ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

­ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
80-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

Հար­գար­ժա՛ն ­Ժի­րայր ­Դա­նիել­յան.

­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան բո­լոր ան­դամ­նե­րի ա­նու­նից սրտանց շնոր­հա­վո­րում ենք ­Ձեզ՝ ծննդյան 80-ամ­յա­կի առ­թիվ:
Ան­ցած տաս­նամ­յակ­նե­րի ­Ձեր ան­բա­սիր կյանքն ու ան­խոնջ գոր­ծու­նեութ­յու­նը հայ ի­րա­կա­նութ­յան գրե­թե բո­լոր աս­պա­րեզ­նե­րում ամ­բող­ջաց­րել են ­Ձեր կեր­պա­րը՝ որ­պես ան­կա­շառ հայ­րե­նա­սե­րի, լա­վա­տես մար­դա­սե­րի, հայ գրա­կա­նութ­յան, կրթութ­յան և մշա­կույ­թի զար­գաց­մա­նը նա­խան­ձախն­դիր գրող-մտա­վո­րա­կա­նի: Ա­նու­րա­նա­լի է ­Ձեր վաս­տա­կը մաս­նա­վո­րա­պես հայ մա­տե­նա­գի­տութ­յան, մա­մու­լի պատ­մութ­յան, հրա­պա­րա­կագ­րութ­յան, բա­նա­սի­րութ­յան աս­պա­րեզ­նե­րում: ­Ձեր հե­ղի­նա­կած «­Լի­բա­նա­նա­հայ տպագ­րու­թիւ­նը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րուն. 1975-1984» (1986), «­Բա­նա­սի­րու­թեան բա­ւիղ­նե­րուն մէջ» (2011), «­Մա­տե­նա­գի­տու­թիւն ընդ­դէմ ցան­կագ­րու­մի. «­Լի­բա­նա­նա­հայ գիր­քը…» (2018) աշ­խա­տութ­յուն­նե­րը, հի­րա­վի, նշա­նա­կա­լից եր­ևույթ­ներ են նշված ո­լորտ­նե­րում:
­Մեծ է ­Ձեր ներդ­րու­մը լի­բա­նա­նա­հայ գրա­կան մա­մու­լի զար­գաց­ման, մաս­նա­վո­րա­պես «­Շի­րակ» (1956-1997) և «­Կա­մար» (հիմն.՝ 2005) գրա­կան-մշա­կու­թա­յին հան­դես­նե­րի խմբագր­ման գոր­ծում: ­Հան­դես­ներ, ո­րոն­ցում ծա­վա­լուն տեղ է հատ­կաց­վել հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յա­նը, ­Հա­յաս­տա­նում և Սփ­յուռ­քում հրա­տա­րակ­վող գրքե­րին, հայ ար­վես­տին ընդ­հան­րա­պես: ­Ձեր ան­կեղծ ու ա­ռինք­նող խոս­քով ու գրով, ­Լի­բա­նա­նա­հայ գրող­նե­րի հա­մա­խմբու­մի կազ­մա­կերպ­չա­կան արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յամբ ­Դուք մե­ծա­պես նպաս­տել եք ինչ­պես հայ ժո­ղովր­դի դժվա­րին կյան­քի ու ճա­կա­տագ­րի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը, այն­պես էլ ­Հայ­րե­նիք-Սփյուռք ազ­գա­յին, գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րի սեր­տաց­մանն ու ամ­րապնդ­մա­նը, ազ­գա­յին նվի­րա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը:
Կ­րե­լով ինչ­պես 70-ա­կա­նի կե­սե­րի լի­բա­նան­յան ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի, այն­պես էլ բո­լո­րո­վին վեր­ջերս բեյ­րութ­յան ա­ղե­տա­լի պայթ­յուն­նե­րի ան­մի­ջա­կան ցա­վա­լի հետ­ևանք­նե­րը՝ ­Դուք ոչ միայն կա­րո­ղա­ցել եք պահ­պա­նել ­Ձեր հո­գու ամ­րութ­յունն ու պայ­քա­րե­լու կամ­քը, այլև այդ ա­մե­նը փո­խան­ցել մեր հայ­րե­նա­կից­նե­րին:
­Բազ­մա­կող­մա­նի և ­բազ­մարդ­յուն ­Ձեր գոր­ծու­նեութ­յու­նը նկատ­վել ու գնա­հատ­վել է լի­բա­նա­նա­հա­յութ­յան, նաև ­Հայ­րե­նի­քի գրա­կան-մշա­կու­թա­յին հան­րութ­յան, պե­տա­կան ու ա­կա­դե­միա­կան շրջա­նակ­նե­րի կող­մից. ՀՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով՝ ­Հայ­րե­նիք-Սփ­յուռք կա­պե­րի ամ­րապնդ­ման, ինչ­պես նաև հա­յա­պահ­պան­ման գոր­ծում ու­նե­ցած ա­վան­դի հա­մար, ­Դուք պարգ­ևատր­վել եք ­Մով­սես ­Խո­րե­նա­ցի մե­դա­լով, իսկ ՀՀ գի­տութ­յուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան՝ հա­յա­գի­տութ­յան աս­պա­րե­զում վաս­տա­կա­շատ գոր­ծու­նեութ­յան հա­մար, ­Ձեզ ար­ժա­նաց­րել է ԳԱԱ պատ­վա­վոր դոկ­տո­րի կոչ­ման:
­Մեկ ան­գամ ևս շ­նոր­հա­վո­րե­լով նշա­նա­կա­լից հո­բել­յա­նի առ­թիվ՝ մաղ­թում ենք ­Ձեզ քա­ջա­ռող­ջութ­յուն, անս­պառ ե­ռանդ՝ ի փառս մես­րո­պա­շունչ հայ գրա­կա­նութ­յան ու մշա­կույ­թի հարս­տաց­ման, մեր երկ­րի ու ժո­ղովր­դի հե­տա­գա զոր­գաց­ման:

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի
միութ­յան նա­խա­գահ

­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի
միութ­յան վար­չութ­յուն

 

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.