ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆ

 

Հոկ­տեմ­բե­րի 26-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ Պեր­ճու­հի Ա­վե­տեա­նի «­Մատ­նա­հետ­քեր» գրքի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ Պ. Ա­վե­տեանն այս գրքում ներ­կա­յաց­նում է ի­րենց թա­ղի, Հա­լե­պի պատ­մութ­յուն­նե­րը դրվագ­նե­րով, դի­տո­ղա­կա­նութ­յամբ, նաև բա­նաս­տեղ­ծա­կան էութ­յամբ, նկա­տեց, որ գրո­ղի տոհ­մի, Մեծ հոր ճա­կա­տագ­րի անդ­րա­դարձ­նե­րը ընդ­հան­րաց­նում են հա­յի ճա­կա­տա­գի­րը՝ երկ­րից եր­կիր տե­ղա­փո­խութ­յուն­ներ, օ­տար ազ­գեր, օ­տար լե­զու­ներ, և­ այդ ա­մե­նը՝ նուրբ դի­տո­ղա­կա­նութ­յամբ: Էդ. Մի­լի­տոն­յա­նը կար­ևոր հա­մա­րեց գրքում ընդգծ­վող ապ­րեց­նող շեշ­տե­րը, այ­սինքն՝ մարդն իր կյան­քի կար­ևոր հատ­վա­ծը պի­տի նվի­րի հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լուն՝ գրչով, հայ­րե­նի­քում ապ­րե­լով, մարդ­կանց հան­դեպ հո­գեկ­ցութ­յամբ: Այ­նու­հետև նա Պ. Ա­վե­տեա­նին գրա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար պարգ­ևատ­րեց ՀԳՄ «Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար» մե­դա­լով:
Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, որ նաև վա­րում էր շնոր­հան­դե­սը, նկա­տեց, որ Պ. Ա­վե­տեա­նի գոր­ծե­րում կա և՛ ռիթմ, և՛ նրբազ­գա­ցութ­յուն, և՛ հո­գե­բա­նա­կան վեր­լու­ծութ­յուն­ներ: «Այն ա­մե­նը, ինչ ցրված էր սփյուռ­քա­հայ ու տե­ղա­կան մա­մու­լում, Պեր­ճու­հին կա­րո­ղա­ցել է ամ­բող­ջաց­նել այս գրքի մեջ»,- ա­սաց Ա. Հով­հան­նիս­յա­նը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ գիր­քը կազմ­ված է 4 հատ­վա­ծից՝ պա­տե­րազ­մա­կան մթնո­լորտ, հրա­պա­րա­կա­խո­սա­կան ար­ձակ, գե­ղար­վես­տա­կան պա­տում­ներ ու եր­գի­ծանք: Նա արժ­ևո­րեց նաև այն ի­րո­ղութ­յու­նը, որ Պ. Ա­վե­տեա­նը անդ­րա­դառ­նում է գրա­կան լեզ­վի մաք­րութ­յա­նը:
Ըստ Հա­կոբ Մի­քա­յել­յա­նի՝ Պ. Ա­վե­տեա­նը իր գրչի հետ եր­կար տա­րի­ներ ու­ղե­կից է դար­ձել գրա­կան ճա­նա­պար­հին Հա­լե­պում և շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նում՝ պահ­պա­նե­լով մա­քուր արևմ­տա­հա­յե­րե­նը: Ն­րա կար­ծի­քով՝ այն գրող­նե­րը, ո­րոնք գի­տա­կան մաս­նա­գի­տութ­յուն ու­նեն և­ ո­րոնց ու­ղե­ղը ծան­րա­բեռն­ված է ի­րենց մաս­նա­գի­տութ­յամբ, գրա­կա­նութ­յանն են նվիր­վում, ո­րով­հետև ար­վես­տը բաց պա­տու­հան է մա­քուր թթվա­ծին շնչե­լու հա­մար, հո­գե­կան ան­դորր ա­պա­հո­վե­լու հոգ­նած ու­ղեղ­նե­րին:
Գո­հար Գալստ­յա­նը, ընդգ­ծե­լով, որ Պ. Ա­վե­տեա­նը արև­մտա­հայ գրա­կա­նութ­յան ան­միջ­նորդ, ան­մի­ջա­կան շա­րու­նա­կող ու արևմ­տա­հա­յե­րե­նի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը պա­հող հե­ղի­նակ է, նշեց, որ ար­ձա­կում նա ներ­կա­յա­նում է որ­պես հու­շա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, գե­ղար­վես­տա­կան պատմ­վածք­նե­րի հե­ղի­նակ: «Ա­ռանձ­նաց­ված է նաև եր­գի­ծան­քի բա­ժի­նը, ո­րը դարձ­յալ զու­գա­հեռ­վում է և՛ հրա­պա­րա­կա­խո­սութ­յան հետ, և՛ պա­տու­մը գա­լիս է հու­շագ­րութ­յան տա­րածք, այ­սինքն՝ պայ­մա­նա­կան են ա­ռանձ­նա­ցում­նե­րը»,- ա­սաց Գ. Գալստ­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ գիրքն ըն­թեր­ցե­լուց հե­տո իր ներ­սում այն վե­րարժ­ևո­րել է որ­պես Պ. Ա­վե­տեա­նի կեն­սա­վեպ: Հա­մա­կող­մա­նիո­րեն վեր­լու­ծե­լով գրքի չորս բա­ժին­նե­րը՝ Գ. Գալստ­յանն ամ­փո­փեց. «Գր­քի մեջ մեզ բազ­մա­թիվ հա­յե­լի­նե­րով ար­տա­ցոլ­վում են և՛ պա­տե­րազ­մի ար­հա­վիրք­նե­րը, և՛ մարդ­կա­յին ցա­վը՝ ոչ միայն հա­յի: Իր տե­սա­ծի պրիզ­մա­յով կա­րո­ղա­նում է մեզ շատ բա­ներ գի­տակ­ցել տալ, օ­րի­նակ՝ ջրի ան­տե­ղի վատ­նու­մը, երբ մի կա­թիլ ջու­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ որ­քան թանկ կա­րող է լի­նել»:
Պետ­րոս Դե­միրճ­յա­նը ընդգ­ծեց, որ չնա­յած բո­լոր ցա­վե­րին, ող­բեր­գութ­յուն­նե­րին, տա­ռա­պանք­նե­րին, որ կրում են հե­րոս­նե­րը, Պեր­ճու­հու մոտ հիմ­նա­կա­նը մնում է լա­վա­տե­սութ­յու­նը, կեն­սա­սի­րութ­յու­նը, կյան­քի հա­մար ներ­քուստ, հո­գե­պես պայ­քա­րե­լու կամ­քը:
Ե­լույթ ու­նե­ցան նաև Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նը, Հո­վիկ Վար­դում­յա­նը, Նա­նեն՝ շեշ­տե­լով, որ Պ. Ա­վե­տեանն իր գրա­կա­նութ­յամբ մար­դու մեջ արթ­նաց­նում է մար­դուն: Շ­նոր­հան­դե­սի ըն­թաց­քում հնչե­ցին հատ­ված­ներ գրքից: Շ­նոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցավ Պեր­ճու­հի Ա­վե­տեա­նը:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.