ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ

Պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խում սա­կա­վա­թիվ չեն ան­գամ գրա­կան և մ­շա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: Հու­նի­սի 26-ին Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան և մ­շա­կու­թա­յին միութ­յան Ար­ցա­խի գրա­սեն­յա­կի տնօ­րեն Հեր­մի­նե Ա­վագ­յա­նը, Ար­ցա­խի ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կոբ­յա­նը, Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­ներ Ս­տե­փա­նա­կեր­տի «­Մենք ենք մեր սա­րե­րը» հու­շա­կո­թո­ղի մոտ դի­մա­վո­րե­ցին ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նին, Լի­բա­նա­նի Հա­մազ­գա­յի­նի ճե­մա­րա­նի վաս­տա­կա­շատ տնօ­րեն Տիգ­րան Ջին­բաշ­յա­նին, բ.գ.դ., պրո­ֆե­սոր Դա­վիթ Գաս­պար­յա­նին, Կա­նա­դա­յի «­Հո­րի­զոն» թեր­թի գլխա­վոր խմբա­գիր Վա­հագն Գա­րա­գաշ­յա­նին։ «Ապ­րե­լու ձայ­նը» խո­րա­գի­րը կրող գրա­կան-մշա­կու­թա­յին օ­րե­րի մեկ­նար­կը տրվեց Ս­տե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լիր այ­ցե­լութ­յամբ և հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լով։ ՀԳՄ նա­խա­գա­հին և բո­լոր հյու­րե­րին ող­ջու­նել են ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լար­յանն ու ԿԳՄՍ նա­խա­րար Ա­նա­հիտ Հա­կոբ­յա­նը:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յանն իր ե­լույ­թում ընդգ­ծեց՝ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը Ար­ցա­խի գրող­նե­րի կող­քին է: «­Պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խում այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ կար­ևոր են: Ար­ցա­խի գրա­կա­նութ­յու­նը հզոր է, ան­տե­սել չի կա­րե­լի»,- ա­սաց նա։ Իսկ Ար­ցա­խի ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կոբ­յա­նը վստա­հեց­նում է՝ ժո­ղովր­դի ող­նա­շա­րը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում գրա­կա­նութ­յունն է ե­ղել. «­Չեմ թե­րագ­նա­հա­տում մյուս ո­լորտ­նե­րը, բայց գրա­կա­նութ­յունն է մեր ազ­գա­յին ո­գու, ար­ժե­հա­մա­կար­գի գլխա­վոր կրո­ղը։ Հ­պար­տա­նում եմ, որ ժո­ղո­վուրդն այս­քան դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում հա­յաց­քը չի կտրել գրա­կա­նութ­յու­նից»: Ե­լույթ ու­նե­ցավ նաև գրա­կա­նա­գետ, «Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յան գլխա­վոր խմբա­գիր Ար­մեն Ա­վա­նես­յա­նը:
Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նիքն ինչ­պես Ար­ցախ­յան ա­ռա­ջին, այն­պես էլ 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ու­նե­ցավ ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ։ Կո­մի­տաս Հա­կոբ­յան, Հա­յա­սեր Հով­սեփ­յան, Վահ­րամ Լա­լա­յան. այն տղա­ներն են, ով­քեր գրիչն ու զեն­քը, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ հայ­րե­նի­քի ա­զա­տութ­յու­նը վեր դա­սե­ցին ա­մեն ին­չից, պայ­քա­րե­ցին, կռվե­ցին, լույս դար­ձան։ Սա­կայն այ­սօր մեզ հետ է նրանց գի­րը, պատ­գա­մը։
Հու­նի­սի 27-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում կա­յա­ցավ «Ար­դի գրա­կա­նութ­յու­նը և Ար­ցա­խը» թե­մա­յով հան­դի­պում-քննար­կում, ո­րի ըն­թաց­քում ե­լույթ ու­նե­ցավ Էդ. Մի­լի­տոն­յա­նը: Նա հա­մոզ­մունք հայտ­նեց, որ վեր­ջին 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում գրա­կան աս­պա­րե­զում ու­նե­ցած ձեռք­բե­րում­նե­րից մեկն այն է, որ Ար­ցա­խի գրող­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­ցան ի­րենց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը տպագ­րել և՛ Ար­ցա­խում, և՛ Հա­յաս­տա­նում: Ն­րա հա­վաստ­մամբ՝ այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում և՛ ո­ճա­կան, և՛ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան, և՛ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յանն ին­տեգր­վե­լու տե­սա­կե­տից Ար­ցա­խի գրա­կա­նութ­յու­նը զգա­լի քայ­լեր է ա­րել: «Ապ­րե­լու ձայ­նը» գրա­կան-մշա­կու­թա­յին օ­րե­րի շրջա­նակ­նե­րում  մի­ջո­ցա­ռում­նե­րի շարքն ըն­թա­ցավ նաև շրջան­նե­րում՝ կար­ևո­րե­լով գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժա­ցու­մը գյու­ղա­կան հա­մայնք­նե­րում. գրա­կան մրցույթ­ներ ու հան­դի­պում­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, քննար­կում­ներ, ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի ե­րե­կո­ներ՝ հադ­րութ­ցի սիր­ված եր­գիչ Ար­թուր Խա­չեն­ցի և Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սեն­յա­կի «­Մունք» պա­րախմ­բե­րի մա­նուկ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Հու­լի­սի 1-ին երգ­չու­հի Շու­շան Պետ­րոս­յա­նի մե­նա­հա­մեր­գով կեզ­րա­փակ­վի ծրա­գի­րը:
Ն­շենք, որ «Ապ­րե­լու ձայ­նը» գրա­կան-մշա­կու­թա­յին օ­րե­րի կա­յաց­մանն ա­ջակ­ցել է նաև Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը:
Վո­վա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.