհ փնթփնթաց.
– Ըն­դա­մե­նը մի տեղ ու­նեմ շարժ­վե­լու:
– Ա՛յ, դա էլ հենց կոչ­վում է հա­վեր­ժա­կան շախ,- գո­հու­նա­կութ­յամբ հայ­տա­րա­րեց տան­տե­րը:
– Է՜, հե­տո՞, հե­տո ի՞նչ…
– Հե­տո ո­չինչ, այ­սինքն՝ ոչ-ո­քի:
– Բա­ցատ­րի՛ր, ա­սածդ ի՞նչ է նշա­նա­կում:
– Ն­շա­նա­կում է ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ:
– Ա­ռա­ջին ան­գամն եմ լսում: Կա՛մ հաղ­թում են, կա՛մ պարտ­վում. այլ ճա­նա­պարհ չկա:
– Կա, պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ խա­ղաղ դաշն չի՞ կնքվում:
– Կնք­վում է, բայց կող­մե­րից մե­կի հա­մար ան­ցան­կա­լի պայ­ման­նե­րի ըն­դուն­մամբ միայն: Իսկ պայ­ման թե­լա­դրո­ղը, բնա­կա­նա­բար, հաղ­թողն է:
– Թշ­նա­մի­ներն ի­րար հետ չե՞ն հաշտ­վում:
– Դա միան­գա­մայն այլ բան է: Ին­չո՞ւ այդ ոչ-ո­քիի մա­սին ինձ չէիր տե­ղե­կաց­րել:
– Ճիշտն ա­սած, մտքովս չան­ցավ. չէ՞ որ սկզբում հենց այն­պես էինք խա­ղում, հե­տո միայն՝ կա՛մ հաղ­թա­նակ, կա՛մ պար­տութ­յուն…
– Իսկ գու­ցե դու դիտ­մա՞մբ…
– Չէ՛, ի՜նչ եք ա­սում, երդ­վում եմ ա­մե­նայն սրբութ­յուն­նե­րով. հե­տո, ի՞նչ նպա­տակ ու­ներ:
– Հա­մե­նայն­դեպս, ա­նար­դար բան կա­տար­վեց: Ե­թե նա­խա­պես ի­մա­նա­յի այդ ա­նիծ­յալ ոչ-ո­քիի մա­սին, հաշ­վի կառ­նեի, ու այս­պի­սի հի­մար վի­ճակ չէր ստեղծ­վի…
Մի պահ ան­հար­մար լռութ­յուն տի­րեց: Շու­տով սա­կայն, վա­խե­նա­լով, որ նո­րից խա­ղա­լու ա­ռա­ջար­կութ­յուն կա­րող է հնչել, տան­տե­րը շտա­պեց կան­խել.
– Իսկ ի՞նչ վատ է. պատ­վա­վոր ոչ-ո­քի:
– Հա՛, բայց մի՛ մո­ռա­ցիր, որ պայ­ման ու­նեինք:
Խա­ղըն­կե­րը կար­ծես նոր հաս­կա­նա­լով, թե ինչ է կա­տար­վել, թևա­թափ, հան­պատ­րաս­տից նե­տեց.
– Է՜, հա՛, ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ:
– Այ­սի՞նքն,- մա­հը զայ­րա­ցավ:
– Դե, որ չհաղ­թե­ցիք, ա­մեն ինչ մնում է նույն ձևով,- հնչեց հու­սա­հատ պա­տաս­խա­նը:
– Բայց չէ՞ որ դո՛ւ էլ չհաղ­թե­ցիր, ու­րե՞մն…
– Ու­րեմն՝ ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ,- շփոթ­ված կրկնեց տան­տե­րը:
– Ի՞նչ ես հի­մար-հի­մար դուրս տա­լիս: Ի՞ն­չը ո՛չ ինձ, ո՛չ Ձեզ, կյա՞նքդ… ե­թե քեզ այն պետք չի, ես չեմ հրա­ժար­վի դրա­նից:
Զ­րու­ցա­կի­ցը գլու­խը բռնեց:
– Թեև…- մա­հը մտմտաց,- ոչ-ո­քին փաս­տո­րեն կես հաղ­թա­նակ ու կես պար­տութ­յուն է. կնշա­նա­կի՜…
– Ի՛նչ, ի՞նչ կնշա­նա­կի,- տան­ջա­հար հա­յաց­քը հա­ռե­լով մա­հին՝ ար­տա­բե­րեց տան­տե­րը:
– Մի խոս­քով, իմ կես հաղ­թա­նակն ինձ բա­վա­րա­րում է: Իմ հա­սա­նե­լի­քը մար­մինդ է միայն, իսկ հո­գիդ Աստծունն է: Կես հաղ­թա­նակս մար­մինդ, կես պար­տութ­յու­նը՝ հո­գիդ: Ա­հա և­ ոչ-ո­քիի լու­ծու­մը:
– Իսկ ի՞մ կես հաղ­թա­նակն ու կես պար­տութ­յունն ո՞ւր մնաց… ո՞րն է կես հաղ­թա­նակս, տվե՛ք ինձ,- հու­սա­հատ բա­ցա­կան­չեց տան­տե­րը:
«Ապ­րե­լու կույր բնազ­դը թերևս չգի­տի՝ ինչ է հու­սալ­քութ­յու­նը»,- մտմտաց մա­հը ու թե.
– Քո պա­րա­գա­յում ստաց­վում է, որ կես կյանքդ շա­հել ես, կե­սը տա­նուլ տվել: Այ­սինքն՝ ոչ-ո­քին քեզ հա­մար ո՛չ կյանք է, ո՛չ մահ:
– Հի­մա ո՞նց է լի­նե­լու:
– Կա­րե­լի է քեզ պար­զա­պես գա­մել ան­կող­նուն (դան­դա­ղեց­ված մահ): «­Վի­րու­սակ» ա­նու­նը կրող իմ հա­տուկ պատ­րաս­տութ­յան ջո­կատ­նե­րի գոր­ծա­կալ­նե­րը տա­րա­տե­սակ վի­րուս­նե­րի կյան­քի կոչ­ման ու տա­րած­ման բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ են: Ներդր­ված հա­տուկ վի­րու­սը ան­մի­ջա­պես չի սպա­նի: Կա­մաց-կա­մաց թու­լաց­նե­լով՝ սկզբում կգա­մի ան­կող­նուն, ա­պա… Կաթ­վա­ծա­հա՜ր կա­նի: Եվ դու ան­զոր կլի­նես ան­գամ քթիդ տզզա­ցող ճան­ճը քշել… Այն ժա­մա­նա՜կ եր­կինք առ Աստ­ված ա­ղեր­սով՝ իմ շու­տա­փույթ ժա­մա­նու­մը կտեն­չաս:
– Ի՜նչ խան­դա­վա­ռութ­յուն… դա Ձեզ հա­ճո՞ւյք է պատ­ճա­ռում,- ստո­րին շրթունքն սկսեց դո­ղալ:
– Իմ աշ­խա­տանքն է:
– Եվ Դուք պար­ծե­նո՜ւմ եք դրա­նով, այն դեպ­քում, երբ ցավ ու վիշտ եք պատ­ճա­ռում մար­դուն:
– Մար­դու հետ թշնա­մութ­յուն չու­նեմ: Մարդն ինքն է իր թշնա­մին… երկ­րիս վրա կա՞ ա­վե­լի հի­մար ա­րա­րած, քան նա: Ես, հա­մե­նայն­դեպս, չգի­տեմ. հպար­տա­նում է, եր­ևա­կա­յում, ոտ­նա­հա­րում իր նմա­նին, կո­ղոպ­տում, բռնա­բա­րում… կյան­քից զրկո՜ւմ վեր­ջա­պես: Այս ա­մենն է, որ ցավ ու վիշտ է պատ­ճա­ռում: Իր կոր­ծան­ման բուն պատ­ճա­ռը մարդն ինքն է: Ն­րա ան­դուլ ձեռ­նար­կում­նե­րը ըն­դա­մե­նը սրըն­թաց կեր­պով զար­գա­ցող հա­մընդ­հա­նուր վախ­ճան-հրե­շի անկշ­տում որ­կորն են սնում… Կա՞ ա­վե­լի բար­բա­րոս մե­կը, քան նա: Անխ­նա ոչն­չաց­նում է Աստ­ծո, հենց իր հա­մար կեն­սա­րար այս հրաշք բնութ­յու­նը, ան­հագ ա­գա­հութ­յու­նը բա­վա­րա­րե­լու տեն­դից՝ տակ­նուվ­րա ա­նում ըն­դեր­քը: Տան­կեր է ստեղ­ծում, զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման զենք, պա­տե­րազմ­ներ մղում, ոչն­չաց­նում հա­զար­նե­րով… ու դա դեռ քի՜չ է, չի՜ բա­վա­րա­րում, տուր և տիե­զե՜ր­քը: Մի ան­գամ մի պա­ռա­վի էի տա­նում, հո­գոց հա­նե­լով ա­սաց. «Ես հեչ, իմ էս­պես գնալն ար­քա­յութ­յուն է, ցավ չէ, վա՛յ իմ թոռ ու ծոռ­նե­րին… էս եր­կինքն էն­քա՜ն են բզա­հա­րե­լու, որ մի օր շուռ ա գա­լու գլխնե­րին»: Ե­թե կու­զես, շնոր­հա­կալ գործ եմ կա­տա­րում՝ յու­րօ­րի­նակ սա­նի­տա­րի, ան­դադ­րում աղ­բա­տա­րի պար­տա­կա­նութ­յուն: Մաք­րում-տա­նում եմ աղ­բը… Աստ­ծո շնոր­հած ժա­մա­նակդ լրա­ցավ՝ բա­րի ե­ղիր տեղդ զի­ջել, ան­բու­ժե­լի հի­վանդ ես՝ գնա, որ ու­րի­շին էլ հետդ չտա­նես: Սա է Տի­րոջ կամ­քը, ու ես ըն­դա­մե­նը դրա ի­րա­գոր­ծողն եմ: Այլ խոս­քով՝ Բարձր­յա­լի կա­մա­կա­տա­րը… Բայց ես կար­ծես տար­վե­ցի խոս­քով, իսկ ժա­մա­նա­կը չի սպա­սում:
Ծանր լռութ­յուն տի­րեց: Եր­կուսն էլ նույնն էին խոր­հում, որ լու­ծու­մը չգտնվեց:
Այն լու­ծու­մը, որ կբա­վա­րա­րեր եր­կու­սին էլ:
– Փաս­տո­րեն,- խո­սեց մա­հը,- ստաց­վում է, որ քո կես պար­տութ­յու­նը ոչ թե կես, այլ լրիվ պար­տութ­յուն է: Այս­պես թե այն­պես, կյանքդ ամ­բող­ջութ­յամբ ես տա­նուլ տա­լիս:
– Ես էլ այդ եմ ա­սում:
– Ե՞րբ ա­սա­ցիր:
– Դե, մտա­ծում էի:
– Բա­ցի այդ,- վե­րա­դառ­նա­լով սկզբնա­զրույ­ցին, ծանր-ծանր շա­րու­նա­կեց մա­հը,- մեր պայ­մանն այն­պի­սին էր, որ քո հաղ­թա­նա­կի դեպ­քում պետք է հան­գիստ թող­նեի քեզ: Այդ­պե՞ս է:
– Այդ­պե՛ս է, այդ­պե՛ս է,- ան­մի­ջա­պես վրա բե­րեց ի­րեն դեռ չգտած զրու­ցա­կի­ցը:
– Այդ դեպ­քում իմ հաղ­թա­նա­կից ե՞ս ինչ էի շա­հում. ստաց­վում է՝ ո­չինչ: Այդ­պե՞ս է… «Է, հա՜, բայց կար­ծես հա­մա­ձայն­վել էի դրան»,- իր հա­մար նշեց մա­հը:
Տան­տե­րը, որ հու­սա­հատ, սպա­սո­ղա­կան հա­յաց­քը խո­սակ­ցից չկտրե­լով ջանք էր թա­փում ձեռ­քե­րի նյար­դա­յին դո­ղը զսպել, հարցն ան­պա­տաս­խան թո­ղեց:
– Սո­վո­րա­բար մար­դը հեշ­տութ­յամբ է շա­հում այն դեպ­քում, երբ նրա հա­մար դա մեծ կար­ևո­րութ­յուն չու­նի: Քեզ հա­մար շա­հե­լը կյան­քի խնդիր էր, ին­չը շե­ղում էր ու­շադ­րութ­յունդ՝ խան­գա­րում: Փո­խա­նակ կենտ­րո­նա­նա­լու այն­տեղ, ուր իս­կա­կան վտանգն էր (մյու­սը խա­ղի ել­քից էր կախ­ված), դու ու­րիշ տեղ էիր. թեև և՛ խա­ղում էիր, և՛ զրու­ցում: Ինչ­ևէ, ոչ-ո­քին քեզ հեշտ չտրվեց: Ե­թե կու­զես, դա հենց իս­կա­կան հաղ­թա­նակ էր…
Վեր­ջին ար­տա­հայ­տութ­յու­նը զի­ջո­ղա­միտ-բա­րե­հո­գութ­յամբ, շնորհ ա­նե­լու ակն­հայտ շեշ­տադ­րու­մով հնչեց­նե­լուց հե­տո մա­հը մի պահ ընդ­մի­ջեց, ա­պա ա­ռան­ձին ոգևո­րութ­յուն չդրսևո­րե­լով՝ հա­վե­լեց.
– Հաշ­վենք, որ կես հաղ­թա­նա­կից իմ շա­հածն էլ շախ­մատ խա­ղալ սո­վո­րե­լը ե­ղավ:
Դ­րա­նից հե­տո դեմքն ան­մի­ջա­պես ան­տար­բեր դար­ձավ: Տան­տե­րը դեռ ո­րոշ ժա­մա­նակ ո­չինչ չհաս­կա­ցո­ղի սպա­սո­ղա­կան հա­յաց­քով նրան էր նա­յում, սա­կայն երբ մա­հը ան­չար ժպի­տով տե­ղից բարձ­րա­ցավ, մե­կեն գլխի ընկ­նե­լով, ցնցված տե­ղից վեր թռչե­լով ան­զուսպ բղա­վեց.
– Ես ա­զա՜տ եմ, ա­զա՜տ եմ,- ա­պա վրա հա­սած բուռն զգաց­մունք­նե­րի հոր­ձան­քից թու­լա­ցած, փլվեց տե­ղում:
– Իսկ ես ու­զում էի քեզ տա­նել հա­վեր­ժա­կան հանգս­տի ու խա­ղա­ղութ­յան իմ տի­րո՜ւյ­թը,- ափ­սո­սան­քով ա­սաց մա­հը:
– Ինձ հա­մար այս­տեղ էլ վատ չէ,- աչ­քե­րը սրբե­լով՝ հա­զիվ կա­րո­ղա­ցավ ար­տա­բե­րել մար­դը:
– Ս­խալ­վում ես, կյան­քը ա­նո­ղոք է ու դա­ժան: Ե­թե կար­ծում ես՝ այն միայն ծնունդ է ու ա­րա­րում, իսկ մա­հը լոկ ա­ղետ ու վախ­ճան, սխալ­վում ես, չա­րա­չար ես սխալ­վում: Կ­յան­քը պատ­րան­քա­յին է ու խա­բու­սիկ, հա­ջո­ղութ­յունն ու ու­րա­խութ­յու­նը՝ հեղ­հե­ղուկ, որ որ­ևէ ար­ժեք-նշա­նա­կութ­յուն չու­նեն, տան­ջանքն ու տա­ռա­պան­քը շա­րու­նա­կա­կան, մահ­վան սար­սա­փը՝ մշտար­թուն… Իսկ մահն ի­րա­կա­նում հան­գիստ է ու նոր ա­րա­րու­մի սկիզբ:
Վեր­ջաց­նե­լով՝ հյու­րը ցտե­սութ­յուն մաղ­թեց ու շարժ­վեց դե­պի ել­քը: Շե­մին չհա­սած, սա­կայն, կանգ ա­ռավ, շրջվեց ու շեշ­տա­կի հա­յաց­քը հա­ռե­լով տան­տի­րո­ջը՝ ընդգծ­ված խիստ շեշ­տադ­րու­մով հայ­տա­րա­րեց.
– Շու­տով նո­րից կգամ…
Մար­դը, որ այդ պա­հին ու­ղեկ­ցում էր նրան, այ­լայլ­ված սա­ռեց տե­ղում, սա­կայն մա­հը ժպտա­լով հա­վե­լեց.
– Շախ­մատ խա­ղա­լու:

One thought on “ԽԱՂ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ/ Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.