ՍԻՐՈՎ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՆԴԵՊ / Էդուարդաս Մեժելայտիս

Ես միշտ կաս­կա­ծամ­տութ­յամբ եմ վե­րա­բեր­վել այն պնդում­նե­րին (իսկ դրանք լսել եմ նաև խե­լա­ցի մարդ­կան­ցից), թե, իբր, հա­ջող­ված են միայն այն բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք մեկ­նա­բա­նութ­յուն­ներ չեն պա­հան­ջում, հա­վա­սա­րա­պես մատ­չե­լի ու հաս­կա­նա­լի են ա­մեն­քին, կար­ծես թե բա­նաս­տեղ­ծութ­յան ըն­կա­լումն ու ըմբռ­նու­մը պետք է սոսկ ան­մի­ջա­կան, պարզ բնույթ ու­նե­նա՝ սրտից սիրտ, իսկ ին­չը դրա­նից վեր է, սա­տա­նա­յի մա­տը խառն է։
Գ­րա­վիչ, նույ­նիսկ դյու­թիչ, սա­կայն, խո­րա­պես սխալ տե­սա­կետ։ Պոե­զիան կուլ­տու­րա­յի ֆե­նո­մեն է, և ն­րա ըն­կա­լու­մը, ե­թե հա­վակ­նում է լիար­ժե­քութ­յան, պետք է ըն­կած լի­նի կուլ­տու­րա­յի կոն­տեքս­տում։ Բա­նաս­տեղծն ինքն էլ ա­մեն­ևին պար­տա­վոր չէ իր ա­վագ ու խե­լա­ցի եղ­բայր­նե­րին ծա­նա­կող «խեն­թուկ Ի­վա­նը» լի­նել։ Ճիշտն ա­սած՝ ինձ բա­վա­կա­նութ­յուն է պատ­ճա­ռում այն փաս­տը, որ Պուշ­կի­նը ե­ղել է ոչ միայն մեծ բա­նաս­տեղծ, այլև խո­րունկ պատ­մա­բան, ու­շա­դիր գրաքն­նա­դատ, ինչ­պես ի­րեն ժա­մա­նա­կա­կից, այն­պես էլ 17-18-րդ դա­րե­րի ֆրան­սիա­կան ու անգ­լիա­կան (էլ չեմ ա­սում իր հայ­րե­նի ռուս) գրա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ զար­մա­նա­լի խոր դա­տո­ղութ­յուն­նե­րի հե­ղի­նակ։
Բայց դառ­նանք մեր նյու­թին։ Ես վա­ղուց եմ սի­րում հայ գրա­կա­նութ­յու­նը ու հատ­կա­պես պոե­զիան։ Բ­նա­կա­նա­բար, նրա մա­սին ու­զում եմ ա­վե­լի շատ բան ի­մա­նալ։ Եվ ինձ հա­մար այդ­պի­սի ծա­նո­թութ­յան աղբ­յուր է ոչ միայն հայ պոե­զիա­յի ըն­թեր­ցու­մը (հաս­կա­նա­լի է, թարգ­մա­նա­բար)՝ Նա­րե­կա­ցի, Քու­չակ, Սա­յաթ-­Նո­վա, Թու­ման­յան, Ի­սա­հակ­յան, Չա­րենց և­ ու­րիշ­ներ, այլև հայ գրա­կա­նա­գետ­նե­րի աշ­խա­տութ­յուն­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յու­նը, ով­քեր, ան­շուշտ, ա­վե­լի լավ են կողմ­նո­րոշ­վում այդ նյու­թի մեջ, և­ ո­րոնց մոտ ես շատ օգ­տա­կար և հե­տաքր­քիր բա­ներ եմ գտնում ինձ հա­մար։ Բա­վա­կան ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել եմ, օ­րի­նակ, Մա­նուկ Ա­բեղ­յա­նի «­Հայ հին գրա­կա­նութ­յան պատ­մութ­յուն» հիա­նա­լի գիր­քը, որն ինձ տվեց այն ամ­բող­ջա­կան շեր­տե­րի ըմբռ­նու­մը, ո­րոնք մինչև օրս դեռ կեն­դա­նի են հայ պոե­զիա­յում։  Իմ ա­մե­նա­սի­րած հայ բա­նաս­տեղծ­նե­րից մե­կը փո­թոր­կուն, վառ ու միա­ժա­մա­նակ զար­մա­նա­լի նուրբ, բա­ռիս լա­վա­գույն ի­մաս­տով մտա­վո­րա­կան, խո­րունկ ու լուրջ Ե­ղի­շե Չա­րենցն է։ Հաս­կա­նա­լի է, որ ես կար­դա­ցել եմ այն ա­մե­նը, ինչ ռու­սե­րեն լույս է տե­սել նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից։ Ցա­վոք, թարգ­մա­նութ­յու­նը միշտ չէ, որ ըն­դու­նակ է ճշմա­րիտ պատ­կե­րա­ցում տա­լու բա­նաս­տեղ­ծի մա­սին, միշտ չէ, որ այդ խո­չըն­դո­տի մի­ջով (իսկ ինչ բա­ցա­ռիկ եր­ջան­կութ­յուն է, երբ թարգ­մա­նութ­յու­նը ոչ թե պատ է, այլ՝ կա­մուրջ) հնա­րա­վոր է հաս­նել կեն­դա­նի բա­բա­խող բա­նաս­տեղ­ծութ­յա­նը։ Այդ հար­ցում ինձ օգ­նեց Չա­րեն­ցի եր­կե­րի ժո­ղո­վա­ծո­ւում («­Բա­նաս­տեղ­ծի գրա­դա­րան» մեծ մա­տե­նա­շար) զե­տեղ­ված խե­լա­ցի ու սի­րով գրված հոդ­վա­ծը։ Ն­րա հե­ղի­նակ­ներն էին իմ վա­ղե­մի բա­րե­կամ­նե­րը՝ ճա­նաչ­ված գրա­կա­նա­գետ­ներ Հա­կոբ Սա­լախ­յանն ու Է­դուարդ Թոփչ­յա­նը։ Իսկ 1971 թ. ու­սա­նող­նե­րի հետ միա­սին (սո­վո­րե­լը եր­բեք ուշ չէ և­ եր­բեք ա­մոթ չէ) Վիլն­յու­սի հա­մալ­սա­րա­նում ես մեծ բա­վա­կա­նութ­յամբ ունկնդ­րե­ցի Ջր­բաշ­յա­նի դա­սա­խո­սութ­յուն­նե­րը։  Կրկ­նում եմ, ես շատ եմ կար­դա­ցել Չա­րեն­ցին և շատ եմ մտա­ծել նրա մա­սին։ Հա­մար­ձակ­վել եմ նույ­նիսկ հոդ­ված գրել նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան շրջա­փու­լե­րից մե­կի վե­րա­բեր­յալ (այն մտել է իմ «­Հայ­կա­կան ֆե­նո­մեն» գրքի մեջ), որ­տեղ իմ տե­սա­կետն եմ հայտ­նել (գու­ցե ա­վե­լի ճշգրիտ և հա­մեստ կլի­նի ա­սել՝ իմ դի­տար­կումն եմ ա­րել) սքան­չե­լի բա­նաս­տեղ­ծի՝ աշ­խար­հի գու­նա­յին ըն­կալ­ման մա­սին։
Նույն այդ մեծ հե­տաքրք­րութ­յամբ ես ձեռքս ա­ռա վեր­ջերս Մոսկ­վա­յից ստա­ցած գրքե­րից մե­կը՝ Սու­րեն Ա­ղա­բաբ­յա­նի «Ե­ղի­շե Չա­րենց» աշ­խա­տութ­յու­նը։ Ես այդ գիր­քը չէի կա­րող բաց թող­նել ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ նրա թե­ման ինձ մոտ էր ու հա­րա­զատ, այլև այն պատ­ճա­ռով, որ Ս. Ա­ղա­բաբ­յա­նի կար­ծի­քը շատ բան է նշա­նա­կում ինձ հա­մար. չէ՞ որ ես ծա­նոթ եմ նրա «Ակ­սել Բա­կունց» և «Գ­րա­կա­նութ­յունն ու ար­դիա­կա­նութ­յու­նը» լուրջ ու խոր գրքե­րին։
Գու­ցե ինչ-որ բա­նում մենք տար­բեր հա­յացք­ներ ու­նենք Չա­րեն­ցի վե­րա­բեր­յալ։ Ինչ կա որ, դա օ­րի­նա­չափ է՝ թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ Չա­րեն­ցը բա­վա­կան բազ­մա­կող­մա­նի ու բարդ է զա­նա­զան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի հա­մար։
Բայց այն ա­մե­նի մեծ մա­սը, ին­չը սկզբում ա­նակն­կալ և­ առն­վազն վի­ճե­լի էր թվում ինձ և Ա­ղա­բաբ­յա­նի դա­տո­ղութ­յուն­նե­րում (օ­րի­նակ, ուշ Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծա­կան հա­վա­տամ­քի հա­մադ­րու­մը Նեկ­րա­սո­վի դիր­քո­րո­շում­նե­րի հետ), հիմ­նա­վոր­ված է այն­պի­սի մի տրա­մա­բա­նութ­յամբ, որ այդ է­ջե­րը եր­կու, ե­րեք, չորս ան­գամ վե­րըն­թեր­ցե­լուց հե­տո, ստիպ­ված էի լիո­վին հա­մա­ձայ­նել նրա հետ։
Ես մտա­դիր չեմ վե­րա­պատ­մել Ս. Ա­ղա­բաբ­յա­նի ամ­բողջ ծա­վա­լուն գիր­քը։ Ա­վե­լի լավ է, ում հե­տաքրք­րում է Չա­րեն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, ին­քը թող կար­դա այն։ Կա­սեմ միայն, թե ին­չումն եմ տես­նում նրա ու­ժը։ Այն բազ­մա­կող­մա­նի կա­պե­րի գի­տակց­ման լայ­նութ­յան մեջ, ո­րոն­ցում հե­տա­զո­տութ­յան ա­ռար­կան՝ Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, գտնվում է պատ­մա­կան կուլ­տու­րա­կան և յու­րա­հա­տուկ գրա­կան (ընդ ո­րում՝ ոչ միայն զուտ հայ­կա­կան, այլև հա­մաեվ­րո­պա­կան) եր­ևույթ­նե­րի հսկա­յա­կան ու բարդ կոմպ­լեք­սում։ Ոչ վաղ Չա­րեն­ցը և­ ոչ էլ ուշ Չա­րեն­ցը չեն կա­րող հաս­կաց­վել Եվ­րո­պա­յում ու Ռու­սաս­տա­նում ծա­վալ­ված գրա­կան հո­սանք­նե­րի՝ սիմ­վո­լիզ­մի, ի­մա­ժի­նիզ­մի, ֆու­տու­րիզ­մի պայ­քա­րի ֆո­նից դուրս։ Այլ հարց է, որ Չա­րեն­ցը, ինչ­պես ա­մեն մի բա­նաս­տեղծ, չդար­ձավ այդ հո­սանք­նե­րի ստրուկն ու է­պի­գո­նը, այլ հաղ­թա­հա­րեց դրանք։ Ա­յո՛, հաղ­թա­հա­րեց, բայց նախ՝ յու­րաց­նե­լով։ Վիթ­խա­րի եր­ևույ­թի՝ Չա­րեն­ցի բարդ, կտրուկ ու խիստ շրջա­դարձ­նե­րով հա­րուստ (ին­չո՞ւ այս­տեղ չհի­շենք Մա­յա­կովս­կու ան­ցած ու­ղին) ստեղ­ծա­գոր­ծութ­յան նկատ­մամբ այս­պի­սի խոր ու հե­ռան­կա­րա­յին մո­տե­ցու­մը հատ­կա­պես ցայ­տուն և­ ու­ժեղ ար­տա­հայտ­վել է, իմ կար­ծի­քով, «Եր­կիր Նաի­րի» վե­պին նվիր­ված գլխում։ Պետք է ա­սել, որ վեր­լու­ծութ­յան այդ­պի­սի հա­յե­ցա­կե­տի հա­մար «նյութն» էլ բա­րե­ն­պաստ է ե­ղել. չէ՞ որ «Եր­կիր Նաի­րին» Ավ. Ի­սա­հակ­յա­նի «Ա­բու-­Լա­լա Մա­հա­րի»-ից հե­տո, հայ գրա­կա­նութ­յան մեջ, թերևս, ա­ռա­ջին երկն է, որ գի­տակ­ցա­բար կողմ­նո­րոշ­ված է դուրս գա­լու սե­փա­կան պատ­մութ­յան նկատ­մամբ նեղ-ազ­գա­յին հա­յե­ցա­կե­տի (ման­րա­մաս­նութ­յուն­նե­րի մեջ չեմ ընկ­նի, բայց ա­մե­նայն ո­րո­շա­կիութ­յամբ կա­սեմ, որ նման հա­յե­ցա­կե­տը հղի է նեղ­միտ ազ­գայ­նա­կա­նութ­յամբ) սահ­ման­նե­րից։ Ներ­փակ սահ­ման­նե­րից հենց այդ դուրս գալն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տվել Չա­րեն­ցին այդ բարդ, բազ­մապ­լան, վար­պե­տո­րեն կա­պակց­ված ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ մշա­կել ու գե­ղար­վես­տո­րեն ար­տա­ցո­լել հա­յոց պատ­մութ­յան խոր, տա­ռա­պա­լից ու վեհ, միա­ժա­մա­նակ լիո­վին պարզ ու սթափ կոն­ցեպ­ցիան։ Այդ կոն­ցեպ­ցիան ներ­բող չէ, այլ՝ հզոր ու ճշգրիտ խոս­քի մեջ մարմ­նա­վոր­ված դիա­լեկ­տի­կա։
Ի դեպ, ես մտա­դիր էի խո­սել ոչ թե Չա­րեն­ցի, այլ Սու­րեն Ա­ղա­բաբ­յա­նի գրքի մա­սին։ Չա­րեն­ցի պոե­զիա­յի բա­րե­կամ­նե՛ր, ձեռք­ներդ ա­ռեք այս գիր­քը։ Կար­դա­ցեք ա­ռանց շտա­պե­լու։ Ես հա­մոզ­ված եմ, որ ձեզ ծա­նոթ թվա­ցող բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի մեջ շատ բան կտես­նեք նո­րո­վի։ Մի՛ հրա­ժար­վեք ձեր նախ­նա­կան տպա­վո­րութ­յուն­նե­րից (գո­նե մի՛ շտա­պեք հրա­ժար­վել), բայց ունկն­դ­րեք նաև լայն զար­գա­ցա­ծութ­յան տեր, զգա­յուն ու խե­լա­ցի քննա­դա­տին, ո­րը ձեր սի­րած բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շուրջ խոր­հե­լով՝ բա­զում ան­քուն գի­շեր­ներ է լու­սաց­րել։

Թարգ­մա­նութ­յու­նը՝ Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆԻ
1985 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.