Թարգ­ման­չաց տո­ն

Թարգ­ման­չաց տո­նՄայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը ա­վան­դա­բար նշում է Թարգ­ման­չաց տո­նը՝ ի­րա­կա­նաց­նե­լով «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: Հոկ­տեմ­բե­րի 9-ին Օ­շա­կա­նում, ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, ՀԳՄ պատ­վի­րա­կութ­յու­նը այ­ցե­լեց Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցի, ծա­ղիկ­ներ խո­նար­հեց հա­յե­րե­նի ա­ռա­ջին ու­սուց­չի գե­րեզ­մա­նին: Այ­նու­հետև ե­կե­ղե­ցու Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­նու­նը կրող դպրա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ ՀԳՄ-ի և Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: Այս տա­րի «­Կան­թե­ղը» շնորհ­վեց թարգ­մա­նիչ­ներ Կառ­լեն Մա­տին­յա­նին (գեր­մա­նե­րե­նից հա­յե­րեն), Ար­տա­շես Է­մի­նին (անգ­լե­րե­նից հա­յե­րեն), Գա­րուն Սարգս­յա­նին (հա­յե­րե­նից պարս­կե­րեն), Վա­հե Ար­սե­նին (անգ­լե­րե­նից հա­յե­րեն) և Բե­թի­նա Վ­յոր­մա­նին (հա­յե­րե­նից գեր­մա­նե­րեն) թարգ­մա­նա­կան վաս­տա­կի հա­մար:
Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Թարգ­ման­չաց տո­նը հա­մա­րե­լով ոչ միայն հոգ­ևոր-ե­կե­ղե­ցա­կան, այլև գրա­կան, պատ­մա­կան տոն, նշեց, որ անց­յալ դա­րի 70-ա­կան­նե­րի վեր­ջից, ա­պա նաև ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին՝ 2000-ա­կան թվա­կան­նե­րից տո­նը մշտա­պես այս վայ­րում նշա­նա­վոր­վում է թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան նո­րութ­յուն­նե­րով, վաս­տա­կա­վոր թարգ­մա­նիչ­նե­րին գնա­հա­տե­լով, ով­քեր հայ գրա­կա­նութ­յու­նը, հայ մշա­կույ­թի պատ­մութ­յու­նը, հայ մա­տե­նագ­րութ­յու­նը թարգ­մա­նել ու հան­րահռ­չա­կել են աշ­խար­հում: «Ան­կա­խութ­յան տա­րի­նե­րի ա­ռա­ջին ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում, թվում էր, թարգ­ման­չա­կան ար­վես­տը պետք է հե­տըն­թաց ապ­րեր տպագ­րա­կան, հրա­տա­րակ­չա­կան գոր­ծի դժվա­րութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով, բայց  հե­տա­գա տա­րի­նե­րին զար­մա­նա­լիո­րեն բուռն վե­րելք ապ­րեց և՛ հրա­տա­րակ­չա­կան, և՛ թարգ­մա­նա­կան գոր­ծը: Բազ­մա­թիվ լե­զու­նե­րից հա­յե­րեն թարգ­ման­վե­ցին նա­խորդ դա­րե­րի լա­վա­գույն գե­ղար­վես­տա­կան, պատ­մա­գի­տա­կան, ար­վես­տա­գի­տա­կան գոր­ծեր»,- ա­սաց Էդ. Մի­լի­տոն­յա­նը և հա­վե­լեց, որ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն, գեր­մա­նե­րեն, պարս­կե­րեն, շվե­դե­րեն, իս­պա­նե­րեն, ա­րա­բե­րեն և­ այլ լե­զու­նե­րով հար­յու­րա­վոր գրքեր են հրա­տա­րակ­վել և ներ­կա­յաց­վել Գր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րում:
Ի­րենց աշ­խա­տանքն արժ­ևո­րե­լու հա­մար շնոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցան մրցա­նա­կա­կիր­նե­րը, այ­նու­հետև նրանց շնոր­հա­վո­րե­ցին Շանթ Մկրտչ­յա­նը, Արև­շատ Ա­վագ­յա­նը, Գա­գիկ Դավթ­յա­նը, Լ­ևոն Բլ­բուլ­յա­նը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.