Հաս­միկ Կա­րա­պետ­յա­ն

Հասմիկ Կարապետյան«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ»
շնորհավորում է
Ա­վ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան
կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի տնօ­րեն
Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նին
աշխատանքային գործունեության 40-ամյակի
առ­թիվ

 

***

Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նը Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի մեր շատ սի­րե­լի տնօ­րենն է: Գ­րա­դա­րանն իր ըն­թեր­ցող­նե­րով, ինչ­պես նաև գրող­նե­րի հետ կապ­վա­ծութ­յամբ, նշա­նա­կա­լի գործ է ա­նում գրա­կան մթնո­լոր­տի ձևա­վոր­ման հա­մար: Հաս­միկն էլ իր գե­ղեց­կութ­յամբ, բա­րի­կա­մե­ցո­ղութ­յամբ ոչ միայն գրող­նե­րի, այլև մերձգ­րա­կան մթնո­լորտն է կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել՝ ան­վերջ հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պե­լով գրա­դա­րա­նում: Դա օգ­տա­կար է և՛ գրող­նե­րին, և՛ ըն­թեր­ցող­նե­րին: Ն­րա շնոր­հիվ այն մի­ջա­վայ­րը, որ գրա­կա­նութ­յան, գրա­կան մի­ջա­վայր է կոչ­վում, ա­մե­նօր­յա սրտխփո­ցի պես գոր­ծում է: Հաս­մի­կին ցան­կա­նանք ավ­յուն, որ ին­քը ու­նի, բազ­մա­պատ­կի, գե­ղեց­կութ­յուն, որ նույն­պես ու­նի, ա­վե­լի շքե­ղա­նա տա­րի­նե­րի հետ, և մեր գրող­նե­րը մշտա­պես ի­րենց հար­կը հա­մա­րեն մեր մեծ Ի­սա­հակ­յա­նի այդ գե­ղե­ցիկ օ­ջա­խը ոչ միայն որ­տեղ ի­րենք նստում են, աշ­խա­տում են, այլև քա­ղա­քի մաս­նաճ­յու­ղե­րը, ո­րոնք բուռն, լայն գոր­ծու­նեութ­յուն են ծա­վա­լում:

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽԻ ՏԻՐՈՒՀԻՆ

Ժա­մա­նակ­նե­րը նպաս­տա­վոր չեն այ­սօր ոչ միայն գրա­կա­նութ­յան, այլև ար­վես­տի, կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րի հա­մար: Եվ նման պայ­ման­նե­րում բնավ չթե­րա­նա­լու, գրա­կա­նութ­յուն, ար­վեստ ստեղ­ծող­նե­րի կող­քին հո­գա­տար ներ­կա­յութ­յամբ կանգ­նե­լու հա­մար մեծ ջան­քեր են պետք, սեր և ն­վի­րում գոր­ծին: Մեր շատ սի­րե­լի Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նը Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նը միշտ կյան­քով, աշ­խու­ժութ­յամբ, ժպիտ­նե­րով լե­ցուն, ստեղ­ծա­գոր­ծող մարդ­կանց ոգ­ևո­րող, նոր լից­քեր հա­ղոր­դող մի տա­քուկ օ­ջախ է դարձ­րել:
Եվ շնոր­հա­վո­րե­լով այդ հյու­րըն­կալ օ­ջա­խի տի­րու­հուն եր­կա­րամ­յա գոր­ծու­նեութ­յան հո­բել­յա­նի ա­ռի­թով՝ շնոր­հա­վո­րում եմ նաև մեզ՝ այդ ու­շադ­րութ­յունն ու ժպիտ­նե­րը վա­յե­լող­նե­րիս: Ն­վիր­յալ հա­յու­հուն ուժ, ե­ռանդ մաղ­թենք և նո­րա­նոր հա­մա­տեղ տոն-օ­րեր սի­րե­լի գրա­դա­րա­նի հար­կի տակ:

ՆԱՆԵ

***

­Սի­րե­լի՛ Հաս­միկ, քեզ տե­սել եմ Ի­սա­հակ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նում տար­բեր ու տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րի մեջ: Տե­սել ու լսել եմ քո կա­ռու­ցած ճշգրիտ խոս­քը այս կամ այն ժա­մա­նա­կա­կից գրո­ղին բնու­թագ­րե­լիս, նա­յել եմ, թե ինչ­պես է քո մեջ ե­ղած անս­պառ է­ներ­գիան ճշգրիտ ու շռայլ, բայց եր­բեք ոչ ա­նա­նուն ու ան­տե­ղի հո­սում, ինչ­պես ես հրճվում գրա­դա­րա­նի բա­կում բար­գա­վա­ճող ա­ղու­նիկ­նե­րի, քո տան պատշ­գամ­բում բուն դրած թռչուն­նե­րի ըն­տա­նիք­նե­րով, ինչ­պես ես հյու­րըն­կա­լում բո­լո­րիս, ի՜նչ հմտութ­յամբ ու ի՜նչ ազն­վա­կան պահ­ված­քով ես կար­գու­կա­նո­նի մեջ պա­հում քեզ վստահ­ված գրա­դա­րա­նա­յին այս մեծ տնտե­սութ­յան ա­մե­նա­պար­զից մինչև ա­մե­նա­բարդ խնդիր­նե­րը: Ի վեր­ջո՝ քո մարդ­կա­յին գե­ղե­ցիկ տե­սա­կը…
Շ­նոր­հա­վո­րում եմ… Ա­մե­նօր­յա մեծ ու փոքր, անձ­նա­կան ու ա­նանձ­նա­կան ուրա­խութ­յուն­ներ եմ մաղ­թում քեզ: Չեմ պատ­կե­րաց­նում, թե ո՞վ է կա­րո­ղա­նա­լու փո­խա­րի­նել քեզ… 20 տա­րի անց…

Ալիս Հովհաննիսյան

***

Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի տնօ­րեն, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նի աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեութ­յան 40-ամ­յակն է նշվում: Բո­լոր նա­խա­պա­շար­մունք­նե­րը «հանգս­տա­նում» են. 40-ամ­յակ չնշե­լու օ­րա­կար­գը ժխտված է: Ի՞նչ նա­խա­պա­շար­մունք կա­րող է սպառ­նալ այս­քան վառ­վռուն մար­դուն և գործ­չին:
Սի­րե­լի՛ Հաս­միկ, կան կա­ռույց­ներ, գա­ղա­փար­ներ, ո­րոնք ուղ­ղա­կի բնու­թագր­վում են մեկ ան­ձով: Այդ­պի­սին ես դու՝ քո ան­խոնջ մշա­կի նկա­րագ­րով: Թող մշտա­պես ու­ղեկ­ցեն քեզ ան­սահ­ման հմայքդ, պրպտող-գտնո­ղի էութ­յունդ: Թող մեր կյան­քը շա­րու­նա­կի այ­սու­հետ ևս գե­ղեց­կա­նալ քո գի­տամ­շա­կու­թա­յին սխրանք­նե­րի շնոր­հիվ, ո­րոնք ուժ են տա­լիս հաղ­թա­հա­րե­լու այն գոր­շութ­յու­նը, ո­րը հա­մա­ռո­րեն ներ­խու­ժում է մեր ի­րա­կա­նութ­յուն ու փշուր-փշուր լի­նում՝ քեզ նման մարդ­կանց ա­րա­րու­մի լույ­սին բախ­վե­լով: Լա­վա­գույ­նը՝ քեզ:

Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

***

­Հին օ­րե­րի հան­գույն, այ­սօր՝ ա­ռա­վել քան երբ­ևէ, շագ­րե­նի կաշ­վի նման չա­րի ու չար­քե­րի ձեռ­քե­րով փոք­րա­ցած ու դարձ­յալ փոք­րա­նա­լու միտ­վող մեր իսկ երկ­րում միմ­յան­ցից չօ­տար­վե­լու, միմ­յանց նկատ­մամբ չթշնա­մա­նա­լու «դա­տա­պարտ­ված­ներս» և մի պուտ ան­պիղծ օ­դի կա­րիք ու­նե­ցող­ներս սրդո­ղած հա­վաք­վում ենք քեզ մետ՝ ա­փեափ քո մեծ սի­րով լե­ցուն ԼՈՒՅՍԻ տա­նը, որ­տեղ «սե­փա­կան» հոգ­սերդ թաքց­նե­լով և սեր ու ջեր­մութ­յուն սփռե­լով՝ կա­րո­ղա­նում ես ՕՐԸ հմտութ­յամբ ու ի­մաստ­նութ­յամբ տո­նի վե­րա­ծել, մեր փոք­րիկ «Ա­գո­րա­յի» մշտա­ջա­հել տի­րու­հի՝
ՀԱՍՄԻԿ ջա՛ն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ:

Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Հա­յաս­տա­նում ու մայ­րա­քա­ղա­քում, ի­հար­կե, գրա­դա­րան­ներ շատ կան, ու յու­րա­քան­չ­յու­րը շնոր­հա­կալ իր ա­ռա­քե­լութ­յանն է ծա­ռա­յում: Բայց որ Եր­ևա­նի Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րանն, իր մաս­նաճ­յու­ղե­րով հան­դերձ, տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ռանձ­նա­հա­տուկ սիր­ված, միշտ կան­չող ու հյու­րըն­կալ մշա­կու­թա­յին օ­ջախ է դար­ձել բազ­մա­թիվ գրա­սեր­նե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի, հենց գրող­նե­րիս հա­մար, վստահ եմ, ինձ հետ շա­տե­րը կհա­մա­ձայ­նեն: Ու հա­մոզ­ված եմ նաև, որ շատ-շա­տե­րը այս օ­րե­րին ա­ռի­թը բաց չեն թող­նում ան­ձամբ ու հե­ռա­կա մե­կը մյու­սից ջերմ, հա­ճե­լի խոս­քեր հղե­լու նրա եր­կա­րամ­յա տնօ­րե­նի, բա­րե­համ­բույր, մշտաժ­պիտ, բո­լո­րի հան­դեպ այն­քան ու­շա­դիր ու սի­րա­լիր Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նի հաս­ցեին. նշա­նա­կա­լի մի ի­րա­դար­ձութ­յուն է նշում Հաս­մի­կը՝ աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեութ­յան 40-ամ­յա­կը: Լե­ցուն տաս­նամ­յակ­ներ, որ հա­րուստ կեն­սագ­րութ­յուն են հյու­սել, բա­րի ա­նուն, մնա­յուն հե­ղի­նա­կութ­յուն բե­րել նրան…
Մենք էլ հա­ճե­լի այս ա­ռիթն օգ­տա­գոր­ծենք՝ մեր ջեր­մութ­յու­նը, ե­րախ­տա­գի­տութ­յու­նը գրող­նե­րիս լավ բա­րե­կա­մի հան­դեպ ար­տա­հայ­տե­լու, նրան սրտա­բուխ խոս­քեր ա­սե­լու հա­մար: Աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջին քայ­լե­րից սկսած՝ նա իր կո­չու­մը հա­մա­րել ու հա­մա­րում է «ծա­ռա­յութ­յուն գրքին, կրթութ­յա­նը», իսկ մենք բազ­միցս ենք հա­մոզ­վել, որ դա ա­նում է հա­վա­տար­մո­րեն, նվի­րու­մով ու վա­յել­քով: Մաղ­թենք, ու­րեմն, որ մեր սի­րե­լի Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նը իր շնոր­հա­կալ այդ ծա­ռա­յութ­յու­նից դեռ եր­կար շա­րու­նա­կի բա­վա­կա­նութ­յուն ու վա­յելք զգալ և, ան­շուշտ, միա­ժա­մա­նակ վա­յելք պատ­ճա­ռել կար­ևոր, ցան­կա­լի իր ներ­կա­յութ­յամբ՝ թե՛ սի­րե­լի կո­լեկ­տի­վին, շրջա­պա­տին, թե՛ գրա­դա­րա­նի հար­յու­րա­վոր բա­ժա­նորդ­նե­րին, այ­ցե­լու­նե­րին, մաս­նա­վո­րա­պես հենց գրող­նե­րիս. մենք միշտ վստա­հո­րեն ենք բա­ցում սի­րե­լի գրա­դա­րա­նի դու­ռը ու ա­մեն ան­գամ տան­տի­րու­հու սի­րա­լիր վե­րա­բեր­մուն­քին, վա­րա­կիչ ժպի­տին հան­դի­պե­լով՝ հա­րա­զատ տանն զգում մեզ:
Թող լիու­լի շնոր­հա­վոր լի­նի գրքի նվիր­յա­լի աշ­խա­տան­քա­յին վաս­տա­կած հո­բել­յա­նը:

Լ­ևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

ԱՆԿԵՂԾ ՆՎԻՐՅԱԼԸ

Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նի հետ ծա­նո­թա­ցել ենք 90-ա­կան­նե­րի Ար­ցախ­յան պա­տե­րազ­մից հե­տո: Բա­նաս­տեղծ Լի­պա­րիտ Սարգս­յանն ինձ հրա­վի­րեց մաս­նակ­ցե­լու գրա­դա­րա­նում կա­յա­նա­լիք մի­ջո­ցառ­մա­նը, և մինչև այ­սօր ես ինձ այն­տեղ զգում եմ ինչ­պես իմ տա­նը: Սա­կայն ա­մե­նա­կար­ևորն այն է, որ միայն ես չեմ այդ­պես զգում ու մտա­ծում: Բո­լոր մտա­վո­րա­կան­նե­րը, ո­րոնք մեկ ան­գամ առնչ­վել են գրա­դա­րա­նի ու տնօ­րե­նի հետ, այլևս չեն հե­ռա­նում. Հաս­միկ Կա­րա­պետ­յանն ա­ջակ­ցում և հ­նա­րա­վո­րութ­յան սահ­ման­նե­րում օգ­նում է բո­լո­րին, գրա­դա­րա­նի դահ­լի­ճը տրա­մադ­րում հան­դի­պում­նե­րին ու շնոր­հան­դես­նե­րին: Այն հա­մար­յա ա­մեն օր մար­դա­շատ է լի­նում, ըն­դու­նում է նաև ար­տերկ­րից ե­կած հայ մտա­վո­րա­կան­նե­րին:
Մեր սի­րե­լի տնօ­րե­նը ո՛չ ժա­մա­նակն է խնա­յում, ո՛չ մի­ջոց­նե­րը, ա­նում է ա­մեն ինչ, ին­չը կա­րող է նպաս­տել ան­հատ­նե­րի կա­յաց­մա­նը և­ ա­մե­նա­կար­ևո­րը՝ ազ­գա­յին պե­տա­կա­նութ­յան անվ­տան­գութ­յան ամ­րապնդ­մանն ու իր երկ­րի հզո­րաց­մա­նը: Ն­րա և­ անձ­նա­կազ­մի ջան­քե­րով կրթվել և հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կութ­յուն են ստա­ցել և ներ­կա­յումս էլ ստա­նում են մի քա­նի սե­րունդ­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը դար­ձել են ազ­գի նվիր­յալ զին­վոր­ներ:
Այս­պես կա­րե­լի է եր­կար շա­րու­նա­կել, բայց ա­ռայժմ այս­քա­նով բա­վա­րար­վենք և մեր սի­րե­լի Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նին՝ ան­կեղծ նվիր­յա­լին ու հայ­րե­նա­սե­րին, մաղ­թենք ևս քա­ռա­սուն տար­վա աշ­խա­տան­քա­յին ե­ռանդ, ուժ և­ ա­ռող­ջութ­յուն՝ հայ­րենա­սի­րա­կան, ազ­գա­յին գոր­ծու­նեութ­յու­նը շա­րու­նա­կե­լու համար:

Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.