Ֆե­լիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

ԳԹ – Ներ­կա­յաց­րեք Ձեր «­Նե­րի՛ր ինձ, բա­րե­կա՛մ» գիր­քը:
Ֆե­լիքս Բախ­չին­յան – «­Նե­րի՛ր ինձ, բա­րե­կա՛մ» ժո­ղո­վա­ծուն ման­կա­պա­տա­նե­կան թե­մա­յով իմ ա­ռա­ջին և միակ գիրքն է՝ բաղ­կա­ցած ըն­դա­մե­նը 15 պատմ­վածք­նե­րից, ո­րոն­ցից մի քա­նի­սը գրել եմ տա­կա­վին դպրո­ցա­կան տա­րի­նե­րին: Գր­քույ­կում տեղ գտած բո­լոր գոր­ծերն ի­րա­կան կյան­քից են: Այս պատմ­վածք­նե­րը դաս­տիա­րակ­չա­կան են ոչ միայն դպրո­ցա­հա­սակ­նե­րի, այլև մե­ծե­րի հա­մար: Բե­րեմ մի քա­նի օ­րի­նակ. տար­րա­կան դա­սա­րա­նում սո­վո­րող ե­րե­խան տուն է բե­րում ան­տեր մնա­ցած շան ձա­գուկ­նե­րին և խ­նա­մում մո­րից գաղտ­նի: Մայ­րը, ե­րե­խա­յին խրա­խու­սե­լու փո­խա­րեն, ստի­պում է շնե­րին գի­շե­րով տա­նել ու գցել աղ­բա­նոց: Կամ. աշ­խար­հահռ­չակ կույր ե­րաժշ­տին տնե­ցի­նե­րը միայ­նակ թող­նում են ա­մա­ռա­նո­ցում, որ­տեղ էլ, միայ­նութ­յան մեջ, կնքում է իր մահ­կա­նա­ցուն, և մինչև մա­հա­նա­լը նրան խնա­մում է «­Բա­րի» ա­նու­նով իս­կա­պես բա­րի շու­նը: Կամ. ոս­տի­կա­նութ­յան գե­նե­րալն իր բա­կում ե­րե­խա­նե­րի ներ­կա­յութ­յամբ կրա­կում և ս­պա­նում է շանն ու իր ձա­գե­րին: Կամ. երբ մա­հա­նում է տե­րը, հա­վա­տա­րիմ շու­նը պատշ­գամ­բից նետ­վում է ցած: Կամ. երբ շա­նը թող­նում է տե­րը (ոչ իր մեղ­քով), կով­կաս­յան գամփ­ռը եր­կու շա­բաթ հրա­ժար­վում է ու­տե­լուց, մինչ ի­րեն էլ են տե­ղա­փո­խում տի­րոջ մոտ:
Եվ, վեր­ջա­պես, ու­զում եմ մեջ­բե­րել գրքույ­կի վեր­նա­գիր դար­ձած ա­մե­նա­փոքր «­Նե­րի՛ր ինձ, բա­րե­կա՛մ» պատմ­ված­քը. «­Մենք ծա­նո­թա­ցանք, բայց ես չհարց­րի քո ա­նու­նը: Շատ էինք քաղ­ցած: Մեր խմբից դու ա­մե­նա­հա­րա­զատն ինձ հա­մա­րե­ցիր, մո­տե­ցար, բա­րե­կա­մա­բար բար­ևե­ցիր: Ես շո­յե­ցի քո գե­ղե­ցիկ գլու­խը, հարց­րի որ­պի­սութ­յունդ: Ա­սա­ցիր, որ լավ ես, ա­մեն ինչ նոր­մալ է: Սա­կայն ես զգա­ցի, որ խնա­յում ես ինձ և չես ա­սում ճշմար­տութ­յու­նը: Եր­ևում էր, որ դու ան­չափ քաղ­ցած էիր, և, կար­ծում եմ, ամ­բողջ օ­րը ո­չինչ չէիր կե­րել: Ո­րո­շե­ցի քեզ հյու­րա­սի­րել: Վա­րոր­դը և մ­յուս ուղևոր­նե­րը ձայ­նե­ցին, որ ա­րա­գաց­նեմ. խո­րո­վա­ծը կսառ­չի: Մ­տա ճա­շա­րան, նստե­ցի ճա­նա­պար­հի ըն­կեր­նե­րիս մոտ: Մինչ ես ու դու զրու­ցում էինք՝ իս­կա­կան աս­պետ­նե­րի պես թաքց­նե­լով մեր կյան­քի ծանր պա­հե­րը, զու­գա­հեռ­ներ էինք անց­կաց­նում, ճա­նա­պար­հի ըն­կեր­ներս մի եր­կու բա­ժակ կոն­ծել էին: Ես էլ միա­ցա նրանց: Խ­մե­ցինք, փի­լի­սո­փա­յե­ցինք, քննա­դա­տե­ցինք մեր երկր­նե­րի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րին: Նո­րից խմե­ցինք և, մո­ռա­ցած դարդ ու ցավ, սրի­կա­յա­բար մո­ռա­ցանք նաև քեզ ու հրա­ժեշտ տա­լով Չու­մա Թե­լե­թիին ու մեր գե­ղե­ցիկ մա­տու­ցո­ղու­հի Գա­յա­նեին՝ նստե­ցինք մեր մե­քե­նան և ուղ­ևոր­վե­ցինք Բա­թում:
Խոս­տա­ցել էի քեզ կե­րակ­րել, բայց մո­ռա­ցել էի: Ես քո դրութ­յան մեջ էի, երբ ինքս էլ էի քաղ­ցած, լավ էի հաս­կա­նում քեզ, իսկ երբ կշտա­ցա, մո­ռա­ցա քո մա­սին:
Քո մա­սին հի­շե­ցի, երբ ան­ցել էինք թու­նե­լը: Մեզ­նից ա­ռաջ սլա­ցող մե­քե­նան վրաեր­թի են­թար­կեց քո եղ­բայր­նե­րից մե­կին: Ես չլսե­ցի քո մեռ­նող եղ­բոր ձայ­նը (եր­ևի նա չհասց­րեց ան­գամ ձայն հա­նել):
Ես ան­մի­ջա­պես հի­շե­ցի քեզ, խնդրե­ցի վե­րա­դառ­նալ, գտնել քեզ ու կե­րակ­րել:
– Դուք կա­տա­կո՞ւմ եք,- հարց­րեց վրա­ցի վա­րոր­դը և­ ա­վե­լի ա­րա­գաց­րեց մե­քե­նա­յի ըն­թաց­քը:
Ինձ մնում էր են­թարկ­վել. ես ըն­դա­մե­նը ուղ­ևոր­նե­րից մեկն էի:
Նե­րի՛ր ինձ, իմ չոր­քո­տա­նի՛ բա­րե­կամ»:

ԳԹ – Ի՞նչ զու­գա­հեռ­ներ եք տես­նում Ձեր և Վախ­թանգ Ա­նան­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թուն­նե­րի միջև:
Ֆ. Բախ­չին­յան – Վախ­թանգ Ա­նան­յա­նի գրքե­րով տասն­յակ սե­րունդ­ներ են դաս­տիա­րակ­վել: Նա հայ գրա­կա­նութ­յան ա­մե­նաեր­ջա­նիկ գրող­նե­րից մեկն է և, կար­ծեմ, ա­մե­նա­շատ թարգ­ման­ված: 1983-ի ամ­ռա­նը, երբ ու­ղեկ­ցում էի Ճա­պո­նիա­յի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րի հա­մա­կար­գող Կեն Կա­նե­կո­յին և ն­րա կնո­ջը, նրանք ա­սա­ցին, որ Վախ­թանգ Ա­նան­յա­նը ճա­պո­նե­րեն ա­մե­նա­շատ թարգ­ման­ված հայ գրողն է:
Ու­րեմն՝ ոչ միայն հայ, այլև տասն­յակ ազ­գե­րի ե­րե­խա­նե­րի Վախ­թանգ Ա­նան­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն օգ­նել են սի­րել բնութ­յու­նը, կեն­դա­նա­կան աշ­խար­հը և լի­նել ազ­նիվ ու բա­րի:

ԳԹ – Ի՞նչ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար մրցա­նա­կը, կո­չում­նե­րը, ընդ­հան­րա­պես, ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը:
Ֆ. Բախ­չին­յան – Մի հրա­շա­լի ըն­կեր ու­նեմ, ո­րը բո­լոր իշ­խա­նութ­յուն­նե­րի (դեռևս խորհր­դա­յին տա­րի­նե­րից սկսած) ժա­մա­նակ աշ­խա­տում է ա­մեն գնով մրցա­նակ­ներ ու կո­չում­ներ կոր­զել. ստա­նա­լուց հե­տո ար­հա­մար­հան­քով է խո­սում և՛ մրցա­նակ­նե­րի, և՛ շնոր­հող­նե­րի մա­սին: Իսկ ճա­նաչ­ված լի­նելն այ­սօր հա­րա­բե­րա­կան է, չես կա­րող հա­մե­մա­տել խորհր­դա­յին տա­րի­նե­րի հետ: Հի­շում եմ, 1996-ին մեր ճա­նաչ­ված գրող­նե­րից մե­կը Բաղ­րամ­յան 1 հաս­ցեում գտնվող կի­սան­կու­ղա­յին ռես­տո­րա­նում հյու­րա­սի­րեց վրա­ցի մեծ բա­նաս­տեղծ Շո­թա Նիշ­նիա­նի­ձեին: Երբ դուրս ե­կանք փո­ղոց, մա­տու­ցո­ղը վա­զե­լով հա­սավ մեզ և բա­ցա­կան­չեց. «­Հո­պա՛ր, կանգ­նի. սխալ եմ հաշ­վել»:
Վ­րաս­տա­նում այ­սօր էլ նույ­նիսկ ա­մե­նա­անգրա­գետ մա­տու­ցողն ան­գամ ա­մե­նա­շար­քա­յին հա­ճա­խոր­դին այդ­պես չի դի­մի: Իսկ մեզ մոտ հի­մա հարգ­ված են ոսկ­յա հաստ շղթա­նե­րով հաս­տա­վիզ «ա­պե­րո­նե­րը»:

ԳԹ – Ձեր հե­տա­գա ծրագ­րե­րը, ին­չի՞ շուրջ եք հի­մա աշ­խա­տում:
Ֆ. Բախ­չին­յան – Հի­մա թարգ­մա­նում եմ հրեա­կան ծա­գու­մով լիտ­վա­ցի գրող Մար­կաս Զին­գե­րի­սի «Ես նստել եմ Ս­տա­լի­նի ծնկնե­րին» Հո­լո­քոս­տի մա­սին վե­պը: Կար­ծում եմ՝ ի­րեն հար­գող յու­րա­քանչ­յուր հրեա ստեղ­ծա­գոր­ծող ան­պայ­ման պի­տի անդ­րա­դառ­նա այդ թե­մա­յին, ինչ­պես ա­մեն հայ ստեղ­ծա­գոր­ծող՝ Հա­յոց Մեծ ե­ղեռ­նին:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.