­Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / 365 օր­վա մե­նութ­յուն

Երկ­րագն­դի 7.7 մի­լիարդ բնակ­չութ­յու­նը զբաղ­ված է, խիստ զբաղ­ված է ոս­կու, նավ­թի գնե­րի, ար­տար­ժույ­թի փո­խար­ժեք­նե­րը փո­փո­խե­լով, հայ­տա­րա­րե­լով, լսե­լով: Հա­յաս­տա­նի պատ­կե­րը նրանց առջև չի հառ­նում, ոչ էլ ձայնն է հաս­նում նրանց, նրանք լսում են միայն ոս­կու, նավ­թի գներն ու ար­տար­ժույ­թի փո­խար­ժեք­նե­րը, նրանց հա­յացք­նե­րը հառ­ված են միայն ոս­կուն, նավ­թին, ար­տար­ժույ­թին:
Մենք ենք ու մեր չոր գլու­խը: Չոր, շատ չոր:
Պատ­մա­կան բա­րե­բախ­տութ­յուն ու­նե­ցանք հաս­նե­լու սերն­դե­սե­րունդ ժա­ռանգ­վող մեր տես­լա­կա­նին՝ ան­կա­խութ­յուն, ազ­գա­յին պե­տա­կա­նութ­յուն: Եվ սկսե­ցինք մսխել, չթո­ղե­ցինք էլ, որ հա­սու­նա­նա՝ ցո­կոլ առ ցո­կոլ մսխե­ցինք ու հա­սանք ոս­տին, բնին, հի­մա էլ ար­մատ­նե­րինն է հեր­թը:
Պա­տե­րազմ ու ա­մո­թա­լի պար­տութ­յո՞ւն էր պետք, որ դա հաս­կա­նա­յինք: Պա­տե­րազմն ու պար­տութ­յու­նը ե­ղան: Է­լի՛ չհաս­կա­ցանք: Չենք սթափ­վում:
Է­լի մենք ենք ու մեր չոր գլու­խը:
Հա­զա­րա­վոր ե­րի­տա­սարդ­ներ, մեր որ­դի­նե­րը այ­սօր մեր կող­քին, մեր մեջ շրջում են միայն լու­սան­կար­նե­րով: Մե­կը մե­կից սի­րուն, կեն­սա­խինդ: Չ­կան… Ք­նե­ցինք, արթ­նա­ցանք՝ չկան: Որ­դե­կո­րույս մայ­րե­րը մղկտում են՝ «­Մորդ աչ­քե­րը քո­ռա­նա՜ն»… Մայր Հա­յաս­տանն ի՞նչ է ա­սում… Ք­նե­ցինք: Արթ­նա­ցա՞նք…
Թմ­բիր է՝ շո­ղա­ցող ա­ռիթ­միա­յով:
Հ­նա­գույն պատ­մութ­յու­նը, հե­րո­սա­կան անց­քե­րը, մշա­կու­թա­յին կո­թող­նե­րը գլուխ­գո­վա­նութ­յուն են դար­ձել և­ ոչ թե նոր սերն­դին դաս­տիա­րա­կե­լու մի­ջոց: Անգ­լիա­ցի հնա­գե­տը գա­լիս է 5000 տար­վա դամ­բա­րան­ներդ պե­ղե­լու՝ պա­տե­րին գռե­հիկ մա­կագ­րութ­յուն­ներ է տես­նում: Տե­սա՞ր դու՝ Կո­կա-­Կո­լան ա­վե­լի հին է, քան Ադր­բե­ջա­նը… Դու այ­սօր­վա մա­սին խո­սիր, տո­կա՛, ստեղ­ծի՛ր, ա­րա­րի՛ր, մի բան ա­րա, որ Ադր­բե­ջա­նին ետ թող­նես այն­քան, որ­քան քո քա­ղա­քակր­թութ­յունն է մեծ Կո­կա-­Կո­լա­յից: Թէ չէ՝ կե­նա­ցա­ճա­ռե­րով Մար­սի վրա էլ կիջ­նենք:
Տ­խուր է: Տ­խուր է ոչ թե մե­նակ լի­նե­լուց, այլ ինք­ներս մեզ մե­նութ­յան, պարտ­վո­ղա­կա­նութ­յան, հաշտ­վո­ղա­կա­նութ­յան դա­տա­պար­տե­լու ան­հաս­կա­նա­լի ցան­կութ­յու­նից ու գոր­ծե­լաոճից: Ո՞ւր ես, ես քեզ չեմ տես­նում, Հա՛յք:
Բեր­մուդ­յան ե­ռանկ­յու­նում նա­վա­տոր­մեր ու օ­դա­նա­վեր են ան­հայ­տա­նում: Գաղտ­նի­քը պարզ­ված չէ: Գիտ­նա­կան­նե­րը պրպտում են:
Քա­ղա­քա­կիրթ, հզոր երկր­նե­րը կորց­րել են Հա­յաս­տա­նին լսե­լու ու­նա­կութ­յու­նը: Գաղտ­նի­քը բո­լո­րին է պարզ. ո­ղոր­մութ­յուն է խնդրում և­ ոչ թե՝ օգ­նութ­յուն: Ս­րանք տար­բեր բա­ներ են:
Տա­րին բո­լոր­վեց, 365 օր՝ սգի, թմբի­րի, մե­նութ­յան զնդա­նում:
Մեծ անց­յալ ու­նես, այդ օ­րերդ էլ անց­յալ հա­մա­րիր, սև­ անց­յալ, ու նո­րից նոր սկսիր: Ծռ­ված պա­տի վրա ու­ղիղ և­ ա­մուր ամ­րոց չես կա­ռու­ցի, այ­սօր՝ չէ, վաղն է­լի փլվե­լու է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.