«ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԺԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Փետր­վա­րի 9-ին ՀԳՄ Կլոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ «­Մենք և­ աշ­խար­հը» մա­տե­նա­շա­րի հեր­թա­կան՝ «Ֆ­րան­սիա­յի մագ­նի­սա­կան ու­ժը» գրքի շնոր­հան­դե­սը: Գր­քում ընդգրկ­ված են Ֆ­րան­սիա­յին նվիր­ված հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: Բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ մա­տե­նա­շա­րի նա­խագ­ծի հե­ղի­նակ, բա­նաս­տեղծ, ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցան բա­նաս­տեղծ­ներ Արև­շատ Ա­վագ­յա­նը, Ա­նուշ Վար­դան­յա­նը, բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Շանթ Մկրտչ­յա­նը, ար­ձա­կա­գիր Հո­վիկ Վար­դում­յա­նը: Գ­րա­կա­նա­գետ Ա­վիկ Ի­սա­հակ­յա­նի խոս­քը նվիր­ված էր Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի և Վի­գեն Ի­սա­հակ­յա­նի՝ Ֆ­րան­սիա­յի, հատ­կա­պես Փա­րի­զի մա­սին նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րին: Ի դեպ, գիր­քը տպագր­ված է Մար­տի­րոս Սար­յա­նի ձևա­վո­րում­նե­րով: Գրքում տեղ գտած հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից ըն­թեր­ցեց Գա­յա­նե Սամ­վել­յա­նը, իսկ Շառլ Ազ­նա­վու­րի եր­գե­րի կա­տար­մամբ հան­դես ե­կավ կոմ­պո­զի­տոր, դաշ­նա­կա­հար և­ երգ­չու­հի Է­վա Ոս­կան­յա­նը:
Շ­նոր­հան­դե­սին ներ­կա էին Եր­ևա­նի ԵՊՀ­–ի, Վ. Բր­յու­սո­վի ան­վան լեզ­վա­հա­սա­րա­կա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նի, ինչ­պես նաև Ֆրան­սիա­կան քո­լե­ջի դա­սա­խոս­ներ և­ ու­սա­նող­ներ: Շ­նոր­հան­դե­սը վա­րում էր աս­մուն­քող Գա­յա­նե Սամ­վել­յա­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.