ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ԿԻՆՆ ՈՒ ՏԱՂԱՎԱՐԻ ՆԱՐԴԻՍՏ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՕՐԵՐԸ/ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Մի հայ կին կա, ո­րի զա­վակ­ներն ու բա­րե­կամ­ներն ապ­րում են Ռու­սաս­տա­նում, Ֆ­րան­սիա­յում, Բել­գիա­յում, Բուլ­ղա­րիա­յում և­ այլ երկր­նե­րում, ի­հար­կե, գլխա­վո­րը՝ Հա­յաս­տա­նում։ Նա ա­մեն ա­ռա­վոտ աշ­խար­հին խա­ղա­ղութ­յուն է ցան­կա­նում և խղ­ճում այն երկր­նե­րին, որ­տեղ պա­տե­րազմ է հի­մա։
Նա լավ չի պատ­կե­րաց­նում, թե ինչ են ու­զում ԱՄՆ-ն­ ու Ռու­սաս­տա­նը, Ուկ­րաի­նան ու Գեր­մա­նիան և ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, որն ա­հա կիս­վել է եր­կու հա­կա­դիր մա­սե­րի, և Ռու­սաս­տան-Ուկ­րաի­նա պա­տե­րազմն է թևա­ծում Ուկ­րաի­նա­յում և մա­սամբ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րից ներս, Ադր­բե­ջա­նի կող­մից դիր­քա­յին խո­րա­ցում­ներ են Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի վրա, օ­դում կախ­ված է Չի­նաս­տա­նի՝ Թայ­վա­նի նկատ­մամբ բնա­կան, հայ­րե­նա­կան մղու­մը, դրան՝ զսպող ԱՄՆ-ի սպառ­նա­լիք­նե­րը, Տա­ջիկ­ս­տան-Ղրղզս­տան, Սի­րիա, Ի­րաք, Ի­րան և­ այլ գո­տի­նե­րում մեծ խմո­րում­ներ, ո­րոն­ցից ու­տե­լու հաց չի թխվի, այլ մի սև­ ե­ռան­կյու­նի նա­մակ։
Ա­ռաջ պատ­րաստ­վում էին հա­րավ-հյու­սիս պայ­քա­րի, հի­մա ար­ևելք-արև­մուտ­քի փոխ­վեց, վա­ղը գու­ցե եր­կիր-երկն­քի և­ ա­տո­մա­յին քաո­սի։
Իսկ այն հայ կինն ուղ­ղա­կի խղճում է բո­լո­րին ու չի հաս­կա­նում՝ ախր էդ Մինս­կի խմբի Ֆ­րան­սիան, Ռու­սաս­տա­նը, Ա­մե­րի­կան պի­տի Ար­ցա­խի հար­ցով զբաղ­վեին, զբաղ­վել են 25 տա­րի ու հի­մա ին­չո՞ւ ի­րար դեմ ե­լան, այ­սինքն՝ Ֆ­րան­սիան ու ԱՄՆ-ը՝ Ռու­սաս­տա­նի, ու ոնց որ մո­ռա­ցան Ար­ցա­խը, կամ էլ ա­րան­քում, միմ­յանց ճնշե­լու հա­մար սա էլ են օգ­տա­գոր­ծում, ինչ­պես Ուկ­րաի­նա­յին են մեջ­տեղ գցել։
Ն­րա տղա­նե­րից մե­կը Ֆ­րան­սիա­յում է, մտա­ծում է՝ ձմե­ռը կմրսեն ա­ռանց գա­զի, մյուսն էլ կմրսի Բել­գիա­յում։
– Վա՜յ, Աստ­վա՜ծ,- հա­ռա­չում է կի­նը,- Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին հե­ռու պա­հիր էդ պա­հա­պան­նե­րից։ Մ­յուս երկր­նե­րին էլ վա­ռե­լիք տար։
Նա չի հաս­կա­նում, որ ախր այդ երկր­նե­րը շա­հեր ու­նեն, գազ ու մա­զի ճգնա­ժամ կա Եվ­րո­պա­յում, և­ ա­ռա­ջին հեր­թին դրա մա­սին պի­տի մտա­ծեն, հե­տո՝ Ար­ցա­խի, իսկ Հա­յաս­տա­նը ծա­խե­լու քիչ բան ու­նի, քիչ զենք, բայց նրան­ցից զենք գնե­լու հա­մար մի­լիարդ­ներ չու­նի, իսկ ա­հա Ադր­բե­ջա­նը՝ է՛լ գազ, է՛լ մի­լիարդ, Ա­լիևն էլ իր մեծ փո­ղե­րը եր­ևի պա­հում է էդ երկր­նե­րի բան­կե­րում։ Մի խոս­քով, մեր հայ կի­նը չի հաս­կա­նում, թե էս՝ մեր TV-նե­րով քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­ներն ու գրա­գետ­նե­րը ինչ հա­մոզ­ված ու վստահ բա­ժան­վել են եր­կու և կող­քից էլ մի քա­նի մանր հատ­ված­նե­րի ու քար­կո­ծում են միմ­յանց, թե որ ու­ղին է ճիշտ՝ ար­ևելք, արև­մուտք, Ռու­սաս­տան, Ի­րան, Լե­հաս­տան…
Հայ կի­նը տխրել է, որ ի­րենց Բանգ­լա­դե­շի ինն­հար­կա­նի շեն­քի բնա­կիչ­ներն էլ, չգի­տես ո՞նց, բա­ժան­վել են տար­բեր կող­մե­րի, տղա­մար­դիկ քիչ է մնում նար­դի խա­ղա­լիս բա­կի տա­ղա­վա­րում ի­րար ծե­ծեն։ Կա­նայք էլ՝ մա­զեր պո­կեն։ Մե­կը գո­ռում է, որ էն չգի­տեմ ինչ­յա­նը 100 տո­կո­սով հա­մոզ­ված ա­սաց՝ գեր­մա­նա­ցիք, այ­սինքն՝ Եվ­րո­պան, գա­լու է զոր­քով քշի թուր­քե­րին… Ն­րան տե­ղում, բլո­թի լեզ­վով ա­սած՝ չա­խում է ի­րեն գի­տուն հա­մա­րած ավ­տո­մե­խա­նիկ Վա­ղոն՝ ա­րա՛, ի՞նչ Եվ­րո­պա, հրեն Ի­րա­նը զոր­քը բե­րել է սահ­ման ու մեզ է պաշտ­պա­նե­լու…
Իսկ ա­հա մսա­գործ Ար­մոն իր հանգս­տութ­յամբ վե­ճը փոր­ձում է հար­թել՝ ինչ ու­զում եք ա­սեք, բայց Ռու­սաս­տանն է ըս­տե­ղի զոն նա­յո­ղը, ոչ մե­կը թող չթպրտա, Ա­վա­րայ­րը հի­շեք…
Մեկն էլ թե՝ ա­մեն տեղ էլ հայ կա, ի­րար դեմ են կռվե­լու։
Նար­դու պարտ­վա­ծը ոտ­քի է կանգ­նում ու՝ բա թո՞ւր­քը, նա մա­րաղ մտած սպա­սում է Ա­մե­րի­կա­յի հրա­մա­նին, բայց…
Իսկ նար­դու հաղ­թո­ղը վճռա­կան ա­սում է՝ հա՛, Ա­լի­ևը թքած ու­նի Եվ­րո­պա­յի ու Ա­մե­րի­կա­յի վրա, ե­կեք մեր խա­ղը, ի­քի բի­րը խա­ղանք, փոր­ձանք են էդ փոր­ձա­գետ­նե­րը, ա­մեն մե­կը մի կող­մից սնվում է ու փչում նրանց նվա­գը, չե՞ք կար­դում՝ ով որ երկ­րից է ցու­ցա­կով ստա­նում…
Այս­տեղ բո­լո­րը հա­մա­ձայն­վում են՝ ծախ­ված են բո­լո­րը, տո՛, էն հրեշ­տակ հայ­րե­նա­սերն էլ պարզ­վեց թուր­քի լրտես ա։
Հայ կի­նը չի հաս­կա­նում, թե ով է հրեշ­տակ, ով՝ սա­տա­նա, բո­լո­րին խղճում է, ան­գամ Բայ­դե­նին, Պու­տի­նին, մեր ընդ­դի­մա­դիր­նե­րին, իշ­խա­նա­վոր­նե­րին, ժե­կի կա­ռա­վա­րի­չին ու մրմնջում.
– Միայն թե խա­ղա­ղութ­յուն լի­նի ամ­բողջ աշ­խար­հում, ու էս մեր ի­րար հայ­հո­յող­նե­րը ի­րար գլուխ գան էս մեր տա­ղա­վա­րի խա­ղա­ցող­նե­րի պես ու մի բա­ժակ գի­նով ի­րար կե­նաց խմեն, թե չէ…
ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Ես վա­խե­նում եմ չվա­խե­ցող­նե­րից։
Վազ­գեն ՍԱՐԳՍՅԱՆ

Այս խա­ռը, այս դա­ռը աշ­խար­հում, երբ հա­ճախ հզոր ու մի­ջին երկր­նե­րի ղե­կա­վար­ներն էլ պար­զո­րոշ չեն տես­նում, թե ինչ է լի­նե­լու վա­ղը, ինչ ըն­թաց­քով են զար­գա­նա­լու տեղ-տեղ փո­թոր­կող պա­տե­րազմ­նե­րը, մո­տա­լուտ վտանգ­նե­րից երկն­չող հա­սա­րա­կար­գե­րը, հա­մա­կար­գե­րը, թե ա­տո­մա­յին 1332 ռում­բե­րը ինչ են փսփսում ի­րար ա­կան­ջի ու Թ­րամ­փին ոնց են հու­շել, որ Ռու­սաս­տա­նի հետ չպետք է առ­ճա­կատ­վի ԱՄՆ-ը, լավ լի­նի, ա­հա այս հա­մա­պատ­կե­րին տես­նում եմ հայ­կա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րից մշտա­պես հայ ազ­գին վճռա­կան ու վստահ հա­մոզ­կե­րութ­յամբ միակ ու ճշմա­րիտ ու­ղի ցու­ցա­նող-խո­սող գլուխ­նե­րը, ո­րոնք մե՛րթ քա­ղա­քա­կան գոր­ծիչ են, մե՛րթ փոր­ձա­գետ, մե՛րթ քա­ղա­քա­կան մեկ­նա­բան, մե՛րթ հզոր երկր­նե­րի ներ­քին ան­ցու­դար­ձին տեղ­յակ ի­մաս­տուն գու­շակ­ներ։ Մե­կը հարց­նող լի­նի՝ ե­թե այդ երկր­նե­րում, մեր աչ­քի ա­ռաջ քա­ղա­քա­կան լուրջ վե­ճեր են, ղե­կա­վար­նե­րի փո­փո­խութ­յուն­ներ, ան­սպա­սե­լի կողմ­նո­րո­շում­նե­րի տե­ղա­շար­ժեր, էդ ո՞վ և­ ո՞նց ձեզ տե­ղե­կաց­րին և­ ա­պա­գան թղթի վրա գծագ­րած հրամց­րին, ու դուք էլ մեր ժո­ղովր­դին եք հա­մո­զում, սի­րե­լի՛ ըն­կեր­ներ ու հայ­րե­նա­սե՛ր ծա­նոթ­ներ, ձեր մի մա­սի հետ մենք կյանք ենք ապ­րել, ըն­կե­րա­կան շփում­ներ ենք ու­նե­ցել և­ ու­նենք, խնդրում եմ, որ­պես բա­րե­կամ, որ հար­գում եմ ձեր ո­գո­րում­նե­րը, մի քիչ վա­խե­ցեք ձեր ան­կեղծ պոռթ­կում­նե­րից ու տես­լա­կան­նե­րից, ռեալ թվա­ցող մո­տա­վոր և հե­ռա­վոր այ­լերկ­րա­յին, ան­շուշտ, շա­հախն­դիր խոս­տում­նե­րից։ Մի քիչ կաս­կա­ծեք ձեր ընտ­րած ու հա­վա­տա­ցած միակ ու­ղուն։ Կար­դա­ցեք անց­յալ դա­րի տա­սա­կան և ք­սա­նա­կան թվա­կան­նե­րի սկզբին գրված Թու­ման­յա­նի ու Ի­սա­հակ­յա­նի հոդ­ված­ներն ու նա­մակ­նե­րը, նաև մեզ խիստ անհ­րա­ժեշտ է գո­նե ծա­նո­թա­նալ 15 թվից ա­ռաջ Պոլ­սում հրա­պա­րակ­ված Ե­րու­խա­նի, Զոհ­րա­պի և մ­յուս եր­ևե­լի­նե­րի նյու­թե­րին։ Այն ժա­մա­նակ էլ, որ­քան գի­տեմ, Արևմտ­յան ու Արևել­յան Հա­յաս­տան­նե­րի գոր­ծիչ­նե­րի ու ռազ­մա­քա­ղա­քա­կան գի­տուն­նե­րի միջև կար խո­րը ան­հա­մա­ձայ­նութ­յուն կողմ­նո­րո­շում­նե­րի ու մեր քայ­լե­րի հար­ցում։ Վե­րո­հիշ­յալ արևմ­տա­հայ գրող­նե­րը զոհ­վե­ցին ա­նա­պատ­նե­րում, նրանց հետ նաև մե­ծա­նուն այլ գրող­ներ ու գոր­ծիչ­ներ, և դա­տարկ­վե­ցին մեր հայ­րե­նի­քի չքնաղ բնա­կա­վայ­րե­րը։
Ե­թե բո­լորդ մի քիչ հար­գեք ի­րար, ընդ­դի­մա­դիր-իշ­խա­նա­վոր-նո­րա­հայտ քա­ղու­ժեր, հա­սա­րա­կա­կան խմբեր ու կազ­մա­կեր­պութ­յուն­ներ, և վեր­ջա­պես ժո­ղովր­դով պատ­րաստ կլի­նենք լսե­լու միմ­յանց, գու­ցե մեր ամ­բող­ջութ­յու­նը Վան­գա­յից վատ չի գու­շա­կի, ձևա­կեր­պի մեզ սպա­սող ա­պա­գան ու կհու­շի միմ­յանց հետ բա­նա­վե­ճի մշա­կույ­թը, հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը, վեր­ջա­պես՝ սե­րը, ճիշտ է, քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա չեն, բայց ա­ռանց դրանց չկա ո՛չ ժո­ղո­վուրդ, ո՛չ եր­կիր, ո՛չ քա­ղա­քա­կա­նութ­յուն ու քա­ղա­քակր­թութ­յուն (հի­շենք նաև, որ շատ թմբկա­հա­րած պե­տա­կա­նո­րեն ըն­դուն­ված ա­ռա­ջին քրիս­տոն­յա­ներն ենք)։
Վ­կա՝ աշ­խար­հի այ­սօր­վա վի­ճա­կը, հատ­կա­պես, երբ եր­կու եղ­բայր թշնա­մա­ցած կոր­ծա­նել են ձգտում միմ­յանց։ Ն­րանք վի­ճար­կում են, թե ո՞վ է ա­վե­լի սլա­վոն, ո՞ր տե­ղանքն է գլխա­վոր ռու­սա­կան մայր հայ­րե­նի­քը, ո՞վ է ա­վե­լի ուղ­ղա­փառ քրիս­տոն­յա և­ ո՞վ է ա­վե­լի քա­ղա­քա­կիրթ։ Եվ ընկ­նում են ի­րենց և­ ու­րիշ­նե­րի ռում­բերն ու հրթիռ­նե­րը ի­րենց գլխին, ու հրահր­վում է քա­ղա­քա­կիրթ դրսից՝ մինչև վեր­ջին ուկ­րաի­նա­ցի, և­ որ հաս­կա­նա­լի է՝ մինչև վեր­ջին ռու­սաս­տան­ցի։
Մեր սպա­րա­պետ գրող-զին­վո­րա­կանն է գրել՝ ես վա­խե­նում եմ չվա­խե­ցող­նե­րից։
Թույլ տվեք ես հաս­կա­նամ նաև, որ նա վա­խե­նում էր ինքն ի­րե­նից, իր չա­փա­զանց­ված, սահ­ման չճա­նա­չող հզոր նպա­տակ­նե­րից ու տե­սիլք­նե­րից, ո­րոնց ի­րա­կան դառ­նա­լը հա­ճախ մեզ­նից կախ­ված չէր։
Նա հա­ճախ էր կրկնում՝ 21-րդ դա­րը մերն է լի­նե­լու։
Չեմ կա­րող հաս­տա­տել նրա տե­ղե­կաց­վա­ծութ­յան մասշ­տաբ­նե­րը, սա­կայն այն, որ չէր խան­գա­րի մեզ տա­սը չա­փե­լու, մեկ կտրե­լու ժո­ղովր­դա­կան ի­մաս­տութ­յու­նը, չի խան­գա­րի ոչ մի մար­դու և ժո­ղովր­դի։ Հա­ճախ այդ մե­ծերն են ի­րենց եր­ևա­կա­յա­կան, հրաշք գա­ղա­փար­նե­րը պատ­վաս­տում զանգ­ված­նե­րի նույն­քան հու­զա­կան նե­րաշ­խար­հին և…
Ըմբռ­նենք, որ զգու­շութ­յու­նը վախ­կո­տութ­յուն չէ. խե­լամ­տութ­յան, վեր­լու­ծութ­յան, հաշ­վարկ­նե­րի մղող վի­ճակ է։ Հե­րոս ձևա­նա­լը դեռևս հե­րո­սութ­յուն չէ։ Հե­րո­սա­բար միմ­յանց խա­բե­լը վախ­կո­տութ­յու­նից ա­ռա­վել մեղք է։
Աստ­ված մեզ հետ, Ա­բե­լին ու Կա­յե­նին հի­շե­լով ա­սենք՝ եղ­բայր­ներ ենք մենք։


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.