Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ / Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

լեո 1

Դե­րե­նիկ Դե­միրճ­յանն այս տա­րի հո­բել­յար է, լրա­նում է նրա ծննդյան 145-ամ­յա­կը: Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նը հո­բել­յա­նը ո­գե­կո­չե­լու մի շարք նա­խագ­ծեր է հղա­ցել, ո­րոն­ցից մի քա­նիսն ար­դեն իսկ կյան­քի են կոչ­վել: Մենք կար­ևոր ենք հա­մա­րում գրո­ղի մա­սին հի­շա­տա­կու­մը նաև մա­մու­լի է­ջե­րում, ուս­տի՝ ողջ տար­վա ըն­թաց­քում կպատ­րաս­տենք հե­տաքր­քիր, բա­ցա­ռիկ նյու­թեր և կհ­րա­պա­րա­կենք դրանք տար­բեր պար­բե­րա­կան­նե­րում:
Դա­սա­կա­նի ար­խի­վը լի է տա­րա­տե­սակ ան­տիպ նմուշ­նե­րով, ո­րոնց հան­րայ­նա­ցու­մը անհ­րա­ժեշ­տութ­յուն է թե՛ Դե­միրճ­յա­նի, թե՛ նրա ար­ժե­քը գի­տակ­ցող ան­ձանց հա­մար:
Մենք սկսում ենք «­Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ» շար­քը, ո­րում կներ­կա­յաց­նենք գրո­ղի ծաղ­րան­կար­նե­րը և դ­րանց առնչ­վող պատ­մութ­յուն­ներ:
Հայտ­նի է, որ Դե­միրճ­յա­նը դեռևս Ար­դա­հա­նի դպրո­ցում ու­սա­նե­լիս աչ­քի է ըն­կել կեր­պար­վես­տի և­ ե­րաժշ­տութ­յան աս­պա­րեզ­նե­րում ու­նե­ցած ձիր­քե­րով, թեև, ինչ խոսք, դրանք էա­պես զի­ջել են գրա­կան օժտ­վա­ծութ­յա­նը:
Ոչ միայն ման­կութ­յան, պա­տա­նե­կութ­յան, ե­րի­տա­սար­դութ­յան, այլև խոր ծե­րութ­յան շրջա­նում Դե­միրճ­յա­նը չէր դա­դա­րում նկա­րե­լուց: Ն­րա գե­ղան­կար­չա­կան գոր­ծե­րը տուն-թան­գա­րա­նի ցու­ցադ­րութ­յան կար­ևոր մասն են կազ­մում: Բայց կան բազ­մա­թիվ նկար­ներ, ո­րոնք մինչ օրս ան­հայտ են ան­գամ դե­միրճ­յա­նա­գետ և դե­միրճ­յա­նա­սեր շրջան­նե­րին: Դ­րանք հիմ­նա­կա­նում եր­գի­ծա­կան բնույ­թի մա­տի­տան­կար­ներ են, ո­րոնք գրողն ա­րել է թե՛ ա­ռան­ձին թեր­թիկ­նե­րի վրա, թե՛ իր նա­մակ­նե­րի, ձե­ռա­գրե­րի է­ջե­րում: Այդ աշ­խա­տանք­նե­րից մի քա­նի­սը հո­բել­յա­նա­կան տա­րում կհա­մալ­րի Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի հիմ­նա­կան ցու­ցադ­րութ­յու­նը. բա­ցու­մը կկա­յա­նա «­Թան­գա­րան­նե­րի գի­շեր» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում: Գ­րե­թե բո­լոր նկար­ներն ու­նեն ո­րո­շա­կի մեկ­նա­բա­նութ­յուն-տա­կագ­րութ­յուն­ներ: Այդ նկար­նե­րում մենք հան­դի­պում ենք Դե­միրճ­յա­նի ան­վա­նի ժա­մա­նա­կա­կից­նե­րին: Այս մա­սին նա գրում է նաև իր հու­շե­րում. անդ­րա­դառ­նա­լով «­Վեր­նա­տուն» գրա­կան խմբա­կի հա­վաք­նե­րին՝ պատ­մում է. «­Մենք սկսե­ցինք քննա­դա­տա­կան վե­րա­բեր­մունք ցույց տալ մե­զա­նից դուրս ե­ղած գրա­կա­նութ­յա­նը և քննա­դա­տութ­յա­նը: Ես զա­վեշ­տա­կան թեր­թիկ­ներ էի կազ­մում հա­տուկ այդ ե­րե­կո­յի հա­մար, ուր ծաղ­րան­կա­րում էի զա­նա­զան անձ­նա­վո­րութ­յուն­նե­րի: Մի ան­գա­մից ա­վե­լի Լեոն դա­ռել է իմ նկար­նե­րի հե­րո­սը» (­Դե­րե­նիկ Դե­միրճ­յան, Եր­կե­րի ժո­ղո­վա­ծու 14 հա­տո­րով, Եր­ևան, ՀՍՍՀ ԳԱ, 1987, հ. 14, էջ 247):
Հենց Լեո­յին պատ­կե­րող ծաղ­րան­կա­րով էլ մեկ­նար­կում է «­Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ» շար­քը: Հա­վե­լենք, որ այս ծաղ­րան­կար­նե­րը՝ անն­շան բա­ցա­ռութ­յամբ, հրա­պա­րակ­վում են ա­ռա­ջին ան­գամ:

Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի տուն-թան­գա­րա­նի վա­րիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.