ՉԱՐԵՆՑ – 125

­Մա­յի­սի 20-ին Ծաղ­կա­ձո­րի Գ­րող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը, ո­րը կրում է Ե­ղի­շե Չա­րեն­ցի ա­նու­նը, ՀԳՄ-ի ու Կո­տայ­քի մարզ­պե­տա­րա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ տե­ղի ու­նե­ցավ մի­ջո­ցա­ռում՝ նվիր­ված հան­ճա­րեղ բա­նաս­տեղ­ծի ծննդյան 125-ամ­յա­կին:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ տա­­րին չա­րենց­յան է, անդ­րա­դար­ձավ այդ ա­ռի­թով կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին, մաս­նա­վո­րա­պես մար­տի 13-ին, ՀԳՄ-ի և Չա­րեն­ցի տուն-թան­գա­րա­նի հետ հա­մա­տեղ, Չա­րեն­ցի հու­շա­կո­թո­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած գրա­կան ցե­րե­կույ­թին, ՀԳՄ ճե­մաս­րա­հում, ՀԳՄ-ի և Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի հետ հա­մա­տեղ, ա­վան­դա­բար նշվող Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված ցե­րե­կույ­թին, ո­րի ըն­թաց­քում ՀՀ-ում գոր­ծող դես­պա­նատ­նե­րի  ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ներ­կա­յաց­րե­ցին Չա­րեն­ցի «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» բա­նաս­տեղ­ծութ­յունն ի­րենց լե­զու­նե­րով, ինչ­պես նաև ա­ռա­ջի­կա­յում Չա­րեն­ցին նվիր­ված գրքի հրա­տա­րակ­մա­նը, ո­րում ընդգրկ­վե­լու են գրա­կա­նա­գետ­նե­րի խո­հա­գ­րա­կան նյու­թե­րը և Չա­րեն­ցին նվիր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ: Այ­նու­հետև պատ­մե­լով բա­նաս­տեղ­ծի կյան­քի՝ Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տան հետ կապ­ված ո­րոշ դրվագ­ներ՝ Էդ. Մի­լի­տոն­յա­նը հոր­դո­րեց ա­շա­կերտ­նե­րին ըն­թեր­ցել Չա­րեն­ցի ոչ միայն ծրագ­րա­յին գոր­ծե­րը, այլև մյուս ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: «­Դա հար­կա­վոր է ոչ թե գրո­ղին, այլ ըն­թեր­ցո­ղին՝ ճա­նա­չե­լու մեր լեզ­վի խո­րութ­յու­նը, մեր պատ­մութ­յան դրվագ­նե­րը… Մեր ժո­ղո­վուր­դը միշտ ու­նե­նա­լու է մեծ գրող­ներ, և դա հենց մեծ գրա­կա­նութ­յան շա­րու­նա­կե­լիութ­յան վկա­յութ­յունն է»,- ամ­փո­փեց Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը:
Գ­րա­կա­նա­գետ Դա­վիթ Գաս­պար­յա­նը, Ե­ղի­շե Չա­րեն­ցին հա­մա­րե­լով 20-րդ դա­րի հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան մե­ծա­գույն բա­նաս­տեղծ­նե­րից մե­կը, նկա­տեց, որ ա­մեն ժա­մա­նակ ու­նի Չա­րեն­ցին բա­ցա­հայ­տե­լու իր մո­տե­ցու­մը՝ նախ հե­ղա­փո­խա­կան Չա­րենցն էր, հե­տո ող­բեր­գա­կան Չա­րեն­ցը, այ­սօր մեզ պետք է ամ­բող­ջա­կան Չա­րեն­ցը ծննդյան օ­րից մինչև մահ: «Երբ ա­սում ենք Չա­րենց, մեր առջև կանգ­նում է կեն­դա­նի, ի­րա­կան անձ­նա­վո­րութ­յուն՝ դուրս ա­մեն տե­սա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րից, կա­ղա­պար­նե­րից, կաշ­կան­դում­նե­րից, քաղ­քե­նիա­կան մո­տե­ցում­նե­րից»,- հա­վաս­տիաց­րեց Դ. Գաս­պար­յա­նը և հա­վե­լեց, որ Չա­րեն­ցի դեպ­քում ա­մեն ինչ կա­րե­լի է, ե­թե ար­վես­տի մեջ է և կ­յան­քի ճշմար­տութ­յուն է: Ըստ նրա՝ Չա­րեն­ցը մի մեծ օվ­կիա­նոս է, ո­րը մի օ­րում հնա­րա­վոր չէ խմել, ուս­տի՝ անդ­րա­դար­ձավ գրո­ղի կյան­քի այն դրվագ­նե­րին, ո­րոնք կապ­ված են Ծաղ­կա­ձո­րի հետ, այն մի­ջա­վայ­րին ու ի­րա­կա­նութ­յա­նը, որ Չա­րեն­ցի ան­վան հետ են կապ­վում՝ նշե­լով, որ 36-37 թթ. նա շատ է ե­կել Ծաղ­կա­ձոր և բազ­մա­թիվ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ գրել է այս­տեղ:
Ըստ Հեն­րիկ Է­դո­յա­նի՝ յու­րա­քանչ­յուր մեծ գրող, մեծ ար­վես­տա­գետ իր ազ­գի գլուխն է, ազ­գի ինք­նա­գի­տակ­ցութ­յու­նը: «­Պոե­զիան, գրա­կա­նութ­յու­նը, ար­վես­տը մար­դու ա­մե­նա­մեծ գործն է, որ նա կա­րող է ա­նել»,- ա­սաց Հ. Է­դո­յա­նը՝ ընդգ­ծե­լով, որ ար­վեստն է պա­հում մար­դուն աշ­խար­հում և թույլ չի տա­լիս, որ նա ընկ­նի ճա­հի­ճի մեջ:
Ա­վիկ Ի­սա­հակ­յա­նը պատ­մեց Չա­րեն­ցի և Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի հան­դի­պում­նե­րի, ե­րե­կո­յան զբո­սանք­նե­րի մա­սին: Անդ­րա­դառ­նա­լով «­Լե­նինն ու Ա­լին» պոե­մին՝ նա նշեց, որ այդ գոր­ծը գրե­լիս Չա­րեն­ցը չի կեղ­ծել, իս­կա­պես հա­վա­տա­ցել է, գրել է այն, ինչ հո­գով, սրտով զգա­ցել է, բայց հե­տո խոր հու­սա­խա­բութ­յուն է ապ­րել: Ամ­փո­փե­լով խոս­քը՝ Ավ. Ի­սա­հակ­յա­նը ափ­սո­սանք ու ցավ հայտ­նեց, որ հան­ճա­րին ժո­ղո­վուր­դը՝ ազ­գո­վի, չկա­րո­ղա­ցավ պա­հել:
«Ա­մե­նա­նուրբ զգաց­մունք­նե­րով որ­պես բա­նաս­տեղծ արթ­նա­ցած Չա­րեն­ցը ան­ցավ կյան­քի դա­ռը ու­ղի և­ այդ ըն­թաց­քում ստեղ­ծեց բազ­մա­ժանր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնց մեջ փայ­լում է «Եր­կիր Նաի­րի»-ն, ո­րը գրել է 21 տա­րե­կա­նում»,- ա­սաց Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը՝ ընդգ­ծե­լով, որ այդ­տե­ղից է սկիզբ առ­նում ժա­մա­նա­կա­կից հայ ար­ձա­կը: Ն­րա հա­վաստ­մամբ՝ Չա­րեն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը բա­ցա­հայ­տում են իր ժո­ղովր­դի հո­գե­բա­նութ­յու­նը:
ՀԳՄ Կո­տայ­քի մար­զա­յին բա­ժան­մուն­քի ղե­կա­վար Հա­կոբ Հա­րութ­յու­նի խոս­քը հիմ­նա­կա­նում կոչ էր՝ գտնե­լու Չա­րեն­ցի գե­րեզ­մա­նը և­ ու­նե­նա­լու հան­ճա­րեղ գրո­ղին պան­ծաց­նե­լու ևս մի սրբա­վայր:
Ե­ղի­շե Չա­րեն­ցի մշտամ­նա ներ­կա­յութ­յան մա­սին խոսք ա­սա­ցին Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը, Ա­նուշ Վար­դան­յա­նը, Գո­հար Գալստ­յա­նը և կար­դա­ցին ի­րենց բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը՝ նվիր­ված մեծ գրո­ղին:
Բա­նաս­տեղ­ծի ան­մահ պոե­զիա­յի լա­վա­գույն նմուշ­նե­րից գրա­կան կոմ­պո­զի­ցիա ներ­կա­յաց­րին Չա­րեն­ցի 125-ամ­յա­կին նվիր­ված աս­մուն­քի մար­զա­յին փա­ռա­տո­նի դափ­նե­կիր­նե­րը՝ Հ­րազ­դա­նի տար­բեր դպրոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րը:
Շա­քե ԵՐԻՑՅԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.