Ե­րա­զան­քից հրա­ժար­վե­լը հա­վա­սա­րա­զոր է մահ­վան / Ման­վել ՄԻԿՈՅԱՆ

 

Ինչ­պես շա­տե­րի հա­մար, ինձ հա­մար նույն­պես անց­նող տա­րին լի էր ա­մե­նօր­յա սթրես­նե­րով ու լար­վա­ծութ­յամբ: Բաց­վող օ­րե­րից դժվար է ա­ռանձ­նաց­նել ա­վե­տա­բեր լու­րեր: Դ­րանք մեծ մա­սամբ գու­ժում էին մեր երկ­րի հա­մար տագ­նա­պա­լի ի­րա­վի­ճակ­նե­րի մա­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին: Սկ­սած մա­յիս ամս­վա­նից՝ թշնա­մին մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով ներ­խու­ժել է մեր երկ­րի տա­րածք և­ ամ­րապն­դել դիր­քե­րը՝ Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր Ռու­սաս­տա­նի լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ, ո­չինչ չա­սող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, «եր­կու կող­մե­րին» զսպվա­ծութ­յան կո­չե­րով: Չեմ կաս­կա­ծում, որ ե­թե հա­կա­ռա­կը լի­ներ, Հա­յաս­տա­նը ոչ միայն Ռու­սաս­տա­նի, այլև ամ­բողջ աշ­խար­հի կող­մից ագ­րե­սոր կբնո­րոշ­վեր՝ իր բո­լոր հետ­ևանք­նե­րով: Մենք ա­նընդ­հատ խա­ղա­ղութ­յան մա­սին ենք խո­սում, հան­դուր­ժում թշնա­մու ա­մե­նալկ­տի ա­րարք­նե­րը: Ի՞նչ գին է կան­խո­րոշ­ված այդ են­թադր­յալ խա­ղա­ղութ­յան դի­մաց, գի­տեն միայն մի քա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ, իսկ մենք եր­բեք չենք ի­մա­նա­լու, ե­թե այս­պես շա­րու­նակ­վի:
Մենք ըն­դա­մե­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հեր­թա­կան տխուր փաս­տի առջև ենք կանգ­նում: Ե՞րբ են ամ­րաց­վե­լու մեր երկ­րի հա­մար խիստ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող սահ­մա­նա­յին դիր­քե­րը, ի՞նչ է ար­վում այդ ուղ­ղութ­յամբ, դարձ­յալ չգի­տենք:
Ես մնում եմ նույն կար­ծի­քին, որ ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո պետք էր մեր պե­տա­կան մի­ջոց­նե­րի մեծ մա­սը հատ­կաց­վեր անվ­տան­գութ­յան հրա­տապ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, հե­տաձգ­վեին մյուս ծրագ­րե­րը, նաև վստա­հութ­յան ե­րաշ­խիք­ներ ստեղծ­վեին սփյուռ­քա­հա­յութ­յա­նը նույն­պես այդ գոր­ծում ներգ­րա­վե­լու հա­մար: Այդ դեպ­քում գու­ցե պա­կա­սեին մեր թշնա­մու հո­խոր­տանք­ներն ու հա­վակ­նութ­յուն­նե­րը: Այ­սօր հայ­րե­նի­քից ու հայ­րե­նա­սի­րութ­յու­նից խո­սող­նե­րի մի մա­սը ֆի­նան­սա­կան հսկա­յա­կան մի­ջոց­նե­րի են տի­րա­պե­տում, ո­րոնց կա­րո­ղութ­յու­նը միա­սին վերց­րած մի քա­նի տասն­յակ ան­գամ գե­րա­զան­ցում է Հա­յաս­տա­նի պե­տա­կան բյու­ժեն: Ին­չո՞ւ ո­չինչ չա­րե­ցին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, հի­մա ո՞ւմ են սպա­սում, ի՞նչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում է հնա­րա­վոր նրանց սթա­փեց­նել: Այս մա­սին հար­կա­վոր է լրջո­րեն մտա­ծել: Նույ­նիսկ նման պայ­ման­նե­րում գրա­կան կյանքն ան­ցած տա­րի կա­րե­լի է հա­գե­ցած հա­մա­րել: ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քը բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­ներ է կազ­մա­կեր­պել՝ գրող­նե­րի հո­բել­յան­ներ, գրքե­րի շնոր­հան­դես­ներ, քննար­կում­ներ, հան­դի­պում­ներ՝ բարձր պա­հե­լով նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­գին: Այս տա­րի նշվե­ցին նաև իմ և գր­չա­կից ըն­կեր­նե­րիցս մի քա­նի­սի ծննդյան հո­բել­յան­նե­րը, ար­ժա­նա­ցանք գնա­հա­տան­քի տար­բեր դրսևո­րում­նե­րի: Տ­պագր­վեց բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րիս յո­թե­րորդ ժո­ղո­վա­ծուն: Այ­սու­հան­դերձ, կար­ծում եմ, և՛ գրա­կան, և՛ մյուս բնա­գա­վառ­նե­րում հնա­րա­վոր է կա­յուն և դի­նա­միկ զար­գա­ցում ա­պա­հո­վել միայն լիար­ժեք անվ­տան­գութ­յան պայ­ման­նե­րում:
Ե­կող տար­վա­նից սպա­սե­լիք­ներս ա­վե­լի շատ մեր ժո­ղովր­դից են: Փո­խա­դարձ սերն ու հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը, հա­մախմբ­վա­ծութ­յու­նը, մեկ ըն­տա­նի­քի ան­դամ լի­նե­լու գա­ղա­փա­րի գե­րա­կա­յութ­յու­նը միայն կա­րող են դառ­նալ հա­ջո­ղութ­յան գրա­վա­կա­նը: Իմ գոր­ծե­րից մե­կում տա­րի­ներ ա­ռաջ գրել եմ. «Ե­րա­զան­քից հրա­ժար­վե­լը հա­վա­սա­րա­զոր է մահ­վան»: Հու­սանք, որ ե­կող տա­րին կլի­նի հա­ջո­ղութ­յուն­նե­րի և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան վե­րա­կանգն­ման տա­րի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.