Արև­շատ ԱՎԱԳՅԱՆ

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Ան­կա­խութ­յու­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ բո­լորս հու­սա­վառ­ված էինք, որ լի­նե­լու են լավ օ­րեր այն ցուրտ, մութ, խա­վար գի­շեր­նե­րի մեջ, ժո­ղո­վուր­դը միա­ձայն ընտ­րեց Լ­ևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նին: ­Բայց կյան­քը ցույց տվեց, որ հան­րա­պե­տութ­յու­նը ղե­կա­վա­րող ա­ռա­ջին դեմ­քե­րից ոչ մե­կի օ­րոք չի ե­ղել այն­պես, որ ընդ­հան­րութ­յան մեջ մեր հան­րա­պե­տութ­յու­նը ա­ռա­ջըն­թաց ապ­րի, և ­մենք ու­նե­նանք տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին վե­րելք: Դ­րա հա­մար և՛ նախ­կի­ննե­րը, և՛ այ­սօր­վա ղե­կա­վար­նե­րը պետք է քա­ջութ­յուն ու­նե­նան և ­գի­տակ­ցեն, որ պա­ռակ­տում­նե­րով, առ­ճա­կա­տում­նե­րով խան­գա­րում են ընդ­հա­նուր գոր­ծին, ու հե­ռա­նան՝ աս­պա­րե­զը թող­նե­լով նոր, ա­ռա­ջա­դեմ, հայ­րե­նա­սեր, հայ­րե­նա­պաշտ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք կստեղ­ծեն հայ ժո­ղովր­դի բարձր մշա­կույ­թին հա­մա­հունչ խորհր­դա­րան:
­Հար­կա­վոր են ճիշտ ընտ­րութ­յուն­ներ՝ շեշ­տը դնե­լով ժո­ղովր­դա­վա­րութ­յան վրա, որ նաև բխի ազ­գա­յին շա­հե­րից: Ինչ­պես Լ­ևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նը կա­սեր՝ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նութ­յու­նը կեղծ կա­տե­գո­րիա է, հի­մա ես կա­րող եմ ա­սել, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­կա­ցո­ղութ­յու­նը՝ այն, ինչ մեզ մոտ է, կեղծ կա­տե­գո­րիա է: ­Հար­կա­վոր է խո­սել ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նութ­յան, ազ­գա­յին միաս­նութ­յան, ազ­գա­յին վե­րըն­թա­ցի շա­հե­րից և­ այս ա­մե­նով ուղ­ղոր­դվե­լով՝ կազ­մա­կեր­պել ընտ­րութ­յուն­ներ: ­Մինչ օրս բո­լո­րը փոր­ձել են ոչ թե ինչ-որ ձևով ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վել, այլ կազ­մա­քան­դել եր­կի­րը և­ առ­ճակա­տում­նե­րով դժվա­րաց­նել մեր կյան­քի ա­ռա­ջըն­թացն ու վե­րել­քը: ­Պար­սից շահն ա­սում էր՝ հա­յե­րին հնա­րա­վոր չէ հաղ­թել, հա­յե­րին պետք է պա­ռակ­տել: Եվ այս օ­տար գա­ղա­փա­րա­բա­նութ­յու­նը, որ լավ գի­տի մեր էութ­յու­նը, ա­մեն ինչ ա­րել և­ ա­նում է, որ­պես­զի լի­նի պա­ռակ­տում: Այդ պա­ռակտ­մա­նը մենք պետք է հա­կադր­վենք միաս­նա­կա­նութ­յամբ, մեր ազ­գա­յին շա­հե­րից բխող օ­րենք­ներ ըն­դու­նենք, սահ­մա­նա­դրությու­նը փո­խենք և ­հա­յե­ցի ընտ­րութ­յամբ Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­պա­հո­վենք այն կար­ևոր ընտ­րա­զանգ­վա­ծի ներ­կա­յութ­յու­նը, ո­րը կա­րող է մեր եր­կի­րը հա­նել դժվար կա­ցութ­յու­նից:
Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րութ­յուն­նե­րին պետք է նա­խա­պատ­րաստ­վել: ­Բայց դրա­նից ա­ռաջ շատ կու­զեի, որ Ազ­գա­յին ժո­ղո­վը ըն­դու­ներ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­ներ, ո­րով­հետև այ­սօր­վա ընտ­րութ­յուն­նե­րը կա­տար­վում են, այս­պես ա­սած, կու­սակ­ցա­կան ձևա­չա­փով, իսկ կու­սակ­ցա­կան ձևա­չա­փը չի կա­րող ճիշտ ու­ղի լի­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան, ազ­գա­յին նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար: Այդ ընտ­րութ­յուն­նե­րը պետք է լի­նեն և՛ մե­ծա­մաս­նա­կան, և՛ հա­մա­մաս­նա­կան, և ­լավ կլի­նի, որ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցեն մեր ստեղ­ծա­գոր­ծա­կան միութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Ա­սենք՝ Գ­րող­նե­րի միութ­յու­նը իր կող­մից կազ­մա­կեր­պի հա­մա­ժո­ղով, ընտ­րի և ­ներ­կա­յաց­նի իր թեկ­նա­ծո­ւին, ինչ­պես խորհր­դա­յին իշ­խա­նութ­յան տա­րի­նե­րին էր: ­Նույ­նը՝ Ն­կա­րիչ­նե­րի, ­Կոմ­պո­զի­տոր­նե­րի և մ­յուս միութ­յուն­նե­րը: Այս բնա­գա­վառ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Ազ­գա­յին ժո­ղո­վում կներ­կա­յաց­նեն մշա­կու­թա­յին շա­հե­րը: ­Միա­կու­սակ­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րը շատ կաս­կա­ծե­լի են և, ի վեր­ջո, ինչ էլ որ լի­նի, տա­րա­կար­ծութ­յու­ննե­րի, առ­ճա­կա­տում­նե­րի բա­ցա­սա­կան հետ­ևանքն ենք ու­նե­նում: Այն­պես որ, անհ­րա­ժեշտ է, որ այդ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցեն մեր մար­զե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Եվ կու­նե­նանք լա­վա­գույն ընտ­րա­նի՝ ազ­գի հա­մար կար­ևոր դե­րա­կա­տա­րում ու­նե­ցող: ­Կարճ ա­սած՝ միա­կու­սակ­ցա­կան այս ընտ­րութ­յուն­նե­րը չեն բխում մեր ազ­գի շա­հե­րից: ­Մեր ազ­գի ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար անհ­րա­ժեշտ է, որ ընտ­րութ­յուն­նե­րը կազ­մա­կերպ­վեն և Ազ­գա­յին ժո­ղո­վում ներ­կա­յա­նան մեր կյան­քի բո­լոր կար­ևո­րա­գույն բնա­գա­վառ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ար­դեն հա­մա­հայ­կա­կան չա­փուձ­ևե­րով: ­Շատ կար­ևոր է նաև, որ այդ ընտ­րութ­յուն­նե­րին ան­պայ­ման մաս­նակ­ցեն Սփ­յուռ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և ­ներդ­րում ու­նե­նան երկ­րի հզո­րաց­ման գոր­ծում: Իսկ դրա հա­մար ո­րոշ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­ներ պետք է ար­վեն, և դ­րա­նից հե­տո, կար­ծում եմ, ա­մեն ինչ լավ կլի­նի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.