ԱՆՎԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻ ՊԱՏՄԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ / ­Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

ԱղաբաբյանԱյս տա­րի լրա­ցավ Սու­րեն Ա­ղա­բաբ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կը: Նա մեր ժո­ղովր­դի ներ­կա և­ ա­պա­գա սե­րունդ­նե­րի հի­շո­ղութ­յան մեջ մնա­լու է որ­պես բազ­մա­վաս­տակ գրա­կա­նա­գետ, գրաքն­նա­դատ, ազ­գա­յին գրա­կան-գի­տա­կան կյան­քի հմուտ կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կը: Անց­յալ դա­րի 40-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րից սկսած մինչև իր կյան­քի վեր­ջը (1986 թ. հուն­վա­րի 22)` ա­վե­լի քան չորս տաս­նամ­յակ, նա բեղմ­նա­վոր գոր­ծու­նեութ­յուն է ծա­վա­լել հայ նո­րա­գույն գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան և տե­սութ­յան, նշված ժա­մա­նա­կաշր­ջա­նի ա­ռա­ջա­տար հե­ղի­նակ­նե­րից շա­տե­րի կյան­քի և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յան հան­գա­մա­նա­լից ու­սում­նա­սի­րութ­յան և մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ներ­կա­յաց­ման, գրա­կան ըն­թաց­քի ճշմար­տա­ցի ու շա­հագր­գիռ քննութ­յան, խորհր­դա­հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան հա­տոր­նե­րի, ինչ­պես նաև դպրո­ցա­կան դա­սա­գրքե­րի ստեղծ­ման, գրա­կան մա­մու­լի և գ­րա­կան-գի­տա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի աշ­խա­տանք­նե­րին ակ­տիվ մաս­նակ­ցութ­յան և­ այլ բնա­գա­վառ­նե­րում:
Բազ­մա­կող­մա­նի և բազ­մա­շերտ էր Ս. Ա­ղա­բաբ­յա­նի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կը: Գ­րա­կա­նութ­յան պատ­մութ­յան ու տե­սութ­յան, ըն­թա­ցիկ զար­գա­ցում­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րը նա շաղ­կա­պում էր ազ­գա­յին պատ­մութ­յան ու ճա­կա­տագ­րի, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և մար­դու գո­յա­բա­նա­կան լայն ու խոր­քա­յին հար­ցադ­րում­նե­րի քննութ­յան հետ: Դ­րա ցայ­տուն վկա­յութ­յուն­ներն են հա­յոց բազ­մա­դար­յա պատ­մութ­յան դա­սե­րին նվիր­ված գրա­կան ու գի­տա­կան մե­ծար­ժեք աշ­խա­տութ­յուն­նե­րի՝ սեղմ ու դի­պուկ բնու­թագ­րում­նե­րով և գ­նա­հա­տա­կան­նե­րով հատ­կանշ­վող նրա գրա­խո­սա­կան­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում ամ­փոփ­ված են «­Հոդ­ված­ներ, դի­ման­կար­ներ, հու­շեր» (Եր., «­Սով. գրող», 1982) հա­տո­րում: Հատ­կան­շա­կան է, որ դրան­ցում գրա­կա­նա­գե­տը շա­րադր­ված ի­րո­ղութ­յուն­նե­րի սոսկ ներ­կա­յաց­նող-վե­րա­պատ­մո­ղը չէ, այլ նաև շա­հագր­գիռ հար­ցադ­րում­նե­րով ու վեր­լու­ծութ­յուն­նե­րով հան­դես ե­կող մեկ­նա­բա­նը:
Պատ­մա­բան, գրող Բագ­րատ Ու­լու­բաբ­յա­նի «Ոս­կե շղթա» (Եր., 1979) գրքի գրա­խո­սութ­յան («­Նոր գծեր ու նոր ե­րանգ­ներ», էջ 346-352) մեջ, օ­րի­նակ, նա ընդգ­ծում է, որ «­Ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նը որ­քան հա­րուստ է փաս­տա­կան տվյալ­նե­րով, նույն­քան էլ աղ­քատ է այդ փաս­տե­րի էութ­յու­նը մեկ­նա­բա­նող բա­նա­լի­նե­րով»: Ու­րեմն և, Ս. Ա­ղա­բաբ­յա­նի հա­մոզ­մամբ, այդ «հա­կա­սութ­յան» հիմ­քի վրա էլ պետք է զար­գա­նա ժա­մա­նա­կա­կից պատ­մա­գի­տութ­յու­նը՝ «խնդիր ու­նե­նա­լով փաս­տի կող­քին հայտ­նա­բե­րել նաև այդ փաս­տը մեկ­նա­բա­նող բա­նա­լին, դրա­նով իսկ շարժ­ման մեջ դնել դա­րե­րի խո­րա­գույն ծալ­քե­րում «մո­լոր­ված» կամ ա­նու­շա­դրութ­յան դա­տա­պարտ­ված «ե­ղե­լութ­յուն-ի­րո­ղութ­յուն­նե­րը»: Հար­ցադ­րում, ո­րի ար­դիա­կա­նութ­յու­նը, կար­ծում եմ, կաս­կած չի հա­րու­ցում: Այ­նու­հետև, այս հիմ­քի վրա գրա­խո­սութ­յան հե­ղի­նակն անդ­րա­դառ­նում, վեր­լու­ծում է «հայ-ռու­սա­կան մեր­ձե­ցում­նե­րի, ամ­բող­ջա­կան պատ­մութ­յան հա­մա­ռոտ ուր­վա­գի­ծը» հան­դի­սա­ցող «Ոս­կե շղթա» գրքում «ի­րա­զեկ հե­տա­զո­տո­ղի և ներշնչ­ված գրո­ղի գրչով» ներ­կա­յաց­ված պատ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը:
Սե­րո Խան­զադ­յա­նի ժան­րա­յին այլ կա­ռուց­վածք ու­նե­ցող «­Հայ­րե­նա­պա­տում» (Եր., հ. Ա, 1980) հա­տո­րը գրաքն­նա­դատ Ս. Ա­ղա­բաբ­յա­նի կող­մից բնու­թագր­վում է որ­պես ան­վա­նի ար­ձա­կագ­րի գրա­կան կեն­սագ­րութ­յան մեջ «յու­րա­հա­տուկ նկա­րագ­րով» ա­ռանձ­նա­ցող աշ­խա­տութ­յուն, որն, ըստ էութ­յան, «ա­վե­լին է, քան ճա­նա­պար­հոր­դի ու­ղեգ­րա­կան տպա­վո­րութ­յուն­նե­րի գրա­ռու­մը» («Գ­րո­ղի նոր մատ­յա­նը», էջ 352-356): Հայ­րե­նի գրա­կա­նութ­յան դա­սա­կան ո­րո­շա­կի ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նա­կող ե­ռա­հա­տոր այդ պա­տու­մը՝ «ճա­նա­պար­հոր­դա­կան թա­փա­ռում­նե­րի օ­րագ­րից» վե­րա­ճել է «­Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քի վրա գտնվող գյու­ղե­րի պատ­մութ­յան», ո­րի ստեղծ­ման հա­մար հե­ղի­նա­կի ներդ­րած «տա­ժա­նա­կիր ջան­քե­րը հա­տուց­վում են մատ­յա­նի հան­րա­գի­տա­րա­նա­յին նշա­նա­կութ­յամբ»։ Մի աշ­խա­տութ­յուն, ո­րում գրո­ղը «պատ­մութ­յան խոր­քե­րից աս­պա­րեզ է հա­նում ազ­գա­յին գո­յութ­յան կար­ևո­րա­գույն դա­սե­րը»:
Մեկ այլ՝ հայտ­նի ար­ևե­լա­գետ, պատ­մա­բան ու հնա­գետ Հով­սեփ Օր­բե­լու «գոր­ծի ու ան­ձի ըն­դար­ձակ պա­տու­մը» ներ­կա­յաց­նող ար­ձա­կա­գիր, լրա­գրող Ա­շոտ Ար­զու­ման­յա­նի «­Թայ­ֆուն» (ռուս., Եր., 1976) գրքի գրա­խո­սութ­յան («Շ­քեղ կյան­քի պատ­մութ­յուն», էջ 356-360) մեջ Ս. Ա­ղա­բաբ­յանն ընդ­գծում է նաև ազ­գա­յին պատ­մութ­յան հմուտ հե­տա­զո­տո­ղի՝ Հ. Օր­բե­լու ոչ միայն գի­տա­կան, այլև մարդ­կա­յին՝ «հո­գե­կան հրդեհ­վող, հողմ­նա­յին, փո­թորկ­վող աշ­խար­հը» ներ­կա­յաց­նե­լու հե­ղի­նա­կի ձիր­քը, «ո­րի թե­լադ­րութ­յամբ էլ գիր­քը վեր­նա­գրված է «­Թայ­ֆուն»:
Պետք է նշել, որ հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան, ներ­կա­յի ու ա­պա­գա­յի խնդիր­նե­րով շա­հագր­գիռ գրա­կա­նա­գե­տի հա­մար կար­ևոր էր այդ ա­մե­նին առնչ­վող ա­մեն մի փաստ, ի­րա­վի­ճակ կամ ի­րո­ղութ­յուն: Այս ի­մաս­տով հատ­կան­շա­կան է Ս. Ա­ղա­բաբ­յա­նի անդ­րա­դար­ձը նաև վի­ճա­կագ­րա­կան հար­ցե­րին՝ Գ­րի­գոր Ա­վագ­յա­նի «­Հայ­կա­կան ՍՍՀ բնակ­չութ­յու­նը» (Եր., 1975) ու­սում­նա­սի­րութ­յա­նը նվիր­ված գրա­խո­սութ­յան («Թ­վե­րի դա­սե­րը», էջ 360-363) մեջ: Գ­րա­կա­նա­գե­տի կար­ծի­քով, այդ «աշ­խա­տութ­յունն ու­նի յու­րա­հա­տուկ «հրա­հան­գա­րա­նի» ար­ժեք»: Հետ­ևա­բար և կա­րող է օգ­տա­կար լի­նել «ոչ միայն տնտե­սա­կան կյան­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու ա­պա­գա­յա­գետ­նե­րին, այլև գրա­կա­նութ­յան ու մա­մու­լի մշակ­նե­րին՝ գրող­նե­րին ու հրա­պա­րա­կա­խոս­նե­րին»՝ ժո­ղովր­դի պատ­մա­կան զար­գաց­ման ու­ղե­նիշ­նե­րի ճշգրտման ա­ռու­մով:
Հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան ու ճա­կա­տագ­րի հար­ցերն ա­ռա­վել լայն­քով ու խոր­քով Ս. Ա­ղա­բաբ­յա­նը քննում է ան­վա­նի պատ­մա­բան Ծա­տուր Ա­ղա­յա­նի «­Հայ ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մութ­յու­նից» (Եր., 1976) ծա­վա­լուն աշ­խա­տութ­յան գրա­խո­սա­կա­նում («Ա­զա­տագ­րա­կան շարժ­ման խոր­քե­րում», էջ 336-346): Ընդգ­ծե­լով, որ «հե­տա­զո­տո­ղը ման­րա­մասն շա­րադ­րում է 1877-1878 թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի օ­րե­րից սկսած «­Հայ­կա­կան հար­ցի» դի­վա­նա­գի­տա­կան ու­ղե­ծի­րը», նա եզ­րա­կաց­նում է, որ դա, ըստ էութ­յան, «փրկութ­յան պատ­րանք­նե­րի և խոր­տակ­ված հույ­սե­րի, բա­րե­նո­րոգ­չա­կան խոս­տում­նե­րի և փ­լուզ­ված ե­րա­զանք­նե­րի, ան­թիվ-ան­հա­մար պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի, բա­նակ­ցութ­յուն­նե­րի, դաշ­նագ­րե­րի, խնդրագ­րե­րի, սահ­մա­նադ­րա­կան խա­ղե­րի, հոդ­ված­նե­րի ու կե­տե­րի ող­բեր­գա­կան մի շղթա է, «ար­յու­նոտ և­ ար­ցուն­քոտ» մի գոր­ծո­ղութ­յուն, հայ ժո­ղովր­դի դա­տի՝ գո­յութ­յան նրա ի­րա­վուն­քի շուր­ջը»: Եվ ա­պա, ա­վե­լի դի­պուկ ու ո­րո­շա­կի ձևա­կերպ­մամբ ար­ձա­նագ­րում՝ «­Դա, ի­րա­պես, ինչ­պես խոս­տո­վա­նել է Լ­լոյդ Ջոր­ջը, Հա­յաս­տա­նի ող­ջա­կի­զումն էր եվ­րո­պա­կան տե­րութ­յուն­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան զո­հա­սե­ղան­նե­րի վրա»: Բե­րե­լով նաև անգ­լիա­կան դի­վա­նա­գետ Սոլս­բե­րիի 1895 թ. ա­րած հայտ­նի խոս­տո­վա­նութ­յու­նը, թե «մեր նա­վե­րը չեն կա­րող լո­ղալ հա­յոց լեռ­նե­րի գա­գաթ­նե­րին», գրա­կա­նա­գե­տը հա­վաս­տում է, որ դա, ըստ էութ­յան, «վե­րա­բե­րում էր առ­հա­սա­րակ բո­լոր եվ­րո­պա­կան մեծ տե­րութ­յուն­նե­րին, ո­րոնք, խոսք­նե­րը մեկ ա­րած, «­Հայ­կա­կան հար­ցը» դուրս բե­րին մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ՝ «մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րով» թա­ղե­լու ինք­նա­վա­րութ­յան ու բա­րե­նո­րո­գում­նե­րի վեր­ջին հույ­սե­րը»:
Այ­սօր՝ Սու­րեն Ա­ղա­բաբ­յա­նի ծննդյան 100-ամ­յա­կի տա­րում, կա­րող ենք հաս­տա­տա­պես ա­սել, որ նրա և՛ գրա­կա­նա­գի­տա­կան-քննա­դա­տա­կան, և՛ պատ­մաքն­նա­կան հա­յացք­ներն ու տե­սա­կետ­նե­րը նույն սրութ­յամբ պահ­պա­նում են ի­րենց ար­դիա­կան նշա­նա­կութ­յու­նը և կար­ևոր դա­սեր են ներ­կա ու ե­կող սե­րունդ­նե­րի հա­մար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.