ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

էդվարդ միլիտոնյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, նկարիչ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Պարոն Էդվարդ Միլիտոնյանին
Հայ բանաստեղծ, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ
Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ նախագահ Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

***

Ծննդյան 70-ամյակի, գրականությանը և գրական կյանքի կազմակերպման գործում ունեցած ծառայությունների համար Էդվարդ Միլիտոնյանը պարգևատրվել է ՀԳՄ Գրական վաստակի համար մեդալով:

***

­Հար­գե­լի՛ պա­րոն ­Մի­լի­տոն­յան,
Գ­րա­կա­նութ­յու­նը սերն­դա­փո­խութ­յուն է, մար­դիկ են, ո­րոնք «հա­մընդ­հա­նուր տեքստ»-ին են ա­վե­լաց­նում ի­րենց տո­ղը: Այդ սերն­դա­փո­խութ­յունն ա­նա­ռար­կե­լի էր 60-70-ա­կան­նե­րին, երբ եր­ևան ե­կան նոր ա­սե­լի­քով ե­րի­տա­սարդ­ներ: Ն­րան­ցից շա­տե­րը մնա­ցին կես ճա­նա­պար­հին, շա­տե­րին էլ, ո­րոնց թվում էիք ­Դուք, վի­ճակ­ված էր նոր խոս­քը հասց­նել նոր ժա­մա­նակ­ներ: Շատ են այն գրող­նե­րը, ո­րոնք փոր­ձել են ստեղ­ծա­գոր­ծել տար­բեր ժան­րե­րում, բայց քիչ են այդ գոր­ծում հա­ջո­ղած­նե­րը: ­Դուք այդ քչե­րից եք: ­Ձեր ման­կա­կան գոր­ծե­րը, պատմ­վածք­ներն իս­կա­պես սիր­ված են և ­ճա­նաչ­ված:
­Բա­վա­կան է նշել 2018 թ.-ին ման­կա­կան գրա­կա­նութ­յան հե­ղի­նա­կա­վոր «Ան­դեր­սե­նի մրցա­նակ»-ի հա­վակ­նորդ­նե­րի ցան­կում ընդգրկ­վե­լու փաս­տը, որ պա­տիվ է գրա­կան հա­մայն­քի և­ ա­մեն երկ­րի հա­մար: Եվ ման­կագ­րի տա­ղանդն ու ման­կան աչ­քե­րով աշ­խար­հին նա­յե­լու ու­նա­կութ­յունն են պահ­պա­նում ­Ձեր կեն­սու­րա­խութ­յունն ու զվար­թութ­յու­նը:
­Տասն­յակ լե­զու­նե­րով թարգ­ման­ված ­Ձեր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը կար­ևոր նշա­նա­կութ­յուն են ու­նե­ցել հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան հան­րայ­նաց­ման գոր­ծում:
­Ձեր բե­ղուն կյան­քի տա­րի­նե­րին, ու­նե­նա­լով պե­տա­կան և ­հա­սա­րա­կա­կան տար­բեր հանձ­նա­ռութ­յուն­ներ, նպաս­տել եք մշա­կույ­թի ո­լոր­տի զար­գաց­մա­նը: Եվ այ­սօր էլ պատ­վով շա­րու­նա­կում եք ­Ձեզ վստահ­ված պա­տաս­խա­նա­տու գոր­ծը:
Ըն­դու­նեք, խնդրեմ, անս­պառ ներ­շնչում­նե­րի և ­լա­վա­տե­սութ­յան մեր ան­կեղծ մաղ­թանք­նե­րը:
Վահրամ Դումանյան
ԿԳՄՍ նախարար

 

***

­­Հար­գե­լի՛
պա­րոն ­Մի­լի­տոն­յան,

Ի սրտե շնոր­հա­վո­րում եմ ­Ձեր ծննդյան 70-ամ­յա­կը։
­­Բարձր գնա­հա­տան­քի է ար­ժա­նի գրա­կան, հա­սա­րա­կա­կան կյան­քում ու­նե­ցած ­Ձեր նշա­նա­կա­լի ա­վանդն ու ծա­վա­լած եր­կա­րամ­յա ար­ժա­նա­հի­շա­տակ գոր­ծու­նեութ­յու­նը: ­­Մաղ­թում եմ ­Ձեզ ա­ռող­ջութ­յուն և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան անս­պառ լից­քեր:

­­Հար­գան­քով`
­Սամ­վել ­Ղու­կաս­յան
Եր­ևա­նի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար

 

***

Շ­նոր­հա­վո­րում ենք հո­բել­յա­րին՝  Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նին: Ժա­մա­նա­կին մեր  «Գ­րա­կա­նութ­յուն և­ ար­վեստ» հրա­տա­րակ­չութ­յու­նը բե­լա­ռու­սե­րեն լույս ըն­ծա­յեց նրա ման­կա­կան գիր­քը: Հ­րա­տա­րակ­չա­կան  այլ ծրագ­րեր ևս­ ե­ղել են,  ո­րոնց պատ­րաստ ենք կրկին  անդ­րա­դառ­նալ: Մեր հրա­տա­րակ­չութ­յունն է Բե­լա­ռու­սի գրող­նե­րի միութ­յու­նում կազ­մա­կեր­պել Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի ըն­դու­նե­լութ­յունն ու պարգ­ևատ­րու­մը Ֆ. Ս­կո­րի­նի մե­դա­լով:  Մենք մե­ծա­գույն հար­գան­քով  ենք  վե­րա­բեր­վում Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի գրա­կա­նութ­յա­նը և  մեր գրա­կան հրա­տա­րա­կութ­յուն­նե­րում ան­պայ­մա­նո­րեն կնշենք նրա 70-ամ­յա­կը:
Ա­լեյս ԿԱՐԼՅՈՒԿԵՎԻՉ
Բե­լա­ռու­սի գ­րող­նե­րի
միութ­յան նա­խա­գահ

 

***

ՎՐԱՍՏԱՆԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ

Մա­յի­սի 12-ին ՀԳՄ նա­խա­գահ, բա­նաս­տեղծ, նկա­րիչ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը նշեց իր ծննդյան 70-ամ­յա հո­բել­յա­նը։ Բա­նաս­տեղ­ծի ծննդյան հո­բել­յա­նա­կան տա­րե­դար­ձի կա­պակ­ցութ­յամբ իր հայ գոր­ծըն­կե­րո­ջը շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ է հղել Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան նա­խա­գահ Մաղ­վա­լա Գո­նաշ­վի­լին, ում «Ն­վեր մայ­րի­կին» Եր­ևա­նում 2017 թվա­կա­նին լույս տե­սած գիր­քը խմբագր­վել է Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի կող­մից։
«Ազ­գե­րի միջև բա­րիդ­րա­ցիա­կան, պատ­վախն­դիր ու խա­ղաղ հա­մա­կե­ցութ­յան ա­վան­դույթ­նե­րը ձևա­վոր­վում և ամ­րա­նում են դա­րե­րի ըն­թաց­քում: Դա­րե­րի ըն­թաց­քում կա­ռուց­վում է բա­րե­կա­մութ­յուն կոչ­վող կա­մուր­ջը, ու ե­թե ժա­մա­նա­կա­կից գոր­ծիչ­նե­րի կող­մից չի ամ­րապնդ­վում նրա հիմ­քը, ճեղ­քեր են գո­յա­նում:
Վ­րա­ցի­նե­րի և հա­յե­րի բա­րե­կա­մութ­յու­նը դա­րեր է հաշ­վում: Եվ այդ կա­պող սի­րո ամ­րապնդ­ման ա­ռանց­քա­յին գոր­ծիչ­նե­րից մե­կը Էդ­վարդ Մի­լի­տոն­յանն է՝ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան նա­խա­գա­հը, փայ­լուն բա­նաս­տեղծն ու իր ողջ էութ­յամբ մտա­վո­րա­կա­նը, բազ­մա­թիվ մրցա­նակ­նե­րի և պարգև­նե­րի կրո­ղը:
Վ­րաց ըն­թեր­ցո­ղը լավ է ճա­նա­չում Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նին և սի­րում է նրա ի­մաստ­նութ­յամբ ու տա­ղան­դով լի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը: Հայտ­նի է, որ ազ­գի ո­գին բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ է ապ­րում: Ա­հա­վա­սիկ, հա­յի ո­գին ապ­րում է Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի հիաս­քանչ պոե­զիա­յում: Ն­րա յու­րա­քանչ­յուր տողն անց­յա­լի հան­դեպ խո­րը ակ­նա­ծանք է, բերկ­րանք ու զղջում ար­դիա­կա­նութ­յան հան­դեպ: Մի­լի­տոն­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մե­կում, ո­րը կոչ­վում է «­Պոե­զիա», մեծն ստեղ­ծա­գոր­ծո­ղը սրտի ցա­վով նշում է. «­Պա­տի մոտ նստած է պոե­զիան՝ թա­փա­ռա­կան շան կար­գա­վի­ճա­կով»: Այ­սօր՝ ա­տո­մի, նեյ­լո­նի և հա­մա­կարգ­չի դա­րում, երբ ան­տար­բե­րութ­յու­նը ստվե­րել է կա­րեկ­ցութ­յա­նը, երբ փողն է դար­ձել մարդ­կանց շար­ժիչ ու­ժը, երբ փոր­ձում են վայր նե­տել պոե­զիա­յի մե­ծութ­յան լու­սապ­սա­կը, կրկին բա­նաս­տեղծն է փոր­ձում ճա­նա­պար­հից շեղ­ված մարդ­կանց հո­գի­նե­րում լույ­սի, բա­րութ­յան շիվ բե­րել ու հո­գին այդ լույ­սով ջեր­մաց­նել: Այդ­պես են գրվում Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, այդ­պես են ստեղծ­վում նրա հիաս­քանչ գե­ղար­վես­տա­կան կտավ­նե­րը: Վ­րաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քը գո­վեր­գել են բազ­մա­թիվ օ­տար բա­նաս­տեղծ­ներ, քա­նի՜սն են բա­նաս­տեղ­ծութ­յուն նվի­րել Թ­բի­լի­սիին, և սա­կայն հազ­վա­դեպ եմ կար­դա­ցել նման ջերմ տո­ղեր, որ­պի­սիք գրվում են պա­րոն Էդ­վար­դի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում, հազ­վա­դեպ եմ տե­սել նույն­քան գույն, ար­ևի շող ու փա­ռա­բա­նում: Ա­յո՛, այդ­պես միայն ա­մե­նա­հա­վա­տա­րիմ ըն­կեր­ներն են գրում…
Գի­տեմ, Հա­յաս­տանն ար­ժան­վույն նշեց իր ընտր­յալ զա­վա­կի հո­բել­յա­նա­կան օ­րը, այ­դու­հան­դերձ, մենք՝ նրա ըն­կեր­նե­րը, մեծ սի­րով սպա­սում ենք նրան Թ­բի­լի­սիում, որ­պես­զի միա­սին ևս հո­բել­յա­նա­կան մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պենք՝ մեր սերն ու հար­գան­քը, հա­վա­տար­մութ­յու­նը ևս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու: Ու­զում եմ շնոր­հա­վո­րել իմ սի­րե­լի ըն­կե­րոջն ու գոր­ծըն­կե­րո­ջը հո­բել­յա­նա­կան տա­րեթ­վի ա­ռի­թով և մաղ­թել նրան եր­կա­րա­կե­ցութ­յուն, արև­շա­տութ­յուն, ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղութ­յուն­ներ և­ ըն­թեր­ցող­նե­րի մեծ սեր»:
Մաղ­վա­լա ԳՈՆԱՇՎԻԼԻ
Վ­րաս­տա­նի գրող­նե­րի
միութ­յան նա­խա­գահ

«Վ­րաս­տան» թեր­թի աշ­խա­տա­կազ­մը, բազ­մա­հա­զար ըն­թեր­ցող­նե­րը, բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծութ­յան բազ­մա­թիվ երկր­պա­գու­նե­րը սի­րով միա­նում են Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նին ուղղ­ված շնոր­հա­վո­րանք­նե­րին, մաղ­թում քա­ջա­ռող­ջութ­յուն, հո­գե­զա­վակ գրքե­րի նո­րա­նոր ծնունդ­ներ և, ի­հար­կե, ջանք ու ե­ռանդ հայ-վրա­ցա­կան գրա­կան կա­պերն է՛լ ա­վե­լի խո­րաց­նե­լու ու ամ­րա­պնդե­լու հա­մա­ր։

 

***

Հգմ նա­խա­գահ պա­րոն
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ
Հար­գե­լի՛ պա­րոն Մի­լի­տոն­յան,
Թույլ տվեք շնոր­հա­վո­րել Ձեր 70-ամ­յա­կի առ­թիվ։ Ձեր գոր­ծու­նեութ­յան տա­րի­նե­րը լի են Վ­րաս­տա­նի և Հա­յաս­տա­նի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­ման և­ ամ­րապնդ­ման փաս­տե­րով։ Ձեր ան­շա­հախն­դիր ու անձ­նու­րաց աշ­խա­տան­քով զգա­լիո­րեն սեր­տա­ցել ու զար­գա­ցել են հայ և վ­րաց ժո­ղո­վուրդ­նե­րի մշա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ Ցան­կա­նում ենք ընդ­գ­ծել, որ վրաց ժո­ղո­վուր­դը բարձր է գնա­հա­տում Ձեր ներդ­րու­մը դա­րա­վոր եղ­բայ­րութ­յան հե­տա­գա ամ­րապնդ­ման գոր­ծում։
Մենք ան­կեղ­ծո­րեն հույս ենք հայտ­նում, որ մե­զա­նից յու­րա­քանչ­յու­րի հե­տա­գա գոր­ծու­նեութ­յու­նը եր­կու երկր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կհասց­նի է՛լ ա­վե­լի լայն և­ ընդգր­կուն փուլ՝ ա­պա­հո­վե­լու մեր ժո­ղո­վուրդ­նե­րի կա­յուն և բա­րե­կե­ցիկ ա­պա­գան։
Եվս մեկ ան­գամ հայտ­նում ենք մեր ե­րախ­տա­գի­տութ­յու­նը և մաղ­թում Ձեզ ա­ռող­ջութ­յուն և­ անս­պառ ե­ռանդ։
Հար­գան­քով՝
Իրակլի ԿՎԱՆՃԱԽԱՁԵ
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում Վ­րաս­տա­նի գոր­ծե­րի
ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար

 

***

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ
Մե­ծար­գո՛ պա­րոն Մի­լի­տոն­յան,
Ի սրտե շնոր­հա­վո­րում ենք Ձեզ 70-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ, մաղ­թում արև­շատ, եր­կար տա­րի­նե­րի կյանք:
Գ­րո­ղի, լրագ­րո­ղի Ձեր ճա­նա­պար­հը սեր­տո­րեն կապ­ված է Վ­րաս­տա­նի և վի­րա­հա­յութ­յան հետ և զար­դար­ված է բազ­մա­թիվ հա­մա­տեղ ձեռք­բե­րում­նե­րով, ո­րոնց շար­քում բո­լո­րիս հա­մար ա­ռանձ­նա­պես թանկ է Հով­հան­նես Թու­ման­յա­նի թբի­լիս­յան տու­նը:
Մեր Սուրբ Ե­կե­ղե­ցու հո­վա­նու ներ­քո վե­րա­բաց­ված պատ­մա­կան տու­նը մե­զա­նից շա­տե­րի նվի­րա­կան ե­րա­զանք­նե­րի մարմ­նա­ցումն է, և­ այս տան նա­հա­պետ­նե­րից մե­կը Դուք եք՝ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան ար­ժա­նի ա­ռաջ­նոր­դը, որ Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան հետ կեն­դա­նութ­յուն եք տա­լիս այս տան 100-ամ­յա ա­վան­դույթ­նե­րին:
Վի­րա­հա­յոց թե­մի հոգ­ևոր դա­սի ա­նու­նից բե­րում ենք մեր օրհ­նութ­յու­նը Ձեզ և Ձեր բա­րի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րին: Թող Աստ­ծու ա­ջը հո­վա­նի լի­նի և վաս­տա­կա­շատ նոր հո­բել­յան­ներ շնոր­հի Ձեզ: Եվ թող տա­րի­նե­րի հարս­տութ­յան մեջ գո­հար­նե­րի պես փայ­լեն այն աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք մեր Մայր Հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րից դուրս, վի­րա­հա­յութ­յան կյան­քում կգտնեն ի­րենց տեղն ու է՛լ ա­վե­լի կամ­րապն­դեն Հա­յաս­տան-Վ­րաս­տան հոգ­ևոր միութ­յու­նը:
Օրհ­նութ­յամբ՝
ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

***

ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն
ԷԴՎԱՐԴ ԳԵՎՈՐԳԻ,
Ղա­զախս­տա­նի գրող­նե­րի միութ­յան քար­տու­ղա­րութ­յու­նը շնոր­հա­վո­րում է Ձեզ՝ հայ ան­վա­նի բա­նաս­տեղ­ծին, ար­ձա­կա­գ­րին, հա­սա­րա­կա­կան գործ­չին, 70-ամ­յա հո­բել­յա­նի կա­պակ­ցութ­յամբ: Մեր դժվա­րին ժա­մա­նակ­նե­րում Դուք ուժ և­ է­ներ­գիա չեք խնա­յում ար­տերկ­րի գրո­ղա­կան միութ­յուն­նե­րի հետ ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­պե­րի ամ­րապնդ­ման հա­մար: Եվ եղ­բայ­րա­կան Ղա­զախս­տա­նը ա­ներկ­բա­յո­րեն Ձեզ հետ է, ա­մե­նա­մոտ շար­քում՝ Ձեր ա­մե­նա­գոր­ծուն մաս­նակ­ցութ­յամբ հա­յե­րեն լեզ­վով հրա­տա­րակ­ված ժա­մա­նա­կա­կից ղա­զա­խա­կան պոե­զիա­յի ան­թո­լո­գիա­յի շնոր­հիվ: Իսկ ԱՊՀ երկր­նե­րի ման­կա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի գրա­կան մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նում պարգ­ևի ար­ժա­նա­ցած Ձեր ման­կա­կան գիր­քը թարգ­ման­վել է ղա­զա­խե­րեն և հա­սու դար­ձել մեր փոք­րիկ ըն­թեր­ցող­նե­րին:
Պոե­զիա­յի և­ ար­ձա­կի 30-ից ա­վե­լի գրքե­րի հե­ղի­նակ եք, բազ­մա­թիվ գրա­կան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր և Ձեր ստեղ­ծա­գոր­ծութ­յամբ հրա­շա­լիո­րեն զու­գակ­ցում եք և՛ ե­րե­խա­նե­րի, և՛ մե­ծե­րի հետ լի­նե­լութ­յան ա­մե­նա­բարդ ու եր­բեմն՝ ան­լու­ծե­լի խնդիր­նե­րի մա­սին ան­կեղծ ու խո­րութ­յամբ զրու­ցե­լու կա­րո­ղութ­յու­նը, քան­զի ինք­ներդ ամ­բողջ կյան­քում զբաղ­ված եք դրանց հաս­կա­ցու­մով: Ինչ­պես և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան գաղտ­նի­քի բա­ցա­հայ­տու­մով՝ անդ­րա­դառ­նա­լով Գ­րի­գոր Նա­րե­կա­ցու, Պուշ­կի­նի, Չա­րեն­ցի, Ման­դելշ­տա­մի, Ց­վե­տա­ևա­յի ժա­ռան­գութ­յա­նը՝ բա­նաս­տեղ­ծա­կան ներշն­չան­քի մա­սին գրե­լով՝
O, Բոլ­դին­յան ա­շուն՝ ներշն­չան­քի թռչուն,/Որ թա­ռե­ցիր ու­սին Ա­լեք­սանդ­րի, /Ոս­կե ճանկդ խրվեց նրա փխրուն սրտում, /Եվ փե­տուրդ մնաց ձեռ­քում կա­խարդ­վա­ծի։
Թա­փան­ցե­լով բա­նաս­տեղ­ծի հո­գու խո­կում­նե­րի մեջ՝
Դու, ներշն­չանք, որ ու­նես վառ ոս­կեկ­տուց, /Ին­չո՞ւ չփրկե­ցիր կամ դու դար­ձար ա­ղետ…
Այս թա­փան­ցու­մը չէ՞ արդ­յոք, որ թույլ է տա­լիս Ձեր թարգ­մա­նութ­յուն­նե­րում հո­գե­հա­րա­զա­տա­նալ օ­տար բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին, դրանք հարս­տաց­նե­լով կեն­դա­նի կյան­քով ու զգաց­մուն­քով, ինչ­պես դա ե­ղավ Ֆա­րի­զա Օն­գար­սի­նո­վա­յի, Օլ­ժաս Սու­լեյ­մա­նո­վի, Կայ­րաթ Բակ­բեր­գե­նո­վի և այ­լոց պոե­զիա­յի թարգ­մա­նութ­յուն­նե­րում:
Բո­լո­րիս հա­մար հի­շար­ժան է Եր­ևա­նում անց­կաց­ված և մեզ բա­րե­կա­մաց­րած թարգ­մա­նիչ­նե­րի ու հրա­տա­րա­կիչ­նե­րի ֆո­րու­մը: Եվ այ­սօր Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը մեծ ու­շադ­րութ­յուն է հատ­կաց­նում իր թարգ­ման­չա­կան դպրո­ցի զար­գաց­մա­նը, մի­ջազ­գա­յին թարգ­մա­նա­կան նա­խագ­ծե­րին: «­Չէ՞ որ թարգ­մա­նութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ենք աշ­խար­հին ներ­կա­յաց­նում մեզ ու մեր պատ­մութ­յու­նը»,- ար­դա­րա­ցիո­րեն նկա­տում եք Դուք հար­ցա­զ­րույց­նե­րից մե­կում: Այդ դիր­քո­րո­շու­մը որ­դեգ­րել է նաև Ղա­զախս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը: Մեզ մտեր­մաց­նում է նաև ու­շադ­րութ­յու­նը ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րի ու ար­ձա­կա­գիր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին, նոր տա­ղանդ­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը, ո­րոնք ազ­գա­յին գրա­կա­նութ­յան ժա­ռան­գորդ­ներն են:
Եր­կար տա­րի­ներ եք Դուք նվի­րել գրահ­րա­տա­րակ­չա­կան գոր­ծի զար­գաց­մա­նը, հատ­կա­պես ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան զար­գաց­մա­նը, քա­նի որ այն «հան­դի­սա­նում է ման­կա­կան կի­նո­յի, թատ­րո­նի և կեր­պար­վես­տի հիմ­քը»: Դուք Հա­յաս­տա­նում վե­րա­կանգ­նել եք Ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան շա­բա­թը, ո­րում ա­մե­նա­գոր­ծուն մաս­նակ­ցութ­յունն ու­նի Գ­րող­նե­րի միութ­յու­նը: Ղա­զախս­տա­նում 2021 թվա­կա­նը նվիր­ված էր ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յա­նը, և դա տվեց իր պտուղ­նե­րը և՛ պա­տա­նի ըն­թեր­ցող­նե­րի հետ մե­ծա­թիվ հան­դի­պում­նե­րով, և՛ գրքե­րի հրա­տա­րակ­մամբ: Եվ այս­տեղ մենք միմ­յան­ցից սո­վո­րե­լու շատ բան ու­նենք, հնա­րա­վոր է՝ թարգ­մա­նա­կան ման­կա­կան ան­թո­լո­գիա­նե­րի փո­խա­նակ­մամբ: Քան­զի մենք գի­տենք, որ և՛ Ձեր ծրագ­րե­րում, և՛ ՀԳՄ-ի ծրագ­րե­րում կան նոր, հա­մախմ­բող նա­խագ­ծեր ու մի­ջո­ցա­ռում­ներ:
Թան­կա­գի՛ն Էդ­վարդ Գ­ևոր­գի, ցան­կա­նում ենք Ձեզ ուժ ու ներշն­չանք Ձեր բո­լոր ստեղ­ծա­գոր­ծա­կան մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար, ո­րոնք կհարս­տաց­նեն ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յու­նը: Ինչ­պես նաև բազ­մա­թիվ հա­սա­րա­կա­կան հնչե­ղութ­յուն ու նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նա­ցում, ո­րոնք կծա­ռա­յեն մեր ժո­ղո­վուրդ­նե­րի ու գրա­կա­նութ­յուն­նե­րի մեր­ձեց­ման, մեր սրտե­րին հա­մա­հունչ խա­ղա­ղութ­յան ու բա­րե­կա­մութ­յան գոր­ծին:

Ուլիկ­բեկ ԵՍԴԱՈՒԼԵՏ
Ղա­զախս­տա­նի գրող­նե­րի միութ­յան
վար­չութ­յան նա­խա­գահ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Մեկ մեկնաբանություն

  1. Ջերմ շնորհավորանքներս, Էդվարդ ջան, ցանկանում եմ այն ամենը, ինչ կցանկանայի ինքս ինձ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.