ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն… ԱՅՍ Ի՞ՆՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՍԵՐ Է ԾԱԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ / Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

 

Իսկ ո՞ւր էիք 44-օր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, պա­րո­նա՛յք եվ­րո­պա­ցի­ներ և Ռու­սաս­տան: Եր­ևում է, Վան­գա­յի գու­շա­կութ­յուն­նե­րը ձեզ վրա է՞լ են ազ­դել… որ զավ­թիչ պե­տութ­յուն­նե­րը եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նից հե­տո կրա­կի բա­ժին են դառ­նա­լու, իսկ Հա­յաս­տա­նը կսկսի ծաղ­կել… Ի՞նչ ի­մա­նամ, գու­ցեև ճշմար­տութ­յուն է, և ձեզ՝ մի­լիար­դա­տե­րե­րիդ թվում է, որ Հա­յաս­տանն էլ Եր­կիր մո­լո­րա­կի Լու­սինն է, շտա­պում եք ճա­նա­պարհ­նե՞ր գցել ձեզ հա­մար: Ա­սում են՝ ով փո­ղը տա­լիս է, նա էլ թե­լադ­րում է, հի­մա ի՞նչ եք ու­զում մեզ թե­լադ­րել, պա­տե­րազ­մը կա­պե­ցիք հա­յե­րիս 100 տա­րի շրջա­փակ­ված գո­յութ­յա­նը, ու ձեզ­նից ոչ մե­կը ոչ մի ան­գամ չբարձ­րա­ձայ­նեց, որ ար­դեն մեկ ան­գամ հայ ազ­գին հանձ­նել եք մսա­ղաց­նե­րին, յու­րաց­նե­լով նրա հողն ու ազ­գա­յին հարս­տութ­յու­նը, և լեռ­նե­րին ու ձո­րե­րին ա­պա­վի­նած հա­յոց ազ­գի մի փոքր հատ­ված մնաց պա­հե­լու իր լեռ­նե­րի գա­գաթ­նե­րը՝ որ­պես աշ­խար­հի ա­րա­տա­վոր մտքե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի մա­քուր ձյուն: Սա­կայն քա­ղա­քա­կան սուր ճգնա­ժա­մա­յին գլո­բալ տա­քա­ցում­նե­րը, ձեր աչ­քե­րի ա­ռաջ, 44-օր­յա կրա­կով այ­րե­ցին լեռ­նե­րի որ­դի­նե­րին, և ԱՐԱՐԱՏ լեռն ան­գամ չդի­մա­ցավ իր որ­դի­նե­րի կրկնա­կի կորս­տին, սկսեց հալ­վել ու հե­ղե­ղել թշնա­մու ու­նեց­ված­քը՝ ի­րե­նից զավ­թած տա­րածք­նե­րի վրա…
Մեկ մի­լիարդ ու դեռ ա­վե­լին Ռու­սաս­տանն է ա­ռա­ջար­կում, եր­կու մի­լիարդ թե ա­վե­լի՝ Եվ­րա­միութ­յու­նը, վա­ղը գու­ցե Չի­նաս­տանն ու Ա­մե­րի­կան էլ ա­ռա­ջար­կեն… Ո՞ւր է, դե սկսեք վե­րա­կանգ­նել Հա­յաս­տա­նի խարխլ­ված գյու­ղերն ու ճա­նա­պարհ­նե­րը, զար­գաց­րեք տնտե­սութ­յու­նը, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծեք, կրթութ­յունն ու ա­ռող­ջա­պա­հութ­յու­նը անվ­ճար դարձ­րեք, ՆԱՏՕ-ի նման պրո­ֆե­սիո­նալ բա­նակ ստեղ­ծեք (մի՛ երկն­չեք ա­նե­լուց, հա­յերս ու­րի­շի վնաս տվող չենք, մեզ պաշտ­պա­նե­լու հա­մար է միայն): Ճա­նա­պարհն էլ, որ ու­զում եք Հա­յաս­տա­նի տա­րած­քով վերց­նել, Հ­յու­սիս-հա­րավ կլի­նի թե Սև ծո­վից Կաս­պից ծով՝ ոչ թե Թուր­քիա­յի կամ այլ պե­տութ­յան՝ Հա­յաս­տա­նի՛ մե­նաշ­նոր­հը պետք է լի­նի, ո­րով­հետև իր հողն եք բզկտե­լու՝ ձեր մի­լիարդ­նե­րը կրկնա­պատ­կե­լու հա­մար, մեկ պայ­մա­նով սա­կայն, որ Հա­յաս­տանն այս ան­գամ, որ­պես մի­ջազ­գա­յին ճա­նա­պարհ, անվ­տանգ կլի­նի բո­լո­րի կող­մից:
Եվ այս ա­մե­նից ա­ռաջ փորձ է ար­վում Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը ճշտել. զա­վեշտ է, ո՞ր սահ­ման­ներն եք ճշտում՝ Հայ­քի՞, Ար­տա­շես Ար­քա­յի՞, Տիգ­րան Մե­ծի՞, Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի՞, թե՞ Նա­րի­մա­նո­վի ու Ս­տա­լի­նի բզկտած Հա­յաս­տա­նի քար­տեզ­նե­րով:
Զս­պեք դա­րի քրո­նիկ շի­զոֆ­րե­նիա­յով տա­ռա­պող Էր­դո­ղա­նի և Ա­լի­ևի նոր ո­ճիր­նե­րի մտահ­ղա­ցում­նե­րը, պա­րո­նա՛յք, ձեր մի­լիարդ­նե­րը սա է մեզ հա­մար, այ­լա­պես խա­ղադ­րույ­քը ՀԱՅԱՍՏԱՆՆ է, իսկ մի­լիարդ­նե­րը՝ ճա­կա­տագ­րի­նը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.