ԱՐՀԱՎԻՐՔ / ­Վա­նիկ ԱԴԱՄՅԱՆ

­Վա­նիկ ԱԴԱՄՅԱՆ

Չ­բաց­ված  կո­կոն­նե­րը  գլխա­հակ  էին:
Ծանր գնդա­ցի­րը գրկած վա­զել էր լանջն ի վեր: Բար­ձուն­քից թշնա­մին մա­հա­բեր կրակ էր թա­փել, գրո­հող ջո­կա­տի հետ կու­զե­կուզ վազ­քով էր ա­ռա­ջա­ցել, ար­ձակ­ված ար­կը պայ­թել էր ի­րենց ոտ­քե­րի ա­ռաջ. ըն­կե­րը բարձ­րա­ցել օդ, մի քա­նի ան­գամ պտտվել ու ըն­կել էր մեջ­քի վրա, ին­քը գոտ­կա­տե­ղում սուր ցավ էր զգա­ցել, փոր­ձել էր բարձ­րա­նալ, ոտ­քե­րը չէին են­թարկ­վել. չորս բո­լո­րը մշուշ էր, մշու­շի մեջ՝ ի­րենց փո­ղո­ցը, փո­ղո­ցի ծայ­րին նա՝ կարճ փե­շով աղ­ջի­կը: Կար­միր ծա­ղիկ­նե­րի ա­լե­կոծ­վող ծո­վում մշու­շը խտա­ցել ու թանձր խա­վա­րի մեջ ա­նէա­ցել էին ժպտե­րես կարճ­փեշ աղ­ջի­կը, փո­ղոցն ու ծփա­ցող կար­միր ծա­ղիկ­նե­րը…
Քա­ղա­քից բարձ­րա­ցող սև ծու­խը ծած­կել էր ա­րե­գա­կի ե­րե­սը, ու ա­րե­գա­կը խռով էր: Հաղ­թա­նա­կած բա­նա­կի ցնծութ­յունն ա­փի­բե­րան էր, իսկ այր­վող քա­ղա­քի խան­ձա­հո­տը քա­մին բե­րանն ա­ռած տա­նում էր հե­ռու­նե­րը՝ որ­պես ա­վե­տիս ու գույժ: Նա՝ ա­կա­նից զարկ­վա­ծը, պառ­կած  էր  պատ­գա­րա­կի վրա, տե­րե­րից լքված  մի  տան  մեջ,  ո­րի  ծխնի­նե­րից  պոկ­ված  դուռն  ըն­կած  էր  վար­դի  չո­րա­ցող  թփե­րի վրա: Ծանր էր: Օ­դում գե­րիշ­խողն այր­վող տնե­րի խան­ձա­հոտն էր, զին­վոր­նե­րի մար­տա­կան երգն ու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ճար­ճա­տող կրա­կա­հեր­թե­րը:
Հ­յու­րա­սեն­յա­կի հա­տա­կով մեկ սփռված էին հար­սա­նի­քի նկար­նե­րը. եր­ջա­նիկ ժպտա­ցող հարս ու փե­սա, ա­ռատ սե­ղան­նե­րի շուր­ջը կեր­կոխ հար­սան­քա­վոր­ներ, պա­րա­նո­ցի պրկված ե­րակ­նե­րով նվա­գա­ծու­ներ և խե­լա­հեղ, խե­լա­հեղ պար: Հար­սա­նի­քի նկար­նե­րի պատ­կե­րա­գիր­քը կո­ղա­հան ըն­կած էր սեն­յա­կի անկ­յու­նում, բաց դռնից տուն լցված գորշ առ­նետ­նե­րի հա­մայնքն ա­ռա­տո­րեն ծրտո­տել էր նկար­նե­րի ու ջար­դուփ­շուր կահ-կա­րա­սու վրա. եր­կար պո­չե­րը շար­ժե­լով վազվ­զում էին նկար­նե­րի վրա­յով սեն­յա­կի մի անկ­յու­նից մյու­սը, մտնում ջարդ­ված կո­մո­դի կախ ըն­կած դա­րակ­նե­րը, ինչ-որ բան կրծո­տում, ծվծվա­լով դուրս գա­լիս և­ աս­պա­տա­կում հար­սա­նի­քի՝ սեն­յա­կի հա­տա­կին ցա­քուց­րիվ նկար­նե­րը. լքված տու­նը մնա­ցել էր գորշ առ­նետ­նե­րին, և ն­րանք ա­նար­գել ա­պա­կա­նում էին տան տե­րե­րի անց­յա­լը:
…Իսկ իր՝ հաշ­ման­դամ զին­վո­րի սայ­լա­կը՝ հա­վերժ պատ­գա­րակ, հի­մա լռել է շեն­քի մուտ­քի թե­քա­հար­թա­կին: Քա­ղա­քի հրա­պա­րա­կից լսվում են հաղ­թա­կան քայ­լեր­գի հնչյուն­ներն ու ցնծութ­յան ան­կա­նոն ա­ղա­ղակ­նե­րը, իսկ սայ­լա­կը ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել թե­քա­հար­թա­կը: Ե­րե­կո­յի սա­ռը քա­մին շա­պի­կի ար­ձակ օ­ձի­քից ա­նար­գել սո­ղոս­կում է ներս, շու­լալ­վում մարմ­նին: Մր­սում է: Օրն ի­րիկ­նա­ցավ, մու­թի մեջ ա­նէա­նում են կարճ­փեշ աղ­ջիկն ու ծփա­ցող կար­միր ծա­ղիկ­նե­րը…
Հն­չեց հրա­վա­ռութ­յան հա­մա­զար­կը, ու քա­ղա­քի եր­կին­քը լու­սա­վոր­վեց երփ­նե­րանգ կրակ­նե­րով: Գե­ղե­ցիկ էր, ժպտաց: Աչքն ըն­կավ բարձ­րա­հարկ շեն­քի աղ­բա­տա­րի հա­տա­կին: Տխ­րեց: Ար­դեն ո­րե­րորդ ան­գամ զան­գում էր կրծող­նե­րի դեմ պայ­քա­րի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կենտ­րոն: Ա­նօ­գուտ: Աղ­բա­տա­րի հա­տա­կին դարձ­յալ, ա­մեն օր­վա պես, նե­խած ձկան գլխի հա­մար գզվռտվում էին պսպղուն աչ­քե­րով, եր­կա­րա­պոչ ու ան­պատ­կառ գորշ առ­նետ­նե­րը…


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.