ՎԱՌ ՊԱՀԵԼՈՎ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հոկ­տեմ­բե­րի 19-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­գիր Ան­ժե­լա Սա­հակ­յա­նի «Ար­ցա­խա­պա­տում» հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, տե­ղե­կաց­նե­լով, որ սա «Ար­ցա­խա­պա­տում» ժո­ղո­վա­ծո­ւի 2-րդ հա­տորն է և ն­վիր­ված է Ար­ցա­խի հա­մար պայ­քա­րում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, նշեց, որ Ա. Սա­հակ­յա­նը, տե­ղա­փոխ­վե­լով Ֆ­րան­սիա և­ այն­տեղ աշ­խա­տե­լով հայ­կա­կան ռա­դիո­յում, շա­րու­նա­կել է հան­դես գալ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի վե­րա­բեր­յալ նյու­թե­րով: «­Հա­յը, որ­տեղ էլ ապ­րի, չի կա­րող հե­ռու մնալ հա­յի ցա­վե­րից, մեր ըն­թաց­քի հան­դեպ մտա­հո­գութ­յուն­նե­րից»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը՝ հոր­դո­րե­լով միշտ վառ պա­հել հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը, քա­նի որ նրանք զոհ­վել են ա­պա­գա­յի հա­մար:
Արև­շատ Ա­վագ­յա­նը, անդ­րա­դառ­նա­լով Ազ­գա­յին ռա­դիո­հե­ռուս­տա­տե­սութ­յու­նում, Մ­շա­կույ­թի հայ­կա­կան ֆոն­դում իր և Ա. Սա­հակ­յա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, կար­ևո­րեց Ֆ­րան­սիա­յում «Ար­ցա­խա­պա­տու­մի» 1-ին հա­տո­րի լույ­սըն­ծա­յու­մը:
Ա­նուշ Վար­դան­յա­նի հա­վաստ­մամբ՝ Ա. Սա­հակ­յա­նը, հայտն­վե­լով Ֆ­րան­սիա­յում, ոչ միայն Հա­յաս­տան աշ­խար­հի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին է հետ­ևել, այլև Ֆ­րան­սիա­յում իր շուրջն ստեղ­ծել է հայ­րե­նա­սի­րա­կան հա­ղոր­դում­ներ պատ­րաս­տե­լու մթնո­լորտ: Ն­շե­լով, որ Ա. Սա­հակ­յանն իր մտքե­րը, հույ­զե­րը ներ­կա­յաց­րել է «Ար­ցա­խա­պա­տում» ժո­ղո­վա­ծո­ւով, Ա. Վար­դան­յանն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց այն թարգ­մա­նել այլ լե­զու­նե­րով, քա­նի որ ստեղծ­ված է գի­տա­կան ճիշտ հիմ­քի վրա և գր­ված է գե­ղար­վես­տա­կան լեզ­վով:
Ըստ Ար­փեն Մով­սիս­յա­նի՝ Ա. Սա­հակ­յա­նը եր­բեք չի ընկր­կում, ու­ղիղ իր ճա­նա­պարհն ու­նի, այդ ու­ղիով է ըն­թա­նում և հա­մո­զում է բո­լո­րին, թե որ­քան կար­ևոր են նվիր­յալ­նե­րը այ­սօր մեր հա­սա­րա­կութ­յան մեջ:

 

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.