Հրաչյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆ / «Գ­րա­կան թեր­թին» սպա­սե­լիս

 

Ս­պա­սու­մի մի ամ­բողջ շա­բաթ էր անց­նե­լու մինչև այն օ­րը, երբ «Գ­րա­կան թեր­թը» կհայտն­վեր Վա­նա­ձոր քա­ղա­քի մեր թա­ղա­մա­սի կրպա­կում: Հատ­կա­պես ա­ռանձ­նա­կի խան­դա­վա­ռութ­յամբ էի գնում ու ան­համ­բե­րութ­յամբ բա­ցում այդ թեր­թը հեր­թա­կան պատմ­վածքս փոս­տով խմբագ­րութ­յուն ու­ղար­կե­լուց ու­ղիղ մի շա­բաթ անց, հա­ջորդ շա­բաթ­նե­րին հույսս աս­տի­ճա­նա­բար մա­րում էր… Ինն­սու­նա­կան­ներն էին, դպրո­ցա­կան էի, գիրք ու թերթ գնե­լու գու­մար չու­նեինք, կի­սա­քաղ­ցած էինք հա­սակ առ­նում, մի բան, որ ինձ թվում է, ա­վե­լի շատ օգ­տա­կար էր, և­ այդ կի­սա­քաղ­ցից ա­սես սրվում էր հոգ­ևոր քաղ­ցը, նոր, ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքե­րի և­ ան­մի­ջա­պես գրա­կան մա­մու­լում տպագր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ու պատմ­վածք­նե­րի ըն­թեր­ցա­նութ­յու­նից ես չէի հա­գե­նում, մինչև հի­մա հի­շում եմ այն մի քա­նի գրքե­րի վեր­նագ­րե­րը, որ մայրս զո­հո­ղութ­յուն­նե­րի գնով առ­նում էր ինձ հա­մար: Շա­բաթ­վա մեջ էլ մի քա­նի ան­գամ դպրոց գնա­լիս կամ տուն դառ­նա­լիս հա­ջող­վում էր փախ­չել ու չվճա­րել ավ­տո­բու­սի կամ եր­թու­ղա­յի­նի ու­ղե­վար­ձը՝ խնա­յե­լու հա­մար «Գ­րա­կան թեր­թի» ու «­Գա­րուն» ամ­սագ­րի գու­մա­րը, և մինչև հի­մա իմ հա­վա­քա­ծո­ւի մեջ պա­կա­սում են այն հա­մար­նե­րը, որ ըն­թեր­ցել ու ափ­սո­սան­քով վե­րա­դարձ­րել եմ կրպակ, ո­րի առջև ան­համ­բեր բա­ցում, աչ­քի էի անց­կաց­նում «Գ­րա­կան թերթն» ու «­Գա­րու­նը»՝ սպա­սու­մով, որ է­ջե­րից մե­կում տես­նե­լու էի իմ լու­սան­կա­րը, կար­դա­լու հա­մա­ռոտ կեն­սագ­րութ­յունս ու պատմ­ված­քիս վեր­նա­գի­րը, հենց այն տա­ռա­տե­սա­կով, ո­րով շար­վում էին այդ պար­բե­րա­կան­նե­րը, և­ ա­մեն շա­բաթ ինձ հիաս­թա­փութ­յուն էր սպա­սում, որ տանն ար­դեն ու­շա­դիր ու կլան­ված ըն­թեր­ցա­նութ­յան մեջ մո­ռաց­վում էր. սի­րում էի հատ­կա­պես ժա­մա­նա­կա­կից հայ գրող­նե­րին կար­դալ՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե հան­րա­պե­տա­կան գրա­կան մա­մու­լում տպագր­վե­լու պատ­վին ար­ժա­նա­նա­լու հա­մար ինչ­քան պի­տի հա­սու­նա­նամ դեռ: Մայրս այդ տա­րի­նե­րին փոս­տա­տան բա­ժան­մունք­նե­րից մե­կում էր աշ­խա­տում, ա­մեն ան­գամ իմ նոր պատմ­ված­քը կար­դում, աշ­խա­տա­վայ­րում մե­քե­նագ­րում, ծրա­րով ու­ղար­կում էր, բայց պա­տաս­խան նա­մակ չէինք ստա­նում: Այդ­պես էլ մա­նուկ հա­սա­կում ո՛չ «­Կանչ» թեր­թից, ո՛չ «­Ծի­ծեռ­նակ», ո՛չ «Աղբ­յուր» ամ­սագ­րե­րից, իսկ պա­տա­նի հա­սա­կում ո՛չ «Գ­րա­կան թեր­թից», ո՛չ «­Գա­րուն» ամ­սագ­րից ոչ մի ան­գամ ո՛չ մեր­ժու­մի նա­մակ ստա­ցա, ո՛չ էլ տպագր­վե­ցի, ու սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներս տպա­գիր տա­ռե­րով հե­ղի­նա­կա­վոր պար­բե­րա­կան­նե­րի է­ջե­րում տես­նե­լու բերկ­րանքն ինձ այդ­պես էլ մնաց ան­ծա­նոթ: «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վե­ցի 2001-ին, երբ ար­դեն Եր­ևա­նում էի, ա­ռա­ջին տար­վա աս­պի­րանտ, «Գ­րա­կան թեր­թի» քննա­դա­տութ­յան բաժ­նի վա­րիչ, բայց ա­ռա­ջին հրա­պա­րա­կումս ա­մե­նա­հի­շար­ժանն ու նշա­նա­կա­լի­ցը լի­նե­լու հա­մար բա­վա­կա­նա­չափ սպա­սե­լի ի­րա­դար­ձութ­յուն էր: Վեր­նա­գի­րը չեմ հի­շում: Ա­ռա­ջին գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­վածս էր: Գ­րող­նե­րի միութ­յան «­Մուտք» մա­տե­նա­շա­րով ա­ռա­ջին գիրք տպագ­րած սերն­դա­կից­ներս ինձ գրա­կա­նա­գետ էին հա­մա­րում, իսկ ես, որ ե­րեք հար­յու­րից ա­վե­լի չտպագ­րած գե­ղար­վես­տա­կան է­ջե­րի հե­ղի­նակ էի ար­դեն, շա­րու­նա­կում էի զսպել այդ ըն­կա­լումն ու ներ­քուստ ինձ գրող հա­մա­րել: Հի­շում եմ, որ «Գ­րա­կան թեր­թում» աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին մի քա­նի ման­րա­պա­տում էլ տպագր­վեց ինձ­նից, որ դարձ­յալ ան­տիպ­նե­րիս գզրոց­նե­րում էին մնա­լու, ե­թե «Գ­րա­կան թեր­թում» աշ­խա­տե­լիս չլի­նեի, շատ լավ հի­շում եմ նաև թարգ­մա­նութ­յուն­ներս Խարմ­սից, ո­րին կար­դում ու թարգ­մա­նում էի կար­ծեմ հինգ­շաբ­թի օ­րե­րը «Գ­րա­կան թեր­թի» հեր­թա­կան հա­մա­րին ար­դեն տպա­րա­նում սպա­սե­լիս…


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.