Լ­ևոն ՍԱՀԱԿՅԱՆ

Պար­տա­դիր եմ հա­մա­րում խոս­տո­վա­նել, որ ա­մեն մի գրո­ղի հա­մար «Գ­րա­կան թեր­թում» որ­ևէ գործ հրա­պա­րա­կե­լը հա­ճե­լիո­րեն հի­շար­ժան եր­ևույթ է ու պա­տիվ: Ե­ղել է ժա­մա­նակ, որ ե­րա­զել եմ, շա՜տ եմ ե­րա­զել իմ մի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը տպագր­ված տես­նել ինձ հա­մար գրա­կան բարձ­րա­նուն, պատ­կա­ռե­լի, ա­ռաջ­նագ­նա ու մշտա­պես սպա­սե­լի մեր շա­բա­թա­թեր­թում: Թերթ, ո­րի է­ջե­րում հրա­պա­րակ­վել են հայ և­ օ­տա­րազ­գի դա­սա­կան­նե­րի հրաշք ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, տեղ է տրվել ու տրվում է սկսնակ­նե­րին, շնոր­հա­լի­նե­րին և տա­ղան­դա­վոր­նե­րին, թերթ, որ անմ­նա­ցորդ նվիր­վա­ծութ­յամբ ծա­ռա­յում է հայ գրա­կա­նութ­յանն ու հայ­րե­նի­քին, մտա­հոգ մեր վաղ­վա օր­վա հա­մար:
Ու այ­սօր, երբ ե­րա­զանքս վա­ղուց (2012 թ.) ի­րա­կա­նաց­ված է, ու դար­ձել եմ «Գ­րա­կան թեր­թի» մտե­րիմ­նե­րից մե­կը, ու­զում եմ նշել, որ ա­ռայժմ ա­մե­նա­հի­շար­ժան իմ հրա­պա­րա­կու­մը «Գ­րա­կան թեր­թում» հա­մա­րում եմ 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 4-ին տպագր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րիս շար­քը: Հի­շար­ժան, քան­զի հետ­պա­տե­րազմ­յան այդ շրջա­նում, շատ ու շա­տե­րի պես, կոտր­ված էի սրտով և հու­սալք­ված, բա­ռե­րը չէին իջ­նում գրչիս, մտմտում, բոր­բոք­վում, ե­ռում էի ինքս իմ մեջ, ա­մե­նուր խո­սում էին դա­վա­ճան­նե­րի շուրջ, սա­կայն ի­րա­վա­կան դաշ­տում նրանք չէին եր­ևում, պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձած որ­դուս հետ մեր ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի պատ­ճառ­ներն էինք ո­րո­նում վի­րա­վոր գա­զան­նե­րի նման…
Հե­տո, մի ա­ռա­վոտ, աչ­քերս բա­ցե­ցի, ու լեզ­վիս եր­կու բա­նա­տող թրթռաց՝
Ա­րաք­սից ան­դին Էր­գիր ենք թո­ղել,
Տր­վել վե­ճե­րին նե­րազ­գայ­նա­կան…
Գ­րո­ղը սթափ­վեց, վե­րագ­տավ ինքն ի­րեն:
Ոչ ա­վե­լորդ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­ցի այն միտ­քը, որ գրո­ղը, որ­պես­զի օ­գուտն ա­վե­լի շատ լի­նի, նախ պի­տի գրչով կռիվ տա, հե­տո միայն՝ զեն­քով:
Ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շարքն ու­ղար­կե­ցի թեր­թին…
Հո­գե­մաշ կաս­կած, ա­հի զգա­ցում,
Ճա­քեր են գցում ե­րազ­նե­րը հեշտ,
Ա­նօ­րեն­նե­րը դեռ դի­մա­նում են
Ու պճնա­զար­դում դի­մակ­նե­րը գեշ.
Ինք­նազս­պու­մի ո­րո­շում­նե­րից
Ո՞րն էր ճշմա­րիտ և­ ո՞­րը սխալ,
Ա՛խ, ազ­նիվ մար­դու հո­գեոռ­նո­ցը
Մի՞­թե դժվար է վեր­ևում ան­սալ.
Կոշտ դա­տաս­տա­նի ե՞րբ կար­ժա­նա­նան
Բիճ զա­վակ­նե­րը ձգվող խա­վա­րի.
Տե՛ր ու մար­գա­րե՛, օգ­նա­կա՛ն ե­ղեք,
Ար­դա­րութ­յան է ազգս ծա­րա­վի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.