Մկրտիչ Մարկոսեան / ԳԱՒԱՌԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ ՄԱՀԸ ԵՒ ՄԿՐՏԻՉ ՄԱՐԿՈՍԵԱՆԻ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Մկրտիչ Մարկոսեան
1989-ի Սեպ­տեմ­բե­րի 14-ին լու­սա­ւոր օր պար­գե­ւեց ինձ Ս­տամ­բու­լում խմբագ­րա­պետ Ռո­պէր Հատ­տէ­ճեա­նը՝ հնա­րա­ւո­րու­թիւն ստեղ­ծե­լով «­Մար­մա­րա»ի տա­նը վա­րե­լու պոլ­սա­հայ գրա­կան ա­ւա­գա­նու հետ ջերմ ու շի­տակ, ան­մո­ռաց զրոյց։ Այ­սօր նրան­ցից միայն եր­կու­սը մնա­ցին պատ­նէ­շի վրայ՝ խմբա­գի­րը եւ բա­նաս­տեղծ Իգ­նա Սա­րըաս­լա­նը։ Միւս­նե­րը՝ Զահ­րա­տը, Զա­րեհ Խ­րա­խու­նին, Վար­դան Կո­մի­կեա­նը, Վարդ Շի­կա­հե­րը, Ան­դան Էօ­զէ­րը, այ­լեւս յի­շա­տակ են։ Իսկ օ­րեր ա­ռաջ հե­ռա­ձայ­նը գու­ժեց, որ մա­սունք դար­ձաւ նաեւ հայ ար­ձա­կի վար­պետ­նե­րից Մկր­տիչ Մար­կո­սեա­նը, ո­րը գա­լիս էր Տիգ­րա­նա­կեր­տից՝ բե­րե­լով իր հետ հա­յոց գա­ւա­ռի նկա­րագ­րի բոյր ու հո­գե­բա­նու­թիւն, սե­րունդ­նե­րին պահ տա­լով կոր­ս­ուող «մեր այդ կող­մե­րը»՝ գու­նա­յին անկրկ­նե­լի հա­րա­զա­տու­թեամբ։ Սրտից մատ­նե­րի ջղեր, մատ­նե­րից գրա­մե­քե­նայ եւ յե­տոյ հա­մա­կար­գիչ նրա գրչի թրթիռ­նե­րը փո­խան­ցում էին հայ գիւ­ղագ­րու­թեան միւս եր­կու մո­հի­կան-պա­հա­պան­նե­րի՝ Յա­կոբ Մնձու­րիով ու Հ­րանդ Մատ­թէո­սեա­նով շա­րու­նակ­ո­ւած ու ի­րե­նով ամ­բող­ջա­ցող ա­ւան­դոյ­թը։ Ե­րե­քով կազ­մե­ցին մեր նո­րա­գոյն գրա­կա­նու­թեան ե­րեք տի­րա­կան բնաշ­խարհ­նե­րի սուրբ եր­րոր­դու­թեան հրա­շա­լի միաս­նու­թիւ­նը՝ Արմ­տա­նը, Տիգ­րա­նա­կեր­տը եւ Ծ­մա­կու­տը։ Ո՞րն է հնա­գոյ­նը, դժո­ւար է ա­սել. ծո­վա­ծա­ւալ բնաշ­խարհ է։
Մկր­տի­չը ծնո­ւել էր 1938-ի Դեկ­տեմ­բե­րի 23-ին Տիգ­րա­նա­կեր­տում, հա­յե­րիս քաջ յայտ­նի Դիար­բե­քի­րում, ուր ապ­րել է իր լու­սա­ւոր ման­կու­թիւ­նը։ Պո­լիս ե­կել է միայն տասն­հինգ տա­րե­կա­նին, սա­կայն, ինչ­պէս խոս­տո­վա­նում է, որ­տեղ էլ ե­ղել է, պտտել է Տիգ­րա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րում, այ­սինքն՝ կրել է քա­ղաքն ու ժո­ղովրդին, եւ լե­զուն, որն զգում էր, բայց դեռ խոր­քով չէր տի­րա­պե­տում, պա­հում էր ման­կու­թեան ծալ­քե­րում։ Ե­կաւ Ս­կիւ­տա­րի Դպ­րե­վանք, սո­վո­րեց, ա­ւար­տեց։ Ան­յա­գօ­րէն սո­վո­րեց նաեւ Պեզ­ճեա­նում ու Կեդ­րո­նա­կա­նում, ա­ւար­տեց Ս­տամ­բու­լի հա­մալ­սա­րա­նի Գ­րա­կա­նու­թեան եւ փի­լի­սո­փա­յու­թեան բա­ժան­մուն­քը։ Դար­ձաւ ու­սու­ցիչ, վեց տա­րի ճա­կա­տագ­րի վար­ձա­տ­րու­թեամբ պաշ­տօ­նա­վա­րեց որ­պէս նոյն Դպ­րե­վան­քի տնօ­րէն (1966-1972), Դու­րեա­նի հա­րե­ւա­նու­թեամբ, գրա­կա­նու­թեան գե­րի ու պա­տանդ։ Վեր­ջին­նե­րից էր, որ ոս­տում կա­տա­րեց դէ­պի բարձր սլաց­քի մէջ թե­ւա­ծող պոլ­սա­հայ նո­րո­գո­ւած աշ­խարհ ու յայտ­նո­ւեց Յա­կոբ Մն­ձու­րու կող­քին։ Մկրտիչ Մար­կո­սեանն ու­նի Մն­ձու­րու հետ գրա­կան երկ­խօ­սու­թեան հրա­շա­լի մէկ օ­րի­նակ՝ «­Պա­տաս­խան մը» պատ­մո­ւած­քը, ուր վկա­յում էր Վար­պե­տի հետ ժա­մա­նա­կի մտեր­միկ սե­ղա­նի շուրջ գիւ­ղա­կան պարզ բերկ­րանք վա­յե­լե­լու, սերնդա­կից դառ­նա­լու հնա­րա­ւո­րու­թիւ­նը. «­Վար­պե՛տ, օր մը Տօ­լապ­տէ­րէ ե­կուր, թա­նին մէջ հաց բրդենք, միա­սին դգալ դգալ ու­տենք…: Ի՞նչ կ’ը­սես: Կու­գա՞ս: Հէ՞, Վար­պե՛տ, կու­գա՞ս»։
Պարզ ու ան­պա­ճոյճ էր իր գրա­կա­նու­թիւ­նը: Ա­ռա­ջի­նը, որ աչք զար­նեց, «­Մեր այդ կող­մե­րը» 23 պատ­մո­ւածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն էր (1984), յե­տոյ ե­կաւ «­Տիգ­րի­սի ա­փե­րէն»ը (1999), ո­րոնց մէջ կեր­պար­նե­րը, վա­ւե­րա­կան տի­պեր, իր հին ու բա­րի, հա­ւա­տա­րիմ բա­րե­կամ­ներն էին, ե­րեք լե­զու­նե­րով հրա­տա­րա­կած «­Գեա­ւուր թա­ղը» (1992)։ Վեր­ջին եր­կու­սը լոյս էին տե­սել իր հիմ­նած «Ա­րաս» հրա­տա­րակ­չա­տա­նը, որ ծա­ւա­լել եւ այ­սօր էլ ծա­ւա­լում է գրամ­շա­կու­թա­յին լայն գոր­ծու­նէու­թիւն ոչ միայն Պոլ­սում, այ­լեւ նրա­նից դուրս։ Գ­րում էր թուր­քե­րէն գրքեր, թարգ­ման­ւում էր քրդե­րէն, անգ­լե­րէն։ Ա­լիս Տէր-­Վար­դա­նեա­նի եւ Հու­րի Վար­ժա­պե­տեա­նի ջան­քե­րով հենց վեր­ջերս Մար­սէ­լում տպագ­րուեց «­Տիգ­րի­սի ա­փե­րէն»ը ֆրան­սե­րէն։
Ն­րա հե­րոս­նե­րը՝ Խը­նօ մայ­րը, Ժամ­կոչ Ար­սէ­նը, Քու­րէ Մա­ման, Խաչ­խա­թու­նը, Լի­սիէ եւ Եղ­սօ «օրհ­նեալ» պա­ճօ­նե­րը, Թօ­քա­տի կող­մե­րից ե­կած խենթ Ա­ղաւ­նին եւ ու­րիշ­ներ, մեռ­նող աշ­խար­հի վեր­ջին մո­հի­կան­ներն էին, Տիգ­րա­նա­կեր­տը՝ իր Ս. Կի­րա­կոս ե­կե­ղե­ցիով, մեր գրա­կա­նու­թեան գիւ­ղագ­րա­կան տա­րած­քի վեր­ջին սահ­մա­նագ­լուխ աշ­խար­հը, նրանք, ո­րոնք «գա­ցին» այս աշ­խար­հից («Ա­նոնք գա­ցին»)։ Ն­րանց ե­տե­ւից՝ մեր ար­ձա­կա­գի­րը, գնաց՝ երկն­քում փնտռե­լու իր Տիգ­րա­նա­կերտն ու տիգ­րա­նա­կերտ­ցի­նե­րին։
Սու­րէն ԴԱՆԻԷԼԵԱՆ


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.