ՈՂՋԵՐԹԻ ԽՈՍՔ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

հելենաՆ­շա­նա­վոր է­զո­թե­րիկ փի­լի­սո­փա, գրող, ճա­նա­պար­հորդ Ե­լե­նա Ռե­րի­խի այս գիր­քը լույս է տե­սել 1933 թ. և­ ընդգր­կում է ժո­ղո­վուրդ­նե­րի ար­դար ապ­րե­լու ե­րա­զանք­նե­րը, ի­րա­վուն­քը: Շեշ­տը դրված է Ա­ռաջ­նոր­դի այն ի­դեա­լա­կան տե­սա­կի վրա, ո­րին ուղ­ղոր­դում է Բարձ­րա­գույն Հիե­րար­խը կամ Բարձր­յա­լը: Իս­կա­կան Ա­ռաջ­նոր­դը, որ կանգ­նած է Հիե­րար­խիա­յի բարձր սանդ­ղա­կին, չպետք է շեղ­վի Ն­րա Օ­րենք­նե­րից:

Ս­տորև բեր­ված են հատ­ված­ներ գրքից:

● Ա­ռաջ­նոր­դը կանգ­նած է գա­գա­թում, որ­տե­ղից վայ­ր­էջք չկա: Հա­կադրութ­յուն­նե­րի միջև սահ­ման կա­րող է գտնել միայն ի ծնե Ա­ռաջ­նոր­դը: Այս գաղտ­նի սահ­ման­նե­րից են հյուս­ված հաղ­թա­նա­կի գոր­գե­րը: Ա­մեն օր, ա­մեն ժամ Ա­ռաջ­նոր­դի առջև բաց­վում է գաղտ­նիք­նե­րի կծի­կը: Ա­հա նրա առջև են մե­ծա­հո­գութ­յունն ու ա­մե­նա­թո­ղութ­յու­նը: Ի­հար­կե ա­ռա­ջի­նից ծնվում է երկ­րոր­դը, բայց նրանց միջև ըն­կած է Ար­դա­րութ­յան թու­րը: Չէ՞ որ մե­ծա­հո­գութ­յու­նը Լույ­սից է, իսկ ա­մե­նա­թո­ղութ­յունն ար­դեն՝ խա­վա­րից: Գա­գա­թում դրանց միջև ըն­կած է Ա­ռաջ­նոր­դի Թու­րը:
Շա­տերն են կար­դա­ցել, թե ինչ­պես էր Դա­վի­թը դի­մում Բարձր­յալ Ու­ժե­րին: Նա վա­զում էր դե­պի այդ Ա­կուն­քը, որ­պես­զի խու­սա­փի սխալ­նե­րից: Այս­պի­սի շատ օ­րի­նակ­ներ կան տար­բեր ազ­գե­րի մեջ: Բո­լորն էլ գի­տեն դրանց մա­սին: Նույ­նիսկ հարկ չկա հնա­գույն ժա­մա­նակ­նե­րի մեջ խո­րա­նա­լու, նո­րա­գույն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րում նույն­պես տե­սա­նե­լի են Հա­ղորդ­վե­լու և Ծա­ռա­յե­լու այդ նշան­նե­րը: Սա­կայն գի­տենք նաև, որ Մեծ Հա­ղոր­դութ­յան հա­մար հար­կա­վոր է մա­քուր սիրտ ու­նե­նալ: Ոչ մի ան­մա­քուր բան Հա­ղոր­դութ­յուն չի կա­րող ստա­նալ, այդ պատ­ճա­ռով էլ Ա­ռաջ­նոր­դի սիմ­վո­լը պետք է լի­նի սրտի մաք­րութ­յան նշա­նը: Ոչ միայն իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րում, այլ նաև մտքե­րում Ա­ռաջ­նոր­դը կրում է ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րօ­րութ­յու­նը, նա գի­տի, որ ի­րեն հանձ­նա­րար­ված է բե­րել լե­ցուն բա­ժա­կը, նա ու­ղի­նե­րը չի կորց­նում դե­գե­րում­նե­րի մեջ, նա չի թափթ­փում ի­րեն վստահ­ված բա­ժա­կի պա­րու­նա­կութ­յու­նը: Այս­պի­սով Ա­ռաջ­նորդ հաս­կա­ցութ­յու­նը Ա­պա­գա­յի նշանն է:

● Ա­ռաջ­նոր­դը գի­տի, որ ին­քը հա­կադր­ված է խա­վա­րի ու­ժե­րին: Ա­ռաջ­նոր­դը գի­տի, որ իր դեմ մղվող պայ­քա­րը դա­ժան է: Ա­ռաջ­նոր­դը գի­տի, թե որ­քան նենգ են խա­վա­րի խո­րա­ման­կութ­յուն­նե­րը, սա­կայն նա եր­կու զենք ու­նի խա­վա­րի դեմ: Ա­ռա­ջի­նը՝ անձ­նա­կան սթափութ­յունն է և չա­փա­վո­րութ­յու­նը կյան­քում: Երկ­րոր­դը՝ Հա­ղոր­դութ­յունն է Լույ­սի Ու­ժե­րի հետ՝ նրանց ողջ Ան­հաղ­թե­լիութ­յամբ հան­դերձ: Հա­նաք բան չէ խա­վա­րի բո­լոր սար­սափ­նե­րի հետ դեմ հան­դի­ման կանգ­նե­լը, և­ ոչ էլ հնա­րա­վոր է ե­րես թե­քել դրան­ցից: Սա­կայն Ա­ռաջ­նորդն զգում է Ուղ­ղոր­դող Ձեռ­քը, և ճա­կա­տա­մար­տում հայտն­վում է այդ Ձեռ­քի զգա­ցո­ղութ­յու­նը, կամ էլ նրա մարմ­նի վրա­յով անց­նում է Ե­րա­նութ­յան զեփ­յու­ռը: Ա­ռաջ­նոր­դը բաց չի թող­նի Ե­րա­նութ­յան այս կար­գի նշան­նե­րը: Ա­ռաջ­նոր­դը պետք է օգ­նի ժո­ղովր­դին և մաք­րա­գոր­ծի շփո­թա­հա­րութ­յու­նը: Կ­յան­քի շփո­թը նշա­նա­կա­լիո­րեն ա­ռա­ջա­նում է հաս­կա­ցութ­յուն­նե­րի շփո­թից:
● Օգ­նե­լու ցան­կութ­յու­նը Ա­ռաջ­նոր­դի զարդն է: Որ­քան հնա­րա­վո­րութ­յուն­ներ են տե­ղա­բաշխ­վում այս ազ­նիվ ցան­կութ­յու­նից: Շատ ցան­կութ­յուն­ներ վե­րածն­վում են կրքե­րից, սա­կայն օգ­նե­լու ցան­կութ­յու­նը հենց ինք­նահ­րա­ժար­ման ար­մատն է:
● Աշ­խա­տան­քա­յին ու­րա­խութ­յուն ու­նե­ցող ժո­ղո­վուրդ­նե­րը ի­րա­վունք ու­նեն աշ­խա­տան­քի ար­դար գնա­հա­տա­կան սպա­սե­լու Ա­ռաջ­նոր­դից: Ա­ռաջ­նոր­դը պետք է հաս­կա­նա աշ­խա­տան­քը՝ որ­պես հիմ­նա­կան ար­ժեք: Ա­ռաջ­նոր­դը պետք է ըն­դու­նի ի­րա­կան վաս­տա­կի եր­ևույ­թը, ինչ­պես մտա­վոր-ստեղ­ծա­գոր­ծա­կա­նը, այն­պես էլ մկա­նա­յի­նը: Ու­րա­խութ­յու­նը պետք է աշ­խա­տան­քի հետ­ևանք լի­նի: Լու­սա­վոր­չա­կան տես­լա­րան­նե­րի և հար­ցազ­րույց­նե­րի տա­րաբ­նույթ լի­նե­լը ակ­ներ­ևո­րեն հանգս­տաց­նող կա­ռա­վա­րում կլի­նի: Կա­րե­լի է հաս­կա­նալ, երբ աշ­խա­տան­քա­յին ու­րա­խութ­յան ժո­ղո­վուրդ­նե­րը չու­նեն պաշ­տո­նա­թող աշ­խա­տա­կից­ներ: Միայն հի­վան­դութ­յու­նը կամ զա­ռա­մութ­յունն են, որ հա­սա­րա­կա­կան բո­վան­դա­կութ­յուն են ստա­նում: Պաշ­տո­նա­թո­ղութ­յան մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել, ե­թե ու­ժե­րը սպառ­ված չեն, քա­նի որ աշ­խա­տան­քը ու­րա­խութ­յուն է: Հ­նա­րա­վոր չէ մարդ­կանց զրկել այն աշ­խա­տան­քից, որ հա­մա­պա­տաս­խա­նում են նրանց բնույ­թին: Ս­րա հա­մար անհ­րա­ժեշտ է Կրթ­յալ գիտ­նա­կան­նե­րի խոր­հուրդ, ո­րը, հե­ռու լի­նե­լով սնա­հա­վա­տութ­յու­նից և նա­խա­պա­շա­րում­նե­րից, կա­րող է դա­տել լու­սա­վոր­յալ կեր­պով: Ա­ռաջ­նորդն է ընտ­րում այդ Խորհր­դին, և թող նրա պա­տաս­խա­նատ­վութ­յան տակ լի­նի տգետ­նե­րի և խա­վար ու­ժե­րի բա­ցա­ռու­մը: Չի կա­րե­լի մտքով ան­գամ անց­կաց­նել, որ աշ­խա­տան­քը և հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը հայտն­վեն տգետ­նե­րի և շա­հա­մոլ­նե­րի ձեռ­քում: Աշ­խա­տան­քը գի­տակ­ցութ­յան ո­րա­կի չա­փո­րո­շիչն է: Աշ­խա­տան­քը պետք է գի­տակ­ցութ­յու­նը տա­նի դե­պի կա­տա­րե­լութ­յուն: Այդ դեպ­քում աշ­խա­տան­քը կդառ­նա Վե­հաց­ման նշան և­ իր հետ ու­րա­խութ­յուն և­ ա­ռող­ջութ­յուն կբե­րի: Այս­պի­սով Ա­ռաջ­նոր­դը նախ և­ ա­ռաջ հան­դի­սա­նում է աշ­խա­տան­քի հո­վա­նա­վո­րը, և ինքն էլ կա­րո­ղա­նում է ու­րա­խա­նալ աշ­խա­տան­քով:
● Ի­րա­վուն­քի հաս­տատ­ման ա­րա­գութ­յու­նը բնակ­չութ­յա­նը ա­ռույ­գութ­յուն կհա­ղոր­դի: Ա­ռաջ­նոր­դը պետք է պա­տաս­խա­նատ­վութ­յուն ստանձ­նի, որ ար­դա­րա­դա­տութ­յու­նը ան­հա­պաղ ա­ռա­ջըն­թաց ապ­րի: Ար­դա­րա­դա­տութ­յու­նը պե­տութ­յան ազն­վութ­յան դրսևո­րումն է:
Աշ­խա­տան­քա­յին ու­րա­խութ­յան եր­կի­րը, աշ­խա­տան­քի ո­րա­կը բարձ­րաց­նե­լով, գու­ցե բնա­կա­նո­րեն ընդգրկ­ված է ա­պա­գա­յի մեջ: Ա­ռաջ­նոր­դի պար­տա­կա­նութ­յունն է ժո­ղովր­դին ուղ­ղոր­դել դե­պի ա­պա­գան:
● Փո­ղա­յին ո­ղոր­մութ­յու­նը պետք է վե­րա­նա: Օգ­նութ­յու­նը պետք է տրվի աշ­խա­տան­քի կամ ի­րե­րի ձևով: Չ­պետք է լի­նեն գոր­ծա­զուրկ­ներ, երբ ժո­ղո­վուր­դը քայ­լում է ո­գու ճա­նա­պար­հով:
● Կար­ևոր է հաս­կա­նա­լը, որ գի­տութ­յան, ար­վես­տի ար­գա­սիք­նե­րը կրթութ­յուն են և­ ոչ թե զվար­ճա­լիք: Այս­պես էլ հայ­հո­յե­լու եր­ևույ­թը պետք ա­վե­լի խիստ պա­տիժ­նե­րի ա­րա­ժա­նա­նա:
● Իր օ­րի­նա­կով նա վառ կեր­պով վա­ռում է լույ­սը և ս­տեղ­ծում է ժո­ղովր­դի գի­տակ­ցութ­յու­նը:
Ա­ռաջ­նոր­դի ձեռ­քե­րը չգի­տեն, ինչ է հան­գիս­տը: Ա­ռաջ­նոր­դի գլու­խը պինդ պա­հում է գոր­ծե­րի ծան­րութ­յու­նը: Ա­ռաջ­նոր­դի բա­նա­կա­նութ­յու­նը ու­սում­նա­սի­րում է ո­րո­շում­նե­րի վճռա­կան լի­նե­լը: Փոր­ձի հզո­րութ­յու­նը կոտ­րում է ու­րի­շի ան­կա­րո­ղութ­յու­նը: Վ­նաս կրե­լու սահ­մա­նին նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ է գտնում: Նա­հան­ջի սահ­մա­նագ­ծին ամ­րութ­յուն­ներ է կա­ռու­ցում: Թշ­նա­մու աչ­քե­րի առջև ծա­ծա­նում է Դ­րո­շը: Հոգ­նա­ծութ­յան օ­րը ան­վա­նում է հանգս­տի օր:
● Ա­զա­տութ­յան դիս­ցիպ­լի­նը ա­ռանձ­նաց­նում է Ա­ռաջ­նոր­դին:
Պետք է կա­րո­ղա­նալ խրթին պլա­նը փո­խա­րի­նել ա­ռա­վել հա­սա­րա­կով, և­ եր­բեք դրա հա­կա­ռա­կը: Քա­նի որ հա­կա­ռա­կորդ­նե­րը գոր­ծում են հա­սա­րա­կից դե­պի բար­դը պլա­նով:
● Վատն է այն Ա­ռաջ­նոր­դը, որ թաքց­նում է վտան­գը: Այն կա­րե­լի է հաղ­թա­հա­րել մի­միայն լիար­ժեք տե­ղե­կաց­վա­ծութ­յամբ:
Թան­կար­ժեք բա­նաձև հո­րի­նո­ղը չի կա­րող բաց պա­տու­հա­նից գո­ռալ այդ մա­սին, քա­նի որ վնա­սը ա­վե­լի մեծ կլի­նի, քան օ­գու­տը: Հենց այն­պես, ինչ­պես փակ ա­նո­թը, ինչ­պես չթա­լան­ված լե­ռը, ինչ­պես լար­ված ա­ղե­ղի նե­տը, այդ­պես էլ կանգ­նած պետք է լի­նի Ա­ռաջ­նոր­դը:
Ժո­ղովր­դա­կան Ա­ռաջ­նոր­դը պետք է բո­լոր նոր հո­րի­զոն­նե­րի գա­գաթ­նա­կե­տում լի­նի: Նոր Աշ­խար­հը պետք է լա­վա­գույն սեյս­մոգ­րա­ֆի զգայ­նութ­յուն ցու­ցա­բե­րի:
● Ա­ռաջ­նոր­դը պետք է բա­րի գոր­ծե­րը հաս­տա­տի ժո­ղովր­դի գի­տակ­ցութ­յան մեջ: Ն­րա տնօ­րի­նութ­յան տակ պետք է գտնվեն բո­լոր տե­սա­կի բա­րի ու ազ­նիվ հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րի տա­րած­ման մի­ջոց­նե­րը: Ա­ռաջ­նոր­դի յու­րա­քանչ­յուր լռութ­յուն լի է չա­րութ­յամբ, ո­րը հետ­ևում է բա­րու ա­մեն մի նա­հան­ջին։ Հոր պես է վե­րա­բեր­վում Ա­ռաջ­նորդն իր ժո­ղովր­դի հետ: Այս­պես կա­րե­լի է նո­րո­գել աշ­խարհ­նե­րի համհնչ­յու­նութ­յու­նը:
● Վա­խը ան­հա­մա­տե­ղե­լի է Ա­ռաջ­նորդ գա­ղա­փա­րի հետ: Վա­խի ցան­կա­ցած ար­տա­հայ­տութ­յուն ար­դեն իսկ Ա­ռաջ­նոր­դի նկատ­մամբ հար­գան­քի ոչն­չա­ցում է: Նա չի կա­րող ցրվա­ծութ­յուն կամ թափթփ­վա­ծութ­յուն դրսևո­րել: Նույ­նիսկ ոչ հի­մար մարդ­կանց վա­խը ստի­պում է շրջա­պա­տում ու­ժե­ղաց­նել պա­հա­կա­խում­բը: Սա­կայն Ա­ռաջ­նոր­դը պա­հա­կախմ­բի կա­րիք չու­նի: Նա կա­րող է շրջա­պատ­ված լի­նել աշ­խա­տա­կից­նե­րով և­ օգ­նա­կան­նե­րով: Վա­խի եր­ևույ­թը շատ պե­տութ­յուն­ներ է կոր­ծա­նել: Սար­սա­փը ա­մե­նա­վա­րա­կիչ եր­ևույթն է: Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ­պես է Ա­ռաջ­նոր­դը վա­րակ­վում սար­սա­փով։ Հ­նա­րա­վո՞ր է այդ դեպ­քում նրա հա­ղոր­դակ­ցութ­յու­նը Հիե­րար­խիա­յի հետ: Ժո­ղո­վուրդ­նե­րը շատ զգա­յուն են այն ա­մե­նի նկատ­մամբ, ին­չում ի­րենք մե­ղա­վոր են, ի­հար­կե, ա­մե­նից ա­ռաջ՝ վա­խի: Ժո­ղո­վուրդ­նե­րը կա­րող են հար­գել առ­նա­կա­նութ­յու­նը նույ­նիսկ ա­մե­նա­տա­րօ­րի­նակ ձևե­րի մեջ: Սա­կայն վա­խը և­ անվճ­ռա­կա­նութ­յու­նը չեն ներ­վի, մա­նա­վանդ որ վա­խի ա­մեն մի ար­տա­հայ­տութ­յուն կտրում է ար­ծաթ­յա թե­լը:
● Իս­կա­պես, շքե­ղութ­յու­նը պետք է լքի նոր կա­ռույ­ցը, ա­ռա­վել ևս, որ շքե­ղութ­յու­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում ո՛չ գե­ղեց­կութ­յա­նը և­ ո՛չ էլ ի­մա­ցութ­յա­նը: Սա­կայն շքե­ղութ­յան սահ­ման­նե­րը ո­րո­շա­կի չեն և հ­նա­րա­վոր չէ որ­ևէ օ­րեն­քով դրանք սահ­մա­նել: Ա­ռաջ­նորդն իր վրա պետք է վերց­նի նաև այս ծանր պար­տա­կա­նութ­յու­նը: Նա կա­րող է միան­գա­մայն ոչն­չաց­նել ա­մեն մի աղ­տե­ղութ­յուն, որ ու­ղե­կից է շքե­ղութ­յա­նը:
● Յու­րա­քանչ­յուր գյու­տա­րար և գիտ­նա­կան պետք է զգա, որ իր հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րը պաշտ­պան­ված են պե­տութ­յան կող­մից: Գիտ­նա­կա­նը չպետք է ու­ժե­րը ծախ­սի իր գյու­տը պաշտ­պա­նե­լու վրա։ Պե­տութ­յունն ին­քը պետք է իր վրա վերց­նի օգ­տա­կար հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րի ոչ միայն պահ­պա­նութ­յան, այլև լայն կի­րա­ռութ­յան գոր­ծը: Ին­քը՝ գյու­տա­րա­րը պետք պարգ­ևատր­վի պե­տութ­յան կող­մից և դր­վի բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի մեջ, որ կա­րո­ղա­նա շա­րու­նա­կել ու բա­րե­լա­վել աշ­խա­տանք­նե­րը: Չի կա­րե­լի, որ ստեղ­ծա­գործ ու­ժե­րը ձևա­կան բթութ­յան կող­մից դժվա­րութ­յուն­ներ կրեն: Ին­քը՝ Ա­ռաջ­նոր­դը պետք է ի­մա­նա, թե ուր են ուղղ­ված ժո­ղովր­դի ստեղ­ծա­գործ ու­ժե­րը: Այս­պես, կյան­քը լա­վաց­նող աշ­խա­տան­քա­յին միա­վո­րը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հատ­վի:
● Ա­ռաջ­նոր­դը շատ փոր­ձութ­յուն­նե­րից հե­տո է հա­վա­քագ­րում աշ­խա­տա­կից­նե­րին: Նախ և­ ա­ռաջ նա փոր­ձարկ­վո­ղին ա­ռա­ջար­կում է որ­ևէ ի­րա­վի­ճակ նկա­րագ­րել: Ե­թե տե­ղե­կատ­վութ­յունն սկսվում է ժխտու­մով, ու­րեմն աշ­խա­տա­կի­ցը պի­տա­նի չէ, քա­նի որ յու­րա­քանչ­յուր հայտ­նութ­յուն ինչ-որ օգ­տա­կար բան է պա­րու­նա­կում: Սա­կայն կա յու­րա­հա­տուկ աչք, ո­րը նկա­տում է ա­մեն մի օգ­տա­կար հա­տիկ: Պետք է ընտ­րել այս­պի­սի հե­ռա­տես աշ­խա­տա­կից­նե­րի: Ա­ռաջ­նոր­դը չպետք է ընկղմ­վի ժխտման գայ­թակ­ղութ­յան մեջ:
● Այս­պես էլ Ա­ռաջ­նոր­դը հո­գա­ծութ­յուն պետք է ու­նե­նա ծա­ռա­յա­կից­նե­րին ող­ջամ­տո­րեն տե­ղա­կա­յե­լու կամ նույն տե­ղում պա­հե­լու՝ ըստ նրանց օգ­տա­կա­րութ­յան: Հ­նա­րա­վոր չէ պայ­մա­նա­կան ժամ­կետ­ներ սահ­մա­նել: Ա­մեն ինչ պետք է կախ­ված լի­նի ող­ջամ­տութ­յու­նից:
Ա­ռաջ­նորդն իր առջև միշտ պետք է վերջ­նա­կան նպա­տակ ու­նե­նա: Բա­զում նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ չեն ի­րա­գործ­վել միայն գլխա­վոր նպա­տա­կը կորց­նե­լու պատ­ճա­ռով: Կեն­ցա­ղը ջնջել է Աստ­ծո կող­մից տրվա­ծը, և մարդ­կա­յին խնդիր­նե­րը բազ­մա­պատկ­վել են՝ ոչն­չաց­նե­լով տիե­զե­րա­կան չա­փե­րը:
● Մր­ցակ­ցութ­յու­նը բարդ հաս­կա­ցութ­յուն­նե­րից մեկն է: Այն­տեղ, որ­տեղ կա վայ­րի, սան­ձար­ձակ գի­տակ­ցութ­յուն, մրցակ­ցութ­յու­նը տա­նում է դե­պի փո­խա­դարձ ոչն­չա­ցում: Նա­խան­ձը բույն է դնում մրցակ­ցութ­յան կող­քին: Այն տա­նում է ա­մե­նա­լուրջ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի: Հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը պետք է հա­վա­սա­րակշ­ռի ան­հաս­կա­նա­լի մրցակ­ցութ­յու­նը: Այս պատ­ճա­ռով, որ­տեղ հնա­րա­վոր է պետք է «մրցակ­ցութ­յուն» հաս­կա­ցութ­յու­նը փո­խա­րի­նել «ինք­նա­կա­տա­րե­լա­գոր­ծու­մով»:
● Կա­րե­լի է տես­նել, թե մար­դիկ այժմ որ­քան զայ­րույ­թով են ար­տա­հայտ­վում Ա­ռաջ­նորդ հաս­կա­ցութ­յան դեմ և միև­նույն ժա­մա­նակ սրտատ­րոփ սպա­սում են նրան: Հենց բո­ղո­քար­կու­ներն են, որ ա­ռա­ջինն են Ա­ռաջ­նոր­դի ետ­ևից գնում: Փսփ­սում են ան­հա­մա­ձայ­նութ­յան մա­սին, բայց բա­վա­կա­նին ճշգրիտ կա­տա­րում են Հ­րա­հան­գը: Ոչ թե միայն ստրկա­միտ բնույ­թով է, որ նրանք ըն­դու­նում են Հիե­րար­խիան, այլ՝ ի­րենց սրտի աշ­խա­տան­քով: Սա ցույց է տա­լիս, որ վտան­գի պա­հին պետք է հա­վա­սա­րակշ­ռութ­յուն պահ­պա­նել ու­ժեղ իշ­խա­նութ­յան կող­քին: Այն­պես որ, Ա­ռաջ­նոր­դը թող չտա­րա­կու­սի ուր­վա­կան­նե­րի այս ձայ­նե­րից:
● Ա­ռաջ­նորդն ին­քը կա­րող է ժո­ղովր­դի գի­տակ­ցութ­յու­նը մո­տեց­նել ա­մե­նա­բարձր չա­փա­նիշ­նե­րին: Ա­ռաջ­նոր­դից է կախ­ված ամ­բողջ երկ­րի բնույ­թը։ Նա երկ­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ար­տա­հայ­տիչն է: Ժո­ղո­վուր­դը կհար­գի միայն երկ­րի ճշմա­րիտ գան­ձե­րի ար­տա­հայտ­չին: Թող Ա­ռաջ­նորդն զգա, թե որ­տեղ են գան­ձե­րը, և թող հաս­կա­նա, թե որ­տեղ են ա­մե­նաթշ­նա­մա­կան հար­ձա­կում­նե­րը: Օր չկա, որ մութ ու­ժե­րը չփոր­ձեն ա­վեր­ներ պատ­ճա­ռել: Սա­կայն ա­մեն մեկն էլ կա­րող է տար­բե­րել, թե որ­տեղ է նո­րա­րա­րութ­յու­նը և որ­տեղ է ա­վե­րը:
● Պետք է հետ­ևել, թե ինչ­պես ամ­բողջ երկր­ներ կա­րող են տա­տան­վել միայն մի սխալ պատ­կե­րաց­ման հետ­ևան­քով: Հ­նա­րա­վոր չէ ար­դա­րա­ցում գտնել, թե ինչ-որ մե­կը ինչ-որ բա­նից տեղ­յակ չէր: Սո­վո­րա­բար կա­րե­լի է ա­պա­ցույց­ներ գտնել, որ այդ­պի­սի ի­մա­ցութ­յու­նը թա­կել է բո­լոր դռնե­րը, փռված է ե­ղել բո­լոր սե­ղան­նե­րին և հիշ­վել է բա­զում ան­գամ­ներ: Ար­դա­րա­ցի չէ մտքով խո­րա­նա­լու ա­նու­շադ­րութ­յան ու ցան­կութ­յան բա­ցա­կա­յութ­յան հան­դեպ նե­րո­ղամ­տութ­յու­նը: Նոր ճնշում­նե­րը միայն Ա­ռաջ­նոր­դի ան­հա­մո­զիչ վար­քի արդ­յունք են: Հա­ճախ ժո­ղո­վուր­դը չի հաս­կա­նում, բայց սրտի խոր­քում զգում է, որ ինչ-որ ա­նար­դա­րա­ցի բան է կա­տար­վում: Ա­ռաջ­նոր­դը պետք է ա­մե­նից շատ պաշտ­պան­վի ան­հա­մոզ­չութ­յան ա­ճից:
● Պետք է ա­մեն ին­չում նոր հնար­ներ գոր­ծի դնել: Կա­րե­լի է տես­նել, թե ինչ­պես են Աշ­խար­հի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կռում նոր թրե­րով: Պետք է ու­սում­նա­սի­րել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը, որ­պես­զի չընկ­նենք հին մե­թոդ­նե­րի դաշ­տը: Դուք տես­նում եք, թե ինչ­պես են ըն­թա­նում ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը Գեր­մա­նիա­յում, Ի­տա­լիա­յում և Թուր­քիա­յում: Չէ՞ որ սա նա­խա­տես­ված չէ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով: Կա­րե­լի է ա­սել, որ աշ­խար­հի ճա­նա­պար­հը դուրս է հին ի­րա­վուն­քից: Մենք ոչ թե ի­րա­վունք ենք փնտրում, այլ՝ ար­դա­րա­ցիութ­յուն:
● Հա­զար ա­մոթ այն երկ­րին, որ­տեղ Ու­սու­ցիչ­նե­րը ապ­րում են աղ­քա­տութ­յան ու կա­րի­քի մեջ: Ա­մոթ նրանց, ո­րոնց ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կում է աղ­քատ մար­դը: Ոչ միայն ա­մոթ է ժո­ղովր­դի հա­մար, որ հոգ չի տա­նում իր ա­պա­գա սերն­դի Ու­սու­ցիչ­նե­րի մա­սին, այլև տգի­տութ­յան նշան է: Կա­րե­լի՞ է ե­րե­խա­նե­րին վստա­հել աշ­խար­հից հիաս­թափ­ված մար­դուն: Կա­րե­լի՞ է մո­ռա­նալ, թե ինչ ճա­ռա­գայ­թում է տա­րա­ծում վիշ­տը: Կա­րե­լի՞ է չի­մա­նալ, որ ճնշված ո­գին չի կա­րող հիաց­մունք ա­ռա­ջաց­նել: Կա­րե­լի՞ է արդ­յոք Ու­սուց­չութ­յու­նը չնչին մաս­նա­գի­տութ­յուն հա­մա­րել: Կա­րե­լի՞ է ե­րե­խա­նե­րից լու­սա­վոր­վա­ծութ­յուն պա­հան­ջել, ե­թե դպրո­ցը նվաս­տա­ցում­նե­րի ու վի­րա­վո­րանք­նե­րի վայր է: Կա­րե­լի՞ է սրտի հուր սպա­սել, երբ ո­գին լուռ է: Եվ այս­պես ա­սում և կրկ­նում եմ, որ ե­թե ժո­ղո­վուր­դը մո­ռա­ցել է իր Ու­սուց­չին, մո­ռա­ցել է իր ա­պա­գան: Մի ժամ ան­գամ չկորց­նենք՝ ուղ­ղե­լու հա­մար մեր միտ­քը դե­պի ա­պա­գա­յի ու­րա­խութ­յու­նը: Հո­գանք, որ Ու­սու­ցի­չը երկ­րի դրված­քի հա­մար լի­նի ա­մե­նա­թանկ դեմ­քը: Գա­լիս է ժա­մա­նա­կը, երբ ո­գին պետք է կրթված լի­նի և­ ու­րախ լի­նի իս­կա­կան ի­մա­ցութ­յամբ:
● Ի­մաս­տուն Ա­ռաջ­նոր­դը նախ կլսի ի­մաս­տուն խոր­հուրդ և նոր միայն կա­սի իր կար­ծի­քը: Նա կլսի ոչ միայն մտքի ի­մաս­տը հաս­կա­նա­լու, այլ նաև զրու­ցակ­ցի լե­զուն հաս­կա­նա­լու հա­մար: Վեր­ջին պայ­մա­նը ան­կար­ևոր չէ: Մեծ չէ հաղ­թա­նա­կը, երբ օ­րենս­դի­րը միայն ինքն է հաս­կա­նում իր օ­րենք­նե­րը: Անհ­րա­ժեշտ է, որ Կե­ցութ­յան Օ­րենք­նե­րը հնչեն նրա յու­րա­քանչ­յուր հաս­կա­ցութ­յան մեջ:
● Մի տի­րա­կալ պե­տա­կան խորհր­դակ­ցութ­յու­նից հե­տո վերց­նում է կա­վե սա­փո­րը ու բո­լո­րի աչ­քի ա­ռաջ ջար­դուփ­շուր ա­նում: Երբ նրան հարց­րին, թե դա ինչ էր նշա­նա­կում, նա պա­տաս­խա­նում է. «­Հի­շեց­նում եմ ան­դառ­նա­լիութ­յան մա­սին»: Երբ ջար­դում ենք ա­մե­նա­հա­սա­րակ մի իր, մենք այ­նո­ւա­մե­նայ­նիվ հաս­կա­նում ենք, որ այն վե­րա­կանգ­նել հնար­վոր չէ: Բայց որ­քան ա­վե­լի անհ­նար է ուղ­ղել մտքի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Մենք սո­վոր ենք մեզ կո­պիտ հաս­կա­ցութ­յուն­նե­րով շրջա­պա­տել, և դ­րանք դուրս են մղել բո­լոր բարձր պատ­կե­րա­ցում­նե­րը: Ե­թե տի­րա­կալ­նե­րը հա­ճախ հի­շեց­նեին մտա­վոր վճիռ­նե­րի ա­նուղ­ղե­լիութ­յան մա­սին, նրանք բա­զում դժբախ­տութ­յուն­ներ կան­խած կլի­նեին:
Ղե­կա­վա­րը կեն­դա­նի օ­րի­նակ է: Նա դե­պի բո­լոր աշ­խարհ­նե­րը տա­նող ճամ­փա­ներ գցողն է: Նա տա­լիս է բա­րօ­րութ­յան հիմ­քը:

Պատ­րաս­տեց
Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.