ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ/ Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

(Մ­տո­րում­ներ Վա­հան Սա­ղա­թել­յա­նի «Եր­կու դա­րի ա­րան­քում»
ժո­ղո­վա­ծուն ըն­թեր­ցե­լուց հե­տո)

 

Գ­յու­ղը մնաց հեռ­վում: Դար­ձավ կա­րոտ ու սպա­սում: Ա­մեն նոր հան­դի­պու­մը՝ Եր­ևան սի­րուն քա­ղա­քի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի մեխ­մաթ ֆա­կուլ­տե­տի հեր­թա­կան քննաշր­ջա­նից հե­տո, որ տան­ջա­լիո­րեն եր­կար էր ձգվում: Հայ­րա­կան տան պա­տը շո­յե­լու ան­դի­մադ­րե­լի ցան­կութ­յու­նը, Մեծ հայ­րե­նա­կա­նում զոհ­ված հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող աղբ­յու­րը, ան­տա­ռը, ուր հե­ռա­վոր թրթռում ու հի­մա էլ կան­չում են ման­կութ­յան զու­լալ օ­րե­րի մե­ղե­դի­նե­րը, ուղ­ղա­կի ան­դի­մադ­րե­լի ցան­կութ­յուն էին ա­ռա­ջաց­նում թող­նել ա­մեն ինչ ու վե­րա­դառ­նալ դե­պի այն տաք վայ­րե­րը, որ մեկ էլ հան­կարծ աչ­քե­րի առջև սա­հում էին դա­սա­ժա­մին, տե­սիլ­քի պես հայտն­վում ու կոր­չում շա­րու­նակ։ Ու­սա­նո­ղա­կան օ­րե­րի զվարթ աղ­մու­կի մեջ թա­խի­ծը եր­բեմն պար­զա­պես խեղ­դում էր, և­ այն, ինչ հայ­րե­նի Դա­մա­լա­յում դպրո­ցա­կան տղա­յի հա­մար թա­քուն զբաղ­մունք էր, հետզ­հե­տե ա­վե­լի ու ա­վե­լի անհ­րա­ժեշ­տութ­յուն դար­ձավ. այն, ինչ կոչ­վում է կա­րոտ, դառ­նում էր գրա­կա­նութ­յուն: Կես դար է ան­ցել այդ օ­րե­րից: «…Իսկ հե­տո ե­ղաւ և սէր, և կ­յանք, և գի­նի. և­ ու­րիշ շատ բա­ներ,- այս­պես մի օր իր «Ս­ևը և ս­պի­տա­կը» հրա­շա­լի պատմ­ված­քում գրեց սփյուռ­քա­հայ մեր ա­վագ ու տա­ղան­դա­վոր գրչըն­կեր Հա­կոբ Կա­րա­պեն­ցը,- ե­ղաւ հո­ղի վիթ­խա­րի տնքո­ցը և­ ե­րա­զը ան­կա­րե­լի ճամ­փա­նե­րի»։ Այ թե որն է գրո­ղի ա­ռա­քե­լութ­յու­նը։ Այ թե ին­չը և­ ինչ­պես պի­տի հասց­նել ըն­թեր­ցո­ղին։ «­Տիե­զե­րա­կան սար­դոս­տայն» էս­սեում փայ­տա­հատն, ու­րեմն, ձմե­ռա­յին ցուրտ օր­վա մեջ սա­ռել մնա­ցել էր ան­տա­ռում և տաք բու­խա­րիի մոտ քե­ֆի նստած կի­սա­մերկ ար­քան, տե­ղե­կա­նա­լով այդ մա­սին, շին­ծու կամ ի­րա­կա­նում զար­մա­ցել էր` էս շո­գին մարդ կսա­ռի՞: Ա­մա­ռա­յին ա­ռա­վել քան տապ օր­վա ի­րիկ­նա­յին մի ժա­մի Վա­հան Սա­ղա­թել­յա­նի՝ այս պա­հին ձեր ձեռ­քի «Եր­կու դա­րի ա­րան­քում» գրքի հեր­թա­կան էս­սեն կար­դա­ցել ու տո­ղե­րի ա­րան­քից դեմ­քիս խփած այ­րող հո­սան­քից ես էլ իմ տանն էի սա­ռել մնա­ցել: Եվ մտքումս նաև օ­րեր ա­ռաջ մեկ այլ ա­ռի­թով կար­դա­ցած տողն էր՝ ե­թե մարդն իր մարմ­նին հասց­ված մեծ կամ փոքր ցավն զգում է, բա­նա­կան ա­րա­րած է, ե­թե զգում է ու­րի­շի ցա­վը՝ մարդ է: Մեր կող­քին մար­դուն ու ցա­վին ան­տար­բեր վխտա­ցող քա­նի՜-քա­նի ա­րա­րած­նե­րի, փաստ ու դիպ­ված կա­րող ենք հի­շել: Իսկ գրողն, ա­հա, ոչ միայն նկա­տել, այլև իր սրտով անց­կաց­րել և պատմ­վածք կամ հրա­պա­րա­կա­խո­սա­կան կեն­դա­նի, թրթռա­ցող գե­ղե­ցիկ մի գործ է պար­զել մեզ, որ նույն­պես տեղ է գտել այս ժո­ղո­վա­ծո­ւում, որ գիրքն ըն­թեր­ցե­լու օ­րե­րին ան­պայ­ման կհան­դի­պեք: Ընդ­հան­րա­պես պի­տի ա­սեմ, որ այս գիր­քը բնավ մեկ-եր­կու օր­վա ըն­թաց­քում սա­հե­լով անց­նե­լու հա­մար չէ, ճիշտ հա­կա­ռա­կը. օ­րը մեկ գործ կար­դալ-մտո­րե­լով, գրո­ղի հետ քեզ ստու­գե­լով և­ այդ­պես միայն ա­ռաջ գնա­լու հա­մար է: Այս գրքում մեր կյանքն է՝ ա­ռանց գու­նա­զար­դում­նե­րի, այս­պես ու այս­տե­ղից մինչև այն պա­հը, երբ ար­դեն կմնաս մե­նակ՝ մտքում իր հետ զրու­ցե­լով ա­մեն գոր­ծի մա­սին ա­ռան­ձին, փոր­ձե­լով ստույգ հաս­կա­նալ՝ գրո­ղը մեր հա­յացքն ո՞ւր է ուղ­ղում, ի՞նչ ձևե­րով է մեզ օգ­նում կողմ­նո­րոշ­վել գլխա­վո­րի ու երկ­րոր­դա­կա­նի բա­վիղ­նե­րում: Ծա­նո­թա­նանք մյուս էս­սեին` «­Հա­վա­տի աս­տի­ճա­նա­ցույց»։ «Ինձ­պես­նե­րի հա­մար կյան­քը հի­շո­ղութ­յան կրճոն է և հույ­սի մոխ­րա­կույտ»՝ մտո­րում, մոր­մո­քում է հա­ցի ո­րո­նու­մի հույ­սով օ­տա­րութ­յան ճա­նա­պարհ­նե­րը բռնած հե­ղի­նա­կի հին ծա­նո­թը՝ օ­դա­նա­վա­կա­յա­նի խեղ­դող մթնո­լոր­տի մեջ։ Մար­դը գնում է նոր հա­վատ ո­րո­նե­լու, մինչ­դեռ, այ թե ինչ է գրում հե­ղի­նա­կը. «­Հա­վա­տը մեծ, թե հա­վա­քա­կան ո­գին դարձ­յալ մեզ գտնե­լու է, ժա­մա­նա­կի մեր չափ­ման և ներ­ման ու մեծ սի­րո տի­րույ­թում դարձ­յալ հա­վա­տի տոն է լի­նե­լու։ Ու հա­վա­տի խոս­տում է լի­նե­լու. հա­վա­քա­կան ան­խո­ցե­լի հայ­րե­նիք ենք ու­նե­նա­լու, և­ ե­թե մենք չփոր­ձենք գտնել մեր հա­վա­տը մեր հո­ղի վրա, միև­նույն է, ուշ թե շուտ, մեր հա­վատն է մեզ գտնե­լու»։
Վա­հան Սա­ղա­թել­յա­նի հրա­շա­լի, պիրկ, հյու­թեղ ար­ձա­կը, բառն իր տե­ղում, վեր­նա­գի­րը ճիշտ գտնված, մե­կը մե­կից խորն ու ցնցող պար­բե­րութ­յուն­ներ, որ միա­ձուլ­վում ու դառ­նում են հաս­տա­տուն գիր, այն, ինչ հատ­կա­պես անհ­րա­ժեշտ է ի­րեն ո­րո­նող-փոր­ձող ու այդ­պես էլ ի­րեն չգտնող մար­դուն։ Ու վերս­տին կախ­վում է հար­ցա­կա­նը՝ հա­յի հայ­րե­նի­քը ին­չո՞ւ է ե­րա­զանք, թշնա­մուն՝ հող ու ջուր։ Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում փոք­րիկ աղ­ջի­կը թի­թեռ է նկա­րում, անց­յա­լի ցա­վոտ օ­րե­րից ան­տեղ­յակ, պայ­ծառ ու խա­ղաղ օր­վա մեջ իր գոր­ծի կար­ևո­րութ­յան գի­տակ­ցութ­յամբ։ Նա չի տե­սել ա­լիք­ված հրա­պա­րա­կը, բայց այն­պես է թվում, որ հրա­պա­րա­կից հա­վեր­ժութ­յուն գնա­ցած մեծ նա­հա­տա­կին պի­տի պարզ­վի մեր հո­գի­նե­րի հայ­րե­նի­քը, և հ­րաշ­քով թի­թե­ռը պի­տի կեն­դա­նա­նա և ն­վիր­յալ զին­վո­րի ի­րա­կա­նութ­յուն դար­ձած ե­րա­զան­քը տա­նի նրան հասց­նի։ Այս գրքում նաև հատ­վում են ար­ձա­կի ու հրա­պա­րա­կա­խո­սութ­յան սահ­ման­նե­րը, եր­կու դեպ­քում էլ հստակ գծագր­վում է իր հայ­րե­նի­քի ու մար­դու տագ­նապ­նե­րով ապ­րող գրո­ղը, ով լիար­ժեք վաս­տա­կել է մեզ գե­ղար­վես­տա­կան խոս­քի մի­ջո­ցով և՛ մտա­ծել տա­լու, և՛ օգ­նե­լու ի­րա­վուն­քը: Վա­հան Սա­ղա­թել­յա­նի այս գրքի հետ իմ ծա­նո­թութ­յու­նը մի փոքր ա­վե­լի շուտ է սկսվել, երբ, չնա­յած իր ծան­րակ­շիռ գրա­կան վաս­տա­կին, ան­հանգս­տա­նում էր հեր­թա­կան գրքի տպագ­րութ­յան հա­մար, ինչն իր հեր­թին է վկա­յում, որ գործ ու­նես բա­ռի, տպա­գիր խոս­քի հան­դեպ խոր­քով պա­տաս­խա­նատ­վութ­յան զգա­ցում ու­նե­ցող ճշմա­րիտ գրո­ղի հետ:
Ինքն իր գրա­ծի ար­ժե­քը վստա­հա­բար գի­տե, բայց ոչ պա­կաս կար­ևո­րում էր թուղթն ու տա­ռա­տե­սա­կը, շա­պի­կի ձևա­վո­րու­մը: Սա հստակ հու­շում է հե­ղի­նա­կի դիր­քո­րո­շումն ու հար­գան­քը ըն­թեր­ցո­ղի հան­դեպ, պա­տաս­խա­նա­տվութ­յու­նը նրանց առջև, ում հաս­ցեա­գ­րել է գիր­քը` տա­ռա­պան­քի ժա­մեր ու օ­րեր անց­կաց­նե­լով գրա­սե­ղա­նի առջև: Վս­տահ եմ, որ բո­լոր նրանք, ով­քեր տուն կտա­նեն այս գրքի ի­րենց օ­րի­նա­կը, այն էլ հե­ղի­նա­կա­յին ըն­ծա­յագ­րով, ան­պայ­ման իս­կա­կան և­ ոչ մե­կան­գամ­յա օգ­տա­կար զրու­ցըն­կեր կու­նե­նան, միա­ժա­մա­նակ կգտնեն և մ­տա­տան­ջող հար­ցի պա­տաս­խա­նը` «Ինչ­պես պա­տա­հեց, որ այս­պես հեշ­տա­ցավ մար­դու ան­կու­մը» («­Խեղ­ված ճա­կա­տագ­րե­րի հետ­նա­խոր­շե­րում»): Այ թե ինչն է այ­րում գրո­ղին: Ա­հա թե ին­չու են գրվել շի­կա­ցած, ցա­վով ու մար­դու հան­դեպ հա­վա­տով լի այս էս­սե­նե­րը:
Գ­րա­կա­նութ­յանն ան­մ­նա­ցորդ նվի­րու­մի արդ­յուն­քը սի­րով, գի­նով, կյան­քով լե­ցուն այն հրա­շա­լի գրքերն են, որ հա­մեստ ու տա­ղան­դա­վոր մեր գրչըն­կե­րը հաս­ցեագ­րել է բո­լո­րիս, ի գնա­հա­տում՝ Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի և Մկր­տիչ Սարգս­յա­նի ան­վան մրցա­նակ­ներն են, ըն­թեր­ցող­նե­րի սե­րը, որ այն­պես ընդգծ­ված նկատ­վում է գրա­կան հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ: Ա­ռա­ջի­նը «­Տոհ­մի կա­նաչ ծա­ռը» գիրքն էր, որ ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րով լույս տե­սավ բա­վա­կա­նին ուշ՝ 1988-ին։ Բայց դա իր ա­ներկ­բա ա­ռա­վե­լութ­յունն ու­ներ. այս գրքով հե­ղի­նա­կը միան­գա­մից պա­տաս­խա­նում էր «Ո՞վ է ին­քը, որ­տե­ղի՞ց է գա­լիս և­ ի՞նչ է ցան­կա­նում ա­սել» հար­ցե­րին, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը սո­վո­րա­բար գտնվում են երկ­րոր­դից չոր­րորդ գրքե­րում։ Հայ գրի հա­մեստ մշակ, նա ե­կավ իր եր­ևե­լի եր­կու հայ­րե­նա­կից­նե­րից` Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նից և Մկր­տիչ Սարգս­յա­նից հե­տո իր խոսքն ա­սե­լու և հա­ջո­ղեց։ Թե­կուզ ժա­մա­նակ­նե­րը մար­դուն ա­վե­լի ու ա­վե­լի էին հե­ռաց­նում գրից ու մշա­կույ­թից։ Ինչ էլ լի­նի ու ինչ­պես էլ լի­նի, «Ար­նա­խաչ», «­Կար­միր մայ­րա­մուտ», «Ու կյան­քը ձգվում է մահ­վան մի­ջով», «Ե­րեք վի­պակ», «­Տաս­ներ­կու պատմ­վածք», «­Ջի­վա­նի» գրքե­րը մնա­լու են սպաս­ված ու սի­րե­լի։
Հ­րա­շա­լի, ի­մաս­տուն ու խո­հուն տա­րի­քի է հա­սել մեր գրչեղ­բայ­րը: Յո­թա­նա­սու­նը ոչ միայն ա­րա­ծին ևս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նա­լու, ծանր ու թեթև ա­նե­լու, այլև տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տա­կած-ի­մաս­տա­վո­րա­ծը նոր գրքե­րով ըն­թեր­ցող­նե­րի հետ հան­դի­պե­լու ա­ռիթ ու հնա­րա­վո­րութ­յուն է:
Ե­թե ես կորց­նեի այս ե­րե­կո­յի կարևո­րութ­յան գի­տակ­ցու­մը, կշա­րու­նա­կեի մեջ­բե­րում­ներ ա­նել այս կամ այն գոր­ծից, ո­րը, ան­կեղծ ա­սած, բա­վա­կա­նին դժվար է՝ այն­քան գե­ղե­ցիկ են պար­բե­րութ­յուն­ներն ու այն­քան խո­րը՝ ա­սե­լի­քը։ Բայց ես նաև հրա­շա­լի հաս­կա­նում եմ, որ ձե­զա­նից յու­րա­քանչ­յու­րին հրա­շա­լի հան­դի­պում է սպաս­վում, և­ ընդ­մի­ջում եմ իմ խոս­քը պարզ մի պատ­ճա­ռով՝ չզրկե­լու ձեզ գրքի է­ջե­րում միմ­յանց հա­ջոր­դող հրա­շա­լի էս­սե­նե­րի հետ հան­դիպ­ման հա­ճույ­քից։
Ես սրտանց շնոր­հա­վո­րում եմ իմ գրչեղ­բո­րը, հո­գե­հա­րա­զատ ու նրբա­նկատ ըն­կե­րոջս՝ այս­պի­սի մի գիրք մեր սե­ղա­նին ու գրա­պա­հա­րա­նում մշտա­պես ու­նե­նա­լու հա­մար:
Շ­նոր­հա­կա­լութ­յուն նաև մեր գրչեղ­բայր Ար­տա­շես Ա­րա­մին՝ փայ­լուն ա­ռա­ջա­բա­նի և «Ս­պի­կա» հրա­տա­րակ­չութ­յան աշ­խա­տա­կազ­մին, ո­րոնց ջան­քե­րով է նաև, որ այս գիր­քը հի­մա գտնվում է ձեր ձեռ­քին։


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.