Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի ծննդյան 75-ամ­յա, գրա­կան գոր­ծու­նեութ­յան 55-ամ­յա հո­բել­յան­նե­րը

269593402_4547484525287398_7415801542854784073_nԱվ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում դեկ­տեմ­բե­րի 17-ին տե­ղի ու­նե­ցավ գրող, թարգ­մա­նիչ Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի ծննդյան 75-ամ­յա, գրա­կան գոր­ծու­նեութ­յան 55-ամ­յա հո­բել­յան­նե­րը և «­Մենք և մենք» ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սը։ Ջերմ շնոր­հա­վո­րանք­նե­րի և գ­նա­հա­տան­քի խոս­քեր հղե­լով՝ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը գրա­կան վաս­տա­կի հա­մար հո­բել­յա­րին հանձ­նեց ՀԳՄ ոս­կե մե­դալ։ Շ­նոր­հա­վո­րանք­նե­րով և նո­րա­տիպ ժո­ղո­վա­ծո­ւի մա­սին խոս­քով հան­դես ե­կան «­Մենք և մենք» գրքի խմբա­գիր՝ դրա­մա­տուրգ Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը, գրող­ներ Սեյ­րա­նու­հի Գե­ղամ­յա­նը, Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, Պեր­ճու­հի Ա­վետ­յա­նը և Գո­հար Գալստ­յա­նը։ Ավ. Ի­սա­հակ­յա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի տնօ­րեն, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նը՝ իր և գրա­դա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի ա­նու­նից հո­բել­յա­րին հանձ­նեց պատ­վո­գիր։
Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը հե­տաքր­քիր շեշ­տադ­րում­նե­րով ներ­կա­յաց­րե­ցին Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նի քա­ղա­քա­ցիա­կան հա­յե­ցի կեր­պա­րը, նրա ա­ռանձ­նա­հա­տուկ գրա­կա­նութ­յու­նը և գ­րե­լաո­ճը՝ նշե­լով, որ նրա գրա­կան, թարգ­ման­չա­կան գոր­ծու­նեութ­յու­նը զգա­լի տեղ է գրա­վում ար­դի հայ գրա­կա­նութ­յան մեջ։
Հան­դի­սութ­յան ա­վար­տին Սա­թե­նիկ Մկրտչ­յա­նը խո­րին ե­րախ­տա­գի­տութ­յուն հայտ­նեց մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին, կազ­մա­կեր­պիչ­նե­րին, Հաս­միկ Կա­րա­պետ­յա­նին։
Մի­ջո­ցա­ռու­մը վա­րեց դե­րա­սա­նու­հի Գա­յա­նե Սամ­վել­յա­նը։

Ավ. Ի­սա­հակ­յա­նի անվ.
կենտ­րո­նա­կան գրա­դա­րան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.