ԱՊՐԵԼՈՒ ՀՍԿԱ ՏԵՆՉԸ ԲԵՌ ԱՐԱԾ / Խո­րեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աշ­խարհ ե­կող ա­մեն հա­րա­զատ մար­դու հետ վե­րածն­վում եմ և­ աշ­խար­հից հե­ռա­ցող ա­մեն հա­րա­զատ մար­դու հետ մո­տե­նում եմ անդ­րաշ­խար­հի սահ­մա­նագ­ծին։ Ու դեռ ապ­րում եմ՝ նաև հու­շե­րով։ Ու զար­մա­նում եմ, որ ապ­րում եմ դեռ։ Ախր այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո անհ­նար պի­տի լի­ներ ապ­րե­լը։ Բայց ապ­րում եմ, ե­թե այս գո­յութ­յունն ապ­րել կա­րե­լի է հա­մա­րել: Ապ­րում եմ, ինչ­պես հա­յաս­տա­նա­բ­նակ շատ-շա­տե­րը: Ինչ­պես գրչա­կից­նե­րիցս շատ-շա­տե­րը: Ապ­րե­լով չապ­րե­լու կամ չապ­րե­լով ապ­րե­լու պատ­ճառ­նե­րը թվար­կե՞մ…
Նա­խորդ տա­րին մահ­տա­րա­ժա­մի և­ ա­ղետ ու ող­բի տա­րի էր: Սուրբ տղա­նե­րի կորստ­յան տա­րի: Այս անց­նող տա­րին դույզն-ինչ չա­մո­քեց դրանց պատ­ճա­ռած շշմե­ցու­ցիչ ցա­վը: Ե­թե խո­սեմ անձ­նա­կան կյան­քիս մա­սին, ա­պա ապ­րում­ներս պի­տի ո­րա­կեմ որ­պես լա­ցա­խառն ժպի­տի կամ ժպտա­խառն լա­ցի ապ­րում­ներ: Գար­նան ա­ռա­ջին օ­րը ծնվեց տղա թոռ­նիկս՝ ու­րա­խութ­յան ար­ցունք­ներ պարգ­ևե­լով ինձ, միա­ժա­մա­նակ նախ­նի­նե­րիս խոս­քը մտա­բե­րել տա­լով՝ «Տ­ղեն թշնա­մու հերն ա­նի­ծող է» և սուրբ նա­հա­տակ­նե­րին հի­շեց­նե­լով՝ դարձ­յալ ար­ցունք քա­մե­լով սրտիցս: Հենց նույն օ­րը պա­տու­հաս ախ­տից, ո­րից ինքս էլ ան­մասն չէի մնա­ցել, ան­ժա­մա­նակ վախ­ճան­վեց սրտա­կից ըն­կերս՝ ցա­վիս ցավ ա­վե­լաց­նե­լով: Եվ ինքս իմ մա­սին մտա­ծե­ցի՝ հի­շե­լով Մե­ծի տո­ղը՝ «­Մո­խի­րե աչ­քե­րով մի մարդ, որ ան­ցել է դրախտն ու գե­հե­նը»: …Ու ապ­րե­ցի՝ մի աչ­քով լա­լով, մյու­սով ժպտա­լով: Հու­սալ­քութ­յան և Հույ­սի վայ­րի­վե­րում­նե­րի մեջ: Ան­գամ ստեղ­ծա­գոր­ծե­ցի: Ան­գամ տպագր­վե­ցի: Ան­գամ բո­լո­րե­ցի կյան­քիս վե­ցե­րորդ տաս­նամ­յա­կը: Ան­գամ ե­րազ ու ե­րա­զանք ու­նե­ցա: Իմ ե­րա­զան­քը զա­վակ­նե­րիս ու թոռ­նե­րիս ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նա­նալն է, նրանց՝ ան­վտանգ, ար­ժա­նա­պա­տիվ ու տի­րա­բար ապ­րելն ի­րենց Տա­նը:
…Ինձ ու ինձ­պես­նե­րին նմա­նեց­նում եմ սաղ­մո­նաձկ­նե­րի, որ դե­պի ա­կունքն են մշտա­պես ձգտում՝ հաղ­թա­հա­րե­լով ա­մեն մահ ու խո­չըն­դոտ, մեռ­նե­լով ճա­նա­պար­հին ու ժխտե­լով մա­հը, որ­պես­զի վերս­տին ծնունդ տան՝ Ա­կուն­քին հաս­նե­լով:
…Չ­գի­տեմ՝ մեռ­նե­լո՞վ ապ­րե­ցինք, թե՞ ապ­րե­լով մե­ռանք: Բայց մեռ­նե­լո՛վ էլ չպի­տի մեռ­նենք: Ապ­րե­լո՛վ պի­տի ընդվ­զենք կյան­քի դեմ ՝ ի հե­ճուկս կյան­քի և հա­նուն կյան­քի: Ի հե­ճուկս փոք­րո­գութ­յան, դա­վա­ճա­նութ­յան, վախ­կո­տութ­յան, քա­ղա­քա­կա­նութ­յան…
Ա­սում են՝ Աստ­ված երբ մի դուռ փա­կում է, մեկ այլ դուռ է բա­ցում: Մ­նում է՝ տես­նենք այդ դու­ռը: Բայց դրա հա­մար մեր հո­գում պետք է ու­նե­նանք Աստ­ծուն և փոր­ձենք ապ­րել՝ ապ­րե­լու հսկա տեն­չը բեռ ա­րած:
Ու­րեմն մաղ­թանքս թող դա՛ լի­նի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.